2015
Եթե լինեք պատասխանատու
Մայիս 2015


Եթե լինեք պատասխանատու

Եկեք հաստատուն առաջ գնանք՝ սովորելով մեր պարտականությունը, կայացնելով ճիշտ որոշումներ, գործելով այդ որոշումների համաձայն, և ընդունելով մեր Հոր կամքը։

Ես ընդամենը 12 տարեկան էի, երբ միսիոներները առաջին անգամ եկան քարոզելու Չիլիի հյուսիսային մի քաղաքում, որտեղ ես եմ ծնվել։ Մի կիրակի, փոքր ճյուղ 6 ամսվա ընթացքում հաճախելուց հետո, միսիոները ինձ հաց մատուցեց հաղորդության ժողովի ժամանակ։ Ես նայեցի նրան և մեղմ ասացի. «Ես չեմ կարող»։

«Ինչու՞ ոչ», հարցրեց նա

Ես ասացի նրան. «Որովհետև ես եկեղեցու անդամ չեմ»։1

Միսիոները չեր կարող հավատալ դրան։ Նրա աչքերը շողում էին։ Ես ենթադրեցի, որ նա մտածում էր հետևյալը. «Բայց այս երիտասարդը ներկա է յուրաքանչյուր ժողո՛վին: Ինչու՞ նա չի կարող լինել եկեղեցու անդամ»:

Հաջորդ օրը, միսիոներները եկան իմ տուն ամեն ջանք գործադրեցին, որպեսզի ուսուցանեն իմ ամբողջ ընտանիքը։ Բայց, քանի որ ընտանիքս հետաքրքրված չէր, միայն իմ ավելի քան վեց ամսվա շաբաթական եկեղեցի հաճախումները բավական վստահություն ներշնչեցին միսիոներներին՝ շարունակել ուսուցումը։ Վերջապես, այն կարևոր պահը, որը ես սպասում էի՝ եկել էր, երբ նրանք հրավիրեցին ինձ դառնալ Հիսուս Քրիստոսի եկեղեցու անդամ։ Միսիոներները բացատրեցին ինձ, որ իմ անչափահաս լինելու պատճառով, անհրաժեշտ էր իմ ծնողների թույլտվությունը։ Միսիոներների հետ ես գնացի հորս մոտ՝ ենթադրելով որ նրա սիրալիր պատասխանը կլիներ. «Որդիս, երբ չափահաս կդառնաս, կկարողանաս քո սեփական որոշումներ կայացնել»։

Մինչ միսիոներները խոսում էին նրա հետ, ես ջերմեռանդ աղոթում էի, որ նրա սիրտը փափկանա, որպեսզի նա իմ ուզած թույլտվությունը տար։ Նա միսիոներներին տվեց հետևյալ պատասխանը. «Երեցներ, վերջին 6 ամսվա ընթացքում, ես տեսա ինչպես իմ որդի Խորխեն ամեն կիրակի վաղ առավոտյան վեր է կենում, հագնում իր լավագույն հագուստը և քայլում եկեղեցի։ Ես տեսա եկեղեցուց միայն լավ ազդեցություն նրա կյանքում»։ Հետո, դիմելով ինձ, նա զարմացրեց ինձ՝ ասելով. «Որդիս, եթե պատասխանատու ես լինելու այս որոշման համար, ապա դու ունես իմ թույլտվությունը մկրտվելու»։ Ես գրկեցի հորս, համբուրեցի նրան և շնորհակալություն հայտնեցի նրա արածի համար։ Հաջորդ օրը ես մկրտվեցի։ Անցյալ շաբաթ լրացավ իմ կյանքի կարևոր իրադարձության 47-րդ տարեդարձը։

Ի՞նչ պատասխանատվություն մենք ունենք որպես Հիսուս Քրիստոսի եկեղեցու անդամներ։ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը արտահայտել է դա հետևյալ կերպ՝ «Մենք ունենք այս երկու մեծ պատասխանատվությունները։ … Առաջինը՝ փնտրել մեր անձնական փրկությունը, և երկրորդը՝ մեր պարտականությունը մերձավորների նկատմամբ»։2

Այսպիսով, դրանք Հոր կողմից մեզ համար տրված հիմնական պարտականություններն են՝ մեր և մեր մերձավորների փրկության որոնումը, հասկանալով այն, որ այս նախադասությամբ փրկությունը նշանակում է փառքի բարձրագույն աստիճանի հասնումը, որը Հայրը պատրաստել է Իր հնազանդ զավակների համար։3 Այս պարտականությունները, որոնք վստահված են մեզ և որոնք մենք ազատ ընդունել ենք, պետք է ձևավորեն մեր առաջնահերթություննները, մեր ցանկությունները, մեր որոշումները և մեր առօրյա վարքը։

Մեկն ու մեկի համար, ով հասկացել, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ վեհացումը իսկապես հնարավոր է դարձել, այն ձեռքբերման ձախողումը հավասարազոր է նզովքին։ Այսպիսով, փրկության հակադրությունը՝ նզովքն է՝ այնպես, ինչպես հաջողության հակադրությունը՝ ձախողումն է։ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը ուսուցանել է մեզ, որ «մարդիկ իսկապես չեն կարող երկար ժամանակ բավարարված մնալ միջակությամբ՝ գերազանցության ձեռքբերման հնարավորությունը տեսնելուց հետո»։4 Ահա ինչպե՞ս ենք մենք կարող բավարարված լինել վեհացմանը չհասնող որևե բանով, եթե իմանում ենք, որ վեհացումը հնարավոր է։

Թույլ տվեք կիսվել չորս սկզբունքներով, որոնք կօգնեն մեզ իրականացնել մեր ցանկությունը լինել պատասխանատու մեր Երկնային Հոր առջև, ինչպես նաև արձագանքել Նրա ակնկալիքին, որ մենք դառնանք Նրա նման։

1. Սովորել մեր պարտականությունը

Եթե մենք պետք է կատարենք Աստծո կամքը, եթե մենք պետք է լինենք պատասխանատու Նրա առջև, մենք պարտավոր ենք սկսել սովորելով, հասկանալով, ընդունելով, և ապրելով մեր հանդեպ Նրա կամքի համաձայն։ Տերը ասել է՝ «Ուստի, այժմ թող ամեն տղամարդ սովորի իր պարտականությունը և ողջ ջանասիրությամբ գործի այն պաշտոնում, որում նշանակված է»։5 Ճիշտն անելու ցանկությունը բավական չէ, եթե մենք չենք հավաստիանում, որ հասկացել ենք, թե ինչ է մեր Հայրը սպասում մեզանից և ուզում, որ մենք անենք։

«Ալիսը հրաշքների աշխարհում» պատմվածքում, Ալիսը չի իմանում, թե որ ուղով գնա, հետևաբար նա հարցնում է չեշիրյան կատվին. «Բարի եղեք, ասացեք, ո՞րն է այստեղից դուրս գալու ճանապարհը»։

Կատուն պատասխանում է. «Դա կախված է այն բանից, թե ուր ես ուզում գնալ:»։

Ալիսը ասում է. «Ինձ համար միևնույն է»։

«Ուրեմն նշանակություն չունի, թե ուր կգնաս», ասում է կատուն։6

Սակայն, մենք գիտենք, որ այն ուղին որը տանում է «ծառին, որի պտուղը բաղձալի է՝ մարդուն երջանիկ դարձնելու համար»7, այն «ճանապարհը որը տանում է դեպի կյանք»՝ նեղ է։ Այդ ուղով ճամփորդելու համար ջանքեր է պահանջում և «քչերն է, որ գտնում են այն»։8

Նեփին ուսուցանում է մեզ, որ «Քրիստոսի խոսքերր կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»։9 Այնուհետև, նա ավելացնում է, որ «Սուրբ Հոգին … ձեզ ցույց կտա բոլոր բաները, որ դուք պետք է անեք»։10 Այսպիսով, աղբյուրները, որոնք մեզ հնարավորություն են տալիս սովորել մեր պարտականությունը՝ Քրիստոսի խոսքերն են, որոնք մենք ստանում ենք հին և ժամանակակից մարգարեներից ու անձնական հայտնությունն է՝ Սուրբ Հոգու միջոցով։

2. Որոշման կայացումը

Արդյոք մեր ստացած գիտելիքը ավետարանի Վերականգման մասին է, որոշակի պատվիրանի, կոչման հետ կապված ծառայության պարտականությունների, թե տաճարում կապած ուխտերի մասին, ընտրությունը մերն է՝ գործե՞լ այդ նոր գիտելիքի համաձայն, թե ոչ։ Ամեն մարդ իրեն համար ազատ ընտրում է սուրբ ուխտի մեջ մտնել, այնպիսի, ինչպիսին է մկրտությունը կամ տաճարային արարողույթյունները։ Քանի որ հնում երդումները եղել են մարդկանց կրոնական կյանքի սովորական մաս, հին օրենքը ասում էր՝ «Իմ անունով սուտ երդում մի՛ տվեք»։11 Սակայն, ժամանակների գագաթնակետում, Փրկիչը ուսուցանեց պարտավորությունները կատարելու ավելի բարձր ուղի, երբ Նա ասաց. այոն լինի այո, և ոչը լինի ոչ։12 Մարդու խոսքը պետք է լինի բավարար՝ հաստատելու նրա ճշմարտացիությունը և պարտավորությունը ինչ-որ մեկի նկատմամբ, և նույնիսկ ավելին, երբ այդ ինչ-որ մեկը՝ մեր Երկնային Հայր է։ Պարտավորություն պատվելը դառնում է մեր խոսքի ճշմարտացիության և ազնվության արտահայտումը։

3. Գործել համապատասխանաբար

Մեր պարտավորությունը սովորելուց և այդ ուսումնառության և ըմբռնման հետ առնչված որոշումների կայացնելուց հետո, մենք պետք է գործենք համապատասխանաբար։

Իր Հոր հանդեպ պարտավորություն կատարելու հաստատուն վճռականության զորեղ օրինակ է Փրկչի փորձառությունը, երբ Նրա մոտ բուժելու համար բերեցին մի անդամալույծ մարդու։ «Տեսնելով նրանց հավատը՝ Հիսուսը ասաց անդամալույծին. Քո մեղքերը քեզ ներված են»։13 Մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը էական է մեր մեղքերի ներման համար, բայց այդ անդամալույծի բուժվելու պահին, այդ մեծ իրադարձությունը դեռ տեղի չէր ունեցել։ Փրկչի տառապանքները Գեթսեմանիում ու խաչի վրա դեռևս տեղի չէին ունեցել։ Սակայն, Հիսուսը ոչ միայն օրհնեց անդամալույծ մարդուն կանգնելու և քայլելու կարողությամբ, այլ նաև շնորհեց նրան մեղքերի ներում, այսպիսով պարզ ազդանշելով, որ Նա չի թերանա, որ Նա կկատարի պարտավորությունը Իր Հոր հանդեպ, և որ Գեթսեմանիում ու խաչի վրա Նա կկատարի Իր խոստումը։

Այն ուղին, որը մենք ընտրել ենք՝ նեղ է։ Ճանապարհի ընթացքում կան դժվարություններ, որոնք կպահանջեն մեր հավատը առ Հիսուս Քրիստոս և լավագույն ջանքեր՝ շարունակել ուղին և հաստատուն առաջ գնալ։ Մենք պետք է ապաշխարենք և լինենք հնազանդ ու համբերատար, նույնիսկ եթե մենք չենք հասկանում մեզ շրջապատող բոլոր հանգամանքները։ Մենք պետք է ներենք ուրիշներին և ապրենք մեր սովորածի և կատարած ընտրությունների համապատասխան։

4. Պատրաստակամորեն ընդունել Հոր կամքը

Աշակերտությունը պահանջում է մեզանից ոչ միայն սովորել մեր պարտականությունը, կայացնել ճիշտ որոշումներ և գործել դրանց համաձայն, բայց նաև մեզ համար էական է զարգացնել պատրաստակամություն ու ունակություն Աստծո կամքը ընդունելու համար, նույնիսկ եթե դա չի համապատասխանում մեր արդար ցանկություններին ու նախընտրություններին։

Ես տպավորված և հիացած եմ Տիրոջը մոտեցած բորոտի վերաբերմունքով՝ նա «ծնկի եկած աղաչում էր և ասում. Տե՛ր, եթե կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»։14 Բորոտը ոչ մի բան չպահանջեց, թեև նրա ցանկությունները կարող էին արդար լինել, նա պարզապես պատրաստ էր ընդունել Տիրոջ կամքը։

Մի քանի տարի առաջ, իմ ընկերները՝ սիրելի, հավատարիմ մի զույգ, օրհնվեց երկար փափագած նորածին տղայով, ում համար նրանք աղոթում էին երկար ժամանակ։ Նրանց տունը լի էր ուրախությամբ, մինչ մեր ընկերներն ու նրանց դուստրը՝ այդ ժամանակ միակ երեխան ընտանիքում, վայելում էին նորածին տղայի ընկերակցությունը։ Սակայն մի օր անսպասելի բան պատահեց՝ ընդամենը 3-տարեկան փոքրիկ տղան հանկարծ ընկավ կոմայի մեջ։ Հենց որ ես իմացա իրավիճակի մասին, զանգեցի ընկերոջս այդ դժվար պահին աջակցություն ցուցաբերելու համար։ Բայց նրա պատասխանը դաս էր ինձ համար։ Նա ասաց. «Եթե Հոր կամքը՝ վերցնելն է նրան Իր մոտ, ապա ես ընդունում եմ այն»։ Իմ ընկերոջ խոսքերը չէին արտահայտում նվազագույն բողոք, ըմբոստություն, ոչ էլ դժգոհություն։ Միանգամայն հակառակը՝ նրա խոսքերում ես զգում էի միայն երախտագիտություն Աստծո հանդեպ՝ այդ կարճ ժամանակաընթացքում փոքրիկ որդով ուրախանալու հնարավորության համար, ինչպես նաև լիակատար պատրաստակամություն ընդունելու Հոր կամքը իրենց հանդեպ։ Մի քանի օր անց փոքրիկը վերցվեց իր սելեստիալ դղյակը։

Եկեք հաստատուն առաջ գնանք՝ սովորելով մեր պարտականությունը, կայացնելով ճիշտ որոշումներ, գործելով այդ որոշումների համաձայն, և ընդունելով մեր Հոր կամքը։

Որքան երախտապարտ ու երջանիկ եմ ես այն որոշման համար, որը հայրս ինձ թույլ տվեց կայացնել 47 տարի առաջ։ Ժամանակի ընթացքում, ես հասկացա, որ նրա պայմանը ինձ համար՝ լինել պատասխանատու այդ որոշման հանդեպ, նշանակում էր լինել պատասխանատու Երկնային Հոր առջև և իմ անձնական ու իմ մերձավորների փրկությանը հետամուտ լինել, այսպիսով ավելի շատ դառնալով այնպիսին, ինչպիսին իմ Հայրն է ակնկալում ու ցանկանում, որ ես դառնամ։ Այս յուրահատուկ օրը, ես վկայում եմ, որ Հայր Աստվածը և Նրա Սիրելի Որդին ապրում են։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։