2015
Հայտարարվել են երեք նոր տաճարներ
Մայիս 2015


Հայտարարվել են երեք նոր տաճարներ

Տաճարներ են ծրագրված Պորտ-օ-Պրենսում (Հաիթի), Աբիջանում (Փղոսկրի Ափ), և Բանգկոկում (Թայլանդ), որոնց մասին Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հայտարարեց գերագույն համաժողովի կիրակի առավոտյան նիստի ժամանակ: Յուրաքանչյուրն այդ երկրներում կառուցվող առաջին տաճարն է լինելու: Տաճարների ճշգրիտ տեղերը կհայտարարվեն ավելի ուշ:

«Ի՜նչ հրաշալի օրհնություններ են սպասում մեր հավատարիմ անդամներին այդ տարածքներում և, իրոք, որտեղ որ տաճարներ կան ամբողջ աշխարհում», - ասել է Նախագահ Մոնսոնը:

Հաիթիի Պորտ-օ-Պրոնսի տաճարը

Մոտավորապես 10 միլիոն ազգությամբ՝ Հաիթին ավելի քան 20000 վերջին օրերի սրբերի բնակավայր է: Միսիոներական աշխատանքը սկսվել է 1980 թվականին: Մոտակա տաճարը՝ Դոմինիկյան Հանրապետության Սանտո Դոմինգոյի տաճարն է: Թեև գտնվում է նույն կղզու վրա, սակայն տաճար հասնելու համար գրեթե մեկօրյա ուղևորություն է պահանջվում:

Փղոսկրի Ափի Աբիջանի տաճարը

Մոտավորապես 20 միլիոն ազգությամբ Փղոսկրի Ափը (Կոտ դ’Իվուար) ավելի քան 27000 եկեղեցու անդամների բնակավայր է: Միսիոներական աշխատանքը պաշտոնապես սկսվել է 1988 թվականին: Մոտակա տաճարը՝ Աքրա Գանայի տաճարն է, որը 340 մղոն (550 կմ) հեռավորության վրա է:

Թայլանդի Բանգկոկի տաճարը

Մոտավորապես 67 միլիոն ազգությամբ Թայլանդը ավելի քան 19000 վերջին օրերի սրբերի բնակավայր է: Եկեղեցին պաշտոնապես կազմավորվել է Թայլանդում 1966 թվականին: Թայլանդի Բանգկոկի տաճարը կծառայի Թայլանդի վերջին օրերի սրբերին, ինչպես նաև ամբողջ հարավարևելյան Ասիային: Ներկայումս Թայլանդի մոտակա տաճարը Չինաստանի Հոնգ Կոնգի տաճարն է, որը 1000 մղոն (1610 կմ) հեռավորության վրա է:

Լրացուցիչ տաճարային նորություններ

2015 թ. համար հայտարարվել են բաց դռների օրեր, մշակութային միջոցառումներ և բացման ամսաթվեր հինգ տաճարների համար. Կորդովայի (Արգենտինա). Փեյսոնի (Յուտա, ԱՄՆ), Տրուխիլիոյի (Պերու), Ինդիանապոլիսի (Ինդիանա, ԱՄՆ) և Տիխուանայի (Մեքսիկա): 2015թ. կվերանվիրագործվի նաև Մեքսիկայում Մեխիկոյի վերակառուցված տաճարը:

Արդեն երկու տարի է, ինչ եկեղեցին կենտրոնացրել է իր ջանքերը նախկինում հայտարարված տաճարներն ավարտելու շուրջ: 3 նոր տաճարներից բացի, կան նաև 144 գործող տաճարներ, 5 վերանորոգվող տաճարներ, 13՝ կառուցվող, և 13 արդեն հայտարարված տաճարներ, որոնք գտնվում են նախապատրաստման տարբեր փուլերում, մինչ կսկսվի շինարարությունը: