2015
Մեր ժամանակների ուսմունքները
Մայիս 2015


Մեր ժամանակների ուսմունքները

2015թ. մայիսից մինչև 2015թ. հոկտեմբեր ամիսը Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության չորրորդ կիրակի օրվա դասերը պետք է պատրաստվեն 2015թ. ապրիլի գերագույն համաժողովի ելույթների հիման վրա: 2015թ. հոկտեմբերին ելույթներ կարող են ընտրվել կամ 2015թ. ապրիլի, կամ 2015թ. հոկտեմբերի գերագույն համաժողովից: Ցցերի և շրջանների նախագահները պետք է ընտրեն այն ելույթները, որոնք կօգտագործվեն իրենց տարածքներում, կամ նրանք կարող են հանձնարարել այդ պարտականությունը եպիսկոպոսներին և ճյուղերի նախագահներին:

Նրանք, ովքեր մասնակցում են չորրորդ կիրակի օրվա դասերին, խրախուսվում են նախօրոք ուսումնասիրել ընտրված ելույթները: Համաժողովի ելույթները տարբեր լեզուներով մատչելի են conference.lds.org կայքում: