2013
Բարի գալուստ համաժողով
Նոյեմբեր 2013


Բարի գալուստ համաժողով

Նկար

Իմ աղոթքն է, որ մենք լցվենք Տիրոջ Հոգով, մինչ կլսենք և կսովորենք:

Որքան լավ է, իմ սիրելի եղբայրներ և քույրեր, կրկին անգամ հանդիպելը: Ավելի քան 183 տարի առաջ Եկեղեցին կազմակերպվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից Տիրոջ ղեկավարության ներքո: 1830թ. ապրիլի 6-ի այդ ժողովին ներկա էր Եկեղեցու վեց անդամ:1

Ես ուրախ եմ հայտարարելու, որ երկու շաբաթ առաջ Եկեղեցու անդամների թիվը հասավ 15 միլիոնի: Եկեղեցին շարունակում է կայուն աճ ապրել և փոխել ավելի ու ավելի շատ մարդկանց կյանքեր ամեն տարի: Այն տարածվում է երկրի երեսին, մինչ մեր միսիոներների բանակը փնտրում է նրանց, ովքեր որոնում են ճշմարտությունը:

Գրեթե մեկ տարի է անցել այն պահից, երբ ես հայտարարեցի միսիոներական ծառայության տարիքային պահանջի նվազեցման մասին: Այդ ժամանակից ի վեր լիաժամկետ միսիոներների թիվն աճել է 58,500-ից՝ 2012թ. հոկտեմբերին, մինչև 80,333-ի՝ այսօր: Ինչպիսի ահռելի և ոգեշնչող արձագանքի ականատեսը մենք եղանք:

Սուրբ գրություններում չկա ավելի առնչվող հայտարարություն, ավելի կապող պարտականություն, ավելի ուղղակի ուսուցում, քան հարություն առած Տիրոջ տված պատգամը, երբ Նա հայտնվեց Գալիլեայում Իր տասնմեկ աշակերտներին. «Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը»:2 Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է. «Նրանից հետո, երբ ամեն ինչ ասված է, ամենամեծ և ամենակարևոր պարտականությունը ավետարանը քարոզելն է»:3 Այսօր ձեզանից ոմանք դեռ կհիշեն Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի խոսքերը, որոնք ծանոթ են թվում մեր ականջին. «Յուրաքանչյուր անդամ միսիոներ է»:4

Նրանց խոսքերին ես ավելացնում եմ իմը: Այժմ ժամանակն է, որ անդամները և միսիոներները միավորվեն, աշխատեն միասին, տքնեն Տիրոջ այգում՝ հոգիներ բերելով Նրա մոտ: Նա պատրաստել է մեզ համար միջոցներ՝ կիսվելու ավետարանով բազմազան եղանակներով, և Նա կաջակցի մեզ մեր ջանքերում, եթե մենք հավատքով գործենք՝ Նրա աշխատանքն իրականացնելու համար:

Օգնելու համար պահպանել մեր ընդմիշտ աճող միսիոներական ուժերը, ես խնդրել եմ մեր անդամներին անցյալում ներդրում կատարել իրենց ուժերի սահմաններում իրենց ծխերի միսիոներական ֆոնդին կամ Եկեղեցու ընդհանուր միսիոներական ֆոնդին: Այդ խնդրանքի արձագանքը մեծապես գոհացնող է եղել և օգնել է աջակցել հազարավոր միսիոներների, ում հանգամանքները թույլ չեն տվել ինքնուրույն ապահովել իրենց: Ես շնորհակալ եմ ձեր առատաձեռն ներդրումների համար: Օգնության կարիքը դեռ առկա է, և մենք կարող ենք շարունակել աջակցել նրանց, ովքեր ունեն ծառայելու մեծ ցանկություն, սական չունեն դա անելու սեփական միջոցներ:

Այժմ, եղբայրներ և քույրեր, մենք եկել ենք այստեղ ուսուցում և ոգեշնչում ստանալու: Ավետարանական բազմազան թեմաներին վերաբերող շատ ուղերձներ կհղվեն գալիք երկու օրերի ընթացքում: Այն տղամարդիկ և կանայք, ովքեր կխոսեն ձեզ հետ, փնտրել են երկնային օգնություն՝ իրենց ուղերձի համար:

Իմ աղոթքն է, որ մենք լցվենք Տիրոջ Հոգով, մինչ կլսենք և կսովորենք: Մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Թեև մի քանի տասնյակ մարդ էր ներկա այն օրը, երբ Եկեղեցին կազմակերպվեց, միայն վեցն էին պաշտոնապես թվարկված որպես կազմակերպող անդամներ:

  2. Մատթեոս 28.19:

  3. Եկեղեցու Նախագահների ուսմունքները՝ Ջոզեֆ Սմիթ. (2007), 330:

  4. David O. McKay, in Conference Report, Apr. 1959, 122.