2013
Կամենո՞ւմ ես առողջ լինել
նախորդ հաջորդ

Կամենու՞մ ես առողջ լինել

Երբ մենք ապաշխարում և դարձի ենք գալիս դեպի Տերը, մենք ապաքինվում ենք և մեր մեղքերը մաքրվում են:

Երուսաղեմում ուրախ տոնակատարություններից մեկի ժամանակ Փրկիչը հեռացավ ամբոխից, որպեսզի որոներ նրանց, ովքեր ծայրաստիճան կարիքի մեջ էին: Նա հանդիպեց նրանց Բեթհեզդայում՝ հինգ սրահ ունեցող մի ավազանում, ոչխարաց շուկայի դռան մոտ, որը հայտնի էր հիվանդներին գրավելով:

Յովհաննէսի ավետարանը մեզ ասում է, որ ավազանի մոտ «խիստ շատ հիվանդներ կային պառկած. «կոյրեր, կաղեր, չորացածներ, որ ջրի շարժուելուն էին սպասում:

«Որովհետեվ Տիրոջ հրեշտակը ժամանակ ժամանակ վայր էր գալիս այն ավազանը և ջուրը շարժում. եվ ջրի շարժուելուց յետոյ նորա մէջ առաջ մտնողը բժշկվում էր՝ ինչ հիվանդութիվն էլ որ ունենար» (Յովհաննէս 5.3–4):

Փրկչի այցը պատկերված է Քարլ Բլոկի մի գեղեցիկ նկարում, որի վերնագիրն է Քրիստոսը բժշկում է հիվանդներին Բեթհեզդայի ավազանում: Բլոկը նկարել է Հիսուսին ժամանակավոր ամպհովանին մեղմորեն բարձրացնելիս և «հիվանդ մարդուն» բացահայտելիս (Յովհաննէս 5.7), ով պառկած սպասում էր ավազանի մոտ: Այստեղ հիվանդ բառը վերագրվում է մեկին, ով ուժ չունի և շեշտում է Փրկչի ողորմածությունն ու շնորհը, ով հանգիստ եկավ, որպեսզի ծառայեր նրանց, ովքեր անօգնական էին:

Նկարում տանջահար մարդը կծկված է ստվերի ներքո, ուժասպառ և բարոյալքված իր հիվանդության մեջ 38 տարի շարունակ տառապելուց հետո:

Մինչ Փրկիչը մի ձեռքով մահուդի ծայրն է բարձրացնում, մյուս ձեռքը պարզելով տալիս է մի խորաթափանց հարց. «Կամենո՞ւմ ես առողջ լինել»:

Մարդը պատասխանում է. «Տէր, մարդ չունիմ, որ երբոր ջուրը շարժվում է՝ ինձ ավազանի մէջ գցէ. և մինչև որ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է մէջը» (Յովհաննէս 5.6–7):

Մարդու անհնարին թվացող կոչին Հիսուսը տալիս է խորը և անսպասելի պատասխան.

«Վեր կաց, մահիճդ առ և ման եկ:

«Եվ մարդն իսկոյն ողջացավ, և վեր առավ իր մահիճը և ման էր գալիս» (Յովհաննէս 5.8–9):

Սիրո դրսևորման տեսարաններից մեկում Ղուկասը մեզ պատմում է, որ Փրկիչը Երուսաղեմ գնալու ճանապարհին, հանդիպեց 10 բորոտի: Իրենց հիվանդության պատճառով նրանք «հեռուանց կանգնեցին» (Ղուկաս 17.12): Նրանք վտարանդիներ էին՝ անմաքուր և անցանկալի:

«Յիսուս, Վարդապետ, մեզ ողորմիր»,- բարձրացրեցին իրենց ձայնը (Ղուկաս 17.13). այլ կերպ ասած՝համառեցին, «Մի՞թե ինչ-որ բան չես կարող անել մեզ համար»:

Մեծն Բժիշկը, լի կարեկցանքով, դեռ գիտեր, որ հավատքը պետք է նախորդի հրաշքին, և, հետևաբար, ասաց նրանց. «Գնացէք ձեր անձերը քահանաներին ցոյց տուէք» (Ղուկաս 17.14):

Երբ նրանք հավատքով գնացին, հրաշքը տեղի ունեցավ: Կարո՞ղ եք պատկերացնել այն մեծ ուրախությունը, որ զգում էին ամեն քայլը կատարելիս, քանզի նրանք իրական ժամանակում ականատես եղան, թե ինչպես իրենց մարմիններն իրենց իսկ աչքի առաջ մաքրվեցին, ապաքինվեցին և վերականգնվեցին:

«Եվ նորանցից մէկն, երբոր տեսավ թէ բժշկուեցավ, ետ դառավ՝ բարձր ձայնով փառավորում էր Աստուծուն,

«Եվ իր երեսի վերայ ընկավ [Վարդապետի] ոտների առաջին, և գոհանում էր նորանից: …

«Եվ [Հիսուսն] ասեց նորան. Վեր կաց՝ գնա. քո հավատքն ապրեցրեց քեզ» (Ղուկաս 17.15–16, 19):

Որպես նախկին բժիշկ և վիրաբույժ՝ իմ գործունեությունը կենտրոնացած էր կազդուրելու և ֆիզիկական վիճակը բարելավելու մեջ: Հիսուս Քրիստոսը բուժում է մարմինը, միտքն ու հոգին, և Նրա բուժումը սկսվում է հավատքով:

Հիշո՞ւմ եք, երբ ձեր հավատքը և ուրախությունը հեղեղվում էին: Հիշո՞ւմ եք այն պահը, երբ դուք ստացաք ձեր վկայությունը կամ երբ Աստված հաստատեց ձեզ, որ դուք Նրա որդին կամ դուստրն եք, և որ Նա ձեզ շատ է սիրում - և դուք ձեզ ապաքինված զգացիք: Եթե այդ պահը մոռացված է թվում, այն կրկին կարելի է ետ բերել:

Փրկիչը մեզ խորհուրդ է տալիս ինչպես առողջ լինել՝ լիարժեք զգալ և ապաքինվել.

«Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ և բեռնավորուածներ, և ես հանգիստ կտամ ձեզ:

«Ձեզ վերայ առէք իմ լուծը և ինձանից սովորեցէք. որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստութիվն կգտնեք:

«Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև» (Մատթէոս 11.28–30):

«Եկ հետևիր ինձ» (Ղուկաս 18.22) արտահայտությունը հրավիրում է մեզ հետևում թողնել հին կյանքը և աշխարհի ցանկությունները և նոր արարածներ դառնալ, ում համար «հիները անցան, [և] ամեն բան նոր եղավ» (Բ Կորնթացիս 5.17), նույնիսկ նոր, հավատարիմ սրտով: Եվ մենք կրկին ապաքինվում ենք:

«Մոտեցեք ինձ, և ես կմոտենամ ձեզ. փնտրեք ինձ ջանասիրաբար, և կգտնեք ինձ. խնդրեք, և կստանաք. թակեք, և ձեզ կբացվի» (ՎևՈւ 88.63):

Մինչ մենք մոտենում ենք Նրան, մենք հասկանում ենք, որ մահկանացու կյանքը դժվար է լինելու, և որ «[հակադրությունը] բոլոր բաներում» (2 Նեփի 2.11) փրկության ծրագրի մեջ թերություն չի ներկայացնում: Հակադրությունն, ավելի շուտ, մահկանացու կյանքի ամենակարևոր մասն է կազմում և ամրացնում է մեր կամքը և հղկում է մեր ընտրությունները: Կյանքի անկանխատեսելի փոփոխություններն օգնում են մեզ ստեղծել հավերժական հարաբերություն Աստծո հետ, և փորագրել Աստծո պատկերը մեր դեմքին, երբ մենք տալիս ենք մեր սրտերը Նրան (տես Ալմա 5.19):

«Այս արէք իմ յիշատակի համար» (Ղուկաս 22.19)՝ սա այն է, ինչ խնդրեց մեր Փրկիչը, երբ Նա բացատրում էր այն, ինչը մենք անվանում ենք Հաղորդություն: Հացով և ջրով այս արարողությունը թարմացնում է սրբազան ուխտերը, որ մենք կապել ենք Աստծո հետ, և հրավրում է Քավության զորությունը դեպի մեր կյանք: Մենք ապաքինվում ենք՝ թողնելով սրտեր կարծրացնող և պարանոցներ խստացնող սովորություններն ու ապրելակերպը: Երբ մենք ներքև ենք դնում «[մեր] ապստամբության զենքերը» (Ալմա 23.7), մենք դառնում ենք որպես «[մեր] կամքի գործակալ» (ՎևՈւ 58.28)՝ այլևս չկուրանալով Սատանայի կեղծարարությունից կամ խլանալով ժամանակավոր աշխարհի սարսափելի աղմուկից:

Երբ մենք ապաշխարում և դարձի ենք գալիս դեպի Տերը, մենք բժշկվում և առողջանում ենք, և մեր մեղքերը մաքրվում են: Մենք գուցէ զարմանանք Ենովսի նման. «Ինչպե՞ս եղավ դա»: Տերը պատասխանում է. «Քրիստոսի հանդեպ քո հավատքի շնորհիվ: … Ուստի, գնա՛, քո հավատքը քեզ ողջ դարձրեց» (Ենովս 1.7, 8):

Կորի Թեն Բումը, մի բարեպաշտ հոլանդացի Քրիստոնյա կին, չնայած երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում համակենտրոնացման ճամբարներում գերի վերցված լինելուն, ստացավ նման ապաքինում: Նա մեծապես տանջվել էր, բայց ի տարբերություն իր սիրելի քույր Բեթսիի, ով մահացավ ճամբարներից մեկում, Կորին դիմակայեց:

