2013
Տաճարային նորություններ

Տաճարային նորություններ

Քոնեկտիկուտում առաջին տաճարի շինարարության սկիզբը

Մեկնարկեց Քոնեկտիկուտում, ԱՄՆ, Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաջին տաճարի շինարարությունը, երբ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը օգոստոսի 17-ին, շաբաթ օրը, Հարթֆորդում վարեց անհրաժեշտ արարողակարգերը: Հարթֆորդ Քոնեկտիկուտ տաճարը կլինի երկրորդը Նոր Անգլիայում (մյուսը Բոստոնում է, Մասաչուսեթս) և հանդիսանում է ՎՕՍ 170 տաճարներից մեկը, որոնք գործում են, կառուցվում են կամ նախագծման փուլում են:

Երկրորդ տաճարը Կոլորադոյում

Օգոստոսի 24-ին, շաբաթ օրը, Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդը՝ Յոթանասունի Նախագահությունից, արարողությամբ բացեց Կոլորադոյում, ԱՄՆ, երկրորդ տաճարի՝ Ֆորտ Քոլինս Կոլորադո Տաճարի շինարարության աշխատանքները: Մյուս տաճարը Դենվերում է՝ Ֆորտ Քոլինսից մոտ 95 կմ հեռավորության վրա՝ դեպի հարավ:

Լուսանկարը՝ Նիկոլաս Կարասկոյի, տրամադրել է՝ Church News-ը: