2014
Թեթևամտորեն մի վարվեք սրբազան բաների հետ
Նոյեմբեր 2014


Թեթևամտորեն մի վարվեք սրբազան բաների հետ

Քննեք ձեր ընտրությունները՝ ձեզ ուղղելով հետևյալ հարցը. «Արդյոք իմ ընտրություններն ամուր են սերմնավորված Հիսուս Քրիստոսի ավետարանի հարուստ հողում»:

Եղբայրներ և քույրեր, որոշումները, որ կայացնում ենք այս կյանքում, մեծապես ազդում են մեր հավերժական կյանքի ընթացքի վրա: Կան ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի ուժեր, որոնք ազդում են մեր ընտրությունների վրա: Այս սկզբունքը ես սովորեցի իմ անձնական փորձով մոտ հինգ տարի առաջ մի ձևով, որն ինձ վրա կարող էր թանկ նստել:

Մենք ճանապարհորդում էինք ընտանիքի և ընկերների հետ Օմանի հարավային մասում: Մենք որոշեցինք հանգստանալ Հնդկական օվկիանոսի ծովածոցի ափին: Մեր ժամանումից քիչ հետո, մեր 16 տարեկան աղջիկը՝ Նելլին, հարցրեց, թե կարո՞ղ էր լողալ մինչև այն տեղը, որը նրան ավազե կղզյակ էր թվում: Նկատելով ալեկոծվող ջուրը, ես ասացի, որ ես առաջինը կգնամ, մտածելով, որ կարող էին լինել վտանգավոր հոսանքներ:

Մի փոքր լողալուց հետո, ես ձայն տվեցի կնոջս հարցնելով, թե արդյոք մոտ էի ավազե կղզյակին: Նրա պատասխանն էր. «Դու անցել ես դրա կողքով»: Առանց նկատելու ես թակարդվել էի հակընթաց հոսանքի մեջ և ուժգնորեն քշվում1 էի դեպի բաց ծով:

Չգիտեի ինչ անել: Միակ բանը, որի մասին կարող էի մտածել ետ շրջվելն էր և հետ լողալը դեպի ափ: Այդ դեպքում դա անդառնալի սխալ կլիներ: Ես անօգնական էի զգում: Ուժերը, որոնք իմ վերահսկողությունից դուրս էին, քշում էին ինձ ավելի հեռու դեպի ծովի խորքը: Գործն ավելի էր բարդանում նրանով, որ կինս, վստահելով իմ որոշմանը, հետևել էր ինձ:

Եղբայրներ և քույրեր, կարծում եմ հավանականությունը մեծ էր, որ ես կենդանի չմնայի և իմ որոշման պատճառով, կնոջս մահվան պատճառը դառնայի: Մեծ ջանքերից հետո և ինչը հավատում եմ աստվածային միջամտության արդյունք էր, մեր ոտքը ինչ որ կերպ հասավ ավազե հատակին, և մենք կարողացանք ապահով վերադառնալ մեր ընկերների և դստեր մոտ:

Կան շատ հոսանքներ մեր այս երկրային կյանքում, մի քանիսը ապահով, իսկ մյուսները ոչ: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ուսուցանել է, որ կան հզոր ուժեր մեր իսկ կյանքում, որոնք նման են2 օվկիանոսի անտեսանելի հոսանքներին: Այդ ուժերն իրական են: Մենք երբեք չպետք է անտեսենք դրանք:

Թույլ տվեք պատմել ձեզ մեկ այլ հոսանքի մասին, մի աստվածային հոսանքի մասին, որը մեծ օրհնություն է դարձել իմ կյանքում: Ես նորադարձ եմ Եկեղեցում: Իմ դարձից առաջ իմ կյանքի ձգտումը դահուկավազքն էր և հետևաբար ես ավագ դպրոցից հետո տեղափոխվեցի Եվրոպա՝ իրականացնելու այդ ցանկությունը: Մի քանի ամիս անց, որը կատարյալ կյանք էր թվում, ես զգացի, որ պետք է մեկնեմ: Այդ ժամանակ ես չէի հասկանում այդ զգացման սկզբնաղբյուրը, բայց ընտրեցի հետևել դրան: Ես հայտնվեցի Պրովոյում, Յուտա մի քանի լավ ընկերների հետ, ովքեր ինձ նման տարբեր հավատքի մարդիկ էին:

Երբ Պրովոյում էի, ես հանդիպեցի մարդկանց, ովքեր ապրում էին շատ տարբեր կյանքով, քան ես: Ես զգում էի, որ նրանք ձգում էին ինձ, չնայած չգիտեի, թե ինչու: Սկզբում ես դիմադրում էի այդ զգացումներին, բայց շուտով ես խաղաղություն և հանգստություն գտա, որը երբեք չէի զգացել: Ես սկսեցի շարժվել այլ հոսանքով, որը ինձ բերեց Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի սիրո ըմբռնմանը:

Ես մկրտվեցի իմ ընկերների հետ 1972թվականին: Այդ նոր հոսանքը, որին ընտրեցի հետևել՝ Հիսուս Քրիստոսի ավետարանը, տվեց ուղղություն և իմաստ իմ կյանքին: Սակայն այն առանց մարտահրավերների չէր: Ամեն ինչ նոր էր ինձ համար: Երբեմն ինձ զգում էի կորած և շփոթված: Հարցեր և մարտակոչեր էին ուղղվում ինչպես ընկերների այնպես էլ ընտանիքի կողմից:

Ես ստիպված էի ընտրություն կատարել: Նրանց հարցերից մի քանիսը ստեղծում էին կասկած և անվստահություն: Այդ ընտրությունը կարևոր էր: Ո՞ւր դիմեի պատասխանների համար: Շատերն էին ձգտում համոզել ինձ սխալ ուղով ընթանալու մեջ, «հակընթաց հոսանքները» վճռել էին հեռու վանել ինձ խաղաղ հոսանքից, որը դարձել էր երջանկության հրաշալի աղբյուր: Ես շատ հստակորեն հասկացա, որ «բոլոր բաներում հակադրություն» լինելու սկզբունքը, ինքնուրույն գործելու և իմ ազատ կամքը ուրիշներին չթողնելու կարևորությունը:3

Ես հարցրեցի ինքս ինձ. «Ինչո՞ւ պետք է հեռանամ նրանից, ինչը բերեց ինձ այդպիսի մեծ մխիթարություն»: Ինչպես Տերը հիշեցրեց Օլիվեր Քաուդերիին. «Խաղաղություն չխոսեցի՞ ես քո մտքին այդ հարցի վերաբերյալ»:4 Իմ փորձառությունը նմանատիպ էր: Այդ պատճառով ես նույնիսկ ավելի մեծ պատրաստակամությամբ դիմեցի սիրող Երկնային Հորը, սուրբ գրություններին և վստահելի ընկերներին:

Այնուամենայնիվ կային շատ հարցեր, որոնց ես չէի կարող պատասխանել: Թույլ չտալով, որ դրանք կործանեին այն խաղաղությունն ու երջանկությունը, որ եկել էր իմ կյանք, ես ընտրեցի որոշ ժամանակով դրանք մի կողմ դնել, վստահելով, որ Իր ուրույն ժամանակինՏերը կբացահայտեր բոլոր բաները: Ես մխիթարություն գտա Նրա հայտարարության մեջ, որն ուղղված էր Մարգարե Ջոզեֆին. «Ահա, դուք փոքր երեխաներ եք և չեք կարող տանել բոլոր բաներն այժմ. Դուք պետք է աճեք շնորհի մեջ և ճշմարտության գիտության մեջ»:5 Ես որոշեցի չլքել այն, ինչ գիտեի, որ ճշմարիտ էր, հետևելով անհայտ և կասկածելի մի հոսանքի՝ ‑հավանաբար հակընթաց մի հոսանքի»: Ինչպես Նախագահ Ն. Էլդոն Թաններն է ուսուցանել, ես իմացա, թե «որքան ավելի իմաստուն և ավելի լավ է մարդու համար ընդունել ավետարանի պարզ ճշմարտությունները … և հավատքով ընդունել այն բաները, որոնք նա … չի կարողանում հասկանալ»:6

Սա արդյո՞ք նշանակում է, որ տեղ չկա ազնվորեն հարցնելու համար: Հարցրեք այն պատանուց, ով ապաստան որոնեց սրբազան պուրակում, ցանկանալով իմանալ, թե բոլոր եկեղեցիներից որ մեկն ընտրեր: Վարդապետություն և Ուխտերը վերցրեք ձեր ձեռքը և իմացեք, որ մեծ մասը, ինչ հայտնի է դարձվել այս ոգեշնչված հիշատակարանում, եղել է ճշմարտության համար խոնարհ որոնման արդյունքում: Ինչպես Ջոզեֆը պարզեց. «Եթե մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդէ Աստուածանից, [ով] ամենին տալիս է առատութեամբ, … եւ կտրուի նորան»:7 Տալով անկեղծ հարցեր և որոնելով աստվածային պատասխաններ, մենք սովորում ենք «տող առ տող, ցուցում առ ցուցում»,8 երբ մենք աճում ենք գիտությամբ և իմաստությամբ:

Հարցը նրանում չէ. «Կա՞ արդյոք տեղ ազնիվ, անկեղծ հարցերի համար», այլ ավելի շուտ՝ «Ո՞ւր ես դիմեմ ճշմարտության համար, երբ ես հարցեր եմ ունենում: Արդյոք կլինե՞մ բավականաչափ իմաստուն ամուր կառչելու նրանից, ինչը գիտեմ, որ ճշմարիտ է, չնայած մի քանի հարցերին, որ գուցե ունենամ ես»: Ես վկայում եմ, որ կա աստվածային աղբյուր՝ Մեկը ով գիտի բոլոր բաները՝ վերջը ի սկզբանե: Բոլոր բաները ներկա են Նրա առաջ:9 Սուրբ գրությունները վկայում են, որ Նա «չի քայլում ծուռ շավիղներով … , ոչ էլ շեղվում է այն բանից, ինչ ասել է»:10

Այս մահկանացու ճանապարհորդությունում մենք երբեք չպետք է մտածենք, որ մեր ընտրությունները միայն մեզ վրա են ազդում: Վերջերս մի երիտասարդ այցելեց մեր տուն: Նա բարեհոգի էր, բայց ես զգացի, որ նա լիարժեք ակտիվ չէր Եկեղեցում: Նա պատմեց ինձ, որ մեծացել է ավետարանակենտրոն տանը, մինչև նրա հայրը դավաճանեց իր մորը, որի արդյունքում նրանք բաժանվեցին և դա ազդեց իր բոլոր եղբայրների և քույրերի վրա, ովքեր կասկածեցին Եկեղեցուն ևհեռացան: Սիրտս ծանրացել էր, երբ խոսում էի այդ երիտասարդ հոր հետ, ով այժմ իր հոր ընտրություններից ազդված մեծացնում էր այդ թանկագին հոգիներին Հիսուս Քրիստոսի ավետարանի օրհնություններից դուրս:

Ես ճանաչում եմ մեկ այլ մարդու, ով մի ժամանակ Եկեղեցու հավատարիմ անդամ էր, նա հարցեր ուներ որոշ վարդապետությունների վերաբերյալ: Փոխարենը հարցնելու Երկնային Հորը պատասխանների համար, նա ընտրեց հենվել միայն աշխարհիկ աղբյուրների վրա առաջնորդության համար: Նրա սիրտը շրջվեց սխալ ուղղությամբ, երբ նա որոնեց այն, ինչը կարծես թե մարդկանց գովասանքներն էին: Նրա հպարտությունը կարող էր բավարարվել, բայց ժամանակավորապես, բայց նա կտրվեց երկնքի զորություններից:11 Ճշմարտությունը գտնելու փոխարեն, նա կորցրեց իր վկայությունը և իր հետ տարավ ընտանիքի շատ անդամների:

Այդ երկու տղամարդիկ ընկան անտեսանելի հակընթաց հոսանքների թակարդը և իրենց հետ տարան շատերին:

Մյուս կողմից, ես մտածում եմ ԼաՌու և Լյուի Միլլերների՝ կնոջս ծնողների մասին, ովքեր երբեք շատ աշխարհիկ ունեցվածք չեն ունեցել, բայց ընտրել են սովորեցնել վերականգված ավետարանի մաքուր վարդապետություններն իրենց զավակներին, և ապրել դրանցով իրենց կյանքի յուրաքանչյուր օրը: Այդ անելով նրանք օրհնել են իրենց սերնդին ավետարանի պտուղներով և հավերժական կյանքի հույսով:

Իրենց տանը նրանք հաստատեցին մի օրինակ, որտեղ քահանայությունը հարգվում էր, որտեղ սերն ու ներդաշնակությունն առատ էր, և որտեղ ավետարանի սկզբունքներն ուղղորդում էին նրանց կյանքը: Լյուին և ԼաՌուն կողք կողքի ցույց էին տալիս, թե ինչ էր նշանակում ապրել կյանքը՝ ընդօրինակելով Հիսուս Քրիստոսին: Նրանց երեխաները կարողանում էին հստակ տեսնել, թե կյանքի, որ հոսանքներն էին բերում խաղաղություն և երջանկություն: Եվ նրանք ընտրում էին համապատասխանաբար: Ինչպես Նախագահ Քիմբալն է ուսուցանել. «Եթե մենք կարող ենք ստեղծել … ուժեղ, հաստատուն հոսանք, որը հոսում է դեպի արդարակյաց կյանքի մեր նպատակը, մենք և մեր երեխաները կարող ենք առաջ շարժվել չնայած դժվարություններին, հուսախաբություններին, [և] գայթակղության հակադիր քամիներին»:12

Արդյոք մեր ընտրությունները նշանակություն ունեն: Մի՞թե դրանք ազդում են միայն մեր վրա: Արդյոք մենք հաստատուն ենք դրել մեր ուղղությունը վերականգնված ավետարանի հավերժական հոսանքում:

Ժամանակ առ ժամանակ ես մի պատկերացում եմ ունենում, որն իմ մեջ սոսկում է առաջացնում: Ի՞նչ կլիներ, եթե այդ սեպտեմբերյան օրը, երբ մենք հանգստանում էինք Հնդկական օվկիանոսի ափին, ես ասեի դստերս՝ Նելլիին.«Այո, առաջ անցիր:Լողա դեպի ավազաբլուրը»: Կամ եթե նա նույնպես հետևած լիներ իմ օրինակին և չկարողանար հետ լողալ: Ի՞նչ կլիներ, եթե ես ապրեի կյանքս՝ իմանալով, որ իմ օրինակի պատճառով էր նա քշվել հակընթաց հոսանքով դեպի ծովի խորքը, այլևս չվերադառնալով:

Արդյոք կարևո՞ր են այն հոսանքները, որ մենք ընտրում ենք: Արդյոք նշանակություն ո՞ւնի մեր օրինակը:

Երկնային Հայրն օրհնել է մեզ Սուրբ Հոգու գերագույն պարգևով՝ առաջնորդելու մեր ընտրությունները: Նա խոստացել է մեզ ոգեշնչում և հայտնություն, երբ մենք արժանի ապրենք դրանք ստանալու համար: Ես հրավիրում եմ ձեզ այս աստվածային պարգևի հնարավորությունից օգտվելու և քննելու ձեր ընտրությունները՝ ձեզ ուղղելով հետևյալ հարցը. «Արդյոք իմ ընտրություններն ամուր են սերմնավորված Հիսուս Քրիստոսի ավետարանի հարուստ հողում»: Ես կոչ եմ անում ձեզ կատարել անհրաժեշտ ճշգրտումները, լինեն դրանք փոքր թե մեծ, ապահովելու Երկնային Հոր ծրագրի հավերժական օրհնությունները ձեզ համար և նրանց համար, ում դուք սիրում եք:

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է և Քավիչը, ես վկայում եմ, որ այն ուխտերը, որոնք մենք կապում ենք Նրա հետ, սրբազան են և սուրբ: Մենք երբեք չպետք է թեթևամտորեն վարվենք սրբազան բաների հետ:13 Թող որ մենք ընդմիշտ մնանք հավատարիմ, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: