Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 9. «Փնտրեք Աստծո արքայությունը»


Դաս 9

«Փնտրեք Աստծո արքայությունը»

Նախաբան

Երբ Մորմոնի Գրքի մարգարե Հակոբը խրախուսեց իր ժողովրդին փնտրել Աստծո արքայությունը (տես Հակոբ 2․18), նա արեց դա այն ժամանակ, երբ հպարտուոթյան, հարստությունների հանդեպ սեր ունենալու և անբարոյականության մեղքերը լուրջ խնդիրներ էին առաջ բերում։ Այս մեղքերը սպառնալիք են հանդիսանում երկրի վրա Աստծո արքայության միության և զարգացման համար: Աստծո արքայությունը փնտրելը նշանակում է ավետարանին համաձայն ապրելը մեր կյանքում առաջնահերթություն դարձնել։ Այս դասը կօգնի ուսանողներին պարտավորվել թողնել մեղքը և ավելի լիարժեք ձևով փնտրել Աստծո արքայությունը:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Ալմա 7․14–16, 19, 21–24

Մորմոնի Գիրքն ուսուցանում է մեզ ինչպես հետևել Աստծո արքայություն տանող շավիղներին։

Խնդրեք ուսանողներին խորհել բաների մասին, որոնք պետք է մշտապես ստուգել, որպեսզի լավ աշխատանքային վիճակում լինեն (օրինակ, ստուգել շարժիչի յուղը, ծուխ հայտնաբերող սարքի մարտկոցները, բժշկին կամ ատամնաբույժին այցելելը)։

  • Որո՞նք են այս ոլորտներում ուշադիր լինելու առավելությունները։ (Մենք կարող ենք շտկել խնդիրները և խուսափել ապագա փորձանքից կամ վտանգից։)

Բացատրեք, որ նման կերպ մենք պետք է մշտապես վերանայենք մեր հոգևոր կյանքի պայմանները, որպեսզի գնահատենք մեր թուլությունները և խուսափենք վտանգից։

Ասեք ուսանողներին, որ երբ Ալմա Կրտսերը ծառայում էր որպես քահանայապետ, նա այցելեց Եկեղեցու մարդկանց Գեդեոնում և կոչ հղեց նրանց՝ գնահատելու իրենց հոգևոր վիճակը։ Ուսանողներին խնդրեք մտքում կարդալ Ալմա 7․19 հատվածները, փնտրելով, թե հոգևոր ինչ վիճակում էին մարդիկ գտնվում Գեդեոնում:

  • Ինչպե՞ս է Ալման նկարագրում Գեդեոնի մարդկանց հոգևոր վիճակը: (Մարդիկ գտնվում էին «այն շավիղում, որը տանում է դեպի Աստծո արքայություն»։)

Բացատրեք, որ «Աստծո արքայություն» արտահայտությունն ունի առնվազն երկու առանձին նշանակություններ՝ մեկը երկրային և մյուսը՝ երկնային։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրուս Ռ. Մակքոնկիի (1915–1985) հետևյալ խոսքերը և օգնեք ուսանողներին հասկանալ, որ Ալմա 7․19 հատվածում «Աստծո արքայություն» արտահայտությունը վերաբերում է երկնային արքայությանը.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, ինչպես այն կոչվում է այժմ, Աստծո արքայությունն է երկրի վրա: … Հավերժական աշխարհներում երկնային արքայությունը Աստծո արքայությունն է։ … Ավետարանը նախատեսված է նախապատրաստելու մարդուն ժառանգելու Աստծո երկնային արքայությունը» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 415–17)։

Ուսանողներին հանձնարարեք կարդալ Ալմա 7․14–16 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Ալման ժողովրդին, որ նրանք պետք է անեին, որպեսզի ժառանգեին հավերժական կյանքը:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Ալման հրավիրեց մարդկանց ապաշխարել, երբ նրանք արդեն իսկ արդարության շավիղներում էին: (Գեդեոնի մարդիկ պետք է մնային արդարության շավիղներում:)

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 7.21-24 հատվածները: Դասարանին խնդրեք գտնել այն արարքները և հատկանիշները, որոնք կօգնեն մեզ ժառանգելու Աստծո արքայությունը։

  • Ի՞նչ պետք է մենք անենք և ինչպիսի՞ն պետք է լինենք, որպեսզի հետևենք դեպի Աստծո արքայություն տանող շավիղին: (Ուսանողների պատասխաններն ամփոփելու համար գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Ավետարանի սկզբունքներով ապրելով մենք հետևում ենք այն շավիղին, որը տանում է դեպի Աստծո արքայությունը։)

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես են իրենց արարքներն օգնում իրենց ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին և առաջ շարժվել դեպի Աստծո արքայությունը։ Խնդրեք նրանց խորհել, թե այժմ ըստ իրենց ինչ առաջընթաց ունեն։

1 Նեփի 10․21, 2 Նեփի 9․39, Հակոբ 2․12–14, 20–28, 3․10–12, Մոսիա 2․20–25, 4․13, 21–26, 3 Նեփի 12․27–30

Հարստությունների հանդեպ սերը, հպարտությունը և անբարոյականությունը մեզ հեռու են պահում Աստծո արքայությունը փնտրելուց

Բացատրեք, որ Մորմոնի Գրքի միջոցով Աստծո մարգարեները նախազգուշացրել են մարդկանց մեղքի դեմ։ Օրինակ, Տերը պատվիրել էր Հակոբին հանդիմանել իր ժողովրդին մեղքերի համար, որոնք «պիղծ են Աստծո համար» (Հակոբ 2․5

Հետևյալ հղումները գրեք գրատախտակին. Հակոբ 2․12–14, Հակոբ 2․20–21 և Հակոբ 2․23–28։ Խնդրեք ուսանողներին արագ աչքի անցկացնել այս հատվածները, փնտրելով որոշակի մեղքեր, որոնք նշել է Հակոբը։ Խորհուրդ տվեք, որ ուսանողներն ընդգծեն բառերը կամ արտահայտությունները, որոնք նկարագրում են այդ մեղքերը: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք ուսանողներին կիսվել մեղքերով, որոնց Հակոբն անդրադարձել է յուրաքանչյուր հատվածում։ Նրանց նշած յուրաքանչյուր մեղքը գրեք գրատախտակին համապատասխան հատվածի վերևում հետևյալ կերպ․

Սեր հարստության հանդեպ

Հպարտություն

Անբարոյականություն

Հակոբ 2.12-14

Հակոբ 2.20-21

Հակոբ 2.23-28

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հակոբ 3․10-12 հատվածները, և հորդորեք դասարանին ուշադրություն դարձնել այն բառերին և արտահայտություններին, որոնք Հակոբն օգտագործել է մարդկանց մեղքերի լրջությունը ներկայացնելու համար։

  • Ո՞ր բառերն ու արտահայտություններն են նկարագրում մարդկանց մեղքերի լրջությունը։

  • Հակոբն օգտագործում է մեղքի «սոսկալի հետևանքները» արտահայտությունը (հատված 12)։ Հրավիրեք ուսանողներին Հակոբ 3․12 հատվածից հղում կատարել 2 Նեփի 9․39 և 1 Նեփի 10․21 հատվածներին։ Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այդ հատվածներից յուրաքանչյուրը: Հրավիրեք դասարանին փնտրել մեղքի այլ հետևանքներ։ Հրավիրեք դասարանին ներկայացնել այս հատվածներում տրված ճշմարտությունն այն մասին, թե ինչպես կարող են մեղքերը, ինչպիսին են հպարտությունը, անբարոյականությունը և հարստության հանդեպ սերը, ազդել մեկի վրա, ով փնտրում է Աստծո արքայությունը։ (Ուսանողները պետք է ներկայացնեն նմանատիպ մի ճշմարտություն. Մեղքը տանում է դեպի հոգևոր մահ և արգելում է մեզ մտնել Աստծո արքայությունը։)

Գրատախտակին ավելացրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները.

Սեր հարստության հանդեպ

Հպարտություն

Անբարոյականություն

Հակոբ 2.12-14

Մոսիա 4․13, 21–26

Հակոբ 2.20-21

Մոսիա 2.20-25

Հակոբ 2.23-28

3 Նեփի 12.27-30

Հրավիրեք ուսանողներին ընտրել և կարդալ նոր հատվածներից մեկը։ Խնդրեք նրանց փնտրել ուղիներ, որոնց միջոցով կարող են խուսափել հարստությունների հանդեպ սեր ունենալու, հպարտության և անբարոյականության մեղքերից։ Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին խնդրեք կիսվել իրենց գտած նյութով։

  • Այս հատվածներում տրված խորհուրդն ինչպե՞ս կարող է օգնել Եկեղեցու անդամին փնտրելու Աստծո արքայությունը և զորացնելու Տիրոջ Եկեղեցին երկրի վրա։

Մատթեոս 6․33, Հակոբ 2․17–19

Մենք պետք է փնտրենք Աստծո արքայությունը ամեն բանից առավել

Բացատրեք, որ բացի հարստությունների հանդեպ սիրո, հպարտության և անբարոյականության մասին իր ժողովրդին զգուշացնելուց, Հակոբը տվեց խորհուրդ՝ օգնելու նրանց հաղթահարել իրենց անարդար ցանկությունները։ Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Հակոբ 2.17-19 հատվածները, մինչ դասարանը կփնտրի Հակոբի տված խորհուրդը։

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել Հակոբի խորհուրդից, որը կարող է օգնել մեզ խուսափել մեղքից: (Ուսանողները պետք է հիշատակեն հետևյալը. Աստված պատվիրել է մեզ փնտրել Աստծո արքայությունը ամեն հետաքրքրություններից առավել։)

  • Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում նախ փնտրել Աստծո արքայությունը։

Ցուցադրեք Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի (1899–1994) հետևյալ խոսքերը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Երբ մենք Աստծուն առաջին տեղում ենք դնում, բոլոր մյուս բաներն ընկնում են իրենց համապատասխան տեղը կամ հեռանում են մեր կյանքից: Տիրոջ հանդեպ մեր սերը կկառավարի մեր գորովանքի պահանջը, մեր ժամանակի կարիքը, հետաքրքրությունները, որոնց մենք հետամուտ ենք և մեր առաջնահերթությունների հերթականությունը» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Էզրա Թավտ Բենսոն [2014], 49

  • Որո՞նք են այն բաների օրինակները, որ «ընկնում են իրենց համապատասխան տեղը կամ հեռանում են մեր կյանքից», երբ Աստված մեզ համար առաջին տեղում է լինում:

  • Ի՞նչ օրինակ կարող եք բերել, երբ ինչ-որ բան ընկել է իր համապատասխան տեղը կամ հեռացել է ձեր կյանքից, երբ ձեզ համար առաջին տեղում են եղել Երկնային Հայրը և Նրա արքայությունը։

  • Ի՞նչ ազդեցություն կունենա մեզ վրա առաջին հերթին Աստծուն փնտրելը, երբ մենք կանգնած ենք հպարտության, հարստություններ սիրելու, անբարոյականության կամ այլ մեղքերի գայթակղության առաջ։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 6.33 հատվածը։ Ասացեք ուսանողներին, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը կարդացվում է հետևյալ կերպ․ «Ուստի, մի փնտրեք այս աշխարհի բաները, այլ նախ փնտրեք կառուցել Աստծո արքայությունը և հաստատել նրա արդարությունը, և այդ ամենը կտրվի ձեզ» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 6․38 [տես Մատթեոս 6․33, ծանոթագրություն ա])։

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Նախ փնտրեք կառուցել Աստծո արքայությունը» նշանակում է առաջնահերթությունը տալ Աստծուն և Նրա աշխատանքին։ Աստծո գործը կայանում է հետևյալում՝ իրականացնել Իր զավակների հավերժական կյանքը (տես Մովսես 1․39) և այն ամենը, ինչը կապված է դրա հետ։ … Ցանկացած այլ բան չի կարող լինել դրանից ավելի առաջնահերթ։ … Ինչպես մեկն ասել է, եթե մենք նախ չենք ընտրել Աստծո արքայությունը, այն մի փոքր կփոփոխի հեռանկարը, համաձայն այն բանի, ինչը մենք ընտրել էինք դրա փոխարեն» (“Focus and Priorities,” Ensign, May 2001, 83–84)։

  • Ինչպե՞ս կարող է Եկեղեցու երիտասարդ չափահասը «կառուցել Աստծո արքայությունը»։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ․ Հեյլսի հետևյալ խոսքերը․

Նկար
Երեց Ռոբերտ Դ․ Հեյլս

«Երբ ընտրում ենք լինել [Աստծո] արքայությունում, մենք առանձնացնում, այլ ոչ թե մեկուսացնում ենք մեզ աշխարհից։ Մեր հագուստը կլինի համեստ, մեր մտքերն ու լեզուն՝ մաքուր։ Ֆիլմերը և հաղորդումները, որոնք մենք դիտում ենք, երաժշտությունը, որը մենք լսում ենք, գրքերը, ամսագրերն ու թերթերը, որոնք մենք կարդում ենք, կլինեն վեհացնող։ Մենք կընտրենք ընկերներ, ովքեր աջակցում են մեր հավերժական նպատակներին, և մենք բարյացակամ կլինենք ուրիշների հանդեպ։ Մենք կխուսափենք անբարոյականության, մոլախաղով զբաղվելու, ծխախոտ, ալկոհոլ և թմրանյութեր օգտագործելու արատներից։ Մեր կիրակնօրյա միջոցառումները կարտացոլեն հանգստության օրը հիշելու և այն սուրբ պահելու Աստծո պատվիրանը։ Մենք կհետևենք Հիսուս Քրիստոսի օրինակին ուրիշների հանդեպ մեր վերաբերմունքով։ Մենք այնպես կապրենք, որ արժանի լինենք մտնելու Տիրոջ տունը» (“The Covenant of Baptism: To Be in the Kingdom and of the Kingdom,” Ensign, Nov. 2000, 8)։

  • Ինչպե՞ս կարող է Աստծո արքայությունը փնտրելը մեծապես ազդել մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտի վրա։

  • Ինչպե՞ս է Աստծո արքայությունը փնտրելն ազդել ձեր կյանքի, ընտանիքի անդամի կամ ծանոթ մեկի կյանքի վրա։

Խրախուսեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող են անել՝ Աստծո արքայությունը շարունակ փնտրելու համար։ Խրախուսեք ուսանողներին ականջ դնել Հոգու հուշումներին և գրի առնել այն, ինչ ծրագրում են անել։ Վկայեք այն օրհնությունների մասին, որ գալիս են Աստծուն մեր կյանքում առաջին տեղը հատկացնելուց:

Ուսանողի ընթերցարան