2015
Համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդ չափահասների համար
Մայիս 2015


Համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդ չափահասների համար

Յոթանասունի Նախագահությունից Երեց Լին Գ. Ռոբբինսը կխոսի երիտասարդ չափահասներին նվիրված համաշխարհային հոգևոր հավաքի ժամանակ, որը կհեռարձակվի 2015թ. մայիսի 3-ին, ժամը՝ 18.00-ին: Այս հեռարձակումը՝ 2015թ. համար նախատեսված երեք համաշխարհային հոգևոր հավաքներից երկրորդն է:

Հրավիրվում են 18–30 տարեկան բոլոր երիտասարդ չափահասները և ավագ դպրոցը կամ դրան համարժեք ուսումնական հաստատություն ավարտող ուսանողները: Ժողովը կհեռարձակվի Եկեղեցու արբանյակային համակարգով, համացանցով և այլ լրատվամիջոցներով: Հոգևոր հավաքներին վերաբերող լրացուցիչ նյութեր են մատչելի նաև devotionals.lds.org կայքում: