2013
Ուսուցանել Աստծո զորությամբ և իշխանությամբ

Ուսուցանել Աստծո զորությամբ և իշխանությամբ

Տերը պատրաստել է ուղի՝ յուրաքանչյուր արժանավոր Վերջին Օրերի Սրբի համար ուսուցանել Փրկչի ձևով:

Մենք այնքան շատ ենք երախտապարտ Եկեղեցու ուսուցչիների համար, որ դա դժվար է ինչ որ ձևով արտահայտել: Մենք սիրում ենք ձեզ և մեծ վստահություն ունենք ձեր հանդեպ: Դուք վերականգված ավետարանի մեծագույն հրաշքներից մեկն եք:

Իսկապես գոյություն ունի գաղտնիք հաջողված ավետարանի ուսուցիչ դառնալու, Աստծո զորությոմբ և իշխանությամբ ուսուցանելու համար: Ես օգտագործում եմ գաղտնիք բառը, որովհետև սկզբունքները, որոնց վրա հիմնված է ուսուցչի հաջողությունը, կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր վկայություն ունեն նրա մասին, թե ինչ պատահեց 1820թ. վաղ գարնանային գեղեցիկ, հստակ օրվա առավոտյան:

14-ամյա պատանու խոնարհ աղոթքին ի պատասխան՝ երկինքը բացվեց: Աստված՝ Երկնային Հայրը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսը հայտնվեցին և խոսեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ: Երկար սպասված բոլոր բաների վերականգնումը սկսվեց և հայտնության սկզբունքը հավիտենականորեն հաստատվեց մեր տնտեսությունում: Ջոզեֆի ուղերձը և մեր ուղերձը աշխարհին կարող է ամփոփվել երկու բառով՝ «Աստված խոսում է»: Նա խոսել է հին ժամանակներում, նա խոսեց Ջոզեֆի հետ և նա կխոսի ձեզ հետ: Սա ձեզ առանձնացնում է աշխարհի բոլոր մնացած ուսուցիչներից: Սա է պատճառը, որ դուք չեք կարող ձախողվել:

Դուք կանչվել եք մարգարեության և հայտնության ոգով և ձեռնադրվել եք քահանայության իշխանությամբ: Ի՞նչ է նշանակում սա:

Առաջինը դա նշանակում է, որ դուք Տիրոջ հանձնարության տակ եք: Դուք Նրա գործակալն եք, և դուք լիազորված եք և ուղարկված ներկայացնելու Նրան և գործելու Նրա անունից: Որպես Նրա գործակալ, դուք Նրա օգնության իրավունքն ունեք: Դուք պետք է հարցնեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ կասեր Փրկիչը, եթե Նա ուսուցաներ իմ դասարանում այսօր, և ինչպե՞ս Նա կասեր դա»: Ապա դուք պետք է անեք նույն ձևով:

Այս պարտականությունը կարող է ստիպել ոմանց անհամապատասխան զգալ կամ նույնիսկ ինչ որ չափով երկյուղել: Ուղին դժվար չէ: Տերը պատրաստել է ուղի յուրաքանչյուր արժանավոր Վերջին Օրերի Սրբի համար ուսուցանել Փրկչի ձևով:

Երկրորդը, դուք կանչվել եք քարոզելու Հիսուս Քրիստոսի ավետարանը: Դուք չպետք է ուսուցանեք մեր սեփական գաղափարները կամ փիլիսոփայությունը, նույնիսկ սուրբ գրությունների հետ խառնած: Ավետարանը «Աստուծոյ զորութիւն է փրկելու համար»,1 և միայն ավետարանի միջոցով է, որ մենք փրկվում ենք:

Երրորդը, ձեզ պատվիրված է ուսուցանել ավետարանի սկզբունքները ինչպես դրանք գտնվում են Եկեղեցու կանոնիկ գրքերում, ուսուցանել սուրբ գրություններից, ժամանակակից օրերի առաքյալների խոսքերից և մարգարեներից և ուսուցանել այն, ինչ ուսուցանվում է ձեզ Սուրբ Հոգու կողմից:

Այսպիսով, որտեղի՞ց ենք մենք սկսում:

Մեր առաջին և ամենակարևոր պարտականությունը այնպես ապրելն է, որ մենք կարողանանք ունենալ Սուրբ Հոգին մեզ հետ որպես ուղեկից և ընկերակից: Երբ Հայրում Սմիթը ձգտում էր ներգրավվել այս վերջին օրերի աշխատանքում, Տերն ասաց. «Ահա, սա է քո աշխատանքը՝ պահել իմ պատվիրանները, այո, քո ողջ զորությամբ, մտքով և ուժով»:2 Սա մեկնարկային կետն է: Տիրոջ կողմից Հայրումին տրված խորհուրդը նույն խորհուրդն է, ինչ Նա տվել է Սրբերին ամեն դարում:

Խոսելով ուսուցիչների հետ այսօր, Առաջին Նախագահությունը նշել է. «Ձեր ծառայության ամենակարևոր մասը կլինի ձեր սեփական ամենօրյա հոգևոր նախապատրաստությունը, ներառյալ աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը և պատվիրաններին հնազանդվելը: Մենք խրախուսում ենք ձեզ նվիրվել ավետարանին ապրելուն ավելի մեծ նպատակասլացությամբ, քան երբևէ նախկինում»:3

Կարևոր է, որ Առաջին Նախագահությունը չի ասել, որ ձեր ծառայության ամենակարևոր մասը ձեր դասը լավ պատրաստելն է կամ ուսուցման տարբեր տեխնիկական միջոցներին տիրապետելը: Իհարկե, դուք պետք է ջանասիրաբար նախապատրաստվեք յուրաքանչյուր դասին և ձգտեք սովորել, թե ինչպես կարող եք ուսուցանել այնպես, որպեսզի օգնեք ուսանողներին գործածել իրենց ազատ կամքը և թույլ տալ, որ ավետարանը մտնի իրենց սրտերը, բայց ձեր ծառայության առաջին և ամենակարևոր մասը ձեր անձնական հոգևոր նախապատրաստությունն է: Երբ դուք հետևեք այդ խորհրդին Առաջին Նախագահությունը խոստացել է. «Սուրբ Հոգին կօգնի ձեզ իմանալ ինչ անել: Ձեր սեփական վկայությունը կաճի, ձեր դարձը կխորանա և դուք կզորացվեք՝ կյանքի մարտահրավերներին դիմակայելու համար»:4

Ի՞նչ ավելի մեծ օրհնություններ կարող է ուսուցիչը ցանկանալ:

Հաջորդը Տերը պատվիրել է, որ նախքան Նրա խոսքը հայտարարելը, մենք պետք է ձգտենք ձեռք բերել այն:5 Դուք պետք է դառնաք առողջ դատողությամբ տղամարդիկ և կանայք՝ ջանասիրաբար ուսումնասիրելով սուրբ գրությունները և գանձելով դրանք ձեր սրտերում: Հետո, եթե դուք խնդրեք Տիրոջ օգնությունը, Նա կօրհնի ձեզ Իր Հոգով և Իր խոսքով: Դուք կունենաք Աստծո զորությունը մարդկանց համոզելու համար:

Պողոսն ասում է մեզ, որ ավետարանը գալիս է մարդկանց երկու ուղիներով, խոսքով և զորությամբ:6 Ավետարանի խոսքերը գրված են սուրբ գրություններում և մենք կարող ենք ձեռք բերել խոսքը ջանասիրաբար հետազոտելով: Ավետարանի զորությունը գալիս է նրանց կյանք, ովքեր այնպես են ապրում, որ Սուրբ Հոգին իրենց ուղեկիցն է լինում և ովքեր հետևում են իրենց ստացած հուշումներին: Ոմանք կենտրոնացնում են իրենց ուշադրությունը միայն խոսքը ձեռք բերելու վրա և նրանք դառնում են մասնագետներ տեղեկությունները հաղորդելիս: Մյուսներն անտեսում են իրենց նախապատրաստությունը և հույս տածում, որ ինչ որ կերպ Տերն Իր մեծահոգությամբ կօգնի իրենց դա անել դասի ընթացքում: Դուք չեք կարող սպասել, որ Հոգին կօգնի ձեզ հիշել սուրբ գրությունները և սկզբունքները, որոնք դուք չեք ուսումնասիրել կամ խորհել: Որպեսզի հաջողությամբ ուսուցանեք ավետարանը, դուք պետք է ունենաք ինչպես խոսքը, այնպես էլ ավետարանի զորությունը ձեր կյանքում:

Ալման հասկանում էր այս սկզբունքները, երբ նա ուրախացավ Մոսիայի որդիներով և թե ինչպես նրանք ուսուցանեցին զորությամբ և Աստծո իշխանությամբ: Մենք կարդում ենք.

«Նրանք առողջ դատողությամբ մարդիկ էին, և նրանք ջանասիրաբար քննել էին սուրբ գրքերը, որ կարողանային իմանալ Աստծո խոսքը:

Բայց դա բոլորը չէր, նրանք նվիրվել էին շատ աղոթքի ու ծոմի. այդ պատճառով նրանք ունեին … հայտնության ոգին»:7

Հաջորդը, դուք պետք է սովորեք լսել: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է այս սկզբունքը միսիոներներին: Ես կմեջբերեմ Երեց Հոլլանդի դիտարկումներից, բայց թույլ եմ տվել ազատություն համապատասխանաբար փոխարինելով միսիոներներ և ունկնդիրներ տերմինները ուսուցիչ և ուսանող բառերով. «Հոգուն լսելու [ուսուցիչների] ունեցած պատասխանատվությունից բացի, միայն երկրորդ տեղում է [ուսանողին] լսելու նրանց պատասխանատվությունը: … Եթե մենք լսենք հոգևոր ականջով … , [մեր ուսանողները] կասեն մեզ, թե ինչ դասեր նրանք կարիք ունեն մեզանից լսելու»:

Երեց Հոլլանդը շարունակեց. «Հարցը կայանում է նրանում, որ [ուսուցիչները] դեռ խիստ կենտրոնացած են ավելի շուտ հարմարավետ, կրկնվող դասի բովանդակությունը տալով, քան կենտրոնանալով իրենց [ուսանողների] վրա որպես անհատականություններ»:8

Ձեզ և ձեր դասերը ըստ ձեր ունակությունների լավագույն ձևով նախապատրաստելուց հետո, պետք է պատրաստակամորեն թույլ տաք առաջնորդվել: Երբ Սուրբ Հոգու մեղմ հուշումները գան, դուք պետք է խիզախություն ունենաք մի կողմ դնելու ձեր ակնարկները և նշումները և գնաք այնտեղ, ուր այդ հուշումները տանում են ձեզ : Երբ մենք անում ենք այդ, դասը որ դուք հաղորդում եք, այլևս ձեր դասը չէ, այլ դա դառնում է Փրկչի դասը:

Երբ դուք նվիրաբերում եք ձեզ ավելի մեծ նպատակասլացությամբ ավետարանով ապրելուն, քան երբևէ նախկինում և հետազոտում սուրբ գրությունները, գանձելով դրանք ձեր սրտերում, նույն Սուրբ Հոգին, ով հայտնել է այս խոսքերը առաքյալներին և մարգարեներին հին դարերում, կվկայի ձեզ դրանց ճշմարտացիության մասին: Փաստորեն Սուրբ Հոգին դրանք նորեն հայտնի կդարձնի ձեզ: Երբ դա պատահի, խոսքերը, որոնք դուք կարդում եք, այլևս միայն Նեփիի կամ Պողոսի կամ Ալմայի խոսքերը չեն, այլ դրանք դառնում են ձեր խոսքերը: Այդ ժամանակ, երբ դուք ուսուցանում եք, Սուրբ Հոգին կկարողանա բերել բոլոր բաները ձեր հիշողության մեջ: Իրոք «այն նույն ժամին, այո, այն նույն պահին տրվելու է ձեզ, թե ինչ պիտի ասեք»:9 Երբ սա պատահի, դուք կգտնեք ձեզ ասելիս բաներ, որոնք դուք չէիք ծրագրել ասել: Ապա եթե ուշադրություն դարձնեք, դուք կսովորեք ինչ որ բան այն բաներից, որոնք դուք ուսուցանում եք: Նախագահ Մարիոն Գ. Ռոմնին ասել է. «Ես միշտ գիտեմ, թե երբ եմ խոսում Սուրբ Հոգու ոգեշնչմամբ, որովհետև ես միշտ սովորում եմ ինչ որ բան նրանից, ինչ ես ասում եմ»:10 Հիշեք, ուսուցիչը նաև ուսանող է:

Ի վերջո դուք պետք է կանգնեք որպես անկախ վկա այն բաների, որ դուք ուսուցանում եք և ոչ թե ուղղակի ձեռնարկի խոսքերի կամ ուրիշների մտքերի արձագանք: Երբ դուք սնվում եք Քրիստոսի խոսքերով և ձգտում ավելի մեծ նպատակասլացությամբ ավետարանով ապրել քան երբևէ նախկինում, Սուրբ Հոգին ցույց կտա ձեզ, որ այն բաները, որ դուք ուսուցանում եք, ճշմարիտ են: Սա հայտնության ոգին է, և այս նույն ոգին կտանի այս ուղերձը նրանց սրտերը, ովքեր ցանկանում են և հոժար են ընդունել այն:

Եկեք այժմ ավարտենք որտեղից սկսեցինք՝ Սրբազան Պուրակից: Այն պատճառով, ինչ տեղի ունեցավ այդ գարնանային գեղեցիկ առավոտյան՝ ոչ այնքան շատ առաջ, դուք լիազորված եք ուսուցանել Աստծո զորությամբ և իշխանությամբ: Սրա վերաբերյալ ես բերում եմ իմ հանդիսավոր և անկախ վկայությունը Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: