2015
Երեց Վոն Գ. Քիչ
Մայիս 2015


Երեց Վոն Գ. Քիչ

Յոթանասունի Առաջին Քվորում

Երեց Վոն Գ. Քիչի կյանքում մի որոշիչ պահ էր, երբ նա ավարտում էր դատական քարտուղարությունը Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Ուորրեն Ի. Բըրգերի և դատավոր՝ Անտոնին Սկալիայի հետ, և երբ պատրաստվում էր լրիվ դրույքով զբաղվել իրավաբանությամբ:

Նա կարող էր աշխատել Միացյալ Նահանգների ցանկացած քաղաքում, քանի որ կային բազմաթիվ խոշոր իրավաբանական ընկերություններ: Փոխարենը, նա և նրա կինը՝ Բերնիս Թիմմ Քիչը, աղոթեցին ոգեշնչման համար, թե ինչ պետք է անեն: Որոնումների մի շրջանից հետո զույգը վերադարձավ Սոլթ Լեյք Սիթի, Յուտա, որտեղ նա գնաց աշխատելու Քիրթոն Մակքոնկի իրավաբանական ընկերությունում:

Միևնույն ժամանակ Երեց Քիչը մտածեց, որ կարող է զոհաբերել իր աշխատանքը իրավաբանական գործերի առաջատար դիրքերում, որպեսզի իր ընտանիքի կողքին լինի: Փոխարենը, որպես արտաքին իրավաբանական խորհրդի նախագահ, Երեց Քիչը Եկեղեցու համար պաշտպանել է կրոնական ազատության սահմանադրական խնդիրները և նախադեպային ընդլայնված դեպքերը: Նա ներկայացրել է երկրի գրեթե բոլոր մեծ կրոնական դավանանքները: «Ես սիրեցի այն, որ կարող եմ աշխատել նման մեծ հաճախորդի համար և նման մեծ հարցերի շուրջ», - ասել է նա:

Ծնված 1960թ. մարտի 17-ին Պրովոյում, Յուտա, Գերի և Դիննե Քիչերի ընտանիքում, Երեց Քիչը ավագն է՝ չորս երեխաներից: Նրա ընտանիքը ապրում էր Օրեմում, Յուտա, մինչև Փլեզանթ Գրով տեղափոխվելը, որտեղ նա և նրա ապագա կինը միսին ծառայել են ավագ դպրոցի սեմինարիայի խորհրդում:

Երեց Քիչը ծառայել է Գերմանիայի Դյուսելդորֆ Միսիայում և սկսել է սիրել գերմանացիներին: Միսիայից վերադառնալուց հետո նա ամուսնացել է Բերնիս Փիմմի հետ Սոլթ Լեյքի Տաճարում, 1981թ. նոյեմբերի 21-ին, նրանք ունեն վեց երեխա: Երեց Քիչն ավարտել է Բրիգամ Յանգ Համալսարանը 1984թ.՝ քաղաքական գիտությունների աստիճանով և ստացել է նաև իրավագիտության աստիճան համալսարանում՝ 1987թ.:

Տարիների ընթացքում, Երեց Քիչը, ով 2015թ. ապրիլի 4-ին հաստատվել է Յոթանասունի Առաջին Քվորումում, ծառայել է եպիսկոպոսությունում, բարձրագույն խորհուրդներում, որպես ցցի նախագահ և որպես Տարածքային Յոթանասունական: