2015
Մերի Ռ. Դարհեմ
Մայիս 2015


Մերի Ռ. Դարհեմ

Երեխաների Միության Գերագույն Նախագահության երկրորդ խորհրդական

Բալանսի բերելով ընտանեկան կյանքի, Եկեղեցու կոչումների, կարիերայի և այլ պարտականությունների պահանջներն իր ողջ ամուսնական կյանքի ընթացքում, Մերի Ռիչարդս Դարհեմը նկատել է, որ երբ նա և իր ամուսինը Տիրոջը առաջին տեղն են դասում, ամեն ինչ իր տեղն է ընկնում: «Դա քաղցր զգացում է: Երբ ապավինում եք Նրան, Տերը օրհնում է ձեզ», - ասել է նա:

Դա այն է, ինչ նա տեսել է կրկնվելիս մի քանի անգամ: Նա կանչվել էր ծառայելու որպես ծխի Երիտասարդ Կանանց նախագահ, մինչ նրա ամուսինը ծառայում էր ցցի նախագահությունում: Ավելի ուշ, նրանք ծառայել են միասին, երբ նրա ամուսինը նախագահում էր Ճապոնիայի Տոկիո Միսիան 2000թ.-ից մինչև 2003թ.: Այժմ նա ծառայելու է որպես Երեխաների Միության Գերագույն Նախագահության երկրորդ խորհրդական, միևնույն ժամանակ նրա ամուսինը սկսելու է իր ծառայությունը որպես Տարածքային Յոթանասունական:

«Քանի որ մենք կապված ենք մեկս մյուսի հետ, և Տիրոջ հետ, ամեն ինչ ավելի հեշտ է դառնում», - ասել է նա:

Մերի Լյուսիլ Ռիչարդսը ծնվել է 1954թ. մարտի 15-ին Վիրջինիայի Փորթսմաութ քաղաքում, Լ. Սթեֆեն Ռիչարդս կրտ. և Անետ Ռիչարդսի ընտանիքում: Մինչդեռ նրա հայրը սովորում էր բժշկական աստիճանի համար, ընտանիքը տեղափոխվեց Մինեապոլիս, Մինեսոտա, մինչև բնակվելը Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա:

Ծնողների և մեծ ընտանիքի կողմից հավատքով ու սիրով գուրգուրված, նա հասկացավ, որ ավետարանը ճշմարիտ է: «Դա մի երջանիկ փորձառություն էր՝ ապրել ըստ ավետարանի: Դա դժվար չէր: Դա հաճելի էր», - ասել է քույր Դարհեմը:

Որպես երիտասարդ աղջիկ նա տպավորվել էր ամուսնանալու նպատակով արժանի երիտասարդի փնտրելու կարևորությամբ և դա դարձրել էր առօրյա աղոթքների և շաբաթական ծոմապահության առարկա: Ավագ դպրոցից հետո նա հաճախում էր Բրիգամ Յանգ Համալսարան՝ պարային դասերի և այնտեղ հանդիպել է Մարկ Դարհեմին, որը Յուտայի Համալսարանի ուսանող էր: «Ես անմիջապես ճանաչեցի նրա բարի էությունը», - ասել է նա:

Զույգն ամուսնացել է 1974թ. հունիսին՝ Սոլթ Լեյքի տաճարում: Նրանք ունեն յոթ երեխա:

Քույր Դարհեմը ծառայել է որպես ցցի Սփոփող Միության նախագահ, ծխի Սփոփող Միության նախագահության խորհրդական, ավետարանի վարդապետության հրահանգիչ, ծխի Երիտասարդ Կանանց նախագահ, և, վերջերս, որպես Երեխաների Միության գերագույն խորհրդի անդամ: