Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 14․ Աստծո ազատման զորությունը


Դաս 14

Աստծո ազատման զորությունը

Նախաբան

Մորմոնի Գիրքը պարունակում է անթիվ անհատների և հասարակությունների պատմություններ, որոնք ինչ-որ ձևով գերության մեջ են եղել։ Այս պատմություներից շատերը լուսաբանում են, որ Հիսուս Քրիստոսը Մեծ Ազատիչն է և օգնության աղբյուրը, երբ փախուստը կամ փրկությունն անհնար են թվում։ Երբ մենք մոտենում ենք Տիրոջը ապաշխարության, խոնարհության և աղոթքի միջոցով, հոգևոր առումով ավելի պատրաստված ենք լինում աղերսելու և ստանալու Աստծո ազատման զորությունը։

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

1 Նեփի 1․20, Ալմա 36․1–3, 27–29

Աստված զորություն ունի ազատում շնորհելու

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե երբ են իրենք ոգեշնչվել մեկի քաջությամբ ու ուժով, ով կանգնել է մեծ մարտահրավերների կամ դժվարությունների առաջ։ Խնդրեք ուսանողներին հակիրճ ձևով կիսվել իրենց մտաբերած օրինակներով։

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 1 Նեփի 1․1 հատվածը, փնտրելով, թե ինչ է Նեփին ասում դժվարությունների մասին, որոնք նա ունեցել է իր կյանքում։

  • Ինչպե՞ս է Նեփին հակիրճ ձևով ներկայացնում իր զգացմունքները «շատ չարչարանքներ» տանելուց հետո։

  • Ձեր կարծիքով, ինչպես կարող է մարդը «մեծապես հովանավորված [զգալ] Տիրոջ կողմից» նույնիսկ այն դեպքում, երբ հանդիպում է մարտահրավերների և դժվարությունների։

Ասեք ուսանողներին 1 Նեփի 1․1-ից հղում կատարել 1 Նեփի 1․20-ին և փնտրել մեկ պատճառ, թե ինչու էր Նեփին նկարագրում, որ զգում էր «մեծապես հովանավորված Տիրոջ կողմից»։

  • Այս հատվածի որ սկզբունքը կարող է օգնել մարդուն հույս ունենալ, երբ հանդիպում են մարտահրավերների կամ դժվարությունների։ (Ուսանողները պետք է հիշատակեն հետևյալ սկզբունքը. Երբ մենք հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը, մենք կարող ենք արժանանալ Աստծո ողորմածությանը և ազատմանը։)

Բացատրեք, որ «Ես՝ Նեփիս, ցույց կտամ ձեզ» արտահայտությունը ցույց է տալիս, որ Նեփին նախատեսում էր արձանագրել Աստծո ազատման զորության օրինակներ։ Հրավիրեք ուսանողներին աչքի անցկացնել 1 Նեփի 1–8 և 16–18 գլուխները, փնտրելով օրինակներ Նեփիի կյանքից, որոնք նկարագրում են Աստծո ազատման զորությունը։ Հրավիրեք ուսանողներին հակիրճ ձևով կիսվել իրենց գտած օրինակներով: Եթե ուսանողները դժվարանում են օրինակներ գտնել, դուք կարող եք հուշել նրանց հետևյալ հատվածներից մեկը կամ մի քանիսը․ 1 Նեփի 3․23–31, 4․1–18, 7․16–19, 8․7–12, 16․10, 18–31, 36–39, 17․48–55 և 18․1–3, 11–21։

Բարձրաձայն կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լ․ Թոմ Փերիի (1922–2015) հետևյալ խոսքերը․

Նկար
Երեց Լ. Թոմ Փերի

«Մորմոնի Գրքի պատմություններից շատերը ազատվելու պատմություններ են։ Լեքիի մեկնումը անապատ իր ընտանիքի հետ Երուսաղեմի կործանումից ազատման մասին էր։ Հարեդացիների պատմությունը ազատման պատմություն է, ինչպես Մուղեկացիների պատմությունն էր։ Ալմա Կրտսերը ազատվեց մեղքից։ Հելամանի պատանի ռազմիկները ազատվեցին ճակատամարտում։ Նեփին ու Լեքին ազատվեցին բանտից։ Ազատման թեման ակնհայտ է ողջ Մորմոնի գրքով մեկ» («Ազատման զորությունը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 94)։

Որպես հոգևոր ազատման օրինակ բացատրեք, որ Ալման իր որդի Հելամանին նկարագրել է մեղքից իր ազատումը։ Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 36.1-3 հատվածները և հրավիրեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 36․27–29 հատվածները (նշեք, որ Ալմա 5․1–12 հատվածները պարունակում են նմանատիպ մի խորհուրդ)։ Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով մտքեր, որոնք կարող են օգնել մեկին, ով անցնում է չարչարանքների կամ դժվարություննեի միջով։

  • Ի՞նչ մտքեր գտաք այս հատվածներում, որոնք կարող են օգնել մեկին, ով հանդիպել է ֆիզիկական կամ հոգևոր դժվարությունների:

  • Ինչպիսի՞ ֆիզիկական կամ հոգևոր գերության են հանդիպում մարդիկ այսօր։ (Հնարավոր օրինակներ․ վատ առողջություն, թմրադեղերից կամ պոռնոգրաֆիայից կախվածություն, աղքատություն, բռնություն, խտրականություն, մեղք, անհավատություն և ըմբոստություն։)

Ցուցադրեք և կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը.

Նկար
Elder Jeffrey R. Holland

«Արդյո՞ք դուք տրվում եք դևի հակում առաջացնող գայթակղություններին, ինչպիսին են ծխախոտը, թմրադեղերը, մոլախաղերը կամ մեր ժամանակներում ամենամեծ վնասը հասցնող պոռնոգրաֆիայի համաճարակը։ Արդյո՞ք ձեր ամուսնությունը կանգնած է խնդիրների առաջ կամ ձեր երեխան վտանգի մեջ է։ Արդյո՞ք դուք շփոթության մեջ եք, կապված ձեր սեռային ինքնության հետ, կամ փնտրում եք ինքնագնահատում։ Արդյո՞ք դուք կամ մեկը, ում դուք սիրում եք, կանգնել է հիվանդության, դեպրեսիայի կամ մահվան առաջ։ Ինչ քայլեր էլ որ պահանջվեն ձեզանից կատարել այդ խնդիրները լուծելու համար, առաջինը եկեք դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Վստահեք երկնքի խոստումներին։ Այդ առումով Ալմայի վկայությունը նաև իմ վկայությունն է․ «Ես իսկապես գիտեմ,- ասում է նա,- որ ովքեր որ դնեն իրենց վստահությունն Աստծո վրա, պիտի սատարվեն իրենց փորձանքների, և իրենց տագնապների, և իրենց չարչարանքների մեջ» [Ալմա 36․3]» (“Broken Things to Mend,” Ensign or Liahona, May 2006, 70):

  • Ըստ Երեց Հոլլանդի, ի՞նչը մեզ կօգնի լուծել մեր խնդիրները և հաղթահարել դժվարությունները։

1 Նեփի 6․4, Մոսիա 21․2–5, 14–16, 23․23–24, 24․13–15, 21, Ալմա 34․9, Հելաման 5․9

Հիսուս Քրիստոսը ազատման աղբյուրն է

Հրավիրեք ուսանողներին նկարագրել տարբեր պատճառներ, թե ինչը կարող է մղել հեղինակին գիրք գրել։ (Օրինակ, հեղինակը կարող է ցանկանալ պատմություն պատմել, կիսվել իր փորձառությամբ որևէ հարցի շուրջ կամ ապրուստի համար գումար վաստակել։) Երբ մի քանի ուսանողներ դասարանի հետ կիսվեն իրենց գաղափարներով, հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 1 Նեփի 6․4 հատվածը, փնտրելով պատճառներից մեկը, թե ինչու էր Նեփին գրում։

  • Ի՞նչ է Նեփին ասել իր հիշատակարանը գրելու նպատակի մասին։ (Նա ցանկանում էր համոզել մարդկանց գալ Աստծո մոտ և փրկվել։)

Վկայեք ուսուցիչներին, որ Աստծո փրկելու զորությունը ազատելու զորությունն է։

Գրատախտակին գրեք հետևյալը և բացատրեք ուսանողներին, որ այս հատվածները նկարագրում են մարդկանց, ովքեր ունեին ազատվելու կարիք․

Լեմքիի ժողովուրդը

Ալմայի ժողովուրդը

Բոլոր ժողովուրդները

Մոսիա 21․2–5, 14–16

Մոսիա 23․23–24, 24․21

Ալմա 34․9, Հելաման 5․9

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ գրատախտակին գրված սուրբ գրությունների հատվածները, փնտրելով, թե հատվածներից յուրաքանչյուրն ինչ է ուսուցանում խնդիրներից ու դժվարություններից ազատելու աղբյուրի մասին։

  • Ի՞նչ եք սովորում այս հատվածից ազատելու աղբյուրի մասին։ (Ուսանողների պատասխաններից հետո շեշտեք հետևյալ վարդապետությունը. Հիսուս Քրիստոսը զորություն ունի ազատելու մեզ մեր կորած և ընկած վիճակից և մահկանացու կյանքի այլ խնդիրներից։

Ցուցադրեք Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ․ Այրինգի հետևյալ խոսքերը և որևէ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Ես ցանկանում եմ վկայել Աստծո ազատման զորության մասին։ Մեր կյանքում ինչ-որ մի պահ բոլորս էլ կունանանք այդ զորության կարիքը։ Ամեն կենդանի արարած փորձաշրջան է անցնում։ … Երկու բան նույնը կլինեն մեզանից յուրաքանչյուրի համար։ Դրանք մահկանացու կյանքի մի մասն են կազմում։

Առաջինը, փորձությունները ժամանակ առ ժամանակ կստիպեն մեզ զգալ, որ մենք ունենք օգնության կարիք՝ մեր ուժերից վեր։ Եվ երկրորդը, Աստված Իր բարությամբ և իմաստությամբ ազատման զորությունը հասանելի է դարձրել մեզանից յուրաքանչյուրի համար» (“The Power of Deliverance” [Brigham Young University devotional, Jan. 15, 2008], 1; speeches.byu.edu

  • Ե՞րբ եք դուք դժվարությունների ընթացքում ստացել «օգնություն՝ [ձեր] ուժերից վեր»։

Եթե ժամանակը թույլ է տալիս, դուք կարող եք անդրադառնալ Աստծո ժողովրդի պատմությանը Մոսիա 24․13-15 հատվածներում, որպեսզի լուսաբանեք այն գաղափարը, որ Աստվածայի ազատման արդյունքում միշտ չէ, որ մենք ազատվում ենք մեր բեռներից, այլ Աստված հաճախ ազատում է մեզ՝ ուժեղացնելով մեր բեռները տանելու ունակությունը։ Այս իրավիճակներում պահանջվում է համբերություն և տոկունություն, ճիշտ ինչպես երբ առողջական խնդիրներն են շարունակվում ողջ կյանքի ընթացքում։ Ազատումը գալիս է Աստծո որոշած ձևով և Նրա սահմանած ժամանակին։

Մոսիա 7․33, 29․20, Ալմա 58․10–11, 3 Նեփի 4․33

Ճաշակել ազատման զորությունը

Վկայեք, որ մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է հույս ունենալ, երբ հայտնվում ենք այնօիսի իրավիճակներում, որոնցից ազատվելը կամ փրկվելն անհնարին է թվում։ Հիշեցրեք ուսանողներին, որ սուրբ գրությունները պարունակում են հրահանգներ այն մասին, թե ինչպես ճաշակել Փրկիչի ազատման զորությունը։

Գրատախտակին գրեք հետևյալ հղումները։ (Մի ներառեք փակագծերի նյութերը․ այն նախատեսված է միայն ուսուցիչների համար:) Հրավիրեք ուսանողներին կարդալ հատվածներից յուրաքանչյուրը, փնտրելով գործողությունները, որոնք կարող են օգնել մեզ ճաշակել Փրկիչի ազատման զորությունը։

Մոսիա 7․33 (Սրտի ողջ նվիրվածությամբ դարձեք դեպի Տերը, ապավինեք Նրան, ջանասիրությամբ ծառաայեք նրան)

Մոսիա 29․20 (Եղեք խոնարհ, ուժգին աղաղակեք առ Աստված)

Ալմա 58․10–11 (Դուրս թափեք ձեր հոգիներն աղոթքով, ազատման հույս ունեցեք)

3 Նեփի 4․33 (Ապաշխարեք, եղեք խոնարհ)

Բավարար ժամանակից հետո հրավիրեք ուսանողներին կիսվել և քննարկել նրանց նշած գործողություններից որևէ մեկը և ուսանողների պատասխանները գրել գրատախտակին։ Շեշտեք հետևյալ սկզբունքը. Երբ մենք սրտի ողջ նվիրվածությամբ դառնում ենք դեպի Աստված և աղոթում Նրա օգնության համար, ունենալով ապաշխարության հոգի և խոնարհություն, մենք կարող ենք ճաշակել Նրա ազատման զորությունը։

Ցուցադրեք Նախագահ Հենրի Բ․ Այրինգի հետևյալ խոսքերը.

Նկար
President Henry B. Eyring

«Տերը միշտ ցանկանում է առաջնորդել մեզ դեպի ազատում՝ մեր ավելի արդարակյաց դառնալու միջոցով։ Դա պահանջում է ապաշխարություն։ Եվ դրա համար պետք է խոնարհություն։ Այսպիսով, ազատման ուղին միշտ պահանջում է խոնարհություն, որպեսզի Տերը կարողանա առաջնորդել մեզ մեր ձեռքից բռնած դեպի այն վայրը, ուր Նա ցանկանում է տանել մեզ մեր փորձությունների միջով դեպի սրբագործում» (“The Power of Deliverance” [Brigham Young University devotional, Jan. 15, 2008], 4; speeches.byu.edu

  • Ինչպե՞ս են ապաշխարությունը, խոնարհությունը և աղոթքն օգնում մեզ ճաշակել Տիրոջ ազատման զորությունը։

  • Ե՞րբ եք դուք կամ մեկը, ում դուք ճանաչում եք, դարձել դեպի Տերը ազատման համար և ստացել այն։ Ինչպե՞ս է այդ փորձառությունը մեծացրել ձեր վստահությունը առ Հիսուս Քրիստոսը։

Խրախուսեք ուսանողներին խորհել այնպիսի ժամանակաշրջանի մասին, երբ նրանք ճաշակել են Տիրոջ ազատման զորությունը։ Քաջալերեք նրանց գրել իրենց փորձառությունները հետագայում հիշելու համար։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց փորձառություններով, որոնք չափից ավելի սուրբ կամ անձնական չեն։

Ուսանողի ընթերցարան