2013
Սոցիալական մեդիայի էջեր Եկեղեցու ղեկավարների կողմից
Նոյեմբեր 2013


Սոցիալական մեդիայի էջեր Եկեղեցու ղեկավարների կողմից

Եկեղեցին ստեղծել է սոցիալական պաշտոնական մեդիա էջեր Առաջին Նախագահության անդամների և Տասներկու Առաքյալների Քվորումի համար Facebook-ում և Google Plus-ում: Այս էջերը հանդես կգան որպես Եղբայրներից յուրաքանչյուրի պաշտոնական սոցիալական մեդիա ներկայություն, ովքեր կվարեն էջերը, որոնք նրանց համար կսպասարկի Եկեղեցին:

Facebook և Google Plus պաշտոնական հաշիվները կարելի է գտնել որոնում կատարելով facebook.com/lds and plus.google.com կայքում: Որպեսզի իմանաք, թե արդյոք սոցիալական մեդիայի տվյալ կայքը կամ էջը պաշտոնական է, փնտրեք Եկեղեցու լոգոն:

Այդ էջերին հետևողները կստանան պարբերական թարմացումներ Եղբայրներից յուրաքանչյուրի ծառայության մասին: «Եկեղեցին նրանց համար կտեղադրի կապուղիներ դեպի ելույթներ, հոդվածներ, տեսաֆիլմեր և առնչվող այլ նյութեր», - ասաց Դեյլ Ջոնսը՝ Եկեղեցու խոսնակը:

Այդ էջերը թույլ կտան մարդկանց ավելի հեշտությամբ գտնել կենդանի մարգարեների խոսքերը և էջերը «հավանելը» (“like”) թույլ կտա, որ նյութը հայտնվի հավանողի Facebook-ի լրահոսում, որտեղ այն արագ կարելի է տեսնել և կիսել մյուսների հետ:

Պաշտոնական էջեր ստեղծելն օգնում է անդամներին իմանալ, թե որ էջերն են սպասարկվում Եկեղեցու կողմից, և պաշտպանում է անհատներին կեղծ էջերից: