2013
Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն
նախորդ հաջորդ

Ուսուցանել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից

Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն

Որոշ երիտասարդների համար ֆիզիկական առողջ վիճակ ապահովող սկզբունքները չկիրառելը կարող է մեծ խոչընդոտ դառնալ ընկերներ ձեռք բերելու և ինքնավստահություն ունենալու հարցում: Դեռ ավելին, ֆիզիկական և էմոցիոնալ առողջությունը միսիա ծառայելու նախապատրաստության խիստ կարևոր, սակայն հաճախ թերի զարգացած կողմերից է: Այս ամսագրի 52–53 էջերում Յոթանասունից Երեց Ադրիան Օչոան քննարկում է, թե մեր մարմինների համար հոգ տանելն ինչպես կարող է պահպանել ֆիզիկական և էմոցիոնալ առողջությունը: Նա հիշեցնում է մեզ մարզվել և հնազանդվել Իմաստության Խոսքին (տես ՎևՈՒ 89), որպեսզի մենք լինենք ավելի առողջ և ավելի երջանիկ: Երբ դուք օգնեք ձեր երեխաներին սովորել և կիրառել ֆիզիկական և էմոցիոնալ առողջության սկզբունքները, նրանք կկարողանան մեծացնել իրենց ինքնավստահությունը և պատրաստվել հետագա ծառայությանը:

Երեց Օչոան ասում է. «Ձեր մարմնի համար հոգ տանելը նաև օրհնում է ձեր միտքը և օգնում է ձեզ հիշել, որ դուք Աստծո զավակն եք և կարող եք լինել վստահ և երջանիկ: Մեր էմոցիոնալ, ֆիզիկական և հոգևոր կողմերը բոլորն էլ կապված են իրար հետ»:

Երիտասարդներին ուսուցանելու առաջարկներ

  • Միասին կարդացեք Երեց Օչոայի ելույթը և կազմեք ընտանեկան մարմնամարզության ծրագիր՝ ֆիզիկական առողջ վիճակի առանձնահատուկ, իրական նպատակներով:

  • Ձեր դեռահաս երեխաների հետ կարդացեք ֆիզիկական և էմոցիոնալ առողջության վերաբերյալ բաժինը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից (էջ 25–27): Քննարկեք, թե ինչ է նշանակում էմոցիոնալ առողջ լինելը:

  • Միասին երգեք «Թեև դժվար է» (Hymns, no. 122) օրհներգը և քննարկեք, թե ինչ է մեզ սովորեցնում հարությունը մեր ֆիզիկական մարմինների կարևորության մասին:

  • Ուսումնասիրեք այս ելույթում թվարկված սուրբ գրությունները և քննարկեք, թե ինչ են դրանք ուսուցանում ֆիզիկական և էմոցիոնալ առողջության մասին:

Երեխաներին ուսուցանելու առաջարկներ

  • Ձեր երեխաներին ցույց տվեք տաճարի մի նկար: Քննարկեք, թե ինչ է նշանակում, երբ Պողոս Առաքյալը սովորեցնում է, որ մեր մարմինները «Սուրբ Հոգու տաճար են» (Ա Կորնթացիս 6.19), և թե ինչպես այդ գիտելիքը կարող է օգնել մեզ հոգ տանել մեր մարմինների և մտքի համար:

  • Կազմեք առողջարար հաճելի միջոցառումների մի ցանկ, որ ձեր երեխաները կցանկանան անել որպես ընտանիք: Ապա մի ծրագիր կազմեք, թե ինչպես այս միջոցառումները կարելի է դարձնել ընտանեկան կյանքի մի մասը:

  • Քննարկեք, թե ինչ եղանակներով կարող եք հասկանալ և կառավարել զգացմունքները, ներառյալ՝ բարկությունը կամ տխրությունը: Երգեք «Թե ուրախ ես» (Children’s Songbook, 266), «Փորձում եմ նմանվել Հիսուսին» (Children’s Songbook, 78) կամ մեկ այլ երգ զգացմունքների և լավ ընտրություններ կատարելու մասին: