2015
Երեց Վերն Փ. Սթենֆիլ
Մայիս 2015


Երեց Վերն Փ. Սթենֆիլ

Յոթանասունի Առաջին Քվորում

Երեց Վերն Փերրի Սթենֆիլը հավատում է, որ չկա պատահականություն: Նա կարծում է, որ այս կյանքում մարդկանց միջև հանդիպումներ են լինում ինչ-որ նպատակով, և Տերը կարող է ոգեշնչել Իր զավակներին, որ օրհնություն լինեն մյուսների համար:

Երեց Սթենֆիլը վայելում է մարդկանց սպասավորելն ավետարանում, հատկապես երբ մարդկանց հետ առանձին-առանձին է հանդիպում:

Երեց Սթենֆիլը ծնվել է 1957թ. օգոստոսի 8-ին Ջեդ և Պեգգի Սթենֆիլների ընտանիքում և մեծացել է Մոնտանայի Թաունսենդ քաղաքի մերձակա ֆերմայում: Նա իմացել է քրտնաջան աշխատանքի արժեքը և վկայություն է ձեռք բերել Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի մասին: Լինելով չորս երեխաներից երրորդը՝ Երեց Սթենֆիլն ունի երկու ավագ եղբայրներ և կրտսեր քույր, ովքեր հավատարմորեն ծառայել են Եկեղեցում:

«Տիրոջ ձեռքը ներկա է մեր կյանքում, չնայած մեր թուլություններին», - ասել է նա: «Կինս և ես կատարյալ մարդիկ չենք: Մենք չունենք կատարյալ ընտանիք: Մենք սովորական մարդիկ ենք, օրեցօր ապրող մեր կյանքով և թույլ տալով, որ Տերը լինի մեր կյանքի մասը:

Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում իր լիաժամկետ միսիան ծառայելուց և Բրիգամ Յանգ Համալսարանում գյուղատնտեսության ոլորտում աստիճան ստանալուց հետո նա հանդիպել և ամուսնացել է Ալիսիա Կոքսի հետ: Նրանք ամուսնացել են 1980թ. դեկտեմբերի 17-ին, Սոլթ Լեյքի տաճարում:

Համալսարանն ավարտելուց հետո, Սթենֆիլները վերադարձել են Մոնտանա, որպեսզի նա կարողանար օգնել ընտանիքին ֆերմայի գործերում՝ անասնագոմում, չոր խոտի և հացահատիկի հետ կապված: Նա վաճառել է բիզնեսը 1998թ., և սկսել է կառավարել անշարժ գույքի գործակալության գործերը և ֆինանսական լծակները, ինչպես նաև նախաձեռնել՝ բարեգործական և գույքի հետ կապված գործեր:

Երեց Սթենֆիլը ներգրավված է եղել ավիացիայի ոլորտում, ինչպես բիզնեսի գծով, այնպես էլ՝ սիրողական:

Կնոջ հետ միասին չորս դուստրերին մեծացնելուց բացի, Երեց Սթենֆիլը հնարավորություն է ունեցել ծառայելու Եկեղեցում որպես երեցների քվորումի նախագահ, եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, ցցի նախագահ և Տարածքային Յոթանասունական: Նա ծառայում էր Յոթանասունի Վեցերորդ Քվորումում այն պահին, երբ կանչվեց Առաջին Քվորում: