Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 15. Գործիքներ դառնալ Աստծո ձեռքում


Դաս 15

Գործիքներ դառնալ Աստծո ձեռքում

Նախաբան

Հիսուս Քրիստոսի ավետարանը խաղաղության ուղերձ է անհանգիստ աշխարհի համար: Նրանք, ովքեր գործիքներ են դառնում Աստծո ձեռքում, կարող են կիսվել ավետարանով և օգնել մյուսներին դարձի գալ: Այս դասին ուսանողները կսովորեն և կկիրառեն սկզբունքներ Մորմոնի Գրքի պատմվածքներից՝ միսիոներների մասին, ովքեր գործիքներ էին դարձել Աստծո ձեռքում և օգնել մյուսներին ստանալ հավերժական կյանք:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Մ․ Ռասսել Բալլարդ, «Ապավինեք Տիրոջը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2013, 43–45.

  • Don R. Clarke, “Becoming Instruments in the Hands of God,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2006, 97–99.

Ուսուցման առաջարկներ

1 Նեփի 13.37, Մոսիա 15.14–19, 26–28

Օրհնություններ են խոստացված նրանց, ովքեր կիսվում են ավետարանով

Գրատախտակին գրեք մարգարե Ջոզեֆ Սմիթի (1805–1844) հետևյալ խոսքերը Եկեղեցու Նախագահների ուսմունքներից. Ջոզեֆ Սմիթ (2007), 330։

«Նրանից հետո, երբ ամեն ինչ ասված է, առավել մեծ և կարևոր պարտականությունը ավետարանը քարոզելն է»: (Մարգարե Ջոզեֆ Սմիթ)

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ այս խոսքերը: Այնուհետև հարցրեք.

  • Ինչո՞ւ է ավետարանով մյուսների հետ կիսվելը մեր ամենակարևոր պարտականությունը:

  • Ի՞նչ օրհնություններ եք դուք ստացել այս պարտականությունն ընդունելու և կատարելու արդյունքում:

Բացատրեք, որ Նեփին կանխատեսել էր ավետարանի վերականգնումը և Մորմոնի Գրքի ի հայտ գալը (տես 1 Նեփի 13.34–36): Նա նաև նկարագրել է օրհնությունները, որոնք հասանելի են նրանց, ովքեր կքարոզեն ավետարանը և կօգնեն մյուսներին գալ դեպի Քրիստոսը:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 1 Նեփի 13.37 հատվածը, և խրախուսեք նրանց նշել կամ գունավորել օրհնությունները, որոնք խոստացված են նրանց, ովքեր կջանան կիսվել ավետարանով այս վերջին օրերում:

  • Ի՞նչ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր ջանում են հաստատել Սիոնը և հրատարակում խաղաղություն։ (Ուսանողները պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Երբ մենք ջանում ենք կիսվել ավետարանով, մենք օրհնվում ենք Սուրբ Հոգով և կարող ենք փրկվել Աստծո արքայությունում:)

Ասացեք ուսանողներին, որ Աբինադին մեջբերում էր Եսայիային և բացատրում, թե ինչ է նշանակում հրատարակել խաղաղություն և թե ինչու մենք պետք է ջանանք կիսվել ավետարանով (տես Եսայիա 52.7): Հրավիրեք մի քանի ուսանողների բարձրաձայն կարդալ Մոսիա 15.14–19, 26–28 հատվածները, մինչ դասարանը կհետևի, թե ինչ է ուսուցանել Աբինադին:

  • Ի՞նչ է նշանակում հրատարակել խաղաղություն և փրկություն: (Տես 14 հատվածը։)

  • Ինչո՞ւ է հարկավոր, որ փրկությունը հայտարարվի բոլոր ազգերին, ցեղերին, լեզուներին և ժողովուրդներին:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ Աբինադիի խոսքերը, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդ

«Խաղաղություն և լավ լուրեր, լավ լուրեր և խաղաղություն: Սրանք են հիմնական օրհնությունների թվում, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը բերում է անհանգիստ աշխարհին և այս աշխարհում ապրող անհանգիստ մարդկանց, անձնական մաքառումների և մարդկային մեղսավորության լուծումներ, ուժի աղբյուր՝ հոգնած օրերի ու իսկական հուսահատության պահերի համար: … Աստծո Միածին Որդին անձամբ է տալիս մեզ այս օգնությունը և այս հույսը: …

Խաղաղության որոնումը մարդկային հոգու ծայրահեղ փնտրտուքն է: …Բոլորիս կյանքում լինում են ժամանակներ, երբ խորը վիշտը, տառապանքը, վախը կամ միայնությունը ստիպում են մեզ ճչալ՝ խաղաղություն հայցելով, որը միայն Աստված անձամբ կարող է տալ: Դրանք հոգևոր սովի սաստիկ ժամանակներ են, երբ նույնիսկ ամենասիրված ընկերները չեն կարող մեզ օգնության հասնել» (“The Peaceable Things of the Kingdom,” Ensign, Nov. 1996, 82):

  • Ի՞նչ առումով է Հիսուս Քրիստոսի ավետարանը խաղաղության ուղերձ։

Որպեսզի օգնեք պատասխանել այս հարցին, կարող եք քննարկել Առաջին Նախագահությունից Նախագահ Մերիոն Գ. Ռոմնիի (1897–1988) հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Մերիոն Գ. Ռոմնի

«Խաղաղություն հաստատելը պահանջում է հեռացնել սատանայի ազդեցությունը: Որտեղ նա կա, խաղաղություն չի կարող լինել։ Ավելին՝ խաղաղ գոյակցությունը նրա հետ անհնար է: … Միակ բանը, որ նա առաջ է տանում, դա մարմնական գործերն են: …

Որպես խաղաղության նախաբան, ուրեմն, սատանայի ազդեցությունը պետք է ամբողջությամբ սաստվի: …

Ինչպես որ մարմնի գործերը համաշխարհային կիրառում ունեն, նույն կերպ խաղաղության ավետարանն ունի: Եթե մի հոգի ապրում է ըստ դրա, նա իր մեջ խաղաղություն ունի: Եթե երկու հոգի են ապրում ըստ դրա, նրանցից յուրաքանչյուրն ունի խաղաղություն իր մեջ, ինչպես նաև միմյանց հետ: Եթե քաղաքացիներն ապրում են ըստ դրա, ապա ազգն ունի ներքին խաղաղություն: Երբ կլինեն Հոգու պտուղը վայելող բավական ազգեր, որոնք կվերահսկեն միջազգային հարաբերությունները, ապա այդ ժամանակ, միայն այդ ժամանակ պատերազմի թմբուկներն այլևս չեն հնչի» (“The Price of Peace,” Ensign, Oct. 1983, 4, 6)։

  • Ե՞րբ եք ականատես եղել, որ ավետարանը խաղաղություն է բերել ինչ-որ մեկի կյանք։

  • Ի՞նչ եղանակներով մենք կարող ենք արդյունավետորեն կիսվել ավետարանով:

Քաջալերեք ուսանողներին մտածել մեկի մասին, ում նրանք կարող են օգնել զգալ խաղաղությունը, որը գալիս է ավետարանից: Խրախուսեք նրանց սկսել ծրագրել այդ անձի հետ ավետարանով կիսվելը և քաջալերեք նրանց մտածել, թե ինչպես կարող են կիրառել սկզբունքները, որոնք սովորում են դասի ընթացքում:

Մոսիա 28.3, Ալմա 17.2–3, 6, 9–12, 16, 25, 18.10, 21.16, 22.1, 12–14, 26.11–12, 26–29, 31.30–34

Գործիքներ դառնալ Աստծո ձեռքում

Նկար
woman playing violin
Նկար
set of wrenches
Նկար
medical examination instruments

Կարող եք ցուցադրել ուսանողներին վերը տրված նկարներից մեկը կամ բոլորը (ջութակ, արհեստանոցի գործիքներ, բժշկական գործիքներ) կամ նմանատիպ նկարներ: Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ կարող են այս գործիքներն անել, եթե մեկի ձեռքում են, ով հմուտ է դրանք օգտագործում:

  • Ի՞նչ է նշանակում գործիքներ լինել Աստծո ձեռքում:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 17.2–3, 9–11 հատվածները: Խնդրեք ուսանողներին փնտրել, թե ինչ արեցին Մոսիայի որդիները Աստծո ձեռքում գործիքներ դառնալու համար:

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել Մոսիայի որդիների օրինակից՝ թե ինչպես դառնալ գործիքներ Աստծո ձեռքում։ (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Երբ աղոթում ենք, ծոմ ենք պահում, ուսումնասիրում ենք սուրբ գրությունները և լավ օրինակ հանդիսանում մյուսների համար, մենք գործիքներ ենք դառնում Աստծո ձեռքում:)

Բացատրեք, որ Մորմոնի Գիրքը պարունակում է բազմաթիվ այլ օրինակներ նրա, ինչ արեցին Ալման և Մոսիայի որդիները, որպեսզի արդյունավետ գործիքներ դառնային Աստծո ձեռքում։ Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները (մի ընդգրկեք փակագծերի մեջ գրված ամփոփումները): Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք մեկ կամ մեկից ավելի հատվածներ: Խնդրեք ուսանողներին փնտրել, թե ինչ արեցին Տիրոջ ծառաները, ինչը նպաստեց ավետարանով կիսվելու նրանց հաջողությանը:

Մոսիա 28.3 (Ցանկանում էին հայտարարել փրկության մասին, որպեսզի ոչ մի հոգի չկորչի։)

Ալմա 17.6 (Կամենում էին հրաժարվել աշխարհի ճանաչումից ավետարանը քարոզելու համար։)

Ալմա 17.11–12 (Համբերատար էին, քաջ և լավ օրինակ էին։)

Ալմա 17.16 (Ցանկանում էին օգնել մարդկանց ապաշխարել և սովորել փրկագնման ծրագրի մասին։)

Ալմա 17.25, 18.10 (Ցանկանում էին ծառա լինել։)

Ալմա 21.16, 22.1 (Առաջնորդվում էին Հոգով։)

Ալմա 22.12–14 (Ուսուցանում էին սուրբ գրություններից Քրիստոսի և փրկագնման ծրագրի մասին։)

Ալմա 26.11–12 (Խոնարհ էին, ընդունելով, որ Աստվածն է իրենց ուժի աղբյուրը։)

Ալմա 26.26–29 (Չէին հանձնվում, երբ ընկճված էին: Ցանկանում էին համբերությամբ տառապել Քրիստոսի գործի համար: Ուսուցանում էին ավետարանը տարբեր իրադրություններում։)

Ալմա 31.30–34 (Աղոթում էին օգնության համար՝ մարդկանց դեպի Քրիստոսը բերելիս։)

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին խնդրեք ներկայացնել իրենց սովորածը։ Կարող եք ամփոփել ուսանողների պատասխանները՝ գրատախտակին գրելով հատվածների ամփոփումները: Կարող եք քաջալերել ուսանողներին գրի առնել սուրբ գրության այս հատվածները և ավելի ուշ՝ դասից հետո կազմել սուրբ գրությունների շղթա «ավետարանով կիսվելու կարևոր տարրերը» անվանումով:

  • Եթե դուք հնարավորություն ունեցել եք ավետարանով մյուսների հետ կիսվելու, կարո՞ղ եք կիսվել ձեր փորձով կամ բերել վկայություն, թե ինչպես են այս տարրերը նպաստել ձեր գործի հաջողությանը:

  • Ինչպե՞ս են այս հատվածներում գրանցված սկզբունքները վերաբերում այլ կոչումներին կամ լավ ընկեր կամ հարևան լինելուն:

  • Ե՞րբ եք դուք հնարավորություն ունեցել օգնելու ուրիշներին որպես գործիք Աստծո ձեռքում:

Ալմա 18.33–35, 23.5–6, 26.2–5, 15, 29.9–10

Օգնել ուրիշներին դարձի գալ

Հիշեցրեք ուսանողներին, որ բացի այն, որ Մորմոնի Գիրքը ուսուցանում է մեզ գործիքներ լինել Աստծո ձեռքում, այն նաև ուսուցանում է, թե ինչպես կարող ենք փոխել մյուսներին՝ լինելով գործիքներ:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 18.33–35 մինչ դասարանը կփնտրի, թե ինչ պետք է իրականացներ Ամմոնը լինելով գործիք Աստծո ձեռքում: Հրավիրեք ուսանողներին ամփոփել այն, ինչ գտան, սկզբունքի տեսքով: (Օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալը. Երբ մենք դառնում ենք գործիքներ Աստծո ձեռքում, Նա շնորհում է մեզ զորություն՝ օգնելու մյուսներին գալ ճշմարտության իմացությանը:)

Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել մյուսներին ճշմարտության իմացությանը բերելու արդյունքը, հրավիրեք դասարանին մտքում կարդալ Ալմա 23.5–6: Խնդրեք ուսանողներին փնտրել, թե ինչ պատահեց լամանացիների հետ, երբ նրանք եկան ճշմարտության իմացությանը:

  • Ո՞ր բառերն ու արտահայտություններն են նկարագրում, թե ինչպիսի ազդեցություն ունեցավ ավետարանի քարոզումը լամանացիների վրա:

  • Ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ մենք մյուսներին բերում ենք ճշմարտության իմացությանը: (Ուսանողները պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունը. Երբ մենք բերում ենք մյուսներին ճշմարտության իմացությանը, մենք օգնում ենք նրանց դարձի գալ դեպի Տերը:)

Բացատրեք, որ և Ամմոնը, և Ալման վկայեցին այս ճշմարտությունների մասին: Խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 26.2–5, 15 և Ալմա 29.9–10 հատվածները, մինչդեռ դասարանը կփնտրի, թե ինչ ազդեցություն մենք կարող ենք ունենալ ուրիշների վրա, երբ որպես գործիքներ Աստծո ձեռքում կիսվում ենք ավետարանով:

  • Ամմոնի և Ալմայի արտահայտած զգացմունքների վերաբերյալ ի՞նչը տպավորություն թողեց ձեր վրա։

Հրավիրեք ուսանողներին պատմել, թե ինչ են նրանք զգացել, երբ ավետարանով կիսվել են մյուսների հետ:

Քաջալերեք ուսանողներին խորհել, թե ինչպիսի հնարավորություններ նրանք ունեն՝ օգնելու մյուսներին սովորել ավետարանը և դարձի գալ։ Հրավիրեք նրանց մտածել, թե ինչպես միավորեն այս դասին սովորած սկզբունքներն ու փորձը ավետարանով կիսվելու իրենց առօրյա ջանքերի հետ:

Ուսանողի ընթերցարան