2013
Ուղղակի ժպտացեք և ասեք` ոչ:
Հոկտեմբեր 2013


Ուղղակի ժպտացեք և աՍեՔ՝ ոչ

Հեղինակն ապրում է Մեթրո Մանիլայում, Ֆիլիպիններում:

Ես մերժեցի խմելու առաջարկները, բայց այժմ ընկերության նախագահը առաջարկում էր ինձ մի բաժակ գինի:

Նկար
A woman being offered alcoholic drinks.

Նկարազարդումները՝ Սուդի Մակքոլոնի

Մի ամառ ես մասնակցեցի վերապատրաստման Ֆիլիպինների Բիկոլ կղզում: Օվկիանոսի տեսարանը սքանչելի էր, և ես մեծ անհամբերությամբ էի սպասում ամեն առավոտին:

Սակայն ես սարսափում էի երեկոներից: Դա այն ժամանակ է, երբ մարդիկ ճամբարում սկսում էին խմել և երեկույթներ անցկացնել: Այդպիսի երկոների համար հրավերներ հաճախ էին լինում և ես ու իմ ընկերակիցները ստիպված էինք մասնակցել, քանի որ չմասնակցելը կարող էր անհարագալից լինել:

Առաջին երեկույթը ողջույնի երեկո էր նոր վերապատարաստվողների համար: Ես վախենում էի գնալ, որովհետև ես գրեթե համոզված էի, որ նրանք մեզ խմիչքներ կառաջարկեին, և ես համոզված չէի, թե ինչպես մերժեի: Ես զանգահարեցի իմ ծխի մի ընկերոջ, և նա տվեց ինձ մի հրաշալի խորհուրդ, որն ինձ վստահություն ներշնչեց:

Երբ երեկույթը սկսվեց, նրանք մեզ խմիչքներ առաջարկեցին, բայց բարեբախտաբար չէին ստիպում մեզ խմել: Քանի որ իմ ընկերակից վերապատարաստվողները ընդունել էին իմ չխմելու դիրքորոշումը, մյուս հրավերները մերժելն այժմ ավելի հեշտ էր ինձ համար– մինչև ընդհուպ մի գիշեր: Այդ երեկույթներից մեկի ժամանակ ընկերության նախագահը եկավ: Նա բերել էր մի շիշ լամբանոգ (տեղական գինի, որը պատրաստում են կոկոսից): Նրա ժամանումից ոչ շատ անց, ես տեսա թե ինչպես էր նա գինի լցնում: Ապա նա ասաց. «Դուք պետք է սովորեք, թե ինչպես խմեք» և տվեց բաժակը մասնակիցներից մեկին: Նա արագ խմեց այն:

Սիրտս սկսեց ուժեղ բաբախել: Շուտով իմ հերթն էր լինելու: Ես մտքումս շշնջում էի ինքս ինձ. «Ես չեմ խմի այն: Ես չեմ խմի այն»: Ապա տեսա նախագահին, որը գինով բաժակն ինձ էր մեկնել: Ես չգիտեի, թե ինչ անեի: Իմ ընկերակիցներն ինձ էին նայում, սպասելով տեսնելու, թե ինչ էի անելու: Ես ժպտացի նախագահին և համեստորեն ասացի. «Ներեցեք, պարոն, բայց ես չեմ խմում:»

Ես գիտեի, որ նա հիասթափված էր: Նա հարցրեց, թե ինչու չէի խմում: Ես ասացի. «Ես Մորմոն եմ»:

Նա ասաց. «Ես չեմ լսել այդ կրոնի մասին: Այն հնչում է ինչ որ ուտելիքի տեսակի նման»: Բոլորը ծիծաղեցին:

Ես ևս ժպտացի, ոչ թե նրա կատակի պատճառով, այլ այն պատճառով, որ գիտեի ճիշտ էի վարվել:

Ոչ ոք այլևս ինձ կրկին խմիչք չառաջարկեց: Բայց ծաղրանքը դեռ չէր դադարել, նույնիