2013
Նկարներով տուփը
Հոկտեմբեր 2013


Նկարներով տուփը

Սինդի Հեգի, Ալբերտա, Կանադա

Մի քանի տարի առաջ ամուսնուս հետ դատարկում էինք աղբը տեղի աղբավայրում, երբ նկատեցի, որ այնտեղ աշխատող կանանցից մեկը, վերցնելով մի տուփ, պատրաստվում էր նետել վառարանի մեջ: Հանկարծ տուփը բացվեց և միջից լուսանկարներ թափվեցին:

Այդ պահին ուժեղ զգացողություն ունեցա, որ պետք է մոտենամ և վերցնեմ նկարներով տուփը: Արագ մեքենայից դուրս եկա և օգնեցի հավաքել լուսանկարները: Մենք երկուսս էլ զգացինք, որ լուսանկարները սխալմամբ են դեն նետվել, և ես նրան համոզեցի, որ թույլ տար վերցնեյի դրանք և փորձեյի գտնել տիրոջը:

Տուփի միջի հարյուրավոր լուսանկարների մեջ արագ նայելով, գտա մի ծրար, որը հասցեագրված էր ինչ-որ մեկին Վարբուրգում, Ալբերտա, Կանադա: Հաջորդող մի քանի տարվա ընթացքում ես մի քանի նամակ գրեցի նույն ազգանունով տարբեր մարդկանց, սակայն ոչ մի պատասխան չստացա:

Տանը համացանց ունենալուց հետո, ես պարզեցի, որ կար պատմական կազմակերպություն Վարբուրգում: Ես հարցում ուղարկեցի պարզելու համար, թե արդյոք այդ կազմակերպության աշխատողներից որևէ մեկին ծանոթ էին այն անունները, որոնք գրված էին լուսանկարների ետևում:

Մեկ ամիս անց մի տղամարդ զանգահարեց, որի հետ կապնվել էր այդ կազմակերպությունը: Նա ասաց, որ իր քույրն էր ապրում մեզ մոտ, և հարցրեց, արդյոք կարող է նա տեսնել այդ լուսանկարները: Իհարկե, ասացինք՝ այո:

Հաջորդ օրը, Ֆլոյդ և Բեթ Հոթորները, երկուսն էլ Վերջին Օրերի Սրբեր, եկան տեսնելու լուսանկարները: Երբ ես բացեցի տուփը, Եղբայր Հոթորն ասաց. «Ահա՛, նա», - ցույց տալով առաջին լուսանկարը: Դա Քույր Հոթորնի պապիկի նկարն էր:

Նայելով նկարները Եղբայր և Քույր Հոթորները մեզ պատմություններ պատմեցին լուսանկարներում պատկերված մարդկանց մասին: Հոթորները համոզված էին, որ նկարները դեն նետած անձնավորությունը իրենց հետ կապ չուներ, և պատկերացում չունեին, թե ինչու էին լուսանկարները հայտնվել աղբանոցում:

Ես հաստատ համոզված եմ, որ Երկնային Հայրն օգնեց ինձ վերադարձնել լուսանկարները Հոթորների ընտանիքին: Ես վկայում եմ, որ ընտանեկան պատմության աշխատանքն ամենակարևոր աշխատանքներից մեկն է, որ պետք է անել: Եթե ցանկանում ենք կատարել այդ աշխատանքը, Տերը կօգնի մեզ: