2015
Երիտասարդ ամուրիների ամենահոյակապ սերունդը
Մայիս 2015


Երիտասարդ ամուրիների ամենահոյակապ սերունդը

Այն ամենը, ինչի կարիքը մենք ունենք հիմա, երիտասարդ ամուրիների ամենահոյակապ սերունդն է Եկեղեցու պատմության մեջ: Մենք ձեր մաքուր սրտի ու հոգու կարիքն ունենք:

Ամենամեծ բավականությունը, որ ես վայելում եմ, երբ ճամփորդում եմ աշխարհով մեկ, մեր միսիոներներին հանդիպելու և ողջունելու հնարավորությունն է: Այս հրաշալի երեցներն ու քույրերը Քրիստոսի լույսն են ճառագում, և ես միշտ ոգեշնչվում եմ Հիսուս Քրիստոսի հանդեպ նրանց սիրով և Նրան նվիրված նրանց ծառայությամբ: Ամեն անգամ, երբ սեղմում եմ նրանց ձեռքերը և զգում նրանց սքանչելի հոգին և հավատքը, ես ասում եմ ինքս ինձ. «Մեր այս հրաշալի որդիներն ու դուստրերը իսկական հրաշք են»:

2002 թվականի գերագույն համաժողովի ժամանակ ես մարտահրավեր նետեցի եպիսկոպոսներին, ծնողներին և ապագա միսիոներներին՝ «բարձրացնել նշաձողը» լիաժամկետ միսիոներական ծառայության համար:

Հետո ես ասացի, որ «այն ամենը, ինչի կարիքը մենք ունենք … միսիոներների ամենահոյակապ սերունդն է Եկեղեցու պատմության մեջ: Մենք ունենք արժանավոր, հմուտ, հոգևոր առումով խանդավառ միսիոներների կարիք: …

«… Մենք ձեր մաքուր սրտի ու հոգու կարիքն ունենք: Մենք ունենք ուժեղ, խելամիտ, եռանդուն միսիոներների կարիք, ովքեր գիտեն ինչպես ունկնդրել և պատասխանել Սուրբ Հոգու հուշումներին»:1

Շատ իմաստներով աշխարհն այսօր ավելի բարդ է, քան 13 տարի առաջ էր: Մեր երիտասարդ տղամարդիկ ու կանայք ունեն ավելի շատ զվարճություններ, որոնք շեղում են նրանց՝ պատրաստվելու թե իրենց միսիային, թե ապագա երջանիկ կյանքին: Տեխնոլոգիաները զարգացել են, և համարյա բոլորը հնարավորություն ունեն օգտվելու գրպանային սարքերից, որոնք կարողանում են գրավել Աստծո մարդկային ընտանիքի ուշադրությունը թե դեպի մեծ բարիքը, և թե դեպի մեծ չարիքը:

Այս երեկո ես խոսում եմ ներկայումս ծառայող միսիոներների, ապագա միսիոներների և վերադարձած միսիոներների հետ, ինչպես նաև երիտասարդ տղամարդկանց հետ: Ես աղոթում եմ, որ դուք հասկանաք և խորամտորեն մտածեք այն ամենի մասին, ինչը ես պիտի ասեմ ձեզ, մինչ դուք ճամփորդում եք ձեր կյանքի այս հետաքրքիր և դժվար տարիներով:

Եկեղեցու կազմավորման վաղ շրջանում՝ նախքան միսիոներները կմեկնեին միսիայի, նրանց հետ հարցազրույց էին անցկացնում Գերագույն Իշխանավորները: Ներկայումս ձեզ հետ միսիոներական ծառայության հարցազրույցներ են անցկացնում ձեր եպիսկոպոսներն ու ցցի նախագահները, և ձեր մեծ մասը ամբողջ կյանքում հարցազրույց չեն ունենա որևէ Գերագույն Իշխանավորի հետ: Պարզապես սա է իրականության արտացոլումը 15 միլիոն անդամ ունեցող աշխարհասփյուռ Եկեղեցում: Ես գիտեմ, որ խոսում եմ իմ եղբայրների համար, երբ ասում եմ ձեզ, որ մենք կցանկանայինք, որ հնարավոր լիներ ձեզ բոլորիդ անձամբ ճանաչել և կարողանալ ասել ձեզ, որ մենք սիրում ենք և աջակցում ենք ձեզ:

Բարեբախտաբար Տերը ուղիներ է ապահովել մեզ համար՝ կապ պահպանել ձեզ հետ: Օրինակ՝ Տասներկուսի Քվորումից որևէ անդամ յուրաքանչյուր միսիոների նշանակում է իր միսիային: Չնայած սա արվում է առանց դեմ առ դեմ ավանդական հարցազրույցի, արդի տեխնոլոգիաները և հայտնությունը միավորվում են՝ ապահովելու մի իրադարձություն, որը զարմանալիորեն անձնական է և անհատական: Թույլ տվեք ինձ՝ պատմել, թե ինչպես է դա տեղի ունենում::

Ձեր լուսանկարը հայտնվում է համակարգչի էկրանին այն հիմնական տեղեկությունների հետ միասին, որոնք ներկայացրել են ձեր եպիսկոպոսը և ցցի նախագահը: Երբ ձեր նկարը հայտնվում է, մենք նայում ենք ձեր աչքերի մեջ և կրկնում միսիոներական երաշխավորագրի հարցերին տված ձեր պատասխանները: Այդ կարճ պահին թվում է, թե դուք ներկա եք և անմիջականորեն պատասխանում եք մեզ:

Երբ մենք նայում ենք ձեր լուսանկարին, մենք հավատում ենք, որ դուք բոլոր իմաստներով պարզել եք «բարձրացրած նշաձողը», որն այսօր պահանջվում է հավատարիմ, հաջողակ միսիոներ լինելու համար: Հետո, Տիրոջ Հոգու իշխանությամբ և Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի ղեկավարությամբ, մենք նշանակում ենք ձեզ Եկեղեցու՝ աշխարհով մեկ սփռված 406 միսիաներից մեկը:

Ոչ, դա նույնը չէ, ինչ որ անհատական, դեմ առ դեմ հարցազրույցը: Բայց մոտ է դրան:

Տեսահամաժողովը մեկ այլ եղանակ է, որն օգնում է կապ պահպանել Եկեղեցու Ղեկավարների և անդամների հետ, ովքեր հեռու են ապրում Եկեղեցու Գլխավոր Գրասենյակից:

Անմիջապես անցում կատարելով, ես կկամենայի, որ նրանք, ովքեր պատրաստվում են ծառայել միսիայում, նրանք, ովքեր վերադարձել են և բոլոր երիտասարդ ամուրիները մի քանի րոպե անցկացնեին ինձ հետ՝ կարծես թե մենք անհատական տեսազրույց ենք անցկացնում հենց հիմա:

Ինչ վերաբերում է ինձ, ես կպատկերացնեմ, որ նայում եմ ձեր աչքերի մեջ և ուշադիր լսում եմ ձեր պատասխանները այն մի քանի հարցերին, ու ես հավատում եմ, որ դրանք շատ բան կասեն ինձ ձեր վկայության խորության և Աստծուն ձեր նվիրվածության մասին: Եթե ես կարողանայի վերապատմել, թե ինչ ասացի ես միսիոներներին 13 տարի առաջ. այն ամենը, ինչի կարիքը մենք այժմ ունենք, երիտասարդ ամուրիների ամենահոյակապ սերունդն է եկեղեցու պատմության մեջ: Մենք ձեր մաքուր սրտի ու հոգու կարիքն ունենք: Մենք ունենք ուժեղ, խելամիտ և եռանդուն միսիոներների կարիք, ովքեր գիտեն՝ ինչպես ունկնդրել և պատասխանել Սուրբ Հոգու հուշումներին, երբ դուք ձեր ճանապարհն եք ստեղծում առօրյա փորձությունների և գայթակղությունների մեջ՝ լինելով երիտասարդ ժամանակակից Վերջին Օրերի Սուրբ:

Այլ կերպ ասած, ժամանակն է բարձրացնել նշաձողը ոչ միայն միսիոներների, այլև վերադարձած միսիոներների և ձեր ամբողջ սերնդի համար: Այս նպատակով խնդրում եմ ձեր սրտում մտածեք ձեր պատասխանները հետևյալ հարցերին.

  1. Արդյո՞ք դուք կանոնավորապես ուսումնասիրում եք սուրբ գրությունները:

  2. Արդյո՞ք դուք ծնկի եք իջնում աղոթքով՝ խոսելու Երկնային Հոր հետ ամեն առավոտ և երեկո:

  3. Արդյո՞ք դուք ծոմ եք պահում և ծոմի նվիրատվություն եք կատարում ամեն ամիս, եթե նույնիսկ դուք աղքատ, աշխատող ուսանող եք, ով չի կարող իրեն թույլ տալ շատ նվիրաբերել:

  4. Արդյո՞ք դուք խորապես մտածում եք Փրկչի և ձեր համար Նրա կատարած Քավիչ զոհաբերության մասին, երբ ձեզ խնդրում են պատրաստել, օրհնել, բաժանել կամ ճաշակել հաղորդությունը:

  5. Արդյո՞ք դուք մասնակցում եք ժողովներին և ձգտում եք կիրակի օրը սուրբ պահել:

  6. Արդյո՞ք դուք ազնիվ եք տանը, դպրոցում, եկեղեցում և աշխատանքի մեջ:

  7. Արդյո՞ք դուք մաքուր եք մտքով և հոգեպես: Արդյո՞ք դուք խուսափում եք պոռնագրաֆիա դիտելուց կամ վեբկայքեր, ամսագրեր, կինոնկարներ կամ հեռախոսային ծրագրերը նայելուց՝ ներառյալ Tinder և Snapchat նկարներ, որոնք կշփոթեցնեին ձեզ, եթե ձեր ծնողները, Եկեղեցու առաջնորդները կամ Փրկիչը՝ Ինքը տեսնի:

  8. Արդյո՞ք դուք ճիշտ եք օգտագործում ձեր ժամանակը՝ խուսափելով անհամապատասխան տեխնոլոգիաներից և սոցիալական լրատվամիջոցներից, ներառյալ համակարգչային խաղերը, որոնք կարող են բթացնել ձեր հոգևոր զգայնությունը:

  9. Կա՞ արդյոք ինչ-որ բան ձեր կյանքում, որը պետք է փոխվի և ուղղվի՝ այս երեկոյից սկսած:

Շնորհակալություն ձեր կարճ անձնական այցելության համար: Ես հուսով եմ, որ դուք ազնվորեն ու խորամտորեն պատասխանեցիք այս հարցերից յուրաքանչյուրին: Եթե դուք համարում եք, որ թերանում եք այս պարզ սկզբունքներից որևէ մեկում, ապա ես պնդում եմ, որ դուք քաջաբար խոստովանեք և ձեր կյանքը ետ բերեք իր հունի մեջ՝ ճշմարիտ հետևորդության ավետարանական չափանիշերին համապատասխան:

Այժմ, եղբայրներ, կարո՞ղ եմ առաջարկել մի լրացուցիչ խորհուրդ, որը կօգնի ձեզ՝ ձեռք բերել ավետարանի մասին վկայություն՝ ձեր սրտի և հոգու խորքում:

Ես հիշեցնում եմ ձեզ, վերադարձած միսիոներներ, որ ձեր պատրաստությունը կյանքի և ընտանիքի համար պետք է շարունակական լինի: «ՎՄ»-ն չի նշանակում «Վաստակած հանգստի գնացած Մորմոն»: Որպես վերադարձած միսիոներ, դուք «պետք է անհանգիստ կերպով զբաղված լինեք հիմնավոր գործերով, [ձեր] սեփական ազատ կամքով շատ գործեր անեք և արդարություն իրագործեք»:2

Խնդրում եմ օգտագործեք միսիայի ընթացքում սովորած հմտությունները՝ օրհնելու ձեզ շրջապատող մարդկանց կյանքն ամեն օր: Ուրիշներին ծառայելու կենտրոնացումը մի տեղափոխեք բացառապես ուսման, աշխատանքի կամ սոցիալական միջոցառումների վրա: Փոխարենը հավասարակշռեք ձեր կյանքը հոգևոր փորձառություններով, որոնք հիշեցնում և պատրաստում են ձեզ՝ ուրիշներին ծառայելու ամենօրյա շարունակական գործին:

Միսիայի ընթացքում դուք սովորել եք, թե որքան կարևոր է մարդկանց իրենց տներում այցելելր: Ես հույս ունեմ, որ դուք, երիտասարդ չափահասներդ, անկախ այն բանից՝ ծառայել եք լիաժամկետ միսիայում, թե ոչ, հասկանում եք միայնակ, հիվանդ ու հուսալքված մարդկանց այցելելու կարևորությունը ոչ միայն որպես հանձնարարություն, այլ նաև Երկնային Հոր և Նրա զավակների հանդեպ ունեցած անկեղծ դրսևորում:

Նրանք, ովքեր ավագ դպրոցում են և պատրաստվում են միսիայի, ես խրախուսում եմ՝ մասնակցել և ավարտել սեմինարիան: Դուք՝ երիտասարդ ամուրիներդ, պետք է անդամագրվեք կրոնի ինստիտուտին:3 Եթե դուք մասնակցում եք Եկեղեցու դպրոցներից որևէ մեկին, յուրաքանչյուր կիսամյակ հետևողականորեն ներառեք կրոնական կրթության մեկ դաս: Այս կարևոր ժամանակահատվածի ընթացքում, երբ դուք պատրաստվում եք միսիայի, հավերժական ամուսնության և կյանքին՝ որպես չափահաս մարդ, դուք պետք է շարունակեք ուղիներ փնտրել՝ սովորելու, աճելու և ոգեշնչում ու առաջնորդություն ստանալու Սուրբ Հոգու միջոցով: Սեմինարիայում, ինստիտուտում կամ կրոնական կրթության դասերի ընթացքում ավետարանի ուսումնասիրությունը ջանասիրությամբ և աղոթքով կարող է օգնել ձեզ այդ նպատակի իրականացման գործում:

Մասնակցելով Եկեղեցու որևէ դպրոցի դասերին կամ հաճախելով որևէ քոլեջ, արդյո՞ք դուք կարծում եք, որ չափազանց զբաղված եք ավետարանն ուսումնասիրելու համար: Սեմինարիայի, ինստիտուտի կամ կրոնական դասերը կհավասարակշռեն ձեր կյանքը և գիտելիք կավելացնեն ձեր աշխարհիկ կրթությանը՝ ևս մեկ հնարավորություն տալով ձեզ՝ ուսումնասիրել սուրբ գրությունները և մարգարեների ու առաքյալների ուսմունքները: Գոյություն ունեն չորս նոր ակնառու դասընթացներ, որ ես կքաջալերեի, որ յուրաքանչյուր չափահաս ամուրի հետաքրքրվի և մասնակցի:4

Եվ մի մոռացեք, որ դասերն ու միջոցառումները, որոնք առաջարկվում են ձեզ՝ ձեր տեղական ինստիտուտում կամ ձեր ծխի կամ ճյուղի երիտասարդ ամուրիների միջոցով, նույնպես կլինեն մի վայր, որտեղ դուք կլինեք ուրիշ երիտասարդ տղամարդկանց ու երիտասարդ կանանց հետ և կոգևորեք ու կոգեշնչեք միմյանց, երբ դուք սովորեք ու աճեք հոգեպես և շփվեք միասին: Եղբայրներ, եթե դուք մի կողմ դնեք ձեր բջջային հեռախոսները և իսկապես մի փոքր նայեք ձեր շուրջը, նույնիսկ կարող եք գտնել ձեր ապագա հավերժական զուգընկերոջը ինստիտուտում:

Մեկ այլ փոքրիկ խորհուրդ, որ համոզված եմ, դուք գիտեիք, որ լինելու է հաջորդը: Դուք, երիտասարդ ամուրիներ, պիտի ժամադրվեք և հանդիպեք: Խնդրում եմ դադարեք հետաձգել այն: Ես գիտեմ, ձեզանից ոմանք վախենում են ընտանիք կազմել: Սակայն, եթե դուք ամուսնանաք ճիշտ անձնավորության հետ՝ ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում, դուք չպիտի վախենաք: Իրականում շատ խնդիրներ, որոնց հետ դուք առնչվում եք, կշրջանցվեն, եթե դուք «անհանգիստ կերպով զբաղված» լինեք արդար ժամադրությունով, սիրահետումով և ամուսնությունով: Մի գրեք նրան: Օգտագործեք ձեր սեփական ձայնը՝ ներկայանալու Աստծո արդարակյաց դուստրերին, ովքեր ձեր շուրջն են: Իրականում մարդկային ձայնը լսելը կհուզի նրան և նա հավանաբար կասի՝ այո:

Այժմ եղբայրներ, ես վկայում եմ ձեզ, որ Տեր Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ՝ մեր կյանքում ուղղել այն ամենը, ինչն ուղղման կարիք ունի Նրա քավիչ զոհաբերության շնորհիվ:

Այս երեկո, երբ մենք պատրաստվում ենք տոնել Զատիկի կիրակին վաղը, խնդրում եմ դադար առեք ինձ հետ՝ հիշելու Քրիստոսի Քավության պարգևը: Հիշեք, որ մեր Երկնային Հայրը և մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը ձեզ ամենից լավ է ճանաչում և ամենաշատն է սիրում:

Քավության միջոցով Քավիչն Իր վրա վերցրեց, մեր հոգսերը, ցավերը և մեղքերը: Աշխարհի Փրկիչը եկավ հասկանալու յուրաքանչյուրիս անհատապես՝ զգալով մեր փշրված հույսերը, մարտահրավերները և ողբերգությունները՝ Գեթսեմանում և խաչի վրա Իր տառապանքների միջոցով:5 Նա մահացավ՝ որպես մեր հանդեպ սիրո մի վերջնական ապացույց և թաղվեց նոր գերեզմանում այն ճակատագրական գիշերը:

Կիրակի օրն առավոտյան Հիսուսը հարություն առավ մեռելներից՝ նոր կյանք խոստանալով յուրաքանչյուրիս համար: Հարություն առած Տերը լիազորեց իր աշակերտներին՝ սովորեցնել բոլորին՝ հավատք ունենալ առ Քրիստոս, խոստովանել մեղքերը, մկրտվել, ստանալ Սուրբ Հոգու պարգևը և տոկալ մինչև վերջ: Եղբայրներ, մենք գիտենք, որ մեր Հայր Աստվածը և Նրա Սիրելի Որդին հայտնվեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին և Նրա միջոցով վերականգնեցին Հիսուս Քրիստոսի հավերժական ավետարանի լրիվությունը:

Ամուր եղեք, եղբայրներ: Պահեք Աստծո պատվիրանները: Տեր Հիսուս Քրիստոսը խոստանում է, որ բոլոր այն բաները, որոնք մենք ցանկանում ենք կատարել արդարությամբ, կլինի մերը: Եկեղեցու առաջնորդները հույսեր են կապում ձեզ հետ: Մեզ հարկավոր է, որ յուրաքանչյուր երիտասարդ ամուրի պատրաստվի ամուսնանալ, ծառայել և ապագայում դառնալ ղեկավար, որի համար ես խոնարհաբար աղոթում եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: