Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 27․ Հավատք, հույս և գթություն


Դաս 27

Հավատք, հույս և գթություն

Նախաբան

Հավատքի, հույսի և գթության հատկանիշներն անհրաժեշտ են բոլորին, ովքեր ցանկանում են ապրել Երկնային Հոր ներկայությունում: Այս հատկանիշները պարգևներ են Աստծուց, որ տրվում են նրանց, ովքեր փնտրում են դրանք՝ հետևելով Հիսուս Քրիստոսի օրինակին:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Եթեր 12.28, Մորոնի 10.18–21

Հավատքը, հույսը և գթությունը պարտադիր են փրկության համար

Խնդրեք ուսանողներին արագ թվել հատկանիշներ, որոնք, իրենց կարծիքով, կարևոր է ձեռք բերել մահկանացու կյանքում: Այնուհետև խնդրեք նրանց առանձնացնել այն հատկանիշները, որոնք, իրենց կարծիքով, անհրաժեշտ են Աստծո թագավորությունը ժառանգելու համար:

Հիշեցրեք ուսանողներին, որ երբ Մորոնին ավարտեց իր աշխատանքը ոսկե թիթեղների հետ կապված, նա գրեց իր վերջին խրատական խոսքը նրանց, ովքեր մի օր կկարդան այդ գրառումը: Որպես իր խորհրդի մի մաս նա ընդգծել է երեք հատկանիշներ, որոնք էական են մեր փրկության համար: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Մորոնի 10.18–21 հատվածները, իսկ դասարանին խնդրեք գտնել այդ երեք հատկանիշները:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են հավատքի, հույսի և գթության հատկանիշները այդքան էական մեր փրկության համար։

Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել այս հարցին, հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Եթեր 12.28 հատվածը բարձրաձայն և խնդրեք դասարանին բացահայտել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը:

  • Ի՞նչ վարդապետություն է գրված այս հատվածում: (Ուսանողները պետք է հիշատակեն հետևյալը. Հավատք, հույս և գթություն զարգացնելը մեզ բերում է Հիսուս Քրիստոսի մոտ:)

Խնդրեք ուսանողներին այսօրվա դասի ընթացքում փնտրեն սկզբունքներ և վարդապետություններ, որոնք կօգնեն նրանց ավելի լիարժեք կերպով հասկանալ և զարգացնել այս կարևոր հատկանիշները:

Ալմա 32.26–29, 37–41, Մորոնի 7.21, 25–28, 33

Հավատքը թույլ է տալիս մեզ «որդեգրել այն ամենը, ինչ բարի է»։

Գրատախտակին գրեք Մեծացնել մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Հիշեցրեք ուսանողներին, որ մարգարե Ալման, երբ ուսուցանում էր զորամացիներին, թե ինչպես հավատք զարգացնել Հիսուս Քրիստոսի հանդեպ, որպես փոխաբերություն էր օգտագործում աճող սերմը: Հրավիրեք մի քանի ուսանողների` հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 32.26–29 հատվածները: Քաջալերեք ուսանողներին գտնել այն արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե ինչ կարող ենք անել, որպեսզի մեծացնենք մեր հավատքը:

Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գտած արտահայտությամբ և բացատրել, թե ինչ է ուսուցանում այդ արտահայտությունը մեր հավատքը մեծացնելու վերաբերյալ: Երբ ուսանողները բարձրաձայնեն արտահայտությունները, կարող եք գրել դրանք գրատախտակին: Արտահայտությունները կարող են լինել հետևյալները. արթնացնել և զարթնեցնել ձեր ունակությունները, փորձարկել իմ խոսքերի վրա, ցանկանալ հավատալ, տեղ տալ, որ [խոսքը] սերմանվի ձեր սրտում: Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին հասկանալ, որ ունակությունները բառը վերաբերում է մեր մտածելու և գործելու կարողություններին:

  • Ինչ վերաբերում է 29 հատվածին, ձեր կարծիքով ինչո՞ւ Ալման ուսուցանեց, որ մեր հավատքը դեռ կատարյալ չի լինի, այս գործողություններն անելուց հետո:

  • Ձեր կարծիքով, է՞լ ինչ է հարկավոր մեր հավատքը կատարյալ դարձնելու համար:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 32.37–41 հատվածները, և խնդրեք դասարանին փնտրել, թե մենք ինչ պետք է անենք, որ հավերժական կյանք ձեռք բերելու համար անհրաժեշտ հավատք ունենանք:

  • Ի՞նչ սկզբունք է ուսուցանել Ալման այս հատվածներում այն մասին, թե մենք ինչպես կարող ենք շարունակել զորացնել մեր հավատքը: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք ջանասիրաբար սնուցենք Աստծո խոսքը մեր սրտերում, մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս կաճի: Այդ ճշմարտությունը գրեք գրատախտակին։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ջանասիրաբար սնուցել խոսքը: Որո՞նք են այն որոշ հետևողական գործողությունները, որ մենք կարող ենք ձեռնարկել, որպեսզի սնուցենք Աստծո խոսքը և օգնենք հավատքին խորը աճել մեր սրտերում:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող են սնուցել Աստծո խոսքը, ցուցադրեք Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ․ Այրինգի հետևյալ խոսքը և որևէ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ այն, մինչդեռ դասարանը կփնտրի, թե որոնք են մեր հավատքը սնուցելու կարևոր ձևերը.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Որքան էլ որ մեծ հավատք ունենանք՝ հնազանդվելու Աստծուն, մենք այն շարունակաբար պետք է ամրացնենք և անընդհատ թարմացված պահենք: Մենք կարող ենք անել դա՝ այժմ որոշելով ավելի արագ արձագանքել հնազանդվելուն և ավելի վճռական լինել դիմանալու: Վաղ սկսել և ամուր լինել սովորելը՝ հոգևոր պատրաստվածության բանալիներն են: …

… Մենք կառուցում ենք հավատքը, որպեսզի անցնենք հնազանդության ստուգարքը ժամանակի ընթացքում և մեր առօրյա ընտրությունների շնորհիվ: Մենք կարող ենք այժմ որոշել՝ արագ անել այն, ինչ Աստված խնդրում է մեզ: Եվ մենք կարող ենք որոշել, որ ամուր լինենք հնազանդության փոքր ստուգարքներում, որոնք կառուցում են հավատքը, որ կարողանանք անցնել մեծ ստուգարքներով, որոնք անպայման կլինեն» (“Spiritual Preparedness: Start Early and Be Steady,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2005, 38, 40)։

  • Ի՞նչ է ասել Նախագահ Այրինգը, որ մենք պետք է անենք՝ ամրացնելու կամ սնուցելու համար մեր հավատքը:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այդքան կարևոր կայուն կերպով ու ամեն օր հնազանդվել Աստծո խոսքին՝ մեր հավատքը զարգացնելու և Նրան վստահելու համար:

Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե Ալմայի ուսուցանած սկզբունքներին հետևելը ինչպես է փոխել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Ասացեք ուսանողներին, որ մարգարե Մորմոնը վկայել է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունենալու հավերժական կարևորության մասին: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մորմոնի վկայությունը Մորոնի 7.21, 25–28, 33 հատվածներում, մինչ դասարանը կխորհի, թե ինչ կարող են նրանք անել, որպեսզի մեծացնեն իրենց հավատքը Տիրոջ հանդեպ և «որդեգրեն» Մորմոնի նշած օրհնությունները:

Եթեր 12.4, 8–9, Մորոնի 7.40–42

Հույսը խարիսխ է հոգու համար

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եթեր 12․8-9 հատվածները, իսկ մեկ այլ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Մորոնի 7.40-42 հատվածները: Խնդրեք ուսանողներին բացահայտել այն հատկանիշը, որը մենք կարող ենք ձեռք բերել՝ զարգացնելով հավատք:

  • Համաձայն այս հատվածների՝ ի՞նչ հատկանիշով ենք մենք օժտվում մեր հավատքի շնորհիվ:

Կարդացեք այս երկու նախադասությունները և խնդրեք ուսանողներին գտնել տարբերությունը դրանց միջև. (1) Հուսով եմ, այսօր անձրև չի գալու: (2) Ես հույս ունեմ, որ եթե ապաշխարեմ, ապա կներվեմ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

  • Ինչո՞վ են տարբերվում հույսի այս արտահայտությունները: (Առաջինը անորոշ ցանկություն է մի բանի, ինչը դուրս է մեր վերահսկողությունից, իսկ երկրորդը վստահության արտահայտություն է, որը դրդում է գործողության:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ սուրբ գրություններում գործածվող հույսի իմաստը, հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքը.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Հույսը … մի անսասան վստահություն է, որ Տերը կկատարի մեզ տված Իր խոստումը: Դա վստահություն է, որ եթե մենք այժմ ապրենք համաձայն Աստծո օրենքների և Նրա մարգարեների խոսքերի՝ մենք կստանանք ցանկալի օրհնություններն ապագայում: Դա հավատալն է և ակնկալելը, որ մեր աղոթքները կպատասխանվեն: Այն դրսևորվում է վստահությամբ, լավատեսությամբ, խանդավառությամբ և համբերատար տոկունությամբ» («Հույսի անսահման զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 22)։

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մորոնի 7.41 հատվածը և տեսնել, թե ինչն է, որի համար մենք պետք է հույս ունենանք, զարգացնելով հավատք Քրիստոսի հանդեպ:

  • Ի՞նչ սկզբունք է ուսուցանել Մորմոնն այս հատվածում հույսի մասին: (Ուսանողները պետք է հիշատակեն հետևյալը. Զարգացնելով հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ մենք հույս ենք ձեռք բերում, որ Նրա Քավության միջոցով կարող ենք բարձրացվել դեպի հավերժական կյանք:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են իրար հետ սերտ կապված հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ և հույսը:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Եթեր 12.4 հատվածը, իսկ դասարանին խնդրեք տեսնել, թե ինչպես է Մորոնին նկարագրել հույսը:

  • Ի՞նչ է սովորեցնում մեզ հույսի մասին Մորմոնի օգտագործած խարիսխ բառը: Ինչո՞վ է նման քիչ հավատքով մարդը մի նավի, որն առանց խարիսխ է:

Հրավիրեք մի քանի ուսանողների վկայել հույսի մասին, որն իրենց կյանքում հայտնվել է շնոհիվ հավատքի առ Հիսուս Քրիստոս:

Եթեր 12.33–34, Մորոնի 7.43–48

Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է։

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մորոնի 7.43–44 հատվածները և խնդրեք ուսանողներին գտնել, թե որ հատկանիշի մասին է հայտարարել Մորմոնը, որ մենք պետք է զարգացնենք, երբ ունենք հավատք և հույս:

Ցուցադրեք Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի (1899–1994) հետևյալ խոսքը և հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Եթե մենք իսկապես ձգտենք ավելի նմանվել մեր Փրկիչին և Տիրոջը, ապա սովորելը սիրել՝ ինչպես Նա է սիրում, պետք է լինի մեր բարձրագույն նպատակը: Մորմոնը համարել է գթությունը «բոլորից մեծ» (Մորոնի 7.46)» (“Godly Characteristics of the Master,” Ensign, Nov. 1986, 47)։

Պարզաբանելու համար, թե ինչու է գթությունը այդքան կարևոր հատկանիշ, որը պետք է ձգտել ունենալ, հրավիրեք մի քանի ուսանողների հերթով կարդալ Մորոնի 7.45–47 հատվածները: Նշեք, որ այս հատվածներն օգնում են մեզ հասկանալ գթությունը, թվելով, թե ինչպիսին է գթությունը և ինչպիսին՝ չէ:

  • Ո՞ր բառերն ու արտահայտություններն են այս հատվածներում հաղորդում գթության կարևորությունը։

  • Ի՞նչ մտքերով և գաղափարներով կարող եք կիսել 45 հատվածում թվարկված գթության բնութագրերի մասին:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մորոնի 7.48 հատվածը։

  • Ի՞նչ է մեզ խորհուրդ տվել Մորմոնը, որ անենք գթության՝ պարգևին ձգտելիս: (Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ սկզբունքը. Եթե աղոթենք սրտի ողջ կորովով և հետևենք Հիսուս Քրիստոսին, մենք կարող ենք լցվել գթությամբ:)

  • Գթության պարգևին ձգտելն ինչպես է օգնում մեզ դառնալ Հիսուս Քրիստոսի ավելի լավ հետևորդներ:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Եթեր 12.33–34 հատվածները, մինչ դասարանը կփնտրի կապը գթության և Հիսուս Քրիստոսի Քավության միջև:

  • Ո՞րն է կապը գթության և Քավության միջև:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Ավելի մեծ սահմանումը «Քրիստոսի մաքուր սիրո» … այն չէ, ինչ մենք, որպես քրիստոնյաներ, փորձում ենք, բայց հիմնականում թերանում ենք ցուցաբերել ուրիշների հանդեպ, այլ այն, ինչ Քրիստոսին լիարժեք կերպով հաջողվեց ցուցաբերել մեր հանդեպ: Ճշմարիտ գթությունը հայտնի է եղել միայն մեկ անգամ: Այն կատարյալ և մաքուր ձևով ցույց է տրվել Քրիստոսի անխափան, ծայրաստիճան և քավող սիրով՝ մեր հանդեպ: … Դա Քրիստոսի սերն է մեր հանդեպ, որ «տանում է ամեն բան, հավատում է ամեն բանի, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է»: Դա ցույց է տրվել Քրիստոսում, որ «գթությունը երբեք չի խափանվում»: Դա այդ գթությունն է՝ նրա մաքուր սերը մեր հանդեպ, առանց որի մենք ոչինչ կլինեինք, անհույս և թշվառ՝ բոլոր տղամարդկանցից և կանանցից առավել: Իրոք, նրանք, ովքեր վերջին օրը կունենան Նրա սիրո օրհնությունները՝ Քավությունը, Հարությունը, հավերժական կյանքը և հավերժության խոստումը, անշուշտ, այդ ամենը կլինի նրանց հետ» (Christ and the New Covenant [1997], 336)։

  • Ինչպե՞ս է Երեց Հոլլանդն օգնում ձեզ հասկանալ, թե ինչու «գթությունը երբեք չի խափանվում» և ինչու է այն հոգևոր պարգևներից մեծագույնը:

  • Ի՞նչ պետք է դուք անեք, որպեսզի կիսեք ուրիշների հետ Հիսուս Քրիստոսի մաքուր սերը, որը Նա այդքան առատորեն տվել է ձեզ:

Խնդրեք ուսանողներին վերանայել Մորոնի 7.45 հատվածը, այնուհետև նպատակ դնել աղոթելու և աշխատելու՝ գթության բնութագրերից մեկն ավելի լիարժեք ձևով զարգացնելու ուղղությամբ: Վկայեք աստվածային օգնության մասին, որը դուք ստացել եք, երբ աշխատել եք զարգացնել գթությունը:

Ուսանողի ընթերցարան