Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 26․ Նախքան հավատքի փորձությունը


Դաս 26

Նախքան հավատքի փորձությունը

Նախաբան

Այս դասին ուսանողները կսովորեն Մորմոնի Գրքից, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունենալը հնարավոր է դարձնում Աստծո համար հրաշքներ գործել հօգուտ մեզ: Հավատք գործադրելը կարող է նաև պատրաստել մեզ ստանալու ճշմարտության հոգևոր վկայություններ:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Ռոբերտ Դ․ Հեյլս, «Ձգտել ճանաչել Աստծուն՝ մեր Երկնային Հորը և Նրա որդուն՝ Հիսուս Քրիստոսին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 29–32։

  • Դեյվիդ Ա․ Բեդնար, «Խնդրեք հավատքով», Ensign կամ Լիահոնա, մայ. 2008, 94–97;

  • Նիլ Լ․ Անդերսեն, «Դուք բավականաչափ գիտեք», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 13–14։

Ուսուցման առաջարկներ

2 Նեփի 27.23, 3 Նեփի 17.5–9, 20–24, Մորմոն 9.9, 18–20

Հավատքը նախորդում է հրաշքներին

Խնդրեք ուսանողներին մի քանի հոգևոր օրինակներ թվել, երբ Աստված հրաշքներ է գործել հօգուտ Իր զավակների՝ համաձայն Իր հանդեպ ունեցած նրանց հավատքի: (Օրինակները կարող են ներառել Հիսուս Քրիստոսին, որ բժշկում է հիվանդներին, կենդանացնում մահացածին, Մովսեսին, որ երկու կեսի է բաժանում Կարմիր ծովը, Քրիստոսին, որ դիպչում է քարերին՝ հարեդացիների նավերը լուսավորելու համար):

  • Ի՞նչ կարող եք ասել մի մարդու, ով չի հավատում, որ Աստված շարունակում է հրաշքներ գործել այսօր:

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ 2 Նեփի 27.23, իսկ մի ուրիշ ուսանողի՝ կարդալ Մորմոն 9.9, 18–20 հատվածները: Խնդրեք դասարանին փնտրել, թե ինչու են հրաշքները շարունակում կատարվել այսօր:

  • Համաձայն այդ հատվածների, ինչո՞ւ մենք կարող ենք համոզված լինել, որ այսօրվա աշխարհում հրաշքներ կատարվում են: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ վարդապետությունը. Քանի որ Տերը նույնն է երեկ, այսօր և հավիտյան, Նա շարունակում է հրաշքներ գործել՝ Իր զավակների հավատքի համաձայն:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը հրաշքներ գործելուց առաջ պահանջում, որ մենք հավատք ունենանք:

Որպեսզի պատկերավոր լինի սուրբ գրությունների կապը հավատքի ու հրաշքների միջև, հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 3 Նեփի 17.5–9 հատվածները: Խնդրեք դասարանին փնտրել, թե ի՞նչը հարություն առած Քրիստոսը բավարար համարեց՝ մարդկանց համար հրաշքներ գործելուց առաջ:

  • Համաձայն 8 հատվածի, ի՞նչն էր, որ թույլ տվեց Փրկիչին բժշկել հիվանդներին և չարչարվածներին:

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ 3 Նեփի 17.20–24 հատվածները:

  • Ի՞նչ այլ սրբազան փորձառություններ էին ունենում մարդիկ իրենց հավատքի շնորհիվ:

  • Ինչպե՞ս կարող է հրաշքներ գործելու Քրիստոսի պատրաստակամությունը մեծացնել մեր հավատքը, որպեսզի Նա կարողանա գործի դնել Իր զորությունը և օգնել մեզ մեր կարիքներում:

Հրավիրեք որևէ ուսանողի` բարձրաձայն կարդալ Երեխաների Միության գերագույն նախագահության նախկին խորհրդական քույր Սիդնի Ս. Ռեյնոլդսի հետևյալ խոսքը.

Նկար
Սիդնի Ս. Ռեյնոլդս

««Մեծ հրաշքները» նույնքան կարևոր են, որքան փոքր «անհատական հրաշքները», որոնք սովորեցնում են մեզանից յուրաքանչյուրին՝ հավատք ունենալ առ Տերը: Դրանք տեղի են ունենում, երբ մենք ճանաչում ենք և հետամուտ լինում Հոգու հուշումներին մեր կյանքում: …

Ես հավատում եմ, որ մենք բոլորս կարող ենք վկայել այս փոքրիկ հրաշքների մասին: Մենք ճանաչում ենք այնպիսի երեխաների, ովքեր աղոթում են օգնության համար, որ գտնեն կորած իրը, և գտնում են այն: Մենք ճանաչում ենք այնպիսի երիտասարդների, ովքեր քաջություն են գտնում իրենց մեջ՝ կանգնելու որպես Աստծո վկաներ և զգալու Նրա աջակցող ձեռքը: Մենք ճանաչում ենք այնպիսի ընկերների, ովքեր վճարում են իրենց տասանորդը, տալով վերջին ունեցած գումարը և, հետո, հրաշքով հայտնաբերում են, որ կարող են վճարել իրենց ուսման վարձը, կամ բնակարանի վարձը, կամ ինչ-որ կերպ սնունդ հայթայթել ընտանիքի համար: Մենք կարող ենք կիսվել պատասխանված աղոթքների փորձով, և քահանայության օրհնությունների, որոնք համարձակություն են տվել, մխիթարություն, կամ վերականգնել են առողջությունը: Այս առօրյա հրաշքներն ուղեկցում են մեզ՝ Տիրոջ ձեռքով մեր կյանքում» (“A God of Miracles,” Ensign, May 2001, 12)։

Խնդրեք ուսանողներին մտաբերել, թե երբ են իրենք, կամ իրենց ծանոթներից որևէ մեկը ականատես եղել Աստծո հրաշքներին իրենց կյանքում: Եթե չափազանց սուրբ կամ անձնական չէ, հրավիրեք ուսանողներին կիսվել փորձով, որը հաստատել է իրենց, որ Աստված շարունակում է լինել հրաշքների Աստվածը:

Եթեր 3.6–13, 17–20, 4.13–15, 12.6–7, 12, 19, 31

Հավատքը պատրաստում է մեզ հոգևոր վկայություններ ստանալուն:

Հրավիրեք ուսանողներին մտածել ավետարանական մի ճշմարտության մասին, որի վերաբերյալ նրանց կցանկանային հոգևոր հաստատում կամ ավելի ամուր վկայություն ստանալ: Բացատրեք, որ որոշ մարդիկ չեն հավատում կամ չեն ապրում համաձայն ավետարանի որևէ սկզբունքի, մինչև չտեսնեն ապացույց, որ դա ճշմարիտ է:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Եթեր 12․6 հատվածը, տեսնելով, թե ինչ է ուսուցանվում այս հատվածում հոգևոր վկայություն ստանալու գործընթացի մասին:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Եթեր 12․6 հատվածից վկայություն ստանալու մասին: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը. Հոգևոր վկայություն ստանալուց առաջ, մենք նախ պետք է հավատք գործադրենք Հիսուս Քրիստոսի հանդեպ:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ձեր հավատքի փորձությունը» արտահայտությունը:

Բացատրեք, որ հավատքի փորձություն ունենալը միշտ չէ, որ դժվարություններ ունենալ է նշանակում: Ցուցադրեք և խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Եթեր 12.6 հատվածում գտնվող Մորոնիի խորհրդի վերաբերյալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի և Երիտասարդ Կանանց գերագույն նախագահ՝ քույր Բոննի Լ. Օսկարսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Դուք կարող եք սովորել, թե ինչպես ավելի արդյունավետ օգտագործել հավատքը, կիրառելով Մորոնիի ուսուցանած այս սկզբունքը. «… քանզի նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում» [Եթեր 12.6, շեշտադրումն ավելացված է]: Այսպիսով, ամեն անգամ, երբ դուք փորձում եք ձեր հավատքը, այսինքն, գործում արժանավոր կերպով զգացողության հանդեպ, դուք կստանաք հաստատող ապացույց Հոգուց» (Richard G. Scott, “The Sustaining Power of Faith in Times of Uncertainty and Testing,” Ensign կամ Լիահոնա, մայ. 2003, 76):

Նկար
Բոննի Լ. Օսկարսոն

«Մեր աշխարհում, որտեղ ակնկալիքը վայրկենական բավականությունն է, մենք հաճախ մեղավոր ենք՝ սպասելով պարգևատրության առանց դրա համար աշխատելու: Ես հավատում եմ, որ Մորոնին ասում է մեզ, որ եթե մենք առաջինը կատարենք աշխատանքը և հավատք գործադրենք, ապրելով ավետարանով, ապա կստանանք վկայություն, որ այն ճշմարիտ է: Իրական դարձը տեղի է ունենում, երբ շարունակում եք գործել՝ ըստ այն վարդապետությունների, որոնք գիտեք, որ ճշմարիտ են և պահում եք պատվիրանները օրեցօր, ամիս առ ամիս» (Բոննի Լ․ Օսկարսոն, «Դարձի եկեք դեպի Տերը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2013, 77):

  • Ինչո՞վ է տարբերվում Երեց Սքոթի և քույր Օսկարսոնի նկարագրած՝ ճշմարտության մասին վկայություն ստանալու մոտեցումը այն մարդկանց մոտեցումից, ովքեր ցանկանում են ստանալ ապացույց նախքան հավատալը կամ գործելը:

  • Ե՞րբ և ինչպե՞ս եք համոզվել, որ այս սկզբունքը ճշմարիտ է:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Եթեր 12.7, 12, 19, և 31 հատվածները: Քաջալերեք ուսանողներին այս հատվածներում ուշադրություն դարձնել «հետո, երբ նրանք հավատք ունեցան» և «նախքան նրանց հավատքը» արտահայտություններին (կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները նշեն այս հատվածներն իրենց սուրբ գրություններում):

  • Համաձայն այդ հատվածների, ի՞նչ օրհնություններ է Տերը տվել այդ մարդկանց նրանից հետո, երբ հավատք են գործադրել: Ճշմարտության վերաբերյալ ի՞նչ տեսակ հոգևոր վկայություն եք դուք ստացել՝ ձեր հավատքի շնորհիվ:

Վկայեք, որ հրաշքների պես, մենք վկայություններ չենք ստանում մինչև հավատք չգործադրենք: Այս թեման շեշտելու համար կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի (1924–2015) հետևյալ խոսքով.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Հոգևոր գիտելիքի ձեր որոնումներում ինչ-որ տեղ գոյություն ունի «հավատքի ոստյուն», ինչպես փիլիսոփաներն են այն կոչում: Դա այն պահն է, երբ դուք գնացել եք մինչև լույսի ծայրը և քայլ եք արել դեպի խավարը՝ հայտնաբերելով, որ ուղին լուսավորված է նախապես, ուղղակի մեկ կամ երկու քայլի համար» (“The Quest for Spiritual Knowledge,” New Era, Jan. 2007, 6):

Հրավիրեք մի ուսանողի նկարագրել այն խնդիրները, որ Հարեդի եղբայրն ունեցավ, երբ կառուցեց բեռնանավերը, որոնք պետք է տեղափոխեին իր ընտանիքը խոստացված երկիր, և ամփոփեք, թե ինչ նա արեց այդ խնդիրները լուծելու համար (տես Եթեր 2.16–25, 3.1–5):

  • Ինչպե՞ս Հարեդի եղբայրը հավատք գործադրեց առ Հիսուս Քրիստոսը:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Եթեր 3.6–13, 17–20 հատվածները:

  • Ինչպե՞ս Տերն օրհնեց Հարեդի եղբորը նրա հավաքի համար:

Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքը: Հրավիրեք դասարանին փնտրել Հարեդի եղբոր հավատքի բնութագրերը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Անզիջող հավատքը, սարեր շարժող հավատքը, հավատքն այնպիսին, ինչպիսին Հարեդի եղբայրն ուներ, նախորդում է հրաշքին և գիտելիքին: Նա պետք է հավատար մինչև Աստված կխոսեր: Նա պետք է գործեր մինչև այդ գործողությունն ավարտելու ունակությունն ակնհայտ կլիներ: Նա պետք է պարտավորվեր ամբողջական գործի համար նախապես, նույնիսկ՝ դրա իրագործման առաջին փուլից առաջ: Հավատքը անվերապահորեն համաձայնելն է, կանխավ համաձայնելը՝ ինչ պայմաններ էլ, որ Աստված պահանջի. թե մոտ և թե հեռավոր ապագայի համար» (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 18–19)։

  • Ինչպե՞ս կամփոփեք Երեց Հոլլանդի նկարագրած Հարեդի եղբոր հավատքը:

  • Ինչպիսի՞ գործողություններ մենք կարող ենք նախաձեռնել, որպեսզի ցույց տանք մեր հավատքը Տիրոջ հանդեպ:

Ուսանողներին մի քանի րոպե տրամադրեք ուսումնասիրելու Եթեր 4.13-15 հատվածները և բացահայտելու, թե ինչ է ասել Մորոնին, որ մենք պետք է անենք, Հոգուց գիտելիք և դրսևորումներ ստանալու համար:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «պատռեք անհավատության [այդ] վարագույրը»: Ինչո՞վ է այս գործողությունը նման հավատք գործադրելուն: (Օգտակար կլինի բացատրելը, որ պատռել նշանակում է ճղել, բաժանել մասերի, իսկ վարագույրը վերաբերում է մի բանի, ինչը ծածկում կամ քողարկում է։)

  • Ի՞նչ է մեզ խորհուրդ տվել Մորոնին անել, որպեսզի «պատռե[նք] անհավատության այդ վարագույրը»:

Ցուցադրեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի (1805–1844) հետևյալ խոսքը և խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Աստված բացահայտել է Ջոզեֆին այն, ինչը հայտնի կդարձներ Տասներկուսին, և նույնիսկ ամենափոքր սուրբը կարող է իմանալ բոլոր բաներն այնքան արագ, որքանով նա կկարողանա հաղորդել դրանք, որովհետև օրը գալու է, երբ ոչ մեկը չպետք է ասի իր հարևանին. Ճանաչե՛ք Տիրոջը, քանի որ բոլորը ճանաչելու են Նրան … ամենափոքրից մինչև մեծը [տես Երեմիա 31.34]» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 268):

  • Ինչպե՞ս են Մարգարե Ջոզեֆ Սմիթի այս խոսքերն օգնում ձեզ հասկանալ ձեր հնարավորությունը՝ հայտնություն ստանալու:

Խրախուսեք ուսանողներին խորհել, թե հավատքի ի՞նչ փորձություններ նրանք ունեն այս պահին, և հրավիրեք նրանց մտածել, թե ինչ նրանք կարող են անել, որպեսզի ամրապնդեն և գործի դնեն իրենց հավատքը: Կիսվեք ձեր վկայությամբ, որ Աստված Իր հավատարիմ հետևորդներին ապահովում է շարունակական վկայությամբ՝ ճշմարտության վերաբերյալ, երբ նրանք գործադրում են իրենց հավատքը:

Ուսանողի ընթերցարան