2015
Հատվածներ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 185-րդ ամենամյա գերագույն համաժողովից
Մայիս 2015


Ուշագրավ մանրամասներ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 185-րդ ամենամյա գերագույն համաժողովից

«Գերագույն համաժողովի ելույթները հանձնարարվում են ոչ թե իշխանություն ունեցող մարդու կողմից, այլ Հոգու հուշումով», - բացատրեց Երեց Դալլին Հ. Օուքսը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից (էջ 32): Ոգեշնչող գերագույն համաժողովին, որը մեկնարկեց կանանց գերագույն նիստով և ավարտվեց Զատկի կիրակի, ավետարանի բազմաթիվ այլ սկզբունքների հետ մեկտեղ խոսնակներն ուսուցանեցին ընտանիքի, ծոմապահության, տաճարային աշխատանքի, աշակերտության, հանգստության օրվա և Փրկչի Քավության մասին (տես էջ 3):

Ստորև տրվում են մի քանի ուշագրավ մանրամասներ.

  • Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հայտարարեց նոր տաճարների կառուցման մասին Աբիջանում, Փղոսկրի ափ, Պորտոպրենսում, Հաիթի և Բանկոկում, Թայլանդ: Այդ մասին նա ասաց. «Ինչպիսի հրաշալի օրհնություններ են սպասվում մեր հավատարիմ անդամներին, որ ապրում են այդ և աշխարհի մյուս բոլոր տաճարների տարածքներում» (էջ 91):

  • Եկեղեցու անդամները հաստատեցին Յոթանասունի Առաջին Քվորումի հինգ նոր անդամների, Երիտասարդ Տղամարդկանց նոր գերագույն նախագահությունը և Երեխաների Միության գերագույն նախագահության նոր խորհրդականի:

  • Տարեկան վիճակագրական հաշվետվությունը հրապարակեց հետևյալ տվյալները՝ 15.3 մլն. Եկեղեցու անդամ 3114 ցցերում և 561 շրջաններում: Երեք նոր տաճարներ նվիրագործվեցին անցած տարի, հասցնելով գործող տաճարների թիվը 144-ի:

  • Համաժողովը թարգմանվեց 95 լեզուներով: Անցած հոկտեմբերին իրականացված նորամուծությանը հետևելով՝ երեք խոսնակ ելույթ ունեցան ոչ անգլերեն լեզվով:

Զատկի շաբաթ-կիրակի օրերի իրենց ելույթներում խոսնակները վկայեցին Փրկչի Հարության մասին: «Նա է Աստծո Որդին», - վկայեց Նախագահ Թոմաս Ս Մոնսոնը: «Այդ առաջին Զատկի առավոտյան Նա դուրս եկավ գերեզմանից, Իր հետ բերելով հավիտենական կյանքի պարգևը Աստծո բոլոր զավակներին» (էջ 93):