2015
Երեց Ալլեն Դ. Հեյնի
Մայիս 2015


Երեց Ալլեն Դ. Հեյնի

Յոթանասունի Առաջին Քվորում

Երեց Ալլեն Դեքեր Հեյնին հաստատվել է որպես Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ 2015թ. ապրիլի 4-ին:

Երեց Հեյնին ծնվել է 1958թ. օգոստոսի 29-ին Վան Լլոյդի և Սառա Լուլու Լյուիս Հեյնիների ընտանիքում:

Նա ծնվել է Յուտայի Լոգանում, սակայն իր երիտասարդության շատ տարիներն անցկացրել է հյուսիսային Յուտայի մյուս քաղաքներում և Կալիֆորնիայի Սիլիկոն Վալիում: Նա հաճախել է հինգ տարբեր տարրական դպրոցներ, երկու կրտսեր ավագ դպրոցներ, և, վերջապես, հաճախել է ավագ դպրոց՝ Բաունթիֆուլում, Յուտա:

Այս փորձի բազմազանությունը «սովորեցրել է ինձ մի մեծ դաս՝ սովորել գնահատել յուրաքանչյուրին», - ասել է նա, - «քանի որ, կարծես, ամեն տարի ես փոխում էի տեղս, և ամեն անգամ կրկին պետք է ընկերներ ձեռք բերեի: Եկեղեցու հետ կապված իմ սիրած բաներից մեկն այն է, որ այն հնարավորություն է տալիս մեզ շփվել մարդկանց հետ և արժեքներ գտնել նրանց տարբեր ծագումների, փորձի, տաղանդների և ընդունակությունների մեջ»:

Նա ծառայել է Արգենտինայի Կորդովա միսիայում 1977թ.-ից մինչև 1979թ.:

Բրիգամ Յանգ Համալսարանի քաղաքական գիտությունների գծով բակալավրի աստիճան ունենալով, Երեց Հեյնին շարունակեց ուսումը՝ ձեռք բերելով իրավագիտության դոկտորի կոչում համալսարանի Ջ. Ռուբեն Քլարկ իրավագիտության դպրոցում 1985թ.:

Շուրջ մեկ տարի նա կատարել է դատական քարտուղարություն ԱՄՆ իններորդ շրջանի վերաքննիչ դատարանում՝ Սան Դիեգոյում, Կալիֆորնիա, որից հետո միացել է Լաթհամ և Ուոթկինս իրավաբանական ընկերությանը, աշխատելով Սան Դիեգոյի գրասենյակում: Մոտ հինգ տարի առաջ նա և իր եղբայրը հիմնեցին իրենց սեփական իրավաբանական ընկերությունը:

Երեց Հեյնին ծառայել է նաև որպես երեցների քվորումի նախագահ, ծխի Երիտասարդ Տղամարդկանց նախագահ, սեմինարիայի ուսուցիչ, բարձրագույն խորհրդական, եպիսկոպոս, ցցի նախագահ, և Տարածքային Յոթանասունական:

ԲՅՀ հաճախելու ժամանակ նա հանդիպել է Դեբորա Ռութ Հոլլին և նրանք ամուսնացել են 1983թ. դեկտեմբերի 19-ին, Սոլթ Լեյքի Տաճարում: Նրանք վեց երեխաների ծնողներ են:

Հուզվելով, երբ խոսում է իր վկայության մասին, Երեց Հեյնին ասել է, որ առաջին անգամ նա կարդացել և նշումներ է արել Մորմոնի Գրքում, երբ 12 տարեկան էր: «Ես չունեմ այդպիսի հիշողություն, որ երբևէ չեմ հավատացել, և, չունեմ հիշողություն՝ որ չեմ աղոթել»: