Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 25․ Արդար ապրել ամբարշտության օրերում


Դաս 25

Արդար ապրել ամբարշտության օրերում

Նախաբան

Մորմոնի Գրքում արձանագրված է անհատների և հասարակությունների ոչնչացումը, որը նպաստեց ամբարշտությանը և թույլ տվեց, որ գոյանան գաղտնի խմբակցություններ: Միևնույն ժամանակ Մորմոնի Գիրքն ուսուցանում է, որ մենք կարող ենք արդար ապրել անկախ ամբարիշտ շրջապատից, որտեղ ապրում ենք: Այս դասին ուսանողները կսովորեն, թե ինչ կարող են անել, որ արդար մնան այսօրվա աշխարհում:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Quentin L. Cook, “Reaping the Rewards of Righteousness,” Ensign, July 2015, 33–39.

  • Դենիս Բ․ Նյուչվանդեր, «Մեկը՝ ամբոխի մեջ», Ensign կամ Լիահոնա, մայ. 2008, 101–3։

Ուսուցման առաջարկներ

Ալմա 37.21–22, 25–27, Հելաման 6.20–26, 37–40, Եթեր 8.18–26

Գաղտնի խմբակցությունները կարող են կործանել ազատությունը և հասարակությունները։

Գրատախտակին գրեք թշնամու տարածք արտահայտությունը և հարցրեք ուսանողներին, թե ինչ է դա նշանակում:

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք․ Փաքերի (1924–2015) հետևյալ հայտարարությունը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Դուք, երիտասարդներդ, մեծանում եք թշնամու տարածքում: Սուրբ գրություններից մենք գիտենք, որ պատերազմ է եղել երկնքում և Լյուցիֆերը ապստամբել է և իր հետևորդների հետ «վայր [է գցվել] երկրի վրա» [Հայտնություն 12.9]: Նա վճռել է ձախողել մեր Երկնային Հոր ծրագիրը և ձգտում է վերահսկել բոլորի մտքերն ու գործողությունները» («Խորհուրդ երիտասարդներին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 16)։

  • Ի՞նչ կերպ է այս ժամանակներում ապրելը նման թշնամու տարածքում ապրելուն:

Բացատրեք, որ այս դասն անդրադառնալու է Մորմոնի Գրքում նկարագրված ամբարիշտ շրջակա միջավայրին, որտեղ ապրում են որոշ արդար անձինք: Երբ ուսումնասիրում են այնպիսի անձանց օրինակները, ովքեր հավատարիմ են մնացել, չնայած շրջապատված են եղել չարությամբ, հրավիրեք ուսանողներին փնտրել սկզբունքներ և վարդապետություններ, որոնք իրենք կարող են կիրառել:

Հիշեցրեք ուսանողներին, որ Մորոնին վկայել է նեփիացիների ամբողջ քաղաքակրթության ոչնչացման մասին: Նա նկարագրել է ամբարշտությունը, որը հանգեցրել է նեփիացիների և հարեդացիների ոչնչացմանը: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Եթեր 8.18 և 21 հատվածները, մինչ դասարանը կբացահայտի այս ոչնչացման պատճառը: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով:

Գրատախտակին գրեք հետևյալ սուրբ գրությունների հղումները և հարցերը.

Ալմա 37․21–22, 25–27

Հելաման 6.20–26

Եթեր 8.18–26

Ի՞նչ են իրենցից ներկայացնում գաղտնի խմբակցությունները:

Որո՞նք են դրանց մտադրությունն ու նպատակները:

Ինչպե՞ս են դրանք ապահովում իրենց շարունակական գոյությունը:

Խնդրեք ուսանողներին կարդալ գրատախտակին գրված հատվածներից մեկը և փնտրել թվարկված հարցերի պատասխանները: Ասացեք ուսանողներին, որ նրանց ընտրած հատվածը հնարավոր է չպատասխանի բոլոր երեք հարցերին, բայց նրանք պետք է գտնեն, ինչ կարող են: Բավարար ժամանակից հետո, դասարանով քննարկեք գրատախտակի հարցերը: Այնուհետև քննարկեք հետևյալը.

  • Ելնելով կարդացածից՝ որո՞նք են հետևանքները, երբ թույլ է տրվում, որ գաղտնի խմբակցությունները գոյություն ունենան և բարգավաճեն: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը. Գաղտնի խմբակցությունները կարող են կործանել ազատությունը, կառավարությունները և հասարակությունները):

  • Ձեր կարծիքով, որո՞նք են գաղտնի խմբակցությունների որոշ օրինակները մեր օրերում:

Որպես հուշում ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդի (1899-1994) հետևյալ խոսքը․ Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն:

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Այսօրվա գաղտնի խմբակցությունների թվում են ավազակախմբերը, թմրաբիզնեսային և կազմակերպված հանցավորության խմբերը: Այսօր գաղտնի խմբակցությունների գործելաոճը գրեթե նույնն է, ինչ Մորմոնի Գրքի ժամանակներում Գադիանթոնի ավազակներինը: … Նրանց նպատակներն են «սպանել, թալանել, գողանալ և պոռնկություններ ու ամեն ձևի ամբարշտություն անել» [Հելաման 6.23], (M. Russell Ballard, “Standing for Truth and Right,” Ensign, Nov. 1997, 38)։

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Ես վկայում եմ, որ ամբարշտությունն արագորեն բազմանում է մեր հասարակության ամեն հատվածում: (Տես ՎևՈւ 1.14–16, 84.49–53։) Այն ավելի լավ է կազմակերպված, ավելի խելացիորեն քողարկված, և ավելի զորավոր է առաջ շարժվում, քան երբևէ նախկինում: Գաղտնի խմբակցությունները, որ ձգտում են իշխանության, շահի ու փառքի, ծաղկում են: … (Տես Եթեր 8.18–25։)» (Ezra Taft Benson, “I Testify,” Ensign, Nov. 1988, 87)։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էին Մորմոնի Գրքի մարգարեները իրենց գրառումներում ներառել գաղտնի խմբակցությունների մասին տեղեկություն:

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Հելաման 6.20, 37–40 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով լամանացիների և նեփիացիների տարբերություններին: (Նշում. Համեմատելն ու հակադրելը սուրբ գրություններն ուսումնասիրելու հմտություն է, որը դուք կարող եք շեշտել այս դասին [տես Gospel Teaching and Learning: A Handbook for Teachers and Leaders in Seminaries and Institutes of Religion (2012), 22]։)

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից` թե ինչպես վերացնել ամբարշտությունը և գաղտնի խմբակցությունները:

Ալմա 62.41, 4 Նեփի 1.42, Մորմոն 1.13–17, 19, 2.8, 14–15, 18–19, 3.2–3, 12, 22, Մորոնի 9.6, 22, 25–26

Արդար մնալ, երբ շրջապատված ենք ամբարշտությամբ

Ասացեք ուսանողներին, որ Մորմոն մարգարեն ծնվել է մի միջավայրում, որտեղ տիրում էր աճող ամբարշտությունը, որը տարածվում էր այս գաղտնի խմբակցությունների կողմից: Ուսանողներին խնդրեք ուսումնասիրել հետևյալ հատվածները և գտնել ու նշել Մորմոնի ապրած միջավայրի նկարագիրները․ Մորմոն 1.13–14, 16–17, 19, 2.8, 14–15, 18։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով և ապա հարցրեք.

  • Ի՞նչպիսի մտահոգություններ կունենայիք դուք, ապրելով այսպիսի միջավայրում:

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Մորմոն 1.15 և 2.19 հատվածները:

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել Մորմոնի օրինակից՝ այս ամբարշտությամբ լի ժամանակներում: (Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրեք այս ճշմարտությունը. Մենք կարող ենք արդար ապրել, նույնիսկ այն ժամանակ, երբ շրջապատված ենք ամբարշտությամբ:)

Ուսանողներին ժամանակ տվեք կարդալու Մորմոն 3.2–3, 12, 22 հատվածները, տեսնելու, թե էլ ինչ կարող ենք սովորել այն մասին, թե ինչպես էր Մորմոնը կարողանում արդար ապրել ամբարշտության ժամանակներում: Երբ ուսանողները կիսվեն, թե ինչ իմացան Մորմոնի մասին, տվեք նրանց հետևյալ հարցերը.

  • Ուրիշ էլ ո՞վ է Մորմոնի Գրքում արդար ապրող մարդու օրինակ հանդիսանում, ով շրջապատված էր ամբարշտությամբ: (Պատասխանները կարող են ներառել՝ Եթերը, Մորոնին, Աբիսը և մարդիկ, ովքեր հավատացին, որ Քրիստոսը պիտի ծնվի, ինչպես գրված է 3 Նեփի 1 գլխում:)

  • Ի՞նչ դժվարությունների ենք մենք հանդիպում, երբ ձգտում ենք արդար ապրել ամբարշտությամբ լցված աշխարհում:

Հիշեցրեք ուսանողներին, որ Մորմոնի որդին՝ Մորոնին, ապրել է նույն այս համատարած ամբարշտության ժամանակներում: Իր մահից առաջ Մորմոնը մի նամակ է գրել Մորոնիին, որը զետեղված է Մորոնի 9 գլխում: Խնդրեք որևէ ուսանողի կարդալ Մորոնի 9.6, 22, 25–26 հատվածները: Հրավիրեք դասարանին մտածել, թե այս հատվածներում գրված Մորմոնի խորհուրդը ինչպե՞ս կօգնի մեզ արդար ապրել ամբարշտությամբ լի այս աշխարհում:

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից, ինչը կօգնի մեզ արդար ապրել այսօրվա աշխարհում: (Օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ սկզբունքը. Եթե մենք հավատք ունենք Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ, ապա մենք զորություն կունենանք արդար ապրելու, անկախ ամբարշտությամբ շրջապատված լինելուց:)

  • Ի՞նչ օրինակներ եք տեսել արդար ապրող մարդու՝ այսօրվա ամբարիշտ միջավայրում:

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության վրա կենտրոնանալը օգնել ձեզ վեր լինել ամբարշտությունից կամ դժվարին պայմաններից:

Կիսվեք Սփոփող Միության գերագույն նախագահության նախկին խորհրդական Քույր Վիրջինիա Ու. Ջենսենի հետևյալ խոսքով, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե էլ ինչ նրանք կարող են անել, ամուր լինելու համար հավատքով և արդարակեցությամբ.

Նկար
Վիրջինիա Ու. Ջենսեն

«Որպեսզի պահպանենք մեր ամուր դիրքորոշումը և օգնենք մյուսներին ամուր կանգնել, վերականգնված ավետարանի ուղերձը պետք է ամուր սերմանվի մեր սրտերում և ուսուցանվի մեր տներում: … Ուսուցանեք նրանց, ում սիրում եք, թե ինչպես առաջնորդվել երկնքի զորություններով ծոմապահության և աղոթքի միջոցով: Ուսուցանեք նրանց, որ կիրակի օրը սուրբ պահելը կանջատի նրանց աշխարհից: Ուսուցանեք նրանց հնազանդ լինել: Ուսուցանեք նրանց փնտրել Աստծո հավանությունը, ոչ թե՝ մարդու: Ուսուցանեք նրանց, որ հետադարձ միակ երթուղին դեպի մեր երկնային տուն՝ սիրելն է և հետևելը Փրկիչին և սրբազան ուխտերի և պատվիրանների պահելն է: Ավետարանի ճշմարտությունները և փրկության ծրագրի գիտելիքը այն զենքերն են, որոնք ձեր ընտանիքի անդամները կարող են օգտագործել՝ հաղթելու սատանայի չար ուժերին» (“Stand Firm,” Ensign, Nov. 2001, 94)։

  • Ի՞նչն է ձեզ վճռականություն և ուժ հաղորդել հնազանդվելու Տիրոջը այս ամբարշտությամբ լցվող աշխարհում:

Բացատրեք, որ նեփիացիների և լամանացիների միջև երկարատև պատերազմի ընթացքում, որի մասին գրված է Ալմայի գրքում, անհատները ստիպված էին պայքարել չար ուժերի դեմ, որպեսզի պահպանեին իրենց կյանքը: Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել Ալմա 62.41 հատվածը և տեսնել, թե ինչ հակադիր կերպով էին անհատները արձագանքում ձախորդություններին ու ամբարշտությանը: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով, որը կօգնի նրանց արդար ապրել ամբարիշտ աշխարհում:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստի (1920–2007) հետևյալ արտահայտությունը այս հատվածի վերաբերյալ.

Նկար
Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստ

«Աճող անարդարության աշխարհում գոյատևելու և նույնիսկ երջանկություն և ուրախություն գտնելու համար, անկախ ամեն ինչից, մենք պետք է անսասան կանգնենք Տիրոջ հետ: Մենք պետք է փորձենք հավատարիմ լինել ամեն օր, ամեն ժամ, այնպես, որ Տիրոջ հանդեպ մեր վստահության հիմքը երբեք չսասանվի: …

Այնքան էլ կարևոր չէ այն, թե ինչ է պատահում մեզ հետ, քան այն, թե ինչպես ենք մենք վերաբերում այն ամենին, ինչ պատահում է մեզ հետ: Սա հիշեցնում է ինձ մի հատված Ալմայից: Երկարատև պատերազմից հետո «շատերը դարձել էին կարծրացած … շատերն էլ փափկել էին՝ իրենց չարչարանքների պատճառով» [Ալմա 62.41]: Նույն հանգամանքները հանգեցնում են հակառակ հետևանքների: … Մեզանից յուրաքանչյուրը պետք է ունենա հավատքի մեր սեփական պահեստը, որը կօգնի մեզ վեր բարձրանալ խնդիրների մակարդակից, որոնք այս մահկանացու փորձաշրջանի մասն են կազմում»: (“Where Do I Make My Stand?” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2004, 18, 20)։

Խնդրեք ուսանողներին մի քանի րոպե տրամադրել՝ գրելու հետևյալ հարցի պատասխանները.

  • Ի՞նչ պարտավորություններ եք դուք ստանձնել՝ անսասան կանգնելու Տիրոջ հետ:

Ապա քաջալերեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերի շուրջ.

  • Ի՞նչ հուշումներ եք ստացել Հոգուց կապված նրա հետ, թե ինչպես կարող եք ավելի պարտավորված լինել Տիրոջ հանդեպ:

  • Ի՞նչ կարող եք անել` օգնելու համար ձեր ընտանիքի անդամներին՝ ավելի պարտավորված լինել Տիրոջ հանդեպ:

Վկայեք, որ եթե մենք հաստատակամ հավատք ունենանք, Տերը կօրհնի մեզ և կօգնի մեզ ապրել արդար՝ ամբարիշտ միջավայրում:

Ուսանողի ընթերցարան