Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 18․ Պատրաստվել Դատաստանի Վերջին Օրվան


Դաս 18

Պատրաստվել Դատաստանի Վերջին Օրվան

Նախաբան

Մահկանացու կյանքն է ժամանակը մեզ համար, որ նախապատրաստվենք` հանդիպելու Աստծուն: Մորմոնի Գիրքը բացատրում է, թե ինչ է տեղի ունենում մեր հոգիների հետ մահի և հարության միջև ընկած հատվածում: Նրանից հետո, երբ մեր հոգիները միավորվեն մեր անմահ մարմինների հետ, մենք կկանգնենք Աստծո դատավորական աթոռի առաջ, որտեղ մեր գործողությունները և մեր սրտերի ցանկությունները կորոշեն մեր հավերժական պարգևատրումը:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Dallin H. Oaks, “Resurrection,” Ensign, May 2000, 14–16.

  • Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Հիսուս Քրիստոսի Հարությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 111-14:

  • “Understanding Death and Resurrection,” chapter 37 in Teachings of Presidents of the Church: Brigham Young (1997), 273–78.

Ուսուցման առաջարկներ

Ալմա 34.32–34, 40.6–7, 11–14

Մահից հետո արդարները գնում են դրախտ, իսկ ամբարիշտները գնում են հոգևոր բանտ:

Մինչև դասը սկսելը գրեք հետևյալ հարցը գրատախտակին.

Ինչպե՞ս մարդիկ, ովքեր չեն հասկանում իրենց մահկանացու կյանքի իմաստը և չեն հավատում կյանքին մահից հետո, կարող են ապրել ուրիշ կերպ, քան նրանք, ովքեր հասկանում են այս բաները:

Խնդրեք ուսանողներին պատասխանել այս հարցին: Այնուհետև հիշեցրեք նրանց, որ Մորմոնի Գիրքն օգնում է մեզ հասկանալ կյանքի իմաստը երկրի վրա և սովորեցնում է մեզ, որ կյանքը շարունակվում է մահից հետո:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 34.32–34 հատվածները, մինչ դասարանը կփնտրի, թե ինչ էր սովորեցնում Ամուղեկը Ամմոնիայի ժողովրդին կյանքի նպատակի մասին:

  • Երկրի վրա կյանքի նպատակի մասին ի՞նչ կարևոր վարդապետություններ սովորեցրեց Ամուղեկը: (Ուսանողները պետք է բացահայտեն մի քանի վարդապետություններ այս հատվածներից, ներառյալ հետևյալը. Այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու` հանդիպելու Աստծուն:)

  • Ինչպե՞ս է այս վարդապետությունը օգնում ձեզ հասկանալ, թե ինչպես պետք է ապրեք ձեր առօրյա կյանքն այստեղ՝ մահկանացու կյանքում:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս վարդապետությունը, կարող եք կիսվել նրանց հետ Նախագահ Թոմաս. Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերով.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Մենք հասկանում ենք, որ եկել ենք երկիր սովորելու, ապրելու, զարգանալու դեպի կատարելություն տանող մեր հավերժական ճանապարհին: Սակայն ոմանք կարճատև կյանք են ունենում երկրի վրա, մինչդեռ մյուսները երկար են ապրում: Կարևորը ոչ թե այն է, թե որքան ենք ապրում, այլ՝ ինչպիսի կյանքով ենք ապրում» (“He Is Risen,” Ensign, Nov. 1981, 18):

  • Ինչո՞ւ Ամուղեկը զգուշացրեց մեզ չհետաձգել մեր ապաշխարության օրը:

Ցուցադրեք Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ․ Այրինգի հետևյալ խոսքը և որևէ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ այն, մինչդեռ դասարանը կփնտրի, թե ինչու է վտանգավոր հետաձգումը.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Վտանգ կա մի օր բառի մեջ, երբ այն նշանակում է «ոչ այսօր»: «Մի օր ես կապաշխարեմ»: «Մի օր ես կներեմ նրան»: «Մի օր ես կխոսեմ իմ ընկերոջ հետ եկեղեցու մասին»: «Մի օր ես կսկսեմ վճարել տասանորդը»: «Մի օր ես կվերադառնամ տաճար»: «Մի օր…»։ Սուրբ գրությունները հետաձգման վտանգը պարզ են դարձնում [տես Ալմա 34.33–34]: …Այս օրը Աստծո թանկագին պարգևն է։ Այդ «Մի օր ես …» միտքը կարող է ժամանակի և հավերժության օրհնությունների հնարավորությունների գողը լինել» (“This Day,” Ensign կամ Լիահոնա, մայ. 2007, 89):

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 40.6–7, 11–14 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել՝ փնտրելով, թե ինչ Ալման ուսուցանեց իր որդի Կորիանթոնին այն մասին, թե ինչ է լինում մեր հոգիների հետ, երբ մենք մահանում ենք։ (Օգտակար կլինի նշել, որ երբ Ալման օգտագործեց «դրսի խավարը» արտահայտությունը, նա նկատի չուներ սատանայի վերջնական վիճակը և նրանց, ովքեր նզովված են: Պարզապես, նա նկատի ուներ ամբարիշտների վիճակը նրանց մահի և հարության միջև: Սովորաբար այս վիճակը մենք կոչում ենք հոգևոր բանտ։)

