Սուրբ գրություններ
3 Նեփի 8


Գլուխ 8

Փոթորիկները, երկրաշարժերը, հրդեհները, պտուտահողմերը, և բնության տեղաշարժերը հաստատում են Քրիստոսի խաչելությունը – Շատ մարդիկ են կործանվում – Խավարը պատում է երկիրը երեք օր – Նրանք, ովքեր կենդանի են մնում, ողբում են իրենց ճակատագիրը: Մոտ 33–34թթ. Ք.ծ.հ.:

1 Եվ այժմ եղավ այնպես, որ համաձայն մեր հիշատակարանի, և մենք գիտենք՝ մեր հիշատակարանը ճշմարիտ է, քանի որ ահա, դա մի արդար մարդ էր, որ պահում էր հիշատակարանը,– քանզի նա իսկապես շատ ահրաշքներ գործեց Հիսուսի բանունով. և չկար որևէ մարդ, որ կարողանար Հիսուսի անունով հրաշք գործել, եթե նա լիովին մաքրված չլիներ իր անօրինությունից,–

2 Եվ այժմ եղավ այնպես, եթե մեր ժամանակը հաշվելիս այս մարդու կողմից ոչ մի սխալ չէր արվել, անցավ աերեսունևերեքերորդ տարին.

3 Եվ ժողովուրդը սկսեց մեծ լրջությամբ սպասել նշանին, որը տրվել էր մարգարե Սամուել Լամանացու կողմից, այո, այն ժամանակին, երբ երեք օրվա ընթացքում ախավար պիտի լիներ երկրի երեսին:

4 Եվ սկսեցին լինել մեծ կասկածներ ու վեճեր ժողովրդի մեջ, չնայած այնքան շատ անշաններ էին տրվել:

5 Եվ եղավ այնպես՝ երեսունևչորսերորդ տարում, առաջին ամսում, ամսվա չորրորդ օրը մի մեծ մրրիկ բարձրացավ, այնպիսին, ինչպիսին երբեք չէր իմացվել ողջ երկրում:

6 Եվ նաև մի ահռելի ու զարհուրելի փոթորիկ եղավ. և եղավ մի զարհուրելի աորոտ, այնպես որ այն բցնցում էր ամբողջ երկիրը, կարծես քիչ էր մնում այն մասերի բաժաներ:

7 Եվ եղան չափազանց վառ կայծակներ, ինչպիսիք երբեք չէին իմացվել ողջ երկրում:

8 Եվ Զարահեմլայի աքաղաքը բռնկվեց կրակից:

9 Եվ Մորոնիի քաղաքը սուզվեց ծովի խորքերը, իսկ դրա բնակիչները խեղդվեցին:

10 Եվ հողը ծածկեց Մորոնիայի քաղաքը, այնպես որ քաղաքի տեղում մի հսկա լեռ առաջացավ:

11 Եվ մի ահռելի ու զարհուրելի կործանում եղավ հարավային կողմի երկրում:

12 Բայց ահա, մի ավելի ահռելի ու զարհուրելի կործանում եղավ հյուսիսային կողմի երկրում. քանզի ահա, երկրի ամբողջ երեսը փոխվել էր փոթորիկի ու պտուտահողմերի, որոտների ու կայծակների և ամբողջ երկրի անչափ մեծ ցնցման հետևանքով.

13 Եվ ամայրուղիները քանդվել էին, և հարթ ճանապարհները փչացել էին, և շատ ուղիղ տեղեր դարձել էին խորդուբորդ:

14 Եվ բազմաթիվ մեծ ու նշանավոր քաղաքներ ասուզվել էին, և շատերն այրվել էին, և շատերը՝ ցնցվել, մինչև այնտեղի շինությունները գետնին էին փլվել, և դրանց բնակիչները սպանվել էին, և այդ վայրերը մնացել էին ամայի:

15 Եվ կային որոշ քաղաքներ, որոնք մնացել էին. սակայն դրանց վնասվածքն անչափ մեծ էր, և դրանցում կային շատերը, ովքեր սպանվել էին:

16 Եվ կային ոմանք, ովքեր քշվել էին պտուտահողմից. և թե ուր էին նրանք գնացել, ոչ մի մարդ չգիտեր, բացի նրանից, որ գիտեին, որ նրանք քշվել էին:

17 Եվ այսպիսով, ամբողջ երկրի երեսը ձևափոխվել էր փոթորիկների և որոտների, կայծակների և գետնի ցնցման հետևանքով:

18 Եվ ահա, աժայռերը ճեղքվել էին երկու մասի. դրանք ջարդուփշուր էին եղել ամբողջ երկրի երեսին, այնպես որ դրանք գտնվում էին ջարդված բեկորներով և ճաքերով և ճեղքերով ողջ երկրի երեսին:

19 Եվ եղավ այնպես, որ երբ որոտները և կայծակները, մրրիկը, փոթորիկը և գետնի ցնցումները դադարեցին,– քանզի ահա, դրանք տևեցին մոտ աերեք ժամ. և ոմանք ասում էին, որ ժամանակն ավելի երկար էր. այնուամենայնիվ, բոլոր այս ահռելի ու սոսկալի բաները կատարվեցին մոտ երեք ժամվա ընթացքում,– և հետո, ահա, խավար եղավ երկրի երեսին:

20 Եվ եղավ այնպես, որ թանձր խավար էր ողջ երկրի երեսին, այնպես որ այնտեղի բնակիչները, ովքեր չէին զոհվել, կարող էին ազգալ բխավարի մեգը.

21 Եվ խավարի հետևանքով չէր կարող լինել ոչ մի լույս, ո՛չ մոմեր, ո՛չ ջահեր. ո՛չ էլ հնարավոր էր կրակ վառել՝ նրանց ընտիր և շատ չոր փայտով, այնպես որ չէր կարող լինել որևէ լույս ընդհանրապես.

22 Եվ չկար որևէ նշմարվող լույս՝ ո՛չ կրակ, ո՛չ կայծ, ո՛չ արևը, ո՛չ լուսինը, ո՛չ աստղերը, քանի որ այնքան մեծ էին խավարի մշուշները, որոնք երկրի երեսին էին:

23 Եվ եղավ այնպես, որ դա տևեց աերեք օրերի ընթացքում, երբ չկար ոչ մի նշմարվող լույս. և շարունակ մեծ սուգ էր և ողբ ու հեկեկոց ողջ ժողովրդի մեջ. այո, մեծ էին ժողովրդի տնքոցները, խավարի և ահռելի կործանման պատճառով, որ եկել էր նրանց վրա:

24 Եվ մի տեղում լսվում էր լաց՝ ասելով. Ա՜խ, երանի մենք ապաշխարեինք այս ահռելի ու զարհուրելի օրից առաջ, և այդ դեպքում մեր եղբայրները կխնայվեին, և նրանք չէին այրվի այն մեծ քաղաք աԶարահեմլայում:

25 Եվ մեկ ուրիշ տեղում լսվում էր նրանց լացը և սուգը՝ ասելով. Ա՜խ, երանի մենք ապաշխարած լինեինք մինչև այս ահռելի ու զարհուրելի օրը, և սպանած ու քարկոծած չլինեինք մարգարեներին, և չգցեինք նրանց դուրս. այդ դեպքում մեր մայրերն ու մեր գեղեցիկ դուստրերը, և մեր զավակները կխնայվեին, և չէին թաղվի այն մեծ քաղաք Մորոնիայում: Եվ այսպիսին էին ժողովրդի հեկեկոցները՝ ահռելի ու զարհուրելի: