2015
Քահանայություն՝ սրբազան պարգև
Մայիս 2015


Քահանայություն՝ սրբազան պարգև

Մեզանից յուրաքանչյուրին վստահվել է մարդկությանը երբևէ շնորհված ամենաթանկարժեք պարգևներից մեկը։

Որպես նոր կարգված սարկավագ՝ քահանայության ժողովներին հաճախելու ամենահիշարժան հիշողություններից մեկը «Եկե՛ք Աստծո որդիներ, որ ստացել եք քահանայություն»1 բացման օրհներգը երգելն էր։ Այս երեկո համաժողովների կենտրոնում և, իհարկե, ողջ աշխարհում հավաքվածներին ես կրկնում եմ այդ հատուկ օրհներգի ոգին և ասում ձեզ «Եկե՛ք Աստծո որդիներ, որ ստացել եք քահանայություն»։ Եկեք մտածենք մեր կոչումների շուրջ, եկեք մտածենք մեր պատասխանատվությունների մասին, եկեք պարզենք մեր պարտականությունը և եկեք հետևենք Հիսուս Քրիստոսին՝ մեր Տիրոջը։ Թեև մենք կարող ենք տարբերվել հասակով, սովորույթով կամ ազգությամբ, մենք միավորված ենք քահանայության մեկ կոչումով։

Հովհաննես Մկրտչի կողմից Օլիվեր Քաուդերիին և Ջոզեֆ Սմիթին Ահարոնյան քահանայության վերականգնումն ամենահատկանշականն է մեզանից յուրաքանչյուրի համար։ Նմանապես՝ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի կողմից Ջոզեֆին և Օլիվերին Մելքիսեդեկյան քահանայության վերականգնումը նվիրական իրադարձություն է։

Եկեք ավելի լուրջ վերաբերենք այն կոչումներին, պատասխանատվություններին և պարտականություններին, որոնք ստանում ենք այն քահանայության հետ, որը կրում ենք։

Ես մեծ պատասխանատվություն եմ զգացել, երբ կանչվեցի որպես սարկավագների քվորումի քարտուղար։ Ես բարեխճությամբ էի պատրաստում ինձ վստահված գրանցումները, քանի որ ես ցանկանում էի հնարավորինս լավագույնս կատարել այդ կոչումը։ Ես շատ էի հպարտանում իմ արած գործով։ Հնարավորինս լավագույն ձևով անելն այն ամենն, ինչ կարող եմ, եղել է իմ նպատակը ցանկացած կոչման ժամանակ, որը երբևէ ունեցել եմ։

Հուսով եմ, որ յուրաքանչյուր երիտասարդ տղամարդ, ով կարգվել է Ահարոնյան քահանայության, տեղյակ է իրեն ձեռնադրված կոչման սրբությանը, ինչպես նաև այդ կոչումը մեծարելու հնարավորությանը։ Ես՝ որպես սարկավագ, այդպիսի հնարավորություն եմ ունեցել, երբ եպիսկոպոսությունը խնդրեց ինձ հաղորդությունը տանել մի անկողնային հիվանդի, ով ապրում էր մեր հավաքատնից մեկ մղոն հեռավորության վրա։ Այդ առանձնահատուկ կիրակի առավոտյան, երբ ես թակեցի Եղբայր Ռայթի դուռը և լսեցի նրա տկար ձայնը․ «Ներս եկ», ես ներս մտա ոչ միայն նրա համեստ հյուղակը, այլ նաև մի սենյակ, որը լի էր Տիրոջ Հոգով։ Ես մոտեցա Եղբայր Ռայթի անկողնուն և զգուշությամբ հացի մի կտոր դրեցի նրա շուրթերին։ Այնուհետև, ես պահեցի ջուրը, որ նա կարողանար խմել։ Հեռանալիս ես տեսա արցունքներ նրա աչքերին, երբ նա ասաց․ «Աստված օրհնի քեզ տղաս»։ Եվ իրոք Աստված օրհնեց՝ ինձ հաղորդության սուրբ խորհրդանիշների և այն քահանայության արժեվորումով, որը ես կրում էի։

Մեր ծխի ոչ մի սարկավագ, ուսուցիչ կամ քահանա երբեք չի մոռանա այն հիշարժան այցելությունները, որոնք մենք կատարում էինք դեպի Յուտա նահանգի Կլարկստոն քաղաքը՝ Մորմոնի Գրքի երեք վկաներից մեկի գերեզմանը։ Երբ մենք շրջապատում էինք այդ բարձր գրանիտե սյունը, որը նշանավորում էր նրա գերեզմանը, և երբ քվորումի ղեկավարներից մեկը կարդում էր մեզ համար «Երեք վկաների վկայությունը» բաժնի խոսքերը, որը գտնվում է Մորմոնի Գրքի սկզբում, մենք զարգացնում էինք սեր այդ սրբազան հիշատակարանի և այն ճշմարտությունների վերաբերյալ, որոնք գրված էին այնտեղ։

Այդ տարիների ընթացքում մեր նպատակը Մոսիայի որդիներին նմանվելն էր։ Նրանց մասին ասված է․

«Նրանք դարձել էին ուժեղ ճշմարտության իմացության մեջ. քանզի նրանք առողջ դատողությամբ մարդիկ էին, և նրանք ջանասիրաբար քննել էին սուրբ գրքերը, որ կարողանային իմանալ Աստծո խոսքը։

Բայց դա բոլորը չէ. նրանք նվիրվել էին շատ աղոթքի ու ծոմի. այդ պատճառով նրանք ունեին մարգարեության ոգին ու հայտնության ոգին, և երբ նրանք ուսուցանում էին, նրանք ուսուցանում էին Աստծո զորությամբ ու իշխանությամ»։2

Երիտասարդ տղայի համար, ես չեմ կարող մտածել որևէ այլ արժանի նպատակ, քան խիզախ և արդար Միսոիայի որդիների նման բնութագիր ունենալը։

Երբ ես բոլորեցի իմ 18-ամյակը և պատրաստվում էի անցնել պարտադիր զինվորական ծառայության, որը Երկրորդ Համաշխարային Պատերազմի ժամանակ պարտադիր էր երիտասարդ տղաների համար, ինձ խորհուրդ տրվեց ստանալ Մելքիսեդեկյան քահանայություն, սակայն սկզբում հարցազրույցի համար ես պետք է զանգահարեի իմ ցցի նախագահին՝ Փոլ Ս. Չայլդին։ Նա մեկն էր նրանցից, ով սիրում ու հասկանում էր սուրբ գրությունները և նրա նպատակն էր, որ բոլորը պետք է նմանապես սիրեին և հասկանային դրանք։ Իմ ընկերներից մեկից լսելով նրա բավականին մանրամասն և մանրակրկիտ հարցազրույցների մասին, ես ցանկանում էի, որ նա քիչ հարց տար սուրբ գրությունների վերաբերյալ։ Այդ պատճառով, երբ ես նրան զանգահարեի ես առաջարկեցի հանդիպել հաջորդ կիրակի օրը, որն իմ իմանալով նրա հաղորդության ժողովից ընդամենը մեկ ժամ առաջ էր։

Նա պատասխանեց․ «Օ՜, եղբայր Մոնսոն, դա մեզ բավարար ժամանակ չի տա սուրբ գրություններն ուշադիր կարդալու համար»։ Ապա նա առաջարկեց հանդիպել իր հաղորդության ժողովից երեք ժամ առաջ և հրահանգեց, որ ես ինձ հետ վերցնեմ անձամբ նշած և հղումներ արված սուրբ գրությունները։

Երբ կիրակի օրը ժամանեցի նրա տուն, նա ինձ ջերմորեն դիմավորեց և ապա հարցազրույցը սկսվեց։ Նախագահ Չայլդն ասաց․ «Եղբայր Մոնսոն, դու կրում ես Ահարոնյան քահանայություն։ Արդյո՞ք երբևէ հրեշտակները սպասավորել են քեզ»։ Ես պատասխանեցի՝ ո՛չ։ Երբ նա հարցրեց, թե արդյոք ես գիտեի, որ դրա իրավունքն ունեի, ես կրկին պատասխանեցի, որ չգիտեի։

Նա հանձնարարեց․ «Եղբայր Մոնսոն, անգիր արտասանիր Վարդապետություն և Ուխտերի 13-րդ բաժինը»։

Ես սկսեցի․ «Իմ ընկերակի՛ց ծառաներ, Մեսիայի անունով ես շնորհում եմ ձեզ Ահարոնի Քահանայությունը, որը կրում է հրեշտակների սպասավորության …»։

«Կանգ ա՛ռ», ասաց Նախագահ Չայլդը։ Ապա հանդարտ, սիրալիր տոնով նա խորհուրդ տվեց․ «Եղբայր Մոնսոն, երբեք չմոռանաս, որ որպես Ահարոնյան քահանայության կրող, դու իրավունք ունես հրեշտակների սպասավորության»։

Կարծես թե այդ օրը հրեշտակ կար այդ սենյակում։ Ես երբեք չեմ մոռանա այդ հարցազրույցը։ Ես դեռևս զգում եմ այդ հանդիսավոր իրադարձության հոգին, երբ մենք միասին կարդում ենք Ահարոնյան քահանայության և Մելքիսեդեկյան քահանայության պատասխանատվության, պարտականությունների և օրհնությունների մասին՝ օրհնություններ, որոնք ոչ միայն մենք ենք ստանում, այլ մեր ընտանիքներն ու այլ մարդիկ, որոնց մենք հնարավորություն ենք ունենում ծառայել։

Ես կարգվեցի երեցի կոչման և նավատորմում ակտիվ ծառայության մեկնելու օրը, իմ ծխի եպիսկոպոսության մի անդամ երկաթուղային կայարանում միացավ իմ ընտանիքին և ընկերներին, որպեսզի հրաժեշտ տա ինձ։ Նախքան կնստեի գնացքը, նա ձեռքիս մեջ դրեց մի փոքրիկ գրքույկ, վերնագրված՝ Միսիոներական ձեռնարկ։ Ես ծիծաղեցի և ասացի, որ միսիայի չեմ գնում։

Նա պատասխանեց․ «Ամեն դեպքում վերցրու։ Միգուցե այն օգտակար լինի»։

Ես վերցրեցի այն։ Ինձ մի կոշտ, ուղղանկյունաձև իր էր անհրաժեշտ, որպեսզի տեղադրեի իմ ուսապարկի իրերի տակ, որպեսզի իմ հագուստն անշարժ մնար և քիչ ճմրթվեր։ Միսիոներական ձեռնարկը հենց այն էր, ինչի կարիքն ունեի և այն 12 շաբաթ լավ ծառայեց իմ ուսապարկի մեջ։

Սուրբ Ծննդյան տոների արձակուրդին նախորդող գիշերը, մենք մտածում էինք տան մասին։ Զորանոցում լռություն էր տիրում, ապա լռությունը խախտվեց անկողնուս հարևանությամբ գտնվող ընկերոջս՝ մի երիտասարդ մորմոն տղայի, Լելանդ Մերիլի կողմից, ով սկսեց ցավից հառաչել։ Ես հարցրեցի պատճառը և նա ասաց, որ լուրջ հիվանդացել էր։ Նա չէր ցանկանում գնալ բուժկետ, քանի որ նա գիտեր, որ դրա պատճառով հաջորդ օրը նրան չէին թողնեի, որ տուն գնա։

Ժամեր անց նա ավելի վատ էր զգում։ Ի վերջո, իմանալով, որ ես երեց եմ, նա քահանայության օրհնություն խնդրեց ինձանից։

Նախկինում ես երբևէ քահանայության օրհնություն չէի տվել, ինձ երբևէ օրհնություն չէր տրվել, ես երբեք չէի տեսել, թե ինչպես են օրհնություն տալիս։ Երբ լուռ աղոթեցի օգնության համար, ես հիշեցի Միսիոներական ձեռնարկը իմ ուսապարկի հատակին։ Արագ կերպով ես դատարկեցի ուսապարկը և գիրքը մեկնեցի դեպի գիշերային լույսը։ Այնտեղ ես կարդացի, թե ինչպես է հիվանդներին օրհնություն տրվում։ Բազմաթիվ հետաքրքրասեր նավաստիների հայացքների ներքո ես օրհնություն տվեցի։ Նախքան ամեն ինչ կհավաքեի կրկին ուսապարկիս մեջ, Լելանդ Մերիլը երեխայի պես քնած էր։ Հաջորդ առավոտյան նա արթնացավ լավ ինքնազգացողությամբ։ Մեծ էր երախտագիտությունը, որը մեզանից յուրաքանչյուրն զգում էր քահանայության զորության հանդեպ։

Տարիներն ինձ ընձեռել են կարիքավորներին օրհնություն տալու բազմաթիվ հնարավորություններ, որոնք ես չեմ կարող հաշվել։ Յուրաքանչյուր հնարավորության ժամանակ ես խորապես երախտապարտ եմ եղել, որ Աստված վստահել է ինձ այդ սրբազան պարգևը։ Ես պատվում եմ քահանայությունը։ Դրա զորության մեջ ես բազմաթիվ անգամ համոզվել եմ։ Ես տեսել եմ դրա ուժը։ Դրա գործած հրաշքներից ես հիացել եմ։

Եղբայրներ, մեզանից յուրաքանչյուրին վստահվել է մարդկությանը երբևէ շնորհված ամենաթանկարժեք պարգևներից մեկը։ Եթե մենք պատվենք մեր քահանայությունը և ապրենք մեր կյանքն այնպես, որ մշտապես արժանավոր լինենք, օրհնությունները կհոսեն մեր միջով։ Ես սիրում եմ այն խոսքերը, որոնք գտնվում են Վարդապետություն և Ուխտերի 121-րդ բաժնի, 45-րդ հատվածում, որը մեզ ասում է, թե ինչ է պետք անել արժանավոր լինելու համար․ «… թող քո որովայնը գթությամբ լցված լինի բոլոր մարդկանց հանդեպ և հավատքի ընտանիքի հանդեպ, և թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար. այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ. և քահանայության վարդապետությունը կիջնի քո հոգու վրա, ինչպես ցողը երկնքից»:

Որպես Աստծո քահանայության կրողներ, մենք ներգրավված ենք Տեր Հիսուս Քրիստոսի աշխատանքի մեջ։ Մենք արձագանքել ենք Նրա կանչին, մենք Նրա հանձնակատարն ենք։ Եկեք սովորենք Նրանից։ Եկեք հետևենք Նրա հետքերին։ Եկեք ապրենք Նրա ցուցումներին համապատասխան։ Այդպես վարվելով մենք պատրաստված կլինենք ցանկացած ծառայության, որին Նա կկանչի մեզ։ Սա Նրա՛ աշխատանքն է։ Սա Նրա՛ Եկեղեցին է։ Իսկապես, Նա մեր հրամանատարն է, Փառաց Թագավորը, իսկ և իսկ՝ Աստծո Որդին։ Ես վկայում եմ, որ Նա ապրում է և այդ մասին վկայում եմ Նրա սուրբ անունով, Հիսուս Քրիսոտսի անունով, ամեն։