Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 24. Բոլորը նույնն են Աստծո համար


Դաս 24

Բոլորը նույնն են Աստծո համար

Նախաբան

Լեքիի մահից հետո պաշտպանություն ունենալու համար Նեփին և Լեքիի ընտանիքի մյուս արդարակյաց անդամները Տիրոջ կողմից ուղղորդվեցին առանձնանալու Լամանից ու Լեմուելից և նրանց հետևորդներից: Այնուհետև, վեճեր ու պատերազմներ հաճախ էին արձանագրվում նեփիացիների և լամանացիների փոխհարաբերություններում: Այս դասը քննարկում է, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի ավետարանը գերազանցում կրոնական, էթնիկական, մշակութային և այլ տարբերությունները, միավորելով Աստծո զավակներին:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Dallin H. Oaks, “All Men Everywhere,” Ensign կամ Լիահոնա, մայ. 2006, 77–80:

  • Howard W. Hunter, “The Gospel—A Global Faith,” Ensign, Nov. 1991, 18–19.

Ուսուցման առաջարկներ

2 Նեփի 26.23–28, 33, Հակոբ 7.24, Ենովս 1.11, 20

Աստծո բոլոր զավակները հրավիրվում են գալ դեպի Նա

Խնդրեք ուսանողներին մտաբերել աշխարհի որևէ կրոնական, էթնիկ կամ մշակութային խմբեր և մտածել, թե ինչ վերաբերմունք են ունենում այդ խմբերից որոշ մարդիկ այլ խմբերի անդամների հանդեպ:

Հիշեցրեք ուսանողներին, որ Լեքիի մահից հետո նրա ժառանգորդները բաժանվեցին երկու խմբի. նեփիացիների և լամանացիների (տես 2 Նեփի 5.1–7): Այս բաժանումից կարճ ժամանակ հետո երկու խմբերը սկսեցին վիճել ու պատերազմել միմյանց հետ (տես 2 Նեփի 5.34): Այդ երկու խմբերի կենսափորձը ցույց է տալիս, որ երբ մարդիկ չգիտեն և չեն հետևում Աստծո պատվիրաններին, նրանք հաճախ են ընդգծում իրենց և ուրիշների միջև եղած տարբերությունները, բաժանվելով մյուսներից և ատելության զգացմունքներ տածելով նրանց հանդեպ: Նշեք, որ հակառակ այս բանին, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են, որ բոլոր մարդիկ սեր զգան միմյանց հանդեպ և միասնական լինեն:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 2 Նեփի 26.23–28, 33 հատվածները: Խնդրեք դասարանին տեսնել, թե ինչպես է Նեփին օգտագործում հետևյալ բառերը ոչ ոքի, որևէ մեկի և բոլորը: Կարող եք քաջալերել ուսանողներին նշել այս խոսքերն իրենց սուրբ գրություններում:

  • Ի՞նչ կարևոր վարդապետություն ենք մենք սովորում այս հատվածներից: (Թեև նրանք կարող են օգտագործել տարբեր խոսքեր, ուսանողները պետք է հասկանան հետևյալ վարդապետությունը. Հիսուս Քրիստոսը սիրում է բոլոր մարդկանց և հրավիրում է բոլորին գալ Իր մոտ և ճաշակել Իր փրկությունից: Կարող եք գրել այս վարդապետությունը գրատախտակին: Կարող եք խրախուսել ուսանողներին` զուգահեռներ անցկացնել այս հղումների միջև. 2 Նեփի 26.33, Ալմա 5.33–34 և Ալմա 19.36:)

Ուսանողներին մի քանի րոպե ժամանակ տվեք, որ մտքում կարդան Հակոբ 7.24 և Ենովս 1.11, 20 հատվածները, փնտրելով նեփիացիների նպատակները լամանացիների հետ կապված՝ Հակոբ և Ենովս մարգարեների օրոք:

  • Ի՞նչ կեղծ ավանդույթներ կային, որ հետ էին պահում լամանացիներին դեպի Հիսուս Քրիստոսը գալու հրավերն ընդունելուց:

  • Իմանալով, որ լամանացիները հաճախ ատելություն են զգում նեփիացիների հանդեպ, ինչ զգացումներ կամ կեղծ ավանդույթներ պիտի հաղթահարեն նեփիացիները, որպեսզի ավետարանով կիսվեն նրանց հետ:

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Մորմոնի Գիրքը խոստանում է, որ նրանք, ովքեր ստանում են Տիրոջ հրավերը և գործում ըստ դրա՝ «ապաշխարում են և հավատում նրա Որդուն», դառնում են «Տիրոջ ուխտյալ ժողովուրդը» (2 Նեփի 30.2): Սա մի հզոր հիշեցում է, որ ոչ հարստությունները, ոչ ծագումը, ոչ էլ որևէ այլ ծննդյան արտոնություններ չեն կարող պատճառ լինել, որ մենք ենթադրենք, թե «ավելի լավն [ենք], քան մեկ ուրիշը» (Ալմա 5.54, տես նաև Հակոբ 3.9): Իսկապես, Մորմոնի Գիրքը հրահանգում է. «Դուք մի մարմին չպիտի բարձր համարեք մեկ ուրիշից, կամ մարդ չպիտի իրեն բարձր համարի մեկ ուրիշից» (Մոսիա 23.7)» (“All Men Everywhere,” Ensign կամ Լիահոնա, մայ. 2006, 79):

Հրավիրեք ուսանողներին մի պահ դադար առնել և խորհել իրենց վերաբերմունքի մասին այն անձանց նկատմամբ, ում ծագումը տարբերվում է իրենց ծագումից: Խրախուսեք նրանց հետևել Փրկիչի օրինակին, ձգտելով սիրել Աստծո բոլոր զավակներին, ներառյալ նրանց, ում ազգային պատկանելությունը, մշակույթը, կամ կրոնը տարբերվում է իրենց սեփականից:

Մոսիա 28.1–3, Հելաման 6.1–8

Մեծացնել ավետարանով կիսվելու ցանկությունը Աստծո բոլոր զավակների հետ

Հիշեցրեք ուսանողներին, որ Մորմոնի Գիրքը նշանակալի դեպքեր է պարունակում նեփիացիների գործունեությունից, երբ նրանք քարոզում էին ավետարանը լամանացիներին: Հիշեցրեք ուսանողներին Մոսիայի որդիների դարձի գալու հրաշալի պատմությունը (տես Մոսիա 27), հետո խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 28.1–3 հատվածները: Խնդրեք դասարանին փնտրել, թե ինչ պատճառներով էին Մոսիայի որդիները ցանկանում քարոզել ավետարանը լամանացիներին:

  • Հայտնաբերած պատճառներից ո՞րն է հատկապես նշանակալից ձեր համար, երբ մտածում եք ավետարանով մյուսների հետ կիսվելու մասին:

  • 1-ին հատվածում ո՞ր բառն է նկարագրում, թե ինչպես էին Մոսիայի որդիները նայում լամանացիներին:

  • Ավետարանով կիսվելու մեր ցանկությունն ինչպե՞ս է նպաստում, որ մենք այլ կրոնների, ցեղերի, կամ էթնիկ խմբերի մարդկանց նայենք ինչպես մեր եղբայրների ու քույրերի: (Երբ ուսանողները պատասխանեն, օգնեք նրանց հասկանալ հետևյալ սկզբունքը. Երբ մենք մյուսների մեջ տեսնում ենք մեր եղբայրներին և քույրերին, նրանց հետ ավետարանով կիսվելու ցանկությունը աճում է:)

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Նախագահ Հովարդ Վ. Հանթերի (1907-1995) հետևյալ խոսքը.

Նկար
Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

«Բոլոր տղամարդիկ և կանայք ոչ միայն ունեն ֆիզիկական ծագում, որը տանում է ետ՝ դեպի Ադամն ու Եվան` իրենց առաջին երկրային ծնողները, այլ նաև հոգևոր ժառանգություն, որը տանում է ետ՝ դեպի Աստված՝ Հավերժական Հայրը: Այսպիսով, բոլոր մարդիկ երկրի վրա տառացիորեն եղբայրներ և քույրեր են Աստծո ընտանիքում:

Աստծո այս համընդհանուր հայրությունը հասկանալու և ընդունելու միջոցով է, որ բոլոր մարդկային էակները կարող են լավագույնս գնահատել Աստծո մտահոգությունն իրենց համար և նրանց փոխհարաբերությունը միմյանց հետ: Սա կյանքի և սիրո ուղերձ է, որն ուղիղ հարվածում է բոլոր ճնշող ավանդույթներին, որոնք հիմնված են ցեղական, լեզվական, տնտեսական կամ քաղաքական դիրքի, կրթական աստիճանի կամ մշակութային ծագման վրա, քանի որ մենք բոլորս նույն հոգևոր ծագումն ունենք» (Teachings of Presidents of the Church: Howard W. Hunter [2015], 123–24):

  • Ի՞նչ մտքեր եք ունենում, երբ լսում եք Նախագահ Հանթերի այս խոսքերը:

Ուսանողներին տվեք մի քանի րոպե, որ կարդան Հելաման 6.1-8 հատվածները: Նշեք, որ այս հատվածներում նկարագրված իրադարձությունները տեղի էին ունեցել մոտ 50 տարի նրանից հետո, երբ Մոսիայի որդիները ծառայել էին իրենց միսիաները լամանացիների մոտ: Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչպիսին էին նեփիացիների և լամանացիների հարաբերությունները այդ միսիաների ժամանակ և ինչպես փոխվեցին այդ հարաբերությունները 50 տարվա ընթացքում:

  • Ի՞նչն էր փոխվել նեփիացիների և լամանացիների փոխհարաբերություններում: Ինչո՞ւ փոխվեցին փոխհարաբերությունները:

  • Մենք ի՞նչ կարող ենք սովորել ավետարանով կիսվելու մասին Մոսիայի որդիների վերաբերմունքից և նրանց միսիաների արդյունքներից։

Ալմա 27.1–2, 20–24, 53.10–11, 13–17, 4 Նեփի 1.1–3, 11–13, 15–18

Հիսուս Քրիստոսի ավետարանը վեր է մարդկանց մեջ եղած տարբերություններից

Խնդրեք ուսանողներին մտածել հետևյալ հարցի շուրջ և ապա կիսվել մտքերով.

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս է հնարավոր, որ այդքան տարբեր ծագում ունեցող մարդիկ հանդիպեն միասին Եկեղեցում՝ խաղաղության և սիրո ոգով: Ի՞նչն է միավորում Եկեղեցու անդամներին:

Դասարանը բաժանեք երկու մասի: Մի կեսին հրավիրեք ուսումնասիրել Ալմա 27.1–2, 20–24 հատվածները և փնտրել, թե ինչ արեցին նեփիացիները, որպեսզի օգնեն Անթի-Նեփի-Լեքիի ժողովրդին: Մյուս կեսին հրավիրեք ուսումնասիրել Ալմա 53.10–11, 13–17 հատվածները և փնտրել, թե ինչ արեց Անթի-Նեփի-Լեքիի ժողովուրդը (Ամմոնի ժողովուրդը) նեփիացիների համար: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո ուսանողներին խնդրեք կիսվել իրենց գտած նյութով։

  • Ձեր կարծիքով, այս երկու խմբերի մեջ ի՞նչն առաջացրեց այսպիսի սեր և մտահոգություն միմյանց հանդեպ: (Որպես այս քննարկման մաս, օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ սկզբունքը. Երբ մարդիկ ընդունում են Հիսուս Քրիստոսի ուսմունքները, նրանք միավորված են դառնում մեկը մյուսի հետ:)

Բացատրեք, որ այս սկզբունքի վառ արտացոլումը տրված է 4 Նեփի գրքում: Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 4 Նեփի 1.1–2 հատվածները: Շեշտեք, որ Փրկիչի այցից հետո Ամերիկաներ, բոլոր նեփիացիներն ու լամանացիներն ապաշխարել էին, մկրտվել, ստացել Սուրբ Հոգին և դարձի եկել դեպի Տերը: Հանձնարարեք ուսանողներին հետազոտել 4 Նեփի 1.3, 11–13, 15–18 հատվածները և փնտրել այն օրհնությունները, որոնք մարդիկ ունեցան, երբ բոլորը դարձի եկան դեպի ավետարանը:

  • Ո՞ր բառերն ու արտահայտություններն են նկարագրում այդ ժամանակի մարդկանց:

  • Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելը հանգեցնում այդ օրհնություններին:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 4 Նեփի 1․17 հատվածը։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում՝ չկային որևէ «տեսակի -ացիներ»: (Ժողովուրդն այլևս չէր բաժանվում մեկը մյուսից այսպիսի անուններով, ինչպիսիք են նեփիացիներ կամ լամանացիներ: Նրանք հաղթահարել էին իրենց միջև գոյություն ունեցող տարբերությունները և ապրում էին միասնական և խաղաղ։)

  • Երբևիցե տեսե՞լ եք, թե ինչպես է ավետարանը նվազեցնում տարբերությունները տարբեր ծագում ունեցող մարդկանց միջև:

Որպեսզի ուսանողներն ավելի խորը հասկանան, թե ինչպես է ավետարանով ապրելը միավորում տարբեր ծագում ունեցող մարդկանց, կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ խոսքով.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Ձեր Երկնային Հայրը նշանակել է ձեզ ծնվել մի հատուկ ծագումով, որից դուք ստացել եք ձեր ռասայի, մշակույթի և ավանդույթների ժառանգությունը: Այդ ծագումը կարող է հարուստ ժառանգություն և ցնծալի մեծ առիթներ պարգևել: Թերևս, դուք պատասխանատվություն ունեք որոշելու, թե արդյոք կա՞ որևէ մաս այդ ժառանգության մեջ, որ պետք է անտեսվի, քանի որ այն դեմ է աշխատում Տիրոջ երջանկության ծրագրին: …

Ես վկայում եմ, որ դուք կհեռացնեք ձեր երջանկությանը խոչընդոտող արգելքները և ավելի մեծ խաղաղություն կգտնեք, երբ ձեր կյանքի հիմքը կառուցեք Հիսուս Քրիստոսի Եկեղեցում ձեր անդամությանը և Նրա ուսմունքներին ձեր հավատարմության վրա: Այն դեպքում, երբ ընտանեկան կամ ազգային սովորույթները, կամ ավանդույթները հակասում են Աստծո ուսմունքներին, մի կողմ դրեք դրանք: Իսկ եթե ավանդույթներն ու սովորույթները ներդաշնակ են Նրա ուսմունքներին, դրանք պետք է փայփայել և հետևել, որպեսզի պահպանեք ձեր մշակույթը և ժառանգությունը» (“Removing Barriers to Happiness,” Ensign, May 1998, 86–87)։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են նվազում տարբեր ծագում ունեցող մարդկանց միջև տարբերությունները, երբ այդ մարդիկ Հիսուս Քրիստոսի ավետարանը դարձնում են իրենց առաջնահերթ նախապատվությունը:

  • Ինչպե՞ս է Եկեղեցու անդամ լինելը օգնել ձեզ՝ միավորված զգալ Եկեղեցու անդամների հետ, ովքեր ծագմամբ տարբեր են ձեզանից:

Եզրափակեք, վկայելով, որ Մորմոնի Գիրքը պարունակում է իրական օրինակներ, թե ինչպես են տարբեր ծագումով մարդիկ ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով և հաղթահարել իրենց տարբերությունները: Հիսուս Քրիստոսի Քավությունը և ավետարանը գերազանցում են ռասայական, ազգային, մշակութային, տարիքային ու սեռական տարբերությունները և միավորում են Աստծո զավակներին:

Խրախուսեք ուսանողներին մտածել, թե ինչպես Հիսուս Քրիստոսի ավետարանը կարող է օգնել նրանց՝ հաղթահարել ցանկացած կեղծ ավանդույթներ կամ գաղափարներ, որոնք նրանք սովորել են իրենց ընտանիքի անդամներից կամ ընկերներից, կամ լուծել որևէ տարաձայնություն, որը նրանք կարող են ունենալ իրենց ծանոթներից որևէ մեկի հետ: Խրախուսեք նրանց եղանակներ փնտրել ավելի միավորվելու իրենց տեղական համայնքի անդամների հետ:

Ուսանողի ընթերցարան