2013
Համաժողովի պատմությունների ցուցիչ
Նոյեմբեր 2013


Համաժողովի պատմությունների ցուցիչ

Ստորև տրվում է գերագույն համաժողովի ելույթներից ընտրված փորձառությունների մի ցանկ, որը կարելի է օգտագործել անձնական ուսումնասիրության, ընտանեկան երեկոների և ուսուցանման այլ առիթների ժամանակ: Համարը ցույց է տալիս ելույթի առաջին էջը:

Խոսնակ

Պատմություն

Նիլ Լ. Անդերսեն

(92) Բրազիլիացի հավատարիմ մի մայր, որին ամուսինն արգելում է հաճախել եկեղեցի, ուղարկում է եկեղեցի իր երեխաներին:

Մ. Ռասսել Բալլարդ

(43) Մի ընտանիք վայելում է միսիոներական հաջողությունը, երբ սրտանց արձագանքում է փրկության աշխատանքն արագացնելու կոչին:

Դեյվիդ Ա. Բեդնար

(17) Սյուզան Բեդնարի (որն այդ ժամանակ երիտասարդ կին էր) ընտանիքն օրհնվում է, ապրելով տասանորդի օրենքով:

Ջեռալդ Կոսե

(49) Ջեռալդ Կոսեն և նրա ընտանիքը հեշտ են ընտեկանում նոր քաղաքում ապրելուն ի շնորհիվ Վերջին Օրերի Սրբերի ջերմ ընդունելության:

Դ. Թոդ Քրիստոֆերսոն

(29) Աննա Դեյնսը միանում է կամավորների խմբին և օգնում է իր համայնքին հաղթահարել Վերջին Օրերի Սրբերի հանդեպ նախապաշարմունքը:

Քվենթին Լ. Քուք

(88) Քվենթին Լ. Քուքը և նրա ընկերության մյութ իրավաբանները որոշեցին ստեղծել ընտանիքի համար հարմար աշխատանքային միջավայր:

Էդվարդ Դյուբ

(15) Երիտասարդ Էդվարդ Դյուբի մայրը ասում է նրան նայել առաջ, ոչ թե հետ, երբ նրանք միասին աշխատում են դաշտում:

Տիմոթի Ջ. Դայչես

(37) Կորի Թեն Բումը ներում է նախկին նացիստ զինվորի, որն իր հսկողն է եղել համակենտրոնացման ճամբարում:

Հենրի Բ. Այրինգ

(58) Երիտասարդ Հենրի Բ. Այրինգը օրհնվում է, երբ ուղեկցում է իր եպիսկոպոսին կարիքավոր անդամներին այցելելիս:

(69) Միլդրեդ և Հենրի Այրինգները միասնականություն են դրսևորում Յուտա տեղափոխվելու և Միլդրեդի ընտանիքին մոտ ապրելու իրենց որոշման մեջ:

Ռենդի Դ. Ֆանկ

(52) Լսելով Ջոզեֆ Սմիթի պատմությունը մի լեզվով, որը նա չի կարող հասկանալ, ունկնդիրը Հնդկաստանում որոշում է մկրտվել:

Քեվին Ս. Համիլտոն

(99) Ընտանիքը հեռանում է Եկեղեցուց, որոշելով հաղորդության ժողովի փոխարեն կիրակի օրը ուղևորություն կատարել:

Ջեֆրի Ռ. Հոլլանդ

(40) Մի քույր մայր լինելու նպատակ է գտնում նրանից հետո, երբ խորը վնասվածքներ է ստանում ավիավթարի հետևանքով:

Ռիչարդ Ջ. Մեյնզ

(79) Ռիչարդ Ջ. Մեյնզի նախապապը սրտի մահացու կաթված է ստանում միսիայում ծառայելիս:

Թոմաս Ս. Մոնսոն

(61) Հավատարիմ տնային ուսուցիչը լցվում է երախտագիտությամբ, երբ անձը, որին նա այցելում էր տարիներ շարունակ, միանում է Եկեղեցուն:

(85) Թոմաս Ս. Մոնսոնը քահանայության օրհնություն է տալիս տարեց եղբորը, որն այլևս չի տեսնում և լսում:

Ս. Գիֆորդ Նիլսեն

(33) Ցցի նախագահը բրոնզապատում է հաջողակ միսիոների քրքրված կոշիկները:

Ադրիան Օչոա

(102) Ընտանիքի անդամներն ուրախանում են, երբ երիտասարդ Ադրիան Օչոան և նրա երկու եղբայրները վերադառնում են տուն ուժգին փոթորկից հետո:

Բոննի Լ. Օսկարսոն

(76) Ագնես Հոգանը թույլ չի տալիս իր 16-ամյա դստերը միանալ ՎՕՍ Եկեղեցուն չպատկանող ընտանիքին:

Բոյդ Ք. Փաքեր

(26) Բոյդ Ք. Փաքերը կոչ է անում մաքառող ցցի անդամներին կարդալ սուրբ գրությունները:

Լ. Թոմ Փերի

(46) Տղա հասակում Թոմ Լ. Փերին և Երեխաների խմբի մյուս երեխաները մագլցում են իրենց սիրված սարը իրենց ուսուցչուհու հետ:

Լինդա Շ. Ռիվս

(118) Մի կին մկրտության իր ճանապարհին առաջանալով քայլում է 3 կմ. ցեխի միջով՝ եկեղեցի հաճախելու համար:

Ուլիսես Սոարես

(9) Մովսես Մահլանգուն և ուրիշները Հարավային Աֆրիկայում նստում են եկեղեցուց դուրս և լսում ծառայությունները պատուհանից:

Քերոլ Մ. Սթեֆենս

(12) Հոնդուրասում հավատարիմ քույրերը ստանում են քահանայության օրհնություններ իրենց Եկեղեցու ղեկավարներից:

(115) 10 տարեկան մի տղա պահում է ուրիշների վիշտը կիսելու իր ուխտը, երբ սփոփում է իր այրի դարձած նախատատիկին:

Դիտեր Ֆ. Ուխդորֆ

(21) Մի մարդ երազ է տեսնում, որի մեջ Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մի զույգ բացատրում է Եկեղեցում ծառայելու հնարավորությունները:

(55) Դիտեր Ֆ. Ուխդորֆը վայր է ընկնում դահուկասահքի ժամանակ և կարողանում է ոտքի կանգնել միայն թոռնիկի օգնությամբ:

Առնուլֆո Վալենզուելա

(35) Քիչ ակտիվ քույրը վերադառնում է Եկեղեցի նրանից հետո, երբ զգում է Սուրբ Հոգու ազդեցությունը, երբ օրհներգ է երգում իր այցելող ուսուցիչների հետ:

Տերենս Մ. Վինսոն

(104) Պապուա Նոր Գվինեայի Եկեղեցու հավատարիմ անդամի աղոթքը ստացավ իր պատասխանը, երբ հանկարծակի եկած անձրևը հանգցրեց հրդեհը, որը սպառնում էր գյուղի հացահատիկի բերքին: