2013
Գերագույն համաժողովին հայտարարվեց անդամության և միսիոներների թվի աճի մասին
Նոյեմբեր 2013


Գերագույն համաժողովին հայտարարվեց անդամության և միսիոներների թվի աճի մասին

Եկեղեցու անդամների թիվը հասել է 15 միլիոնի, հայտարարեց Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը 2013թ. հոկտեմբերի 5-ին՝ 183-րդ կիսամյա գերագույն համաժողովի բացմանը: Նա նաև հայտարարեց, որ 2012թ. հոկտեմբերին միսիոներական ծառայության տարիքային շեմի պահանջի նվազեցման հետ ամբողջ աշխարհում ծառայող լիաժամկետ միսիոներների թիվը կտրուկ աճել է՝ 58500-ից մինչև 80333-ը:

«Եկեղեցին շարունակում է կայուն աճ ապրել և փոխել ավելի ու ավելի շատ մարդկանց կյանքեր ամեն տարի,- ասաց Նախագահ Մոնսոնը,- Այն տարածվում է երկրի երեսին, մինչ մեր միսիոներների բանակը փնտրում է նրանց, ովքեր որոնում են ճշմարտությունը»:

Նա խրախուսեց անդամներին և միսիոներներին միանալ ավետարանը քարոզելու գործին: «Այժմ ժամանակն է, որ անդամները և միսիոներները միավորվեն, աշխատեն միասին, տքնեն Տիրոջ այգում՝ հոգիներ բերելով Նրա մոտ», - ասաց Նախագահ Մոնսոնը, ով որպես Առաքյալ է ծառայում 50 տարի:

Շաբաթ ցերեկային նիստին Յոթանասունի Առաջին Քվորումի երեք անդամներ՝ Երեց Ջոն Բ. Դիքսոնը, Երեց Փոլ Ե. Քոլիքերը և Երեց Ֆ. Մայքլ Վաթսոնը, պատվով ազատվեցին և ստացան պատվավոր անդամների կարգավիճակ, ազատվեց նաև Երեց Քենթ Դ. Վաթսոնը՝ Յոթանասունի Երկրորդ Քվորումից: Հուլիո Ա. Անգուլոն՝ 45, Բոգոտայից, Կոլումբիա, Պիտեր Ֆ. Էվանսը՝ 54, Սոլթ Լեյք Սիթիից, Յուտա, ԱՄՆ և Գեննադի Ն. Պոդվոդովը, Դոնեցկ, Ուկրաինա, հաստատվեցին որպես Տարածքային Յոթանասունականներ: Հայտարարվեց, որ Սեզար Հ. Հուքերը և Քրեյգ Տ. Րայթը ազատվեցին որպես Տարածքային Յոթանասունականներ:

Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ դիտեցին կամ ունկնդրեցին համաժողովը հեռուստացույցով, համացանցով, ռադիոյով և արբանյակային հեռարձակմամբ: Առաջին անգամ շաբաթ երեկոյան քահանայության նիստը մատչելի էր հեռարձակմամբ հեռուստատեսությամբ և ուղիղ եթերով համացանցով: Ավելի քան 100000 մարդ մասնակցեցին հինգ նիստերին, որոնք տեղի ունեցան Համաժողովների Կենտրոնում Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, հոկտեմբերի 5-ին և 6-ին: Համաժողովը նաև մատչելի էր տարբեր մեդիա եղանակներով 95 լեզուներով և հեռարձակվում էր 197 երկրներ և տարածքներ:

Նախագահ Մոնսոնը փակեց համաժողովը, խնդրելով Եկեղեցու անդամներին ցուցաբերել բարություն միմյանց հանդեպ և «միշտ կատարել Տիրոջ գործը»:

Թոմաս Ս. Մոնսոնը Թաբերնաքլում, Տաճարային Հրապարակ, 1963թ., որպես Բարձրագույն Իշխանություն հաստատվելու րոպեներ առաջ:

Լուսանկարը՝ Նախագահի գրասենյակից