2013
Արագացնել փրկության աշխատանքը
Հոկտեմբեր 2013


Արագացնել փրկության աշխատանքը

Երբ մենք հրավիրում, սիրում և ծառայում ենք մյուսներին, մենք դառնում ենք Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները և օգնում ենք արագացնել փրկության աշխատանքը:

Նկար
Two families interacting together.

Թեև մեծ ոգևորություն է տիրում նրա շուրջ, որ լիաժամկետ միսիոներները կարող են աշխատել առցանց և այցեր մատուցել հավաքատներում, այդ փոփոխությունները կազմում են փրկության աշխատանքի մեծ պատկերի միայն չնչին մասը: Շատ ավելի կարևոր է, թե ինչպես ենք մենք՝ անդամներս դառնում փրկության աշխատանքն արագացնելու մեծ պատկերի մասը: Մեզ չեն խնդրում ներգրավվել նոր ծրագրի մեջ: Մենք պարզապես խրախուսվում ենք լինելու Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները: Մեր դերն է՝ ընկղմվել մեր շուրջը գտնվողներին սիրելու և ծառայելու մեջ՝ սփոփել կարիքի մեջ գտնվող մեր աշխատակցին, հրավիրել մեր ընկերներին մկրտության, օգնել տարեց հարևանին այգու գործերում, հրավիրել քիչ ակտիվ անդամին ճաշի կամ օգնել մերձավորին կատարել իր ընտանիքի պատմությունը: Սրանք բոլորը բնական, ուրախությամբ լի ճանապարհներ են, որոնցով կարելի է հրավիրել քիչ ակտիվ անդամներին և նրանց, ովքեր մեր հավատքից չեն, մեր կյանք և, հետևաբար, դեպի ավետարանի լույսը: Նրանց հետ ուրախ ժամանակ և մեր կյանքի սուրբ պահերն անցկացնելով, կարող է, իրականում, լինել առավել արդյունավետ եղանակը, որով բոլորս կարող ենք աշխատել Հիսուս Քրիստոսի «այգում՝ մարդկանց հոգիների փրկության համար» (ՎևՈւ 138.56):

Ի՞նչ է փրկության աշխատանքը:

Փրկության աշխատանքը Երկնային Հոր աշխատանքն է՝ «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39): Այս կարևոր աշխատանքը ներառում է անդամների միսիոներական աշխատանքը, նորադարձներին Եկեղեցում պահելը, քիչ ակտիվ անդամներին ակտիվացնելը, տաճարային և ընտանիքի պատմության աշխատանքը և ավետարանի ուսուցումը:1 Շատ հաճախ մենք կարծում ենք, թե ավետարանի այս ուղղությունները փոխկապակցված չեն: Սակայն Փրկության աշխատանքը խորագրով ղեկավարների համաշխարհային հեռարձակման ժամանակ, հունիսի 23-ին, 2013թ., Երեց Ռասսել Մ. Նելսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանեց, որ «այդ աշխատանքը, իրոք, հնարավոր չէ մասնատել: Այդ ջանքերը առանձին չեն կարող լինել. դրանք փրկության աշխատանքի մասն են»:2

«Արագացնել փրկության աշխատանքը» արտահայտությունը հեռարձակմանը ուղեկցող վեբկայքի անվանումն է(hasteningthework.lds.org) և վերաբերում է Տիրոջ հետևյալ խոստմանը. «Ահա, ես կարագացնեմ իմ աշխատանքն իր ժամանակին» (ՎևՈւ 88.73):

Քահանայության հիմնարար արարողությունները՝ մկրտությունը, հաստատումը, կարգումը քահանայությանը տղամարդկանց համար և տաճարային արարողությունները, ուղենիշեր են հանդիսանում դեպի մեր Երկնային Հայրը մեր վերադարձի ճանապարհին: Մասնակցելով փրկության աշխատանքին, մենք հետևում ենք և ոգեշնչում ենք մյուսներին հետևել այս ուխտյալ ճանապարհով:

Անդամները և միսիոներները աշխատում են միասին քահանայության բանալիների ներքո

Ժամանակն եկել է, երբ պետք է վերակենտրոնանալ այն հիմնարար սկզբունքի վրա, որ Տիրոջ Եկեղեցու անդամը լինելը նշանակում է լիովոին ներգրավվելը փրկության Նրա աշխատանքի մեջ: Ցցերի նախագահները և եպիսկոպոսները կրում են միսիոներական աշխատանքի քահանայության բանալիները Եկեղեցու իրենց միավորներում3 և օգնում են անդամներին անել այն, ինչ անում են Քրիստոսի ճշմարիտ աշակերտները՝ կիսվել ավետարանը լույսով: Միսիաների նախագահները կրում են քահանայության բանալիներ, որոնք նրանց հնարավորություն են տալիս ղեկավարել իրենց միսիոներներին:4 Լիաժամկետ միսիոներները ուսուցում են ստանում, որ ուսուցանեն նրանց, ովքեր պատրաստ են ընդունելու ավետարանը: Նրանք օգնում են անդամներին կատարել միսիոներական աշխատանք, ոչ թե՝ հակառակը: Լիաժամկետ միսիոներները և անդամ միսիոներները, այդ առումով, գործընկերներ են, բերելով ավետարանը նրանց կյանքը, ում Տերը պատրաստել է այն ընդունելու համար:

Հեռարձակման ժամանակ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասաց. «Այժմ է ժամանակը, որպեսզի անդամներն ու միսիոներները համատեղ տքնեն Տիրոջ այգում՝ հոգիներ բերելով Նրա մոտ: Նա պատրաստել է միջոցներ մեզ համար, որպեսզի բազում եղանակներով կիսվենք ավետարանով: Իսկ եթե հավատքով կատարենք Իր աշխատանքը, Նա կաջակցի մեզ մեր ջանքերում»:5

Նկար
Elder missionaries teaching and contacting in Atlanta, Georgia.

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենը, խոսելով սիրո կարևորության մասին, ասել է. «Մենք գործում ենք միասին հավատքով և միասնականությամբ՝ հավատք, որ Տերը կառաջնորդի մեր քայլերը, և միասնականություն միմյանց և միսիոներների հետ, միշտ առաջանալով սիրով, որ ունենք Նրա նկատմամբ, միմյանց նկատմամբ և նրանց նկատմամբ, ում ծառայում ենք»:6

Ծխերի խորհուրդները ղեկավարում են, ծխերի միսիաների ղեկավարները համակարգում են

Եպիսկոպոսի ղեկավարությամբ ծխի խորհուրդը նպաստում և աջակցում է ծխի անդամների ջանքերին և համակարգում է դրանք՝ պլանավորելով և ղեկավարելով փրկության աշխատանքը ծխում:7

Որպես ծխի խորհրդի անդամ, ծխի միսիայի ղեկավարը «համակարգում է ծխի ջանքերը՝ ուղղված գտնելուն, ուսուցանելուն և մկրտելուն հետաքրքրվողներին: Նա համակարգում է այս աշխատանքը լիաժամկետ միսիոներների հետ»:8

Նկար
Bishopric and ward leaders meeting together in a ward council meeting.

Խոսելով ծխերի միսիաների ղեկավարների հետ, Երեց Նելսոնն ասաց. «Օգնեք [միսիոներներին] լրացնել իրենց պայմանավորվածությունների տետրերը իմաստալի հնարավորություններով և հանդիպումներով, որպեսզի նրանք ժամանակ չունենան թակելու դռները, որ գտնեն և ուսուցանեն մարդկանց: … [Դուք] կապող օղակ եք միսիոներների, ծխի խորհրդի և ծխի անդամների միջև»:9

Հաջողության իրական ցուցանիշը

Որպես Վերջին Օրերի Սրբեր մենք օրհնված ենք ապրելու այս ժամանակներում, երբ Տերն արագացնում է Իր աշխատանքը: Քանի որ Աստված որոշակի նպատակ ունի, տեղավորելով մեզ Երկրի վրա այս ժամանակ, մենք ունակություն ունենք անելու ավելին, քան կարծում ենք, թե կարող ենք: Եթե մենք բարությամբ և սիրով հասնենք նրանց, ովքեր մեր ընկերության և օգնության կարիքն ունեն, մենք չենք տապալի մեր աշխատանքը: Միսիոներական հաջողությունը կախված է ոգեշնչմանը հետևելուց, որը ներթափանցում է մեր միտքը և սիրտը և պարզապես հրավիրում մյուսներին մեր ավետարանակենտրոն կյանքը: Հաջողության ցուցանիշը հրավերն է, ոչ թե այն, որ մարդիկ մկրտվում են կամ ակտիվ դառնում Եկեղեցում: Ինչպես ասել է Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, այսօր միսիոներների մի մեծ բանակ մուտք է գործում միսիայի դաշտ. «Սա այն ժամն է, երբ մենք պետք է ասենք. «Ահա՛, ես»: Բոլորս պետք է ծրագրենք և օգտագործենք այս երկնային միջոցը հնարավորինս արդյունավետ ձևով»:10

Նկար
An elder missionary talking to a male passenger on a bus.

Ժամանակն է, որ յուրաքանչյուրս ավելի հստակ հասկանա իրր դերը փրկության աշխատանքն արագացնելու գործընթացում: Կատարելով անդամների միսիոներական աշխատանք, նորադարձներին պահելով և ակտիվացնելով քիչ-ակտիվ անդամներին, կատարելով տաճարային և ընտանիքի պատմության աշխատանք և ուսուցանելով ավետարանը որպես մեր կյանքի բնականոն մաս, մենք կունենանք մեծ ուրախություն և կշնորհվենք հոգևոր պարգևներով, որոնք հարկավոր են մեզ, որպեսզի ամրացնենք Եկեղեցին 21-րդ դարում:

Հղումներ

  1. Տես Handbook 2: Administering the Church (2010), գլուխ 5:

  2. Ռասսել Մ. Նելսոն, Փրկության աշխատանքը. Ղեկավարների համաշխարհային հեռարձակում, 23 հունիսի, 2013, hasteningthework.lds.org:

  3. Տես Ձեռնարկ 2, 5.1.6; 5.1.9:

  4. Տես Ձեռնարկ 2, 5.1.6:

  5. Թոմաս Ս. Մոնսոն, Փրկության աշխատանքը, hasteningthework.lds.org:

  6. Նիլ Լ. Անդերսեն, Փրկության աշխատանքը, hasteningthework.lds.org:

  7. Տես Ձեռնարկ 2, 5.1.2:

  8. Ձեռնարկ 2, 5.1.3:

  9. Ռասսել Մ. Նելսոն, Փրկության աշխատանքը, hasteningthework.lds.org:

  10. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, Փրկության աշխատանքը, hasteningthework.lds.org:

Լուսանկարը՝ Դեյվիդ Սթոքերի

Լուսանկարները՝ Ջոն Լյուքի և Քոդի Բելլի