Պատերազմից հետո նա հաճախ հրապարակայնորեն խոսում էր իր փորձառությունների, ապաքինման և ներման մասին: Մի առիթով Նացիստական պահակախմբի նախկին անդամներից մեկը, ով մասնակիորեն իր ներդրումն ուներ Կորիի տանջալի բանտարկման մեջ Ռավենսբրուքում, Գերմանիա, մոտեցավ նրան՝ ուրախ Քրիստոսի ներման և սիրո մասին նրա ուղերձը լսելով:

«Որքան երախտապարտ եմ ձեր ուղերձի համար, Ֆղոյլայն», - ասաց նա: «Մտածել, որ, ինչպես դուք եք ասում, Նա մաքրե՜լ է իմ մեղքերը»

«Նա առաջ մեկնեց իր ձեռքը, որպեսզի սեղմի իմը»- վերհիշում էր Կորին: «Եվ ես, որ այդքան հաճախ էի քարոզել … ներման անհրաժեշտության մասին, ձեռքս առաջ չէի մեկնում:

«Նույնիսկ երբ բորբոքված, վրիժառու մտքերը եռում էին իմ մեջ, ես տեսա նրանց մեղքը: … Տեր Հիսուս, ես աղոթեցի, ներիր ինձ և օգնիր ինձ, որպեսզի ներեմ նրան:

«Ես փորձում էի ժպտալ, [և] պայքարում էի բարձրացնել ձեռքս: Չկարողացա: Ես ոչինչ չէի զգում, ջերմության կամ գթության ոչ մի նշույլ: Եվ, այսպիսով, ես կրկին ասացի մի լուռ աղոթք: Հիսուս, ես չեմ կարող ներել նրան: Տուր ինձ Քո ներումը:

«Երբ ես սեղմեցի նրա ձեռքը, ամենաանհավատալի բանը տեղի ունեցավ: Թվաց, թե ուսիցս թևիս երկայնքով և ձեռքիս միջով մի հոսանք անցավ ինձանից դեպի նա, մինչ սրտիս մեջ այս օտարականի նկատմամբ սեր ծնվեց, որն ինձ գրեթե հեղեղում էր:

«Եվ այսպիսով, ես պարզեցի, որ ոչ թե մեր ներումից կամ բարությունից է կախված աշխարհի ապաքինումը, այլ՝ Նրա: Երբ Նա ասում է մեզ սիրել մեր թշնամիներին, Նա, պատվիրանի հետ մեկտեղ, տալիս է նաև սերը»:1

Կորի Թեն Բումն առողջացավ:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Կա մի կյանք, որն աջակցում է նրանց, ովքեր անհանգստացած են կամ գտնվում են թախծի ու վշտի ծանրության տակ, – դա Տեր Հիսուս Քրիստոսն է»:2

Եթե դուք ձեզ զգում եք անմաքուր, չսիրված, դժբախտ, անարժան կամ անառողջ, հիշեք, որ «այն ամենը, ինչ անարդար է կյանքում, կարող է դառնալ ճիշտ՝ Հիսուս Քրիստոսի Քավությամբ»:3 Ունեցեք հավատք և համբերություն ձեզ համար Փրկչի ժամանակի ընտրության և նպատակների նկատմամբ: «Մի՛ վախենար, բայց միայն հավատա» (Մարկոս 5.36):

Համոզված եղեք, Փրկիչը մինչև հիմա ուզում է նորոգել մեր հոգիները և բժշկել մեր սրտերը: Երբ Նա սպասում է դռան մոտ և թակում է, եկեք պատասխանենք կրկին սկսելով աղոթել, ապաշխարել, ներել և մոռանալ: Եկեք սիրենք Աստծուն և ծառայենք մեր ընկերոջը և կանգնենք սուրբ վայրերում մաքուր կյանքով: Հիվանդը Բեթհեզդայի ավազանի մոտ, Երուսաղեմ մեկնող բորոտը և Կորի Թեն Բումն ապաքինվեցին: «Կամենո՞ւմ ես առողջ լինել»: Վեր կաց և ման եկ: Նրա «շնորհքը բավական է» (Բ Կորնթացիս 12.9), և դուք մենակ չէք քայլի:

Ես գիտեմ, որ Աստված ապրում է: Ես գիտեմ, որ մենք բոլորս Նրա զավակներն ենք, և որ Նա սիրում է մեզ այնպիսին, ինչպիսին կանք, և ինչպիսին կարող ենք դառնալ: Ես գիտեմ, որ Նա ուղարկեց Իր Որդուն աշխարհ, որպեսզի լինի քավող զոհաբերությունը բոլոր մարդկության համար, և որ նրանք, ովքեր ուրախությամբ ընդունում են Նրա ավետարանը և հետևում են Նրան, կլինեն առողջ և կատարյալ – «իր ժամանակին, իր ձևով, և ըստ իր կամքի» (D&C 88:68): Սա է իմ վկայությունը ձեզ համար, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Corrie ten Boom, The Hiding Place (1971), 215.

  2. Thomas S. Monson, “Meeting Life’s Challenges,” Ensign, Nov. 1993, 71.

  3. Քարոզիր Իմ Ավետարանը. Միսիոներական Ծառայության Ուղեցույց (2004), 52: