Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 23․ Իսրայելի ցրումը և հավաքումը


Դաս 23

Իսրայելի ցրումը և հավաքումը

Նախաբան

Տերը ցրեց Իսրայելի տունը, քանի որ նրանք կարծրացրել էին իրենց սրտերը Նրա դեմ, բայց Նա խոստացավ, որ նրանք կհավաքվեն վերջին օրերին: Մորմոնի Գրքի մարգարեությունները հստակեցնում են, որ երկար սպասված հավաքումը սկսվել է: Եկեղեցու անդամները պատասխանատվություն ունեն օրհնելու աշխարհի ընտանիքներին՝ կիսվելով Հիսուս Քրրիստոսի ավետարանով:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Russell M. Nelson, “The Gathering of Scattered Israel,” Ensign կամ Լիահոնա, Nov. 2006, 79–82։

  • C. Scott Grow, “The Book of Mormon, the Instrument to Gather Scattered Israel,” Ensign կամ Լիահոնա, Nov. 2005, 33–35։

Ուսուցման առաջարկներ

1 Նեփի 22.3–5, 2 Նեփի 25.15–17, 3 Նեփի 5.24–26, 20.13, 29–31, 30.2

Իսրայելի տան ցրումը և հավաքումը

Հրավիրեք որևէ ուսանողի, ով նոր է միացել Եկեղեցուն կամ օգնել է մեկ ուրիշին՝ միանալ, կիսվել իր փորձառությամբ: Քաջալերեք ուսանողներին մտածել իրենց ծանոթներից որևէ մեկի մասին, ով հնարավոր է պատրաստ է ավետարանի ուղերձը լսելուն: Խնդրեք ուսանողներին այսօրվա դասի ընթացքում փնտրել ավետարանի ճշմարտություններ, որոնք կքաջալերեն նրանց և կօգնեն՝ մարդկանց հետ ավետարանով կիսվելու նրանց ջանքերում:

Խնդրեք ուսանողներին կարդալ 1 Նեփի 22.3–5 հատվածները և տեսնել, թե ինչ էր մարգարեացել Նեփին Իսրայելի տան վերաբերյալ:

  • Ի՞նչ է դա նշանակում, որ Իսրայելի տունը «ցրվել է»:

Բացատրեք, որ Իսրայելի տան ցրվելը կարևոր թեմա էր Նեփիի համար, քանի որ նրա ընտանիքը այդ ցրման մի մասնիկն էր: Նրանք ցրվել էին դեպի Ամերիկաներ Երուսաղեմից, Հուդայի երկրի ժողովրդի ամբարշտության պատճառով:

Ասացեք ուսանողներին, որ Մորմոնի Գրքի շատ մարգարեություններ մխիթարող հավաստիացում են պարունակում, որ վերջին օրերում Իսրայելի տունը նորից հավաքվելու է: Գրատախտակին գրեք հետևյալ հղումները և յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք կարդալ հատվածներից մեկը: Հետևեք, որ բոլոր հատվածները կարդացվեն: Խնդրեք ուսանողներին փնտրել, թե ինչ պետք է սովորեն և անեն անհատները, որպեսզի հավաքվեն Իսրայելի տան հետ:

2 Նեփի 25.15-17

3 Նեփի 5.24-26

3 Նեփի 20.13, 29–31

3 Նեփի 30․2

  • Որո՞նք են այն բաները, որ անհատները պետք է սովորեն և անեն, որպեսզի հավաքվեն Իսրայելի տան հետ: (Ուսանողների կողմից կարող են նշվել մի քանի ճշմարտություններ, ներառյալ հետևյալը. Տերը հավաքում է Իսրայելի տան անդամներին, երբ նրանք հավատում են Նրան, ապաշխարում են և գալիս են Նրա մոտ:)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս ճշմարտությունը, կարող եք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկիի (1915–1985) հետևյալ խոսքը.

Նկար
Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

«Ինչո՞ւ ցրվեց Իսրայելը: Պատասխանը պարզ է. այն հասարակ է և դրա վերաբերյալ կասկած չկա: Մեր իսրայելացի նախնիները ցրվեցին, քանի որ նրանք մերժեցին ավետարանը, պղծեցին քահանայությունը, լքեցին եկեղեցին և հեռացան թագավորությունից: …

Ապա ի՞նչ է ներգրավվում Իսրայելի հավաքումը: Իսրայելի հավաքումը բաղկացած է հավատալուց և ընդունելուց և ներդաշնակության մեջ ապրելուց այն ամենի հետ, որ Տերը մի անգամ առաջարկել է իր ընտրյալ ժողովրդին վաղ ժամանակներում: … Այն բաղկացած է ավետարանին հավատալուց, Եկեղեցուն միանալուց և դեպի թագավորություն գալուց: … Այն կարող է բաղկացած լինել նաև հավաքվելուց մի նշանակված վայրում կամ երկրպագության երկրում» (A New Witness for the Articles of Faith [1985], 515):

  • Ըստ Երեց Մակքոնկիի՝ անձը ի՞նչ պետք է անի, որպեսզի հավաքվի Իսրայելի տանը:

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե անձամբ իրենք ինչպես են հավաքվել Իսրայելի տանը, երբ հավատացել են Փրկիչին, ապաշխարել են և եկել են Նրա մոտ:

1 Նեփի 15.12–16, 22.8–12

Վերջին օրերին Եկեղեցու անդամները կտարածեն ավետարանը երկրի բոլոր ընտանիքներին

Հիշեցրեք ուսանողներին, որ Լեքին որպես փոխաբերություն օգտագործել է ձիթենին՝ որպեսզի սովորեցնի իր ընտանիքին Իսրայելի ցրման և հավաքման մասին (տես 1 Նեփի 10.12–14): Լամանն ու Լեմուելը ասացին Նեփիին, որ նրանք չեն կարողանում հասկանալ իրենց հայրերի ուսմունքների նշանակությունը (տես 1 Նեփի 15.7):

Խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 1 Նեփի 15.12–16 հատվածները: Հրավիրեք դասարանին տեսնել, թե մենք ինչ կարող ենք սովորել Նեփիի բացատրությունից Իսրայելի տան վերաբերյալ:

  • Ինչպե՞ս է ձիթենու փոխաբերությունն օգնում մեզ հասկանալ Իսրայելի ցրումն ու հավաքումը:

  • Համաձայն 13 հատվածի, ո՞վ կտա ավետարանի լրիվությունը Լեքիի սերնդի մնացորդին: (Հեթանոսները, ովքեր ստացել էին ավետարանի լրիվությունը):

Բացատրեք ուսանողներին, որ Մորմոնի Գրքում հեթանոսներ բառը սովորաբար վերաբերում է նրանց, ովքեր Հուդայի ցեղից չեն կամ Հուդայի երկրից: Մորմոնի Գիրքը պարունակում է մարգարեություններ, որ վերջին օրերին որոշ հեթանոսները կստանան ավետարանի լրիվությունը (տես 1 Նեփի 15.13) և կդառնան Քրիստոսի Եկեղեցու անդամները: Մորմոնի Գրքի մարգարեներն ուսուցանում են, որ այդ հեթանոսները կունենան պատասխանատվություն՝ ավետարանը հայտնելու ողջ երկրին:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ հեթանոս բառի սահմանումը, ցուցադրեք և կարդացեք Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ բացատրությունը.

Նկար
Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

«Մինչ այժմ մենք հրեա ենք համարել և [նրանց, ովքեր ապրել են] Հուդայի թագավորությունում, և նրանց անմիջական ժառանգներին: … Եվ մենք արդեն ասել ենք, որ տերմինների այս օգտագործմամբ մյուս բոլոր մարդիկ հեթանոսներ են, ներառյալ Իսրայելի թագավորության կորած և ցրված մնացորդները: … Այսպիսով Ջոզեֆ Սմիթը՝ Եփրեմի ցեղից, … հեթանոս էր, ում ձեռքով Մորմոնի Գիրքը առաջ եկավ, և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները … հեթանոսներ են, ովքեր փրկություն են բերում լամանացիներին և հրեաներին» (The Millennial Messiah [1982], 233)։

Խնդրեք մի քանի ուսանողների հերթով կարդալ 1 Նեփի 22.8-12 հատվածները, մինչ դասարանը կգտնի այն մարդկանց, ովքեր կօրհնվեն և կսնուցվեն հեթանոսների (Եկեղեցու անդամների) կողմից վերջին օրերում: Երբ ուսանողները կարդան, օգտակար կլինի բացատրել, որ «մերկացնել իր բազուկը բոլոր ազգերի աչքերի առջև» 10-11 հատվածներում վերաբերում է նրան, որ Տերը ցույց է տալու Իր զորությունը ամբողջ աշխարհին:

  • Ովքե՞ր են օրհնվելու և սնուցվելու հեթանոսների կողմից վերջին օրերում: (Լեքիի սերունդը, ամբողջ Իսրայելի տունը և «երկրի բոլոր ցեղերը»):

  • Համաձայն 9-11 հատվածների՝ ինչպե՞ս է Տերը օրհնելու երկրի «ցեղերը» (ընտանիքները) վերջին օրերում: (Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Վերջին օրերում Տերը կաշխատի Իր Եկեղեցու անդամների միջոցով՝ օրհնելու երկրի ընտանիքներին Իր ավետարանով և ուխտերով:)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ․ Նելսոնի հետևյալ խոսքը և հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Մերն է պարտականությունը՝ նպաստել Աբրահամյան ուխտի իրականացմանը: Մենք ենք այն սերունդը, որը նախասահմանված և պատրաստված է օրհնելու աշխարհի բոլոր մարդկանց: … Ակնկալիքների ու պատրաստության 4000 տարիներ անց՝ սա է նշանակված օրը, երբ ավետարանը պետք է տարվի երկրի ցեղերին: Սա է ժամանակը Իսրայելի խոստացված հավաքման: Եվ մենք պետք է մասնակցենք: Արդյոք դա հրաշալի չէ՞: Տերն ապավինում է մեզ և մեր որդիներին, և Նա խորապես երախտապարտ է մեր դուստրերի համար, ովքեր արժանիորեն ծառայում են որպես միսիոներներ Իսրայելի հավաքման այս մեծ ժամանակաշրջանում» («Ուխտեր», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 88):

  • Ձեր կարծիքով, ի՞նչ են զգում նրանք, ովքեր հավաքված են (նորադարձները) նրանց հանդեպ, ովքեր հավաքում են իրենց՝ (նրանց, ովքեր կիսվել են ավետարանով իրենց հետ):

  • Ի՞նչ եղանակներով մենք կարող ենք մասնակից լինել Աստծո աշխատանքին՝ կիսվելով ավետարանով երկրի ընտանիքների հետ:

3 Նեփի 16.4–5, 21.1–7

Մորմոնի Գրքի դերը Իսրայելի հավաքման գործում

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 21․1–7 հատվածները և ուշադրություն դարձնել այն նշանին, որն ազդարարում է վերջին օրերում Իսրայելի հավաքումը:

  • Փրկիչն ասել է «այս բաները, որոնք ես հայտարարում եմ ձեզ» (2 հատվածում): Որտե՞ղ էին արձանագրվել նեփիացիներին ուղղված Նրա խոսքերը: (Մորմոնի Գրքում։)

  • Ո՞րն է նշանը, որն ազդարարում է վերջին օրերում Իսրայելի հավաքման սկիզբը: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը. Մորմոնի Գրքի ի հայտ գալը նշան է, որ Աստված իրականացնում է Իր ուխտը՝ Իսրայելի հավաքումը վերջին օրերում:)

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ 3 Նեփի 16.4–5 հատվածները և խնդրեք դասարանին փնտրել Մորմոնի Գրքի և ավետարանի ուղերձի ազդեցությունները վերջին օրերում:

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքը օգնում իրականացնել Աստծո ժողովրդի հավաքումը վերջին օրերում: (Ուսանողների կողմից նշվող ճշմարտություններից մեկը կարող է լինել հետևյալը. Մորմոնի Գիրքը օգնում է մարդկանց ճանաչել Քավիչին, այնպես որ նրանք կարողանան հավաքվել Նրա հետ:)

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքը: Խնդրեք ուսանողներին լսել, թե որն է Մորմոնի Գրքի դերը Իսրայելի հավաքման գործում։

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Մորմոնի Գրքի ի հայտ գալը մի նշան է ամբողջ աշխարհին, որ Տերը սկսել է հավաքել Իսրայելը և կատարել ուխտերը, որոնք Նա արել է Աբրահամին, Իսահակին և Հակոբին: Մենք ոչ միայն ուսուցանում ենք այս վարդապետությունը, այլ նաև մասնակցում դրան: Մենք անում ենք դա, երբ օգնում ենք հավաքել Տիրոջ ընտրյալներին վարագույրի երկու կողմերում:

Մորմոնի Գիրքը կենտրոնական դեր ունի այս գործում: Այն հայտարարում է հավաքման վարդապետությունը: Այն նպաստում է, որ մարդիկ սովորեն Հիսուս Քրիստոսի մասին, հավատան Նրա ավետարանին և միանան Նրա Եկեղեցուն: Ի դեպ, եթե չլիներ Մորմոնի Գիրքը, Իսրայելի խոստացված հավաքումը տեղի չէր ունենա» (“The Gathering of Scattered Israel,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2006, 80):

Խնդրեք ուսանողներին կիսվել որևէ փորձառությամբ, երբ տեսել են, թե ինչպես է Մորմոնի Գիրքը օգնում մյուս մարդկանց սովորել Հիսուս Քրիստոսի մասին և հավաքվել Իր Եկեղեցում:

Հորդորեք ուսանողներին օգնել Իսրայելի հավաքման գործում՝ կիսվելով Մորմոնի Գրքով մեկի հետ, ով մեր հավատքից չէ:

Ուսանողի ընթերցարան