Դաս 21
Հիսուս Քրիստոսի Գալուստը
Նախաբան
Պայմանները և իրադարձությունները, որոնք կապված են Ամերիկաներ Հիսուս Քրիստոսի այցելության հետ, ծառայում են որպես Նրա Երկրորդ Գալուստի օրինակ: Այս դասը կօգնի ուսանողներին կիրառել Մորմոնի Գրքի սկզբունքները՝ որպեսզի նրանք ավելի լավ պատրաստված լինեն այդ «մեծ ու ահեղ օրվան», (3 Նեփի 25.5) երբ Քրիստոսը կրկին կգա:
Ընթերցանության օժանդակ նյութեր
-
Dallin H. Oaks, “Preparation for the Second Coming,” Ensign կամ Լիահոնա, մայ. 2004, 7–10։
-
Jeffrey R. Holland, “Preparing for the Second Coming,” New Era, Dec. 2013, 2–5.
Ուսուցման առաջարկներ
Հելաման 14.20–30, 16.1–5, 3 Նեփի 9.1–5, 12–14, 10.12
Նշանները տրված են, որպեսզի օգնեն մեզ հավատալ և պատրաստվել Տիրոջ Երկրորդ Գալուստին։
Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց կյանքից այնպիսի օրինակներով կամ իրադարձություններով, որոնք նախապատրաստություն են պահանջել (օրինակ, միսիան): Այնուհետև հարցրեք.
-
Ի՞նչ դեր է խաղացել այդ նախապատրաստությունը ձեր ընդհանուր փորձի ընթացքում:
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս կտարբերվեր ձեր փորձը, եթե դուք չնախապատրաստվեիք:
Ցուցադրեք Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի (1899–1994) հետևյալ խոսքերը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք։ Խնդրեք դասարանին լսել, թե Նախագահ Բենսոնի ուսուցանելով՝ ինչին կօգնի մեզ նախապատրաստվել Մորմոնի Գիրքը․
«Մորմոնի Գրքում մենք գտնում ենք օրինակ՝ թե ինչպես նախապատրաստվել Երկրորդ Գալուստին: Գրքի հիմնական մասը կենտրոնանում է մի քանի տասնամյակների վրա՝ Ամերիկա Քրիստոսի գալուստից առաջ: Այդ ժամանակահատվածի մանրակրկիտ ուսումնասիրությամբ մենք կարող ենք պարզել, թե ինչու են ոմանք ոչնչացվել սարսափելի դատաստաններից, որոնք նախորդել են Նրա գալուստին, և թե ինչն է բերել մյուսներին՝ կանգնելու Բաունթիֆուլ տեղանքի տաճարի մոտ և խրելու իրենց ձեռքերը Նրա ձեռքերի և ոտքերի վերքերի մեջ» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 140):
-
Համաձայն Նախագահ Բենսոնի՝ ինչո՞ւ մենք պետք է մանրակրկիտ ուսումնասիրենք Մորմոնի Գրքի պատմությունը, որտեղ Հիսուս Քրիստոսն այցելում է Իր ժողովրդին Ամերիկաներում: (Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ ուսումնասիրելով Մորմոնի Գրքի պատմությունն այն իրադարձությունների մասին, որոնք կապված են Հիսուս Քրիստոսի այցի հետ Ամերիկաներ, մենք կարող ենք սովորել մի օրինակ, թե ինչպես նախապատրաստվել Երկրորդ Գալուստին:)
Երբ ուսանողներն ուսումնասիրում են Փրկիչի այցը Ամերիկաներ, հրավիրեք նրանց գտնել սկզբունքներ և վարդապետություններ, որոնք կօգնեն նրանց նախապատրաստվել Երկրորդ Գալուստին:
Հիշեցրեք ուսանողներին, որ Փրկիչի ծնունդից առաջ Սամուել Լամանացին կանխագուշակել էր այն նշանները, որոնք պետք է ուղեկցեին Փրկիչի ծնունդն ու մահը: Խնդրեք ուսանողներին աչքի անցկացնել Հելաման 14.20–27 հատվածները և բացահայտել Քրիստոսի մահվան նշանները:
-
Ինչպիսի՞ նշանների մասին էր ասել Սամուելը նեփիացիներին, որ կուղեկցեն Հիսուս Քրիստոսի մահը:
Դասարանի մի կեսին հանձնարարեք կարդալ Հելաման 14.28–30 հատվածները, իսկ մյուս կեսին՝ Հելաման 16.4–5-ը: Խնդրեք նրանց գտնել, թե ինչ պատճառներով էին այդ նշանները տրվում նեփիացիներին: Հորդորեք ուսանողներին հատուկ ուշադրություն դարձնել «այն նպատակով, որ» արտահայտության գործածումներին:
-
Համաձայն այս հատվածների, ինչո՞ւ է Տերը նշաններ տալիս: (Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ վարդապետությունը. Տերը նշաններ ու հրաշքներ է ցույց տալիս, որպեսզի մենք հավատանք Իրեն և փրկվենք: Կարող եք այս վարդապետությունը գրել գրատախտակին։)
-
Ի՞նչ է ասված Հելաման 14.29-ում այն մասին, թե ինչ կպատահի նրանց, ովքեր չեն հավատում նշաններին ու հրաշքներին: (Արդար դատաստան կգա նրանց վրա):
Բացատրեք, որ 3 Նեփի գրքում նկարագրվող խոստացված նշաններն ու հրաշքները, ներառյալ Փրկիչի մահվանը նախորդող ոչնչացումը, սկսել են կատարվել: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 3 Նեփի 9.1–5, 12–14 և 10.12 հատվածները, մինչ դասարանը կգտնի, թե ինչ պատահեց նրանց, ովքեր հավատացին Սամուելի և Նեփիի ուղերձներին, ինչպես նաև նրանց՝ ովքեր չհավատացին:
-
Համաձայն այս հատվածների` ինչո՞ւ ոչնչացվեցին որոշ մարդիկ: Ինչո՞ւ ոմանք խնայվեցին:
Նշեք, որ Հիսուս Քրիստոսի հետևորդներին այսօր ուսուցանվում է հսկել այն նշանները, որոնք նախորդելու են Նրա Երկրորդ Գալուստին: Խնդրեք ուսանողներին քննարկել, թե Երկրորդ Գալուստի նշանները հասկանալն ու ճանաչելը ինչպես կարող են օգնել Եկեղեցու անդամներին այսօր՝ ավելի լավ պատրաստված լինել Նրա գալուստին:
3 Նեփի 11.1-17
Նախապատարաստվել հանդիպելու Փրկիչին
Ցուցադրեք «Հիսուս Քրիստոսի հայտնվելը նեփիացիներին» նկարը: Երբ ուսանողները վերանայեն պատմությունը, որտեղ նկարագրվում է Փրկիչի այցը նեփիացիներին, խրախուսեք նրանց գտնել օրհնությունները, որոնք ստացել են նրանք, ովքեր հավատացել են Տիրոջ մահվան նշաններին և նախապատրաստվել են Նրա գալուստին:
Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 3 Նեփի 11.1–12 հատվածները:
-
Տիրոջ գալուստին վերաբերող խոստացված նշաններին հավատալը ինչպե՞ս նախապատրաստեց մարդկանց այդ փորձառությանը:
-
Ինչպե՞ս կարող են այս հատվածները հիշեցնել մեզ, որ մենք էլ պետք է նախապատրաստվենք:
Հրավիրեք ուսանողներին հերթով բարձրաձայն կարդալ 3 Նեփի 11.13–17 հատվածները և պատկերացնել, թե ինչ կարելի էր զգալ ներկա լինելով այդ իրադարձությանը:
-
Ինչպե՞ս է այս փորձառությունը ներկայացնում այն, թե ինչ է ցանկանում Տեր Հիսուս Քրիստոսը մեզանից յուրաքանչյուրի համար: (Պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը հրավիրում է բոլորին գալ Իր մոտ և ստանալ վկայություն, որ Նա է ամբողջ երկրագնդի Աստվածը:)
-
Ի՞նչ նմանություն կունենան այս իրադարձությունները նրանց հետ, որոնք տեղի կունենան Հիսուսի Երկրորդ Գալուստի ժամանակ:
-
Ի՞նչ կարող եք դուք անել, որպեսզի հետևեք Փրկիչի հրավերին և պատրաստ լինեք մի օր կանգնելու Նրա առաջ:
Եզրափակեք՝ ցուցադրելով Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը.
«Ի՞նչ կլիներ, եթե Նրա գալու օրը վաղը լիներ: Եթե իմանայինք, որ վաղը հանդիպելու ենք Տիրոջը, վաղաժամ մահվան կամ Նրա անսպասելի գալուստի արդյունքում, ի՞նչ կանեինք այսօր: Ինչպիսի՞ խոստովանություններ կանեինք: Ի՞նչ սովորություններ կդադարեցնեինք: Ի՞նչ անհամաձայնություններ կլուծեինք: Ինչպիսի՞ ներում կպարգևեինք: Ի՞նչ վկայություններ կբերեինք:
Եթե այս բաները կանեինք, այդ դեպքում, ինչո՞ւ չանենք հիմա: Ինչո՞ւ խաղաղություն չկնքենք, քանի դեռ դա հնարավոր է» (“Preparation for the Second Coming,” Ensign կամ Լիահոնա, մայ. 2004, 9)։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր պատրաստվել, կարծես Տիրոջ գալուստը վաղն է:
Հրավիրեք ուսանողներին փնտրել և արձագանքել Հոգու հուշումներին՝ նախապատրաստվելով հանդիպելու Տիրոջը:
Ուսանողի ընթերցարան
-
Հելաման 14.20–30, 16.1–5, 3 Նեփի 9.1–5, 12–14, 10.12, 11.1–17
-
Dallin H. Oaks, “Preparation for the Second Coming,” Ensign կամ Լիահոնա, մայ. 2004, 7–10։