2015
Դուգլաս Դ. Հոլմս
Մայիս 2015


Դուգլաս Դ. Հոլմս

Երիտասարդ Տղամարդկանց Գերագույն Նախագահության առաջին խորհրդական

Երիտասարդների այս սերունդը հնազանդության ավելի մեծ ունակություն ունի, քան ցանկացած նախորդ սերունդ: Կարծում եմ, որ դա Տիրոջ ժամանակացույցի և ներկա օրերում ապրելու նախապատրաստման մի մասն է», - ասել է եղբայր Դուգլաս Դ. Հոլմսը, ով 2015թ. ապրիլի 4-ին հաստատվել է որպես Երիտասարդ Տղամարդկանց Գերագույն Նախագահության առաջին խորհրդական:

Եղբայր Հոլմսը ծնվել է 1961թ. փետրվարի 27-ին Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, Դի Վ. և Մելբա Հովել Հոլմսերի ընտանիքում, և մեծացել է Յուտայի Քոթոնվուդ Հայթսում:

Շոտլանդիայի Գլազգոի միսիայում 1980թ.–1982թ. ծառայելուց հետո, եղբայր Հոլմսը 1986թ. ստացել է բակալավրի աստիճան Բրիգամ Յանգ Համալսարանի ընտանեկան գիտությունների գծով և շարունակել է ուսումը՝ համալսարանի կառավարման Մարիոթ Դպրոցում, ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:

Ավարտելուց հետո, երեք տարի նա աշխատել է կառավարման խորհրդատու, և ապա հաջող կարիերա է ստեղծել հեռահաղորդակցման ոլորտում, դառնալով Մեդիա Ուան Գրուփ ընկերության գործադիր փոխնախագահ՝ ռազմավարության և կորպորատիվ զարգացման գծով: 2000թ. սկսած, մինչև 2010թ. միսիայի նախագահ կանչվելը, և կրկին 2013թ.-ից նա աշխատում էր իր սեփական բիզնեսում՝ անշարժ գույքի զարգացման և ներդրումների ոլորտում:

Նա իր ժամանակի և տաղանդների մեծ մասը նվիրել է ոչ առևտրային կազմակերպություններին, ծառայելով Դեյվիս գավառի «Միացյալ ճանապարհ» ընկերության խորհրդում՝ Յուտայում, «Ծնողները կրթության ընտրության համար» կազմակերպությունում, «Ապահով ապաստան կանանց համար»՝ Դեյվիս գավառում, և Ձեռնարկությունների հիմնադրման ակադեմիայում:

Նա ծառայել է որպես ծխի միսիայի ղեկավար, ծխի Երիտասարդ Տղամարդկանց նախագահ, եպիսկոպոս, և վերջերս՝ որպես ցցի նախագահության խորհրդական: Նախագահել է Միչիգան Դետրոյտ Միսիան 2010թ.–2013թ.:

Նա ամուսնացել է Էրին Սյու Տունեի հետ 1985թ. հունիսի 22-ին, Սոլթ Լեյքի տաճարում: Նրանք վեց երեխաների ծնողներ են:

«Մենք տեսել ենք խոսքի զորությունը մեր կյանքում, անկախ նրանից, թե դա եղել է մարգարեների խոսքը, սուրբ գրությունների խոսքը, թե Սուրբ Հոգու շշնջոցը», - ասել է եղբայր Հոլմսը: