2015
Կայքի սպասարկում
Մայիս 2015


Կայքի սպասարկում

Ի՞նչ են անում վերջին օրերի սրբերը՝ բարելավելու համար այն համայքները, որտեղ նրանք ապրում են: Պարզեք՝ այցելելով MormonNewsroom.org կայքը: Ահա մի քանի օրինակներ՝ միջազգային նորությունների կայքերի վերջին հրապարակումներից:

Նոր Զելանդիա և Վանուատու

Երբ Պամ ցիկլոնը հարվածեց փոքրիկ Խաղաղ կղզու՝ Վանուատուի բնակիչներին, Նոր Զելանդիայի Օքլենդի վերջին օրերի սրբերը Եկեղեցու Մարդասիրական Ծառայությունների օգնությամբ միավորվեցին՝ օգնելու փոթորիկից տուժածներին: Նրանք 2000 արկղ սնունդ փաթեթավորեցին, որքան հնարավոր է շատ տուժած բնակիչների օգնելու համար: Յուրաքանչյուր բեռնարկղ լի էր ալյուրով, բրնձով, պահածոյացված մրգերով, լոբազգիներով, աղով պատրաստված տավարի մսով, ձկնեղենով, կրեկերներով, չամիչով, արիշտայով, շոկոլադե կաթի փոշիով, և պահածոների բացիչներով: Բեռնարկղերը կարող էին օգտագործվել նաև այլ նպատակներով՝ օրինակ, ջուր տեղափոխելու համար:

Դոմինիկյան Հանրապետություն և Կանադա

Դոմինիկյան Հանրապետությունում և Կանադայում վերջին օրերի սուրբ կանայք համախմբվել էին տոնելու Կանանց միջազգային օրը, մի իրադարձություն, որը հովանավորվում է Միավորված Ազգերի կազմակերպության կողմից: Դոմինիկյան Հանրապետությունում ավելի քան 1200 կանայք հավաքվել էին եկեղեցու մի քանի հավաքատներում հարգանքի տուրք մատուցելու կանանց, աշխարհում նրանց ունեցած բազմաթիվ ներդրումների համար: Կրոնական, քաղաքացիական և ռազմական առաջնորդներ էին մասնակցել այդ միջոցառմանը, որի ծրագիրը հագեցած էր երաժշտությամբ և ելույթներով: Կանադայում, վերջին օրերի սուրբ կանայք նույնպես նշել են այդ օրը, կիսելով տեղեկատվություն Սփոփող Միության մասին, նշելով, որ դա «ծառայության հզոր անիվ է՝ ամբողջ աշխարհում»:

Միացյալ Թագավորություն

Նրանց նախնական նպատակն էր՝ 100 զգեստ կարել Աֆրիկայի կարիքավոր երեխաների համար, բայց երբ ավարտեցին՝ Անգլիայի Քովենտրի ծխի կանայք կարեցին ավելի, քան 230 հատ: Բարձի երեսներից կարված այս պարզ զգեստները շատ հեշտ էր պատրաստել: Մի քույր, որը երբևէ չէր կարել, կարողացել էր 3 հատ պատրաստել:

Արկանզաս, ԱՄՆ

Ավելի քան 600 մարդ էր մասնակցել կրոնի ազատության թեմայով՝ միջդավանական համայնքային հոգևոր հավաքին, որը կազմակերպել էր Լիթլ Ռոք Արկանզաս ցիցը, որին ներկա էին կաթոլիկ, մեթոդիստական և իսլամական համայնքների ներկայացուցիչները, ինչպես նաև ավետարանական ռադիոյի անձնակազմը: Բազմահավատք այդ միջոցառմանը ցուցադրվեց նաև նահանգապետի տեղակալի տեսագրված ուղերձը և փակման աղոթքն ասաց նահանգի սենատորներից մեկը, որոնք երկուսն էլ՝ բապտիստներ էին: Կազմակերպիչներն ասացին, որ միջոցառումը «փոխըմբռնման կամուրջներ» կառուցեց: