2015
Մ. Ջոզեֆ Բրուգ
Մայիս 2015


Մ. Ջոզեֆ Բրուգ

Երիտասարդ Տղամարդկանց Գերագույն Նախագահության երկրորդ խորհրդական

Երեք տարիների ընթացքում, երբ Մ. Ջոզեֆ Բրուգը ծառայում էր որպես նախագահ Գվատեմալայի Գվատեմալա քաղաքի կենտրոնական միսիայում (2011թ.-ից մինչև 2014թ.), մահացան և’ նրա հայրը, և’ նրա կնոջ հայրը:

Թեև նրա կինը կարող էր վերադառնալ Միացյալ Նահանգներ՝ թաղմանը ներկա լինելու համար, սակայն երկու դեպքերում էլ զույգը որոշեց, որ նա մնա Գվատեմալայում և շարունակի իրենց միսիոներական աշխատանքը: «Մենք գիտեինք, որ ավելի լավ է մնայինք և աշխատեինք, որքան որ կարող էինք», - ասել է եղբայր Բրուգը, ով 2015թ. ապրիլի 4-ին հաստատվել է որպես Երիտասարդ Տղամարդկանց Գերագույն Նախագահության երկրորդ խորհրդական: «Դա այն էր, ինչ մեզանից կակընկալեին նրա և իմ հայրերը»:

Եղբայր Բրուգը ծնվել է 1963թ. դեկտեմբերի 11-ին Սոլթ Լեյք Սիթիում, Մոնթե Ջ. և Ադա Բ. Բրուգերի ընտանիքում: Իր երիտասարդ տարիները նա անցկացրել է Յուտայի Ֆարմինգթոն և Վայոմինգի Ռոբերթսոն քաղաքներում: Ընտանիքը տեղափոխվել է Մինեսոտա, երբ Ջոզեֆի հայրը, որը հետագայում ծառայել է որպես Յոթանասունի անդամ, կանչվել էր որպես միսիայի նախագահ: Ջոզեֆը ավագ դպրոցի ավագ աշակերտ էր, երբ նրա հայրն ավարտեց միսիայի նախագահի իր ծառայությունը: Ավագ դպրոց վերադառնալու փոխարեն Ջոզեֆը ավագ դպրոցի մակարդակի քննություն հանձնեց և միանգամից ընդունվեց Վեբերի Պետական Համալսարան՝ Օգդենում, Յուտա:

Նրա ծնողները, սակայն, պնդեցին, որ նա ավարտի սեմինարիան՝ քառամյա վկայականով: Դեյվիսի ավագ դպրոցի սեմինարիա հաճախելու ժամանակ նա հանդիպել է իր ապագա կնոջը՝ Էմիլի Ջեյն Թոմփսոնին: Նրանք ամուսնացել են 1985թ. ապրիլի 25-ին Սոլթ Լեյքի տաճարում, և չորս երեխաների ծնողներ են:

Նախքան ամուսնանալը եղբայր Բրուգը միսիոներ էր՝ Գվատեմալայի Քուետցալտենանգո միսիայում: Նա ասել է, որ իր միսիայի նախագահը՝ Ջորջ Հ. Պերեզը դարձել է իր կյանքի ամենաազդեցիկ մարդը:

Յուտայում Ռոթեյշնըլ Մոլդինգի հիմնադիրը և սեփականատերը լինելով, նա բակալավրի աստիճան է ստացել ֆինանսների ոլորտում, ինչպես նաև բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան՝ Յուտայի Համալսարանում: Եկեղեցում նա ծառայել է որպես եպիսկոպոս, ծխի Երիտասարդ Տղամարդկանց նախագահ և բարձրագույն խորհրդական: