2013
Ռանդալ Լ. Ռիդ
Նոյեմբեր 2013


Ռանդալ Լ. Ռիդ

Երիտասարդ Տղամարդկանց գերագույն նախագահության նոր երկրորդ խորհրդական

Ռանդալ Լ. Ռիդ

Որպես շինարարի որդի՝ Ռանդալ Լ. Ռիդը վաղ տարիքից սովորել է ճիշտ ձևով աշխատանքը կատարելու կարևորությունը: Մի քանի առիթներով երիտասարդ Ռանդալը, ավարտելով իր գործը, լսել է իր հոր՝ Լեոն Ռիդի հայտարարությունը. «Դու դեռ չես վերջացրել»:

Այս հստակ վերաբերմունքը իր խորին հետքն է թողել մի մարդու վրա, ով ծառայում է որպես երկրորդ խորհրդական Երիտասարդ Տղամարդկանց գերագույն նախագահությունում: Մինչ օրս նա երբեմն լսում է իր հոր հաստատուն, սակայն սիրով լի խոսքերը, երբ կատարում է իր մասնագիտական, ընտանեկան և հոգևոր պարտականությունները. «Դու դեռ չես վերջացրել, լավ արա գործդ»:

Երեց Ռիդն ասաց, որ իր ընտանիքի աշխատանքային էթիկան օրհնություն է եղել իր կյանքում: Ինչպես նաև այն ուսուցիչները և քահանայության ղեկավարները, ովքեր երբեմն հրել են իրեն ավետարանի ուղով: Թեև ավագ դպրոցի նրա համադասարանցիներից շատերը ընդունել են միսիոներական կանչը 19 տարեկանում, Ռանդալը որոշեց ընդունվել քոլեջ և զինվորագրվել բանակ: Ավելի ուշ նա սկսեց աշխատել որպես ռենտգենի տեխնիկական մասնագետ, միևնույն ժամանակ շարունակելով իր ուսումը Յուտայի Համալսարանում: Մի քանի իմաստուն մարդիկ այնքան համարձակ գտնվեցին, որ ասացին նրան, որ նրա տեղը միսիայի դաշտում է: Նա հետևեց նրանց խորհրդին և դիմում գրեց ծառայելու համար: Շուտով նա կիսվում էր ավետարանով Մեքսիկա Նորթ միսիայում: «Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպիսին կլիներ իմ կյանքը, եթե ես չծառայեյի միսիայում», - ասում է նա:

Նա վերադարձավ տուն, շարունակեց իր կրթությունը և ամուսնացավ Թամինա Ռոարկի հետ Սոլթ Լեյք Տաճարում 1975 թվին: Ռիդսերը մեծացրել են չորս զավակ, մինչ Եղբայր Ռիդսը զարգացնում էր իր մասնագիտական կարիերան առևտրային անշարժ գույքի բնագավառում և այլ գործարարական նախաձեռնություններում:

Միսիոներական աշխատանքի հանդեպ իր սերը դեռ մնայուն է: Նա նախագահեց Էկվադոր Գայաքիլ Նորթ միսիայում 2005-2008 թվերին և կրկին ականատես եղավ, թե ինչպես է լիաժամկետ միսիան փոխում երիտասարդ տղամարդկանց կամ կանանց կյանքը:

Եղբայր Ռիդը ծառայում էր որպես Երիտասարդ Տղամարդկանց գերագույն խորհրդի անդամ, երբ կանչվեց Երիտասարդ Տղամարդկանց գերագույն նախագահություն 2013թ. մայիսին: