Համաժողովի պատմությունների ցուցիչ
Ստորև տրվում է գերագույն համաժողովի ելույթներից ընտրված փորձառությունների մի ցանկ, որը կարելի է օգտագործել անձնական ուսումնասիրության, ընտանեկան երեկոների և ուսուցանման այլ առիթների ժամանակ: Համարը ցույց է տալիս ելույթի առաջին էջը:
Խոսնակ |
Պատմություն |
Նիլ Լ. Անդերսեն |
(119) Այդ ժամանակ Երեց լինելով, Թոմաս Ս. Մոնսոնն ասում է Նիլ Լ Անդերսենին, որ Տերը բացում է դռներ և գործում հրաշքներ: Թայլանդում ամուսինների հավատքը ամուր է մնում նրանից հետո, երբ ամուսինը կաթվածահար է լինում: Փղոսկրի ափում ժողովից հետո Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երկու զույգ այնտեղ կառուցում են Աստծո արքայությունը: |
Վիլֆորդ Վ. Անդերսեն |
(54) Բնիկ ամերիկացի տղամարդը ասում է բժշկին, որ կարող է սովորեցնել նրան պարել, բայց նա պետք է լսի երաժշտությունը: |
Դեյվիդ Ա. Բեդնար |
(46) Փոքր հասակում Դեյվիդ Ա Բեդնարը վախեցել է, որ բանտ կընկնի խանութի պատուհանը կոտրելու պատճառով: |
Լինդա Ք. Բըրթն |
(29) Հայրն իր երեխաներին ասում է, որ նրանք ապահով կլինեն իրենց բակի շուրջ լարերով պատրաստած ցանկապատի ներսում: Տերն առաջնորդում է մի քրոջ, օգնելով նրան ամուսնու հետ միասին ստեղծել մի տուն, որտեղ Հոգին կարող է բնակվել: |
Ջեռալդ Կոսե |
(98) Փարիզի տարածքում 22 տաիր ապրելուց հետո Կոսեների ընտանիքը հասկանում է, որ երբեք չի այցելել Էյֆելյան աշտարակը: Երեք աֆրիկացի տղամարդ անցնում են ավելի քան 480 կմ. տարածաշրջանի համաժողովին մասնակցելու, տասանորդ վճարելու և Մորմոնի Գրքի օրինակներ ձեռք բերելու համար: |
Դ. Թոդ Քրիստոֆերսոն |
(50) Դ Թոդ Քրիստոֆերսոնը խրախուսում է մի կնոջ, որն իրեն պատշաճ մայր չի համարում, և աղոթում է նրա համար: |
Լ. Ուիթնի Քլեյթոն |
(36) Յոթ տարեկան աղջիկը, ողջ մնալով ավիավթարից հետո, սողալով գնում է դեպի հեռվում երևացող լույսը մինչև որ հասնում է ապահով տեղ: |
Քվենթին Լ. Քուք |
(62) Քվենթին Լ Քուքի քեռին սպանվում է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ճակատամարտում: Սամոայում Եկեղեցու մի անդամ, ցանկանալով աղոթել իր հիվանդության համար, հանդիպում է մի բժշկի՝ հիվանդության պատճառը հասկանալու համար: |
Չերիլ Ա. Էսփլին |
(8) Չերիլ Ա. էսփլինը հաճախում է մի հավաքի, որտեղ քույրերը սովորում են, որ ճշմարտությունը և Սուրբ Հոգին իրենց տներին և ընտանիքներին զորություն են տալիս դիմակայելու չարին: Չերիլ Ա Էսփլինի նախապապի քույրը զորեղ հուշում է ստանում իր վկայությամբ կիսվելու մասին: |
Հենրի Բ. Այրինգ |
(17) Սուրբ Հոգին մխիթարություն և ուժ է տալիս վթարից մահացած փոքր տղայի վշտացող ծնողներին: (22) Հենրի Բ Այրինգը օրհնված է զգում, քանի որ իր ծոմի նվիրատվությունը կարող է օգնել Վանուատուի Սրբերին, ովքեր տուժել են արևադարձային կործանարար փոթորկից: Մի քույր շնորհակալություն է հայտնում ծոմի նվիրատվությունների համար, որոնց հաշվին նա և Եկեղեցու այլ անդամներ գոյատևել են Սիեռա Լեոնեյի քաղաքացիական պատերազմի ընթացքում: (84) 13 տարեկան Հենրի Բ Այրինգը հավաքում է ծոմի նվիրատվությունները և մի մարդ նրան ասում է հեռանալ: Հենրի Բ Այրինգը ոգեշնչվում է օրհնելու վնասվածք ստացած երեխային, որն ապրում է: Սուրբ Հոգին ոգեշնչում է մահացող տղամարդուն ծառայել իր կոչման մեջ և թույլ է տալիս զգալ իր եպիսկոպոսի ծանր բեռը: |
Լարի Մ. Գիբսոն |
(77) Լարի Մ Գիբսոնի հայրը իրեն արծաթե մեկ դոլար է տալիս, հիշեցնելով իր հավերժական ճակատագրի մասին: Լարի Մ Գիբսոնն իր որդիների հետ անցնում է 80 կմ. 19 ժամում: |
Ջեֆրի Ռ. Հոլլանդ |
(104) Երիտասարդ տղամարդը փրկում է իր ավագ եղբորը կիրճն ընկնելուց, բռնելով նրա դաստակից և քաշելով վերև: |
Թոմաս Ս. Մոնսոն |
(88) Որպես սարկավագ Թոմաս Ս Մոնսոնը իրեն օրհնված է զգում, երբ հաղորդություն է սպասավորում հիվանդ մարդուն: Թոմաս Ս Մոնսոնը սկսում է սիրել Մորմոնի Գիրքը Մարտին Հարրիսի գերեզման այցելելուց հետո: Ծովային ուժերում Թոմաս Ս Մոնսոնը քահանայության օրհնություն է տալիս ընկերոջը, որն ապաքինվում է: (91) Միսիա վերադառնալու համար տաճարում աղոթելուց հետո երիտասարդ տղամարդը հավաստիացում է ստանում վերադարձած միսիոներից, որը ծառայել է նույն միսիայում: |
Բրենթ Հ. Նիլսոն |
(101)Բրենթ Հ Նիլսոնը և նրա ընտանիքի անդամները սիրով և համբերությամբ սպասում են, թե երբ է իրենց ընտանիքի քիչ ակտիվ անդամը վերադառնալու Եկեղեցի: |
Բոննի Լ. Օսկարսոն |
(14) Երիտասարդ կինը Իտալիայում 1850թ. դուրս է գալիս ամբոխի դեմ: Բոննի Լ Օսկարսոնի դուստրը պաշտպանում է մայրերի դերը իր երեխաների դպրոցում: |
Բոյդ Ք. Փաքեր |
(26) Բոյդ Ք Փաքերը քոլեջի դասարանի մոտ սպասում է իր ապագա կնոջը՝ Դոննա Սմիթին, որպեսզի նրան թխվածքաբլիթ և համբյուր տա: |
Քեվին Վ. Փիրսոն |
(114) Նախագահ Հեբեր Ջ Գրանթն աղոթում է, որպեսզի կարողանա հավատքով մնալ մինչև վերջ: Քեվին Վ Փիրսոնը թողնում իր աշխատանքը՝ որպես միսիայի նախագահ իր կոչումն ընդունելու համար: |
Ռաֆայել Ի.Փինո |
(117) Ռաֆայել Ե Փինոյի երեխաները հեռանկար են ձեռք բերում հեռուստատեսային շոու դիտելուց և գլուխկոտրուկ հավաքելուց: Տղան հարցնում է Միքելանջելոյին, թե որտեղից նա գիտեր, որ Դավթի քանդակը մարմարե կտորի մեջ էր: |
Դեյլ Գ. Ռենլանդ |
(56) Հարավային Աֆրիկայում մի մայր ուսուցանում է իր դուստրերին դիմանալ: Միսիոները հուշում է ստանում, որն օգնում է նրան համբերատար լինել իր զուգընկերոջ հանդեպ: |
Մայքլ Տ. Ռինգվուդ |
(59) Մայքլ Տ Ռինգվուդը իր միսիայում և սեմինարիայում սովորում է, որ ամենակարևոր ծառայությունն այն է, որն ընդունվում է միայն Աստծո կողմից: |
Ուլիսես Սոարես |
(70) Սարկավագը նախազգուշացնում է իր համադասարանցիներին պոռնոգրաֆիայի վտանգի մասին: Ուլիսես Սոարեսը իր միսիայի ժամանակ սովորում է, որ չարը չի կարող խափանել աշակերտի վկայության զորությունը: |
Ջոզեֆ Վ. Սիտատի |
(126) Ջոզեֆ Վ Սիտատին դուրս է գալիս համեստ պայմաններից լավ կրթություն ստանալու շնորհիվ: |
Քերոլ Մ. Սթեֆենս |
(11) Քերոլ Մ Սթեֆենսն այցելում է մի բնիկ ամերիկացի քրոջ Արիզոնայում, ԱՄՆ, ով իրեն համարում է բոլորի տատը: |
Դիտեր Ֆ. Ուխդորֆ |
(80) Ռուսաստանի նահանգապետը հավաքում է գյուղացիներին և քողարկում շինությունների ճակատային մասը՝ այցելող դեսպանների վրա տպավորություն գործելու նպատակով: Ցցերի ղեկավարները իրենց ծառայության վրա կենտրոնացած նպատակներ են դնում: |
Ռոզմարի Մ. Վիքսոմ |
(93) Քիչ ակտիվ քույրը վերագտնում է իր հավատքը, երբ ուսումնասիրում է ավետարանը, կարդում Մորմոնի Գիրքը և աջակցություն ստանում իր ընտանիքից և ծխի անդամներից: |
Խորխե Ֆ. Զեբալոս |
(123) 12-ամյա Խորխե Ֆ Զեբալոսի հայրը թույլ է տալիս նրան միանալ Եկեղեցուն: Հավատարիմ զույգն ընդունում է Երկնային Հոր կամքը, երբ մահանում է նրանց մանուկը: |