Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 20․ Ամրացնել մեր հավատքն ու վկայությունը


Դաս 20

Ամրացնել մեր հավատքն ու վկայությունը

Նախաբան

Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ հավատքը ուժ և հոգևոր պաշտպանություն է բերում Աստծո զավակներին: Մորմոնի Գրքում նկարագրվում է այն վերաբերմունքն ու վարքագիծը, որոնք կարող են հանգեցնել նրան, որ անհատներն ընկնեն անհավատության մեջ: Մորմոնի Գրքի մարգարեները նախազգուշացրել են այդ վարքագծի և վերաբերմունքի մասին և սովորեցրել են ավետարանի սկզբունքները, որոնք կզորացնեն ու կամրացնեն մեր հավատքն ու վկայությունը:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

2 Նեփի 1.10–11, 9.28, Մոսիա 2.36–37, 26.1–4, Ալմա 12.9–11, 31.8–11, 46.7–8, Հելաման 4.11–13, 13.24–26, Մորմոն 9.7–8

Վերաբերմունքն ու վարքագիծը կարող են խաթարել հավատքն ու վկայությունը

Ցուցադրեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին դրանց հակիրճ պատասխանել.

  • Ինչպե՞ս է հնարավոր, որ նրանք, ովքեր ունեցել են ավետարանի օրհնությունները, կորցնեն իրենց հավատքն ու վկայությունը:

Հիշեցրեք ուսանողներին, որ մարգարե Լեքին նախազգուշացրել էր, որ իր սերունդը մի օր կորցնելու է հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ: Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 1.10–11 հատվածները և հանձնարարեք ուսանողներին գտնել, թե, ի վերջո, ինչ ազդեցություն ունեցավ այդ անհավատությունը Լեքիի հետնորդների վրա: (Օգտակար կլինի բացատրել, որ «անհավատության մեջ ընկնել» արտահայտությունը նշանակում է այլասերվել հոգեպես՝ անհավատության պատճառով։)

  • Ի՞նչ ազդեցություն, ի վերջո, ունեցավ անհավատությունը Լեքիի ժառանգների վրա:

Նշեք որ, թեև կային բազմաթիվ գործոններ, որոնք հանգեցրեցին նեփիացիների քաղաքակրթության ոչնչացմանը, նեփիացիների անկման հիմնական պատճառը նրանց հավատքի կորուստն էր՝ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ: Այս պատճառով է, որ Մորմոնի Գրքի գրողները բազմիցս զգուշացրել են այն վերաբերմունքի և վարքագծի մասին, որոնք թուլացնում են հավատքն առ Տերը և շարունակաբար սովորեցրել են, թե ինչպես կառուցել և ամրապնդել վկայությունը:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մոսիա 26.1–4 հատվածները, և հորդորեք դասարանին ուշադրություն դարձնել այն վերաբերմունքին և վարքագծին, որոնք խարխլել են ոմանց հավատքը Մոսիա թագավորի կառավարման օրոք:

Հրավիրեք ուսանողներին բացահայտել այդ հատվածներում ուսուցանվող սկզբունքն այն մասին, թե ինչ է պատահում մարդկանց, ովքեր ընտրում են չհավատալ և չգործել ճշմարտությանը համաձայն: Բացահայտած սկզբունքների թվում ուսանողները կարող են նշել հետևյալը. Երբ մարդիկ չեն հավատում ու գործում համաձայն այն ճշմարտությունների, որոնք նրանց ուսուցանվել են, նրանց սրտերը կարծրանում են և նրանք չեն կարող վայելել հավատքի և վկայության օրհնությունները:

  • Երբ մարդիկ չեն հավատում ու գործում համաձայն այն ճշմարտությունների, որոնք նրանց ուսուցանվել են, ձեր կարծիքով, ինչո՞ւ են նրանց սրտերը կարծրանում՝ Հոգին զգալու համար:

Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել ևս մի շարք վերաբերմունք ու վարքագիծ, որոնք կարող են հանգեցնել հավատքի և վկայության կորստին, գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները: Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք կարդալ հետևյալ հատվածներից մեկը կամ երկուսը, և համոզվեք, որ բոլոր հատվածները հանձնարարված են: Խնդրեք ուսանողներին փնտրել իրենց հանձնարարված հատվածներում այնպիսի վերաբերմունք կամ վարքագիծ, որոնք նպաստում են, որ մարդիկ կորցնեն իրենց հավատքն ու վկայությունը:

2 Նեփի 9.28

Մոսիա 2.36–37

Ալմա 12․9-11

Ալմա 31․8-11

Ալմա 46․7-8

Հելաման 4.11–13

Հելաման 13.24-26

Մորմոն 9.7-8

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած վերաբերմունով ու վարքագծով և բացատրել, թե ինչպես դրանք կարող են թուլացնել հավատքն ու վկայությունը: Ամփոփեք ուսանողների պատասխանները գրատախտակին՝ համապատասխան հատվածների կողքին:

  • Այս վերաբերմունքից և վարքագծից որո՞նք են ձեր կարծիքով առավել վտանգավոր այսօրվա եկեղեցու երիտասարդ չափահասների համար: Ինչո՞ւ:

Խնդրեք ուսանողներին ընտրել գրատախտակին գրվածներից որևէ վերաբերմունք կամ վարքագիծ և բացատրել, թե ինչ մենք կարող ենք անել, որպեսզի պաշտպանվենք այդ վերաբերմունքից կամ վարքագծից:

Առաջարկեք ուսանողներին մի պահ խորհել, թե այս վերաբերմունքից կամ վարքագծից որոնք են սպառնացել իրենց հավատքին և վկայությանը, և ինչ նրանք կարող են անել իրենց ամրապնդելու համար:

2 Նեփի 28.21–23;, Մորմոն 5.16–18

Հավատքի և վկայության կորստի հետևանքները

Հիշեցրեք ուսանողներին, որ երբ Մորմոն մարգարեն առաջնորդում էր նեփիացիների բանակները, եղավ մի ժամանակ, երբ նա նկատեց իր ժողովրդի չարացած ու անհույս վիճակը: Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել Մորմոն 5.16–18 հատվածները և գտնել Մորմոնի տված նկարագրությունը՝ իր ժողովրդի հոգևոր վիճակի մասին։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ապրել «առանց Քրիստոսի և Աստծո [այս] աշխարհում»:

  • Ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել Մորմոնի խոսքերից նրանց մասին, ովքեր կորցրել են իրենց հավատքն առ Տերը և չեն ցանկանում ապաշխարել: (Չնայած նրանք կարող են օգտագործել տարբեր խոսքեր, ուսանողները պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Եթե մենք մեզ թույլ տանք կորցնել հավատքը և չցանկանանք ապաշխարել, Հոգին կհեռանա մեզանից և մենք կկորցնենք Տիրոջ առաջնորդությունը։)

  • Ըստ 18-րդ հատվածի՝ Մորմոնի զգուշացնելով՝ ինչպիսի՞ն կլիներ Տիրոջ առաջնորդությունը կորցնելու արդյունքը։

Բացատրեք, որ Նեփին ուսուցանել է, որ Հոգին կորցնելու և դևի կողմից գերի տարվելու ընթացքը հաճախ դանդաղ է և աստիճանական: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 2 Նեփի 28.21–23 հատվածները և դասարանին խնդրեք հայտնաբերել այն բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են այս հոգևոր աստիճանական անկումը:

  • Ի՞նչ մոտեցումներ է Նեփին նշել, որոնք կարող են հանգեցնել անձի հոգևոր անկմանը:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այս մոտեցումները հատկապես վտանգավոր մեր հավատքի համար:

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ պատմությունը.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Ճիշտ այնպես, ինչպես ճշմարտությունն է տրված մեզ՝ տող առ տող, և լույսը լուսավորում է դանդաղ, կախված նրանից, թե որքանով ենք մենք հնազանդվում, կամ որքանով չենք հնազանդվում, ճշմարտության հանդեպ մեր վկայությունը նվազում է գրեթե աննկատ, կամաց-կամաց, և խավարը իջնում է այնքան դանդաղ, որ հպարտությունը կարող է հեշտությամբ ուրանալ, որ մի բան փոխվում է:

Ես լսել եմ, թե ինչպես էր պարծենում մի մարդ, ով աստիճանաբար հեռացել էր Եկեղեցուց: Սկզբում նա պարզապես դադարել էր ուսուցանել իր Կիրակնօրյա Դպրոցի դասարանին, ապա նա հեռու էր մնացել Եկեղեցուց և ի վերջո մոռացել էր վճարել տասանորդը մինչ օրս: … Նա չէր կարող զգալ տարբերությունը, բայց ես կարող էի: Նրա աչքերի լույսը և ապա նրա դեմքի փայլը հանգչում էին: Նա չէր կարող զգալ, քանի որ Աստծուն չհնազանդվելու հետևանքներից մեկը կարծես թե հոգևոր անզգայացնող միջոցի ստեղծումն է, որն արգելափակում է զգայունությունը, երբ կապերը Աստծո հետ կտրված են: Ոչ միայն ճշմարտության մասին վկայությունն է դանդաղորեն քայքայվում, այլ նույնիսկ հիշողությունները, թե ինչի նման էր այն, և լույսը սկսում է թվալ նրան իբրև մոլորություն» (“A Life Founded in Light and Truth” [Brigham Young University devotional, Aug. 15, 2000], 3, speeches.byu.edu

  • Ձեր կարծիքով, որո՞նք են նշաններից մի քանիսը, երբ անձը սկսում է կորցնել իր հավատքն ու վկայությունը:

1 Նեփի 15.7–11, 2 Նեփի 25.28–29, Մոսիա 4.11–12; 15.11, Հելաման 15.7–8

Ամրացնել հավատքն ու վկայությունը

Ցուցադրեք և հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Բնության մեջ այն ծառերը, որոնք աճում են քամոտ միջավայրում, ավելի ամուր են դառնում: Երբ քամիները պտտվում են նորատունկ ծառի շուրջ, նրա ներքին ուժերը երկու բան են անում: Առաջինը, նրանք խթանում են արմատները, որպեսզի դրանք ավելի արագ աճեն և հեռու տարածվեն: Երկրորդ, ծառի ներքին ուժերը սկսում են ստեղծել բջջային կազմվածքներ, որոնք, ըստ էության, հաստացնում են բունն ու ճյուղերը և ավելի դիմացկուն են դարձնում դրանք քամու ճնշմանը: Այս ուժեղ արմատները և ճյուղերը պաշտպանում են ծառը քամիներից, որոնք հաստատ վերադառնում են:

Դուք անխոս ավելի թանկ եք Աստծուն, քան մի ծառ: Դուք Նրա որդին կամ Նրա դուստրն եք: Նա ձեր ոգին ստեղծել է ուժեղ և ունակ կյանքի պտտահողմերի հանդեպ դիմացկուն լինելու համար: Ձեր պատանեկության ընթացքում պտտահողմերը, մատղաշ ծառի դեմ փչող քամու պես, կարող են մեծացնել ձեր հոգևոր ուժը՝ նախապատրաստելով ձեզ գալիք տարիների համար» («Հոգևոր պտտահողմեր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 18)։

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ձեռք բերենք հոգևոր ուժ և դիմակայենք մեր հավատքին ու վկայությանը սպառնացող մարտահրավերներին:

Հիշեցրեք ուսանողներին, որ Մորմոնի Գիրքը պարունակում է ավետարանի սկզբունքներ, որոնք կարող են առաջնորդել անհատներին, ովքեր ձգտում են ավելի ամուր հավատք և վկայություն ունենալ:

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 25.28–29 հատվածները և բացատրեք, որ այս հատվածներն ամփոփում են այն հզոր քարոզը, որը Նեփին հղեց իր ժողովրդին, այն մասին, թե ինչպես փրկված լինել: Խնդրեք դասարանի անդամներին ուշադրություն դարձնել, թե ինչ էր ուսուցանել Նեփին՝ որն է ամենակարևոր որոշումը, որը մենք կկայացնենք մեր կյանքում։

  • Ըստ Նեփիի ուսուցանածի՝ ո՞րն է ամենակարևոր որոշումը, որը մենք կկայացնենք մեր կյանքում։ (Օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ սկզբունքը. Եթե մենք ընտրում ենք հավատալ Հիսուս Քրիստոսին և երկրպագել Նրան մեր ողջ զորությամբ, մտքով և ուժով, ապա մենք հոգեպես ամուր կմնանք և դուրս չենք գցվի:)

Ցուցադրեք Յոթանասունից Երեց Լ. Ուիթնի Քլեյթոնի հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.

Նկար
Երեց Լ. Ուիթնի Քլեյթոն

«Դարեր շարունակ մարգարեները խրախուսել են մեզ և նույնիսկ աղերսել, որ հավատանք Քրիստոսին: … Հավատալու որոշումը ամենակարևոր ընտրությունն է, որը մենք երբևէ կատարում ենք: Այն ձևավորում է մեր բոլոր մյուս որոշումները: …

Դավանանքը, վկայությունը և հավատքը պասսիվ սկզբունքներ չեն: Նրանք առանց ջանքի չեն տրվում մեզ: Դավանանքը մի բան է, որը մենք ընտրում ենք. մենք հույս ենք տածում, աշխատանք ենք կատարում և զոհաբերում ենք դրա համար: Մենք պատահականորեն չենք հավատա Փրկիչին և Նրա ավետարանին, ոչ էլ պատահականորեն կաղոթենք կամ տասանորդ կվճարենք: Մենք գործնականորեն ենք ընտրում հավատալը, ինչպես և ընտրում ենք պահել մյուս պատվիրանները» («Ընտրեք հավատքը», Ensign կամ Լիահոնա, մայ. 2015, 38)։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում՝ «դավանանքը, վկայությունը և հավատքը պասսիվ սկզբունքներ չեն»:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ ավետարանի սկզբունքներով ապրելու ձգտումը մեր հավատքն ու վկայությունը ամրացնելու լավագույն եղանակն է:

Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել մի քանի ձևեր, թե ինչպես մենք կարող ենք ջանալ ամրացնել մեր հավատքն ու վկայությունը, գրատախտակին գրեք սուրբ գրության հետևյալ հատվածները և խնդրեք, որ ուսանողներից յուրաքանչյուրը լուռ կարդա դրանցից առնվազն մեկը: Հրավիրեք նրանց փնտրել սկզբունքներ, որոնք կօգնեն մեզ ամրացնել մեր հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ:

1 Նեփի 15.7-11

Մոսիա 4.11-12

Մոսիա 15.11

Հելաման 15.7-8

Հրավիրեք ուսանողներին կիսվել այս հատվածների վերաբերյալ իրենց դիտարկումներով: Դուք կարող եք հրավիրել ուսանողներին բերել վկայություն, թե ինչպես են նրանք կիրառել այս կամ այլ սկզբունքներն իրենց կյանքում, և օրհնվել ավելի մեծ հավատքով՝ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ: Խրախուսեք ուսանողներին ջանքեր կատարել, որոնք անհրաժեշտ են Տիրոջ հանդեպ իրենց հավատքը զորացնելու համար:

Ուսանողի ընթերցարան