Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 8․ Փրկությունը գալիս է Հիսուս Քրիստոսի միջոցով


Դաս 8

Փրկությունը գալիս է Հիսուս Քրիստոսի միջոցով

Նախաբան

Հիսուս Քրիստոսին հետևելու և Նրա պատվիրանները պահելու մեր ջանքերը անհրաժեշտ են, սակայն ոչ բավարար, որպեսզի մեզ արժանի դարձնեն փրկվելուն։ Մեր փրկությունը հնարավոր է դարձվել միայն Հիսուս Քրիստոսի արժանիքների, ողորմության և շնորհի միջոցով։ Քրիստոսի վարդապետությունն օգնում է մեզ հասկանալ, որ Նրա շնորհով մենք կարող ենք սովորել ավետարանը, ստանալ արարողությունները և առաջ մղվել այն արահետով, որը տանում է դեպի հավերժական կյանք։

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

2 Նեփի 2․6–9, 25․23, Մոսիա 4․6–8

Փրկությունը հնարավոր է դարձվել Հիսուս Քրիստոսի միջոցով

Ցուցադրեք և կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լ․ Թոմ Փերիի (1922-2015) հետևյալ խոսքերը․

Նկար
Երեց Լ. Թոմ Փերի

«Շատ մարդիկ խորհում են․ «Որտեղի՞ց ենք մենք եկել։ Ինչո՞ւ ենք այստեղ: Ո՞ւր ենք գնում»։ Մեր Երկնային Հայրը մեզ չի ուղարկել աշխարհ աննպատակ, անիմաստ ճամփորդության։ Նա ծրագիր է պատրաստել մեզ համար, որին պետք է հետևենք։ Նա է այդ ծրագրի հեղինակը: Այն նախատեսված է մարդու զարգացման և ի վերջո՝ փրկության և վեհացման համար» («Փրկության ծրագիրը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2006, 69-70)։

  • Երբ մարդիկ բացահայտում են, որ Աստված չի թողել նրանց մահկանացու կյանքում միայնակ թափառելու, այլ ծրագիր է նախապատրաստել նրանց փրկության համար, ձեր կարծիքով, ի՞նչ կարող են նրանք զգալ։

Հրավիրեք ուսանողներին կարդալ 2 Նեփի 2․6–9 հատվածները, փնտրելով, թե ինչն է փրկությունը հնարավոր դարձնում ըստ Լեքի մարգարեի խոսքերի։

  • Ըստ Լեքիի, ի՞նչն է փրկությունը հնարավոր դարձնում Աստծո ծրագրում: (Ուսանողները պետք է հիշատակեն հետևյալը. Մենք կարող ենք փրկվել միայն Հիսուս Քրիստոսի արժանիքների, ողորմության և շնորհի միջոցով։ Դուք կարող եք կիսվել հետևյալ սահմանումով, թե ինչ է նշանակում փրկվել կամ փրկություն ստանալ․ «Փրկությունը իր ճշմարիտ և ամբողջական իմաստով վեհացում կամ հավերժական կյանք գաղափարների հոմանիշն է և նախատեսում է ժառանգություն ձեռք բերել երեք երկինքներից ամենաբարձրում՝ սելեստիալ արքայությունում։ Մի քանի բացառություններով, հենց սա է փրկությունը, որի մասին խոսում են սուրբ գրությունները» [Bruce R. McConkie, Mormon Doctrine, 2nd ed. (1966), 670]։)

  • Ի՞նչ է նշանակում Հիսուս Քրիստոսի արժանիքների, ողորմության և շնորհի միջոցով։ (Հիսուս Քրիստոսի արժանիքներն են Նրա արդար արարքները, հատկապես Նրա Քավությունը։ Ողորմությունը վերաբերում է կարեկցանքին և մեր հանդեպ Նրա ցուցաբերած ներողամտությանը՝ անկախ մեր մեղքերից։ Շնորհը վերաբերում է օգնությանը, որը Նա տալիս է մեզ ողորմության, սիրո, բարության և հնարավորություն տվող զորության տեսքով, որը մեզ թույլ է տալիս ստանալու հավերժական կյանք և վեհացում այն բանից հետո, երբ մենք գործի ենք դնում մեր իսկ լավագույն ջանքերը։ Տես նաև Աստվածաշնչի բառարան, «Շնորհ»։)

Որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունն այս վարդապետության մասին, ցուցադրեք Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Մենք չենք կարող վաստակել մեր ճանապարհը դեպի երկինք, արդարադատության պահանջները կանգնած են որպես խոչընդոտ, որը մենք անզոր ենք հաղթահարել ինքներս:

Սակայն ամեն ինչ կորած չէ:

Աստծո շնորհը մեր մեծ և անսահման հույսն է:

Հիսուս Քրիստոսի զոհաբերության շնորհիվ, ողորմության ծրագիրը բավարարում է արդարադատության պահանջները [տես Ալմա 42․15]» («Շնորհի պարգևը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 108):

  • Ինչո՞ւ անհատի անձնական արդարակեցությունը բավարար չէ «արդարադատության պահանջները» բավարարելու և հավերժական կյանք ձեռք բերելու համար։ (Չնայած ժամանակի ընթացքում մենք կարող ենք սովորել կատարելապես ապրել պատվիրաններով, ոչ ոք չի ապրել կատարյալ կյանքով, բացի Փրկիչից [տես Հռովմայեցիս 3․23]: Չնայած մենք կարող ենք դադարել մեղք գործել, մենք չենք կարող ջնջել նախկինում գործած մեր մեղքերի հասցրած վնասը կամ մեղքի զգացումը։ Ահա թե ինչու են անհրաժեշտ Քավությունն ու շնորհը։)

Հիշեցրեք ուսանողներին, որ թեև մենք փրկված ենք միայն Հիսուս Քրիստոսի արժանիքների, ողորմության և շնորհի միջոցով, Մորմոնի Գրքում մարգարեներն ուսուցանել են, թե ինչ պետք է մենք անենք, որպեսզի կարողանանք ստանալ Փրկիչի փրկագնող զորությունը։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 4․6-8 հատվածները, իսկ դասարանին խնդրեք գտնել, թե ինչ ուսուցանեց Բենիամին թագավորը, որ մենք պետք է անենք՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով փրկություն ստանալու համար։

  • Համաձայն Բենիամին թագավորի, ի՞նչ պետք է մենք անենք՝ Քավության միջոցով փրկություն ստանալու համար: (Գիտելիք ձեռք բերել Աստծո և Քավության մասին, ապավինել Աստծուն, ջանասիրաբար պահել պատվիրանները և հավատարիմ մնալ մինչև մեր կյանքի վերջը:)

Հրավիրեք ուսանողներին կարդալ 2 Նեփի 25.23:

  • Ի՞նչ վարդապետություն ուսուցանեց Նեփին մեր փրկության վերաբերյալ։ (Ուսանողները պետք է հիշատակեն հետևյալ վարդապետությունը. Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք փրկվել շնորհով այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել։ Օգնեք ուսանողներին հասկանալ, որ միայն Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կկարողանանք դառնալ սուրբ և մեր Երկնային Հոր նման։)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս վարդապետությունը, հրավիրեք նրանցից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի (1899–1994) հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» արտահայտությունը ներառում է մեր լավագույն ջանքերը ներդնելը։ Այն ներառում է նրա պատվիրաններով ապրելը։

«Այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» արտահայտությունը ներառում է մեր մերձավորներին սիրելը և նրանց համար աղոթելը, ովքեր թշնամաբար են վերաբերվում մեզ հետ։ Դա նշանակում է հագցնելը մերկերին, կերակրելը սովյալներին, այցելելը հիվանդներին և «սատարելը նրանց, ովքեր ունեն մեր սատար կանգնելու կարիքը» (Մոսիա 4․16), հիշելով, որ այն, ինչ մենք անում ենք Աստծո զավակներից ամենափոքրի համար, անում ենք Նրա համար։

«Այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» նշանակում է ապրել մաքրաբարո, մաքուր, անբիծ կյանքով, լինելով կատարելապես ազնիվ մեր բոլոր գործերում և վերաբերվել ուրիշների հետ այնպես, ինչպես կցանկանայինք, որ մեզ վերաբերվեին» (“Redemption through Christ after All We Can Do,” Liahona, Dec. 1988, 5)։

  • Ի՞նչ եղանակներով եք դուք ճաշակել Տիրոջ շնորհը, որն օգնել է ձեզ ձեր իսկ ունակություններից առավել, երբ դուք գործադրել եք ձեր լավագույն ջանքերը Նրա մոտ գալու համար։

Օգտագործեք հետևյալ հայտարարությունը, որի հեղինակը նույնպես Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն է, որպեսզի օգնեք ուսանողներին խորհել այս հարցի շուրջ նախքան պատասխանելը․

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Որպես Եկեղեցի մենք համաձայն ենք Նեփիի հետ, ով ասել է․ «Շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք՝ այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» (2 Նեփի 25․23։) …

Շնորհի միջոցով Փրկիչը իրագործեց իր քավող զոհաբերությունը, որպեսզի ողջ մարդկությունը անմահություն ձեռք բերի։

Նրա շնորհի միջոցով, նրա քավության հանդեպ մեր հավատքի և մեր մեղքերն ապաշխարելու միջոցով մենք ուժ ենք ստանում անելու անհրաժեշտ աշխատանքներ, որոնք մենք ի զորու չէինք լինի անելու ինքնուրույն։

Նրա շնորհի միջոցով մենք օժտվում ենք օրհնություններով և հոգևոր ուժով, որոնք ի վերջո մեզ կառաջնորդեն դեպի հավերժական կյանք, եթե մենք համբերենք մինչև վերջ։

Նրա շնորհի միջոցով մենք ավելի ենք նմանվում նրա աստվածային անհատականությանը» (“Redemption through Christ after All We Can Do,” 4–5)։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ցույց տանք մեր երախտագիտությունը այն ամենի համար, ինչը Հիսուս Քրիստոսը հնարավոր է դարձնում։

Վկայեք, որ միայն շնորհի միջոցով է, որը հնարավոր է դարձվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով հաղթահարել Ադամի և Եվայի Անկման հետևանքները, ստանալ մեր մեղքերին թողություն, հաղթահարել թերությունները և զարգացում ապրել դեպի կատարելություն։ Հորդորեք ուսանողներին խորհել, թե արդյոք նրանք անում են ամեն հնարավոր բան, որպեսզի ստանան Տիրոջ շնորհի օրհնությունները։

2 Նեփի 31․2, 10–21, 3 Նեփի 11․31–40, 3 Նեփի 27․13–22

Քրիստոսի վարդապետությունը

Հետևյալ հղումները գրեք գրատախտակին.

2 Նեփի 31․2, 10–21

3 Նեփի 11.31-40

3 Նեփի 27․13-22

Դասարանի մի մասին հանձնարարեք ուսումնասիրել 2 Նեփի 31․2, 10–21, մյուս մասին՝ 3 Նեփի 11․31–40, իսկ երրորդ մասին՝ 3 Նեփի 27․13–22 հատվածները։ Նախքան ուսանողների սկսելը շեշտեք, որ այս հատվածները պարունակում են «Քրիստոսի վարդապետությունը», «իմ վարդապետությունը» կամ «իմ ավետարանը» եզրույթները։ Բացատրեք, որ Քրիստոսի վարդապետությունը կամ ավետարանը, բաղկացած է այն ամենից, ինչ Հիսուս Քրիստոսն արել է և շարունակում է անել, որպեսզի մոտեցնի մեզ Հորը։ Այն նաև պարունակում է այն ամենը, ինչ մենք պետք է անենք, որպեսզի ստանանք Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները։ Հրավիրեք յուրաքանչյուր խմբին ներկայացնել և նշել, թե իրենց հանձնարարված հատվածներն ինչ են ուսուցանում Քրիստոսի վարդապետության մասին՝ ինչ է արել Քրիստոսը և ինչ պետք է անենք մենք։

Իրենց հանձնարարված հատվածներն ուսումնասիրելու համար ուսանողներին բավարար ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք նրանց իրենց գտածը գրել գրատախտակին՝ յուրաքանչյուր հատվածի կողքին։ Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ է արել Հիսուս Քրիստոսը, որպեսզի մոտեցնի մեզ Հորը։

  • Ի՞նչ պետք է անենք մենք, որպեսզի ստանանք Քրիստոսի Քավության օրհնությունները։ (Մենք պետք է հավատք ունենանք, ապաշխարենք, մկրտվենք, ստանանք Սուրբ Հոգու պարգևը, համբերենք մինչև վերջ և ստանանք ու հնազանդվենք անձնական հայտնությանը:)

  • Ինչպե՞ս դուք կարող եք ամփոփել Հիսուս Քրիստոսի վարդապետությամբ կամ ավետարանով ապրելու կարևորությունը։ (Ուսանողները պետք է ներկայացնեն նմանատիպ մի սկզբունք. Եթե մենք ապրում ենք Քրիստոսի վարդապետության համաձայն, մենք կարող ենք ճաշակել Քավության օրհնությունները և ստանալ հավերժական կյանք:)

Ելնելով ձեր ուսանողների կարիքներից, խորհեք նմանատիպ հարցեր տալու մասին, որպեսզի օգնեք նրանց շարունակել վերլուծել իրենց կարդացած սուրբ գրությունների հատվածները․

  • 2 Նեփի 31․20 հատվածի ո՞ր արտահայտությունն առանձնահատուկ իմաստ ունի ձեզ համար, և ինչպե՞ս է այն օգնում ձեզ ստանալ Քավության օրհնությունները:

  • Համաձայն 2 Նեփի 31․13–14, 17 հատվածների, ի՞նչ է նշանակում մկրտվել «կրակով»։ (Մարդը ստանում է մեղքերի թողություն և մաքրվում է Սուրբ Հոգու միջոցով:)

  • Համաձայն 3 Նեփի 11․39–40 հատվածների, ինչո՞ւ է յուրաքանչյուր մարդու համար կարևոր Քրիստոսի վարդապետությունն ընդունելը։ (Դուք կարող եք հրավիրել ուսանողներին այս հատվածից հղում կատարել Հելաման 5․12-ին։)

  • Համաձայն 3 Նեփի 27․14-16 հատվածների, ի՞նչ է պատահում մեզ հետ, երբ ապրում ենք համաձայն Հիսուս Քրիստոսի վարդապետության կամ ավետարանի։

Վերջում ցուցադրեք հետևյալ հայտարարությունը Քարոզիր իմ ավետարանը․ միսիոներական ծառայության ուղեցույցից։ Հրավիրեք ուսանողներին կարդալ այն և փնտրել, թե ինչ ուղիներով կարող է Քրիստոսի վարդապետության համաձայն ապրելն օրհնել նրանց իրենց ողջ կյանքի ընթացքում։

«Անհատներն ու ընտանիքները սկսում են հետևել Քրիստոսին, երբ գործադրում են հավատք Նրա հանդեպ և ապաշխարում են իրենց մեղքերը: Նրանք ստանում են մեղքերի թողություն մկրտության և Սուրբ Հոգու պարգևի միջոցով, որը ստանում են այդ արարողությունները կատարելու համար Աստծո իշխանությունը կրող մարդկանց կողմից։ Ապա, նրանք դիմանում են մինչև վերջ, կամ այլ խոսքերով, շարունակում են կյանքի ընթացքում հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ, ապաշխարել և նորացնել իրենց կապած ուխտերը։ Սրանք պարզապես սկզբունքներ չեն, որոնց նրանք պետք է մեկ անգամ հետևեն իրենց կյանքում, դրանք պետք է միշտ պահվեն կյանքի ընթացքում, դառնալով ապրելաձև, որն ավելի ու ավելի է վարձատրվում։ Իրականում, սա միակ ապրելաձևն է, որը կարող է բանականությանը խաղաղություն պարգևել և հնարավորություն տալ Երկնային Հոր զավակներին վերադառնալ ապրելու Նրա ներկայության մեջ» (Քարոզիր Իմ Ավետարանը [2004], 6

  • Ինչպե՞ս է Քրիստոսի վարդապետությամբ ապրելը «դարձել ապրելաձև, որն ավելի ու ավելի է վարձատրվում»։

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ աստիճանի լավ են նրանք ապրում Քրիստոսի վարդապետությամբ։ Խնդրեք նրանց մտածել, թե ինչը նրանք կարող են ավելի լավ անել, որպեսզի ստանան Քրիստոսի վարդապետությամբ ապրելու օրհնությունները։

Ուսանողի ընթերցարան