  • Ի՞նչ տարբերություն կա մահից հետո արդարների վիճակի և ամբարիշտների վիճակի միջև։ (Չնայած նրանք կարող են օգտագործել տարբեր խոսքեր, ուսանողները պետք է հասկանան հետևյալ վարդապետությունը. Մահի և հարության միջև արդարների հոգիները բնակվում են դրախտում, իսկ ամբարիշտների հոգիները բնակվում են հոգևոր բանտում:)

  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ մեր մահկանացու կյանքի գործողությունները ազդեցություն կունենան նրա վրա, թե ինչ վիճակում մենք կլինենք մահից հետո:

2 Նեփի 9.12–13, Մոսիա 15.21–26, 16.6–11, Ալմա 11.40–45, 40.4–5, 19–24

Մեր հոգիները և մարմինները կվերամիավորվեն հարության ժամանակ

Հիշեցրեք ուսանողներին, որ երբ Աբինադին ուսուցանում էր Նոյ թագավորին և նրա քահանաներին, նա նկարագրել է, թե ինչ է պատահելու մեզ հետ մահից հետո: Նրա ուսուցանած վարդապետությունները նկարագրում են, թե ինչ է տեղի ունենալու մեզ հետ մեր կյանքից հետո հոգևոր աշխարհում՝ կամ դրախտ, կամ՝ հոգևոր բանտ: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մոսիա 16.6-11 հատվածները, մինչ դասարանը կհետևի, թե ինչ էր ուսուցանել Աբինադին:

  • Ի՞նչ վարդապետություններ էր ուսուցանել Աբինադին այն մասին, թե ինչ տեղի կունենա մեզ հետ մեր կյանքից հետո հոգևոր աշխարհում: (Շեշտեք հետևյալ ճշմարտությունները. Քանի որ Հիսուս Քրիստոսը ջարդել է մահվան կապանքները, մենք բոլորս հարություն կառնենք և կստանանք անմահ մարմին: Արդարները կժառանգեն անվերջ երջանկություն, իսկ ամբարիշտները կտարվեն դեպի անվերջ նզովքի:)

Ասացեք ուսանողներին, որ Մորմոնի Գրքի շատ մարգարեներ վկայել են Հարության մասին և բացատրել են, թե այն ինչի նման է լինելու: Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները (առանց ուղեկցող ամփոփումների) և յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք կարդալ հատվածներից մեկը: Համոզվեք, որ բոլոր հատվածները հանձնարարված են։ Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ իրենց հատվածը, փնտրելով լրացուցիչ մանրամասներ հարության մասին:

2 Նեփի 9.12–13 (Դրախտը պիտի ազատի արդար ոգիները, և հոգևոր բանտը պիտի ազատի անարդարների ոգիները: Ոգիները կմիանան իրենց մարմիններին և կդառնան անմահ հոգիներ):

Մոսիա 15.21–26 (Արդարները առաջ կգան Առաջին Հարության մեջ, ինչպես նաև նրանք, ովքեր մահացել են անգիտության մեջ, և փոքր երեխաները: Ամբարիշտները բաժին չունեն Առաջին Հարության մեջ։)

Ալմա 11.40–45 (Բոլոր մարդկանց հոգիները՝ ամբարիշտ, թե արդար, կրկին կմիավորվեն իրենց մարմինների հետ կատարյալ տեսքով և կկանգնեն Աստծո առաջ՝ դատվելու համաձայն իրենց գործերի։)

Ալմա 40.4–5, 19–24 (Կա ժամանակահատված մահի և հարության միջև, երբ հոգիները գնում են հոգևոր աշխարհ: Դրանից հետո կա նշանակված ժամանակ բոլոր մարդկանց հոգիների համար, որ հավերժ կմիավորվեն իրենց կատարյալ մարմինների հետ և կկանգնեն Աստծո առաջ՝ դատվելու։)

Ժամանակ տվեք ուսանողներին, որ բացատրեն, թե ինչ սովորեցին հարության մասին իրենց հատվածներից: Կարող եք նրանց մտքերից մի քանիսը գրել գրատախտակին՝ համապատասխան հատվածի կողքին: Անհրաժեշտության դեպքում մեկ կամ մի քանի հարցեր տվեք, ինչպես տրված է ստորև, որպեսզի ուսանողներն ավելի լավ հասկանան այս հատվածները.

  • Ինչպե՞ս են այս ճշմարտությունները ամրացնում ձեր հավատքը, որ հարությունը իրական է և մեր Երկնային Հոր ծրագրի կարևոր մասն է:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ միտքը: Դասարանին խնդրեք լսել, թե ինչպես կարող է հարության մասին վկայությունը օրհնել մեզ մահկանացու կյանքում:

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Պետրոս Առաքյալը անդրադարձել է այն փաստին, որ Հայր Աստված, Իր առատ ողորմությամբ «մեզ վերստին ծնեց դէպի կենդանի յոյսը, Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելովը» (Ա Պետրոս 1.3, տես նաև Ա Թես. 4.13–18):

Հարության պարգևած «կենդանի հույսը» մեր համոզմունքն է, որ մահը ոչ թե մեր ինքնության ավարտն է, այլ մահկանացու կյանքից դեպի անմահություն կանխորոշված անցում կատարելու մեջ անհրաժեշտ մի քայլ: Այս հույսը փոխում է մահկանացու կյանքի ողջ հեռանկարը: …

Հարության հավաստիացումը մեզ ուժ և հեռանկար է տալիս համբերելու մեր և մեր սիրելիների դեմ ծառացած մահկանացու մարտահրավերներին, ինչպիսիք են՝ ֆիզիկական, մտավոր կամ էմոցիոնալ տկարությունները, որ մեզ հետ են ի ծնե կամ ձեռք ենք բերում մահկանացու կյանքի ընթացքում: Հարության շնորհիվ մենք գիտենք, որ այդ մահկանացու տկարությունները ժամանակավոր են:

Հարության հավաստիացումը մեզ համար նաև հզոր խթան է հանդիսանում մահկանացու կյանքում Աստծո պատվիրանները պահելու համար: …

Դեպի անմահություն հարություն առնելու մեր վստահ գիտելիքը նաև քաջություն է տալիս մեզ ընդունել մեր մահը, նույնիսկ մահը, որը մենք կարող ենք վաղաժամ կոչել: …

Անմահության հավաստիացումը նաև օգնում է մեզ տանել մահկանացու բաժանումները, որոնք տեղի են ունենում մեր սիրելիների մահվան պատճառով: … Մենք բոլորս պետք է փառաբանենք Աստծուն հարության հավաստիացման համար, որը մեր մահկանացու կյանքի բաժանումները ժամանակավոր է դարձնում, և մեզ հույս և ուժ է տալիս դիմանալու» (“Resurrection,” Ensign, May 2000, 15–16)։

  • Ե՞րբ է հարության հավաստիացումը ձեզ ուժ տվել կամ դրդապատճառ հանդիսացել, որ դուք ավելի արդարակյաց ապրեք:

Կիսվեք ձեր վկայությամբ հարության իրական լինելու վերաբերյալ:

Ալմա 5.15–21, 7.21–25, 41.2–6

Պատրաստվել Վերջին Դատաստանին

Բացատրեք, որ Ալման կոչ արեց Զարահեմլայի եկեղեցու անդամներին պատրաստվել Վերջին Դատաստանին, խնդրելով նրանց պատկերացնել, թե իրենք կանգնած են Աստծո առաջ՝ դատվելու: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 5.15–21 հատվածները: Խնդրեք դասարանին փնտրել, թե Ալման իր լսողներին ինչ հորդորեց պատկերացնել:

  • Ալմայի հարցերից որո՞նք են հատկապես նշանակալից ձեզ համար և ինչո՞ւ:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել 21-րդ հատվածի Ալմայի վկայությունից այն մասին, թե մենք ինչ պետք է անենք փրկվելու համար։ (Օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ սկզբունքը. Մենք չենք կարող փրկվել, մինչև որ չսրբվենք՝ մաքուր լինելու Հիսուս Քրիստոսի փրկագնող արյան միջոցով:)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս սկզբունքը, ցուցադրեք Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ խոսքերը և հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Ես չգիտեմ մի բան, որն ավելի կարևոր է կամ անհրաժեշտ այս պահին, քան ապաշխարություն աղաղակելը, նույնիսկ Վերջին Օրերի Սրբերի մեջ, և ես կոչ եմ անում նրանց … ականջ դնել մեր Քավիչի այս խոսքերին: Նա պարզ ասել է, որ ոչ մի անմաքուր բան չի կարող մտնել Նրա ներկայության մեջ: Միայն նրանք, ովքեր ապացուցել են, որ հավատարիմ են և լվացել են իրենց հանդերձները նրա արյամբ՝ իրենց հավատքի և իրենց ապաշխարության միջոցով, ուրիշ ոչ ոք չի գտնելու Աստծո արքայությունը» (Teachings of Presidents of the Church: Joseph Fielding Smith [2013], 91

Խնդրեք ուսանողներին մտքում ուսումնասիրել Ալմա 7.21-25 հատվածները և հրավիրեք նրանց փնտրել և նշել այն հատկանիշները, որոնք մենք պետք է ձգտենք զարգացնել, որպեսզի մեր հանդերձներն անբիծ լինեն:

  • Ի՞նչ որակներ կամ հատկանիշներ դուք հայտնաբերեցիք այս հատվածներում, որոնք կարևոր են մեզ համար, որ զարգացնենք, քանի որ պատրաստվում ենք դատվելու Տիրոջ կողմից:

Հորդորեք ուսանողներին մտածել, թե արդյո՞ք նրանց գործողությունները և սրտի ցանկությունները պատրաստում են նրանց հանդիպելու Աստծուն՝ Վերջին Դատաստանի օրը: Քաջալերեք նրանց կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ այնպես, որ Դատաստանի օրը նրանց համար երջանիկ օր լինի:

Ուսանողի ընթերցարան