2015
Համաժողովը մեր կյանքի մասը դարձնելը
Մայիս 2015


Նրանք խոսեցին մեզ հետ

Համաժողովը մեր կյանքի մասը դարձնելը

Այս վարժությունները և հարցերը կարող եք օգտագործել ընտանեկան քննարկում սկսելու կամ անհատապես խորհելու համար:

Երեխաների համար

  • Երեց ԴեյվիդԱ. Բեդնարը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, պատմում է, թե որքան էր վախեցել, երբ պատահաբար կոտրել էր իրենց տան կողքի խանութի պատուհանը (էջ 46): Ապա նա ուսուցանում է, որ երբ մենք նայում ենք Հիսուս Քրիստոսին և հետևում ենք Նրան, մենք վախի փոխարեն խաղաղություն ենք զգում: Ի՞նչ կարող եք դուք անել ամեն օր, որպեսզի օգնեք ձեր երեխաներին նայել Փրկչին: Ինչպե՞ս դուք կարող եք սովորեցնել նրանց առաջ գնալ Քրիստոսով անգամ դժվարությունների պահին:

  • Քույր Լինդա Կ Բըրթընը՝ Սփոփող Միության գերագույն նախագահը, պատմում է մի ընտանիքի մասին, որը տեղափոխվում է նոր տուն և որտեղ բակը ցանկապատ չունի (էջ 29): Հայրը ցանկապատում է բակը լարերով և ասում իր երեխաներին, որ նրանք ապահով կլինեն, եթե մնան այդ գծից ներս: Երեխաները հնազանդվում են, անգամ երբ գնդակը դուրս է ցատկում բակից: Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին ապահով լինել: Ի՞նչ օրհնություններ են գալիս մեր ծնողներին լսելուց: Ի՞նչ սահմաններ է մեզ տալիս Երկնային Հայրը:

  • Եպիսկոպոս Ջեռալդ Կոսեն՝ Նախագահող Եպիսկոպոսության Առաջին Խորհրդականը, պատմում է երեք տղամարդկանց մասին Աֆրիկայում, ովքեր երեք օր քայլեցին ցեխոտ ճանապարհներով տարածաշրջանի ժողովին հասնելու համար (էջ 98): Նրանք մնացին մեկ շաբաթ, որպեսզի կարողանային ընդունել հաղորդությունը տուն վերադառնալուց առաջ: Նրանք իրենց գլուխների վրա տարան Մորմոնի Գրքերով լցված արկղներ, որպեսզի բաժանեին իրենց գյուղի մարդկանց: Դուք համարո՞ւմ եք, որ ավետարանը զարմանալի բան է: Ի՞նչ զոհաբերություններ եք պատրաստ կատարել՝ ավետարանով ապրելու համար:

Երիտասարդների համար

  • Այս համաժողովի ելույթներից շատերը շեշտեցին ընտանիքի և տան կարևորությունը: Օրինակ, Քույր Բոննի Լ Օսկարսոնը՝ Երիտասարդ Կանանց գերագույն նախագահը, խնդրեց Եկեղեցու անդամներին «պաշտպանել տունը որպես մի վայր, որը սրբության առումով իր տեղը զիջում է միայն տաճարին» (էջ 14): Ի՞նչ կարող եք անել տունը պաշտպանելու համար: Ինչպե՞ս կարող եք ձեր տունը դարձնել սուրբ վայր:

  • Երեց Ռասել Մ. Նելսոնը՝ Տասներկու Առաքյալնեի Քվորումից ուսուցանել է, որ կիրակի օրը մեր վերաբերմունքը և պահվածքը նշան է մեր և Երկնային Հոր միջև (էջ 129): Երեց Նելսոնի ելույթը կարդալիս կարող եք մտածել այս գալիք կիրակի օրվա մասին և հարցնեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ նշան եմ ես ցանկանում տալ Աստծուն»:

  • Երեց Ուլիսես Սոարեսը Յոթանասունից պատմեց մի սարկավագի մասին, ով հետևում էր Մորոնի Հրամանատարի օրինակին (էջ 70): Երիտասարդ տղան, տեսնելով, որ իր համադասարանցիները բջջային հեռախոսների վրա պոռնոգրաֆիկ պատկերների էին նայում, ասաց նրանց, որ սխալ են վարվում և պետք է դադարեն դա անել: Ընկերներից մեկը դադարեց: Ինչպե՞ս կարող ենք ուժ ստանալ ճիշտն ընտրելու համար: Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե որ զվարճանքի ձևն է մեզ համար անվտանգ:

  • Էլեկտրոնային սարքերը կարող են զորություն տալու պատռանք ստեղծել, որովհետև թույլ են տալիս մուտք գործել տեղեկության և մեդիայի անսահման ծավալների: Սակայն դուք երբևիցե կանգ առե՞լ եք և մտածել. միգուցե դրանք վերահսկում են ձեզ: Երեց Խոսե Ա Թեյքսեյրան՝ Յոթանասունից, ասաց. «Էլեկտրոնային սարքերը որոշ ժամանակով մի կողմ դնելը թարմացնում է» (էջ 96): Փորձեք: Ընտրեք մոտ ապագայում և անցկացրեք սարքերից ազատ մեկ օր: Դա, գրեթե, վերջին բանն է, որ դուք ցանկանում եք անել, սակայն դուք կզարմանաք, տեսնելով, թե որքան շատ ժամանակ կունենաք ընկերների և ընտանիքի անդամների հետ խոսելու և լավ հիշողություններ կազմելու համար:

  • Ծոմապահությունը հոգևոր ուժ ստանալու լավագույն եղանակներից է: Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական` Նախագահ Հենրի Բ. Այրինգը մեզ հիշեցնում է, որ ծոմն ու աղոթքն ամրացրեցին Հիսուսին Սատանայի գայթակղությունների դեմ, երբ Փրկիչն անապատում էր (էջ 22): Հաջորդ կիրակի փորձեք հետևել Հիսուսի օրինակին և նպատակով աղոթել: Դուք նաև կստանաք աստվածային օգնություն և պաշտպանություն:

Չափահասների համար

  • Համաժողովի մի քանի խոսնակներ անդրադարձան ամուսնության և ընտանիքի կարևորությանը հասարակության մեջ և փրկության ծրագրին: Դուք կարող եք պատասխանել հինգ հարցերին, որոնք Քույր Բըրթընը տալիս է էջ 31-ում, և աղոթքով խարհել, թե ինչպես ավելի լավ կարող եք բարձրացնել և սիրել ձեր կողքին գտնվողներին: Ընտանիքով քննարկեք, թե ինչպես կարող եք ավելի լավ կենտրոնացնել ձեր տունը Հիսուս Քրիստոսի վրա և ինչպես կարող եք ավելի լավ աջակցել միմյանց:

  • Նախագահ Թոմաս Ս Մոնսոնը հիշեցնում է մեզ այն օրհնությունների մասին, որոնք գալիս են տաճարային երկրպագությունից, այդ թվում՝ հոգևոր լինելը, խաղաղությունը և գայթակղություններն ու փորձությունները հաղթահարելու ուժը (էջ 91): «Տաճար այցելելով մենք հայտնվում ենք հոգևոր մթնոլորտում, զգում խաղաղություն, որը վեր է բոլոր այլ զգացողություններից, որ կարող է զգալ մարդկային սիրտը», - ասաց նա: Ի՞նչ կարող եք անել ձեր տաճարային այցելություններն ավելի իմաստալից դարձնելու համար:

  • Առ Հիսուս Քրիստոս հավատքը գործողության սկզբունք է: «Մենք պատահականորեն չենք հավատա Փրկչին և Նրա Ավետարանին, ոչ ավելին, քան պատահականորեն կաղոթենք կամ տասանորդ կվճարենք», - ասաց Երեց Լ Ուիթնի Քլեյթոնը՝ Յոթանասունի Նախագահությունից: «Մենք ակտիվորեն ենք ընտրում հավատալ» (էջ 36): Կարդալով նրա ելույթը և հետևյալ խոսնակների ելույթները, կազմեք եղանակների մի ցանկ, որոնցով կարող եք ամրացնել ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ. Երեց Դալլին Հ Օուքս՝ Տասներկու Առաքյալների Քվորումից (էջ 32); Ռոզմարի Մ Վիքսոմ՝ Երեխաների Միության գերագույն նախագահ (էջ 93); Եպիսկոպոս Ջեռալդ Կոսե (էջ 98); և Երեց Քեվին Վ Փիրսոն՝ Յոթանասունական (էջ 114): Ապա խոստացված օրհնությունների ցանկ կազմեք, որոնք գալիս են ավելի մեծ հավատքից:

  • Երեց Ջեֆրի Ռ Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանեց, որ Փրկչի Քավությունն ու Հարությունը հանդիսանում են «ամենահետևանքային պահը, ամենալիառատ պարգևը, ամենատանջալի ցավը և ամենավեհափառ դրսևորումը մաքուր սիրո, որը երբևէ ցույց է տրվել այս աշխարհի պատմության մեջ» (էջ 104): Ինչպե՞ս կարող են ձեր մտքերը, խոսքերը և գործողությունները ավելի լավ արտացոլել ձեր երախտագիտությունը այն ամենի համար, ինչ Փրկիչն արել է:

  • Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականը, բացատրեց շնորհի հրաշագործ պարգևի և հնազանդության ու ապաշխարության կարևորության մասին: «Փորձելով հասկանալ Աստծո շնորհի պարգևը մեր ողջ սրտով և մտքով, ավելի շատ պատճառներ ենք ունենում մեր Երկնային Հորը սիրելու և հնազանդվելու, հեզությամբ և երախտագիտությամբ», - ասաց նա (էջ 107): Կարող եք ավելին սովորել շնորհի մասին, կարդալով Հռովմայեցիս 3.23; 6.1–4; 2 Նեփի 25.23, 26; Մոսիա 2.21; 5.2; 27.25; Ալմա 34.10, 15; Եթեր 12.27; և Մորոնիի 10.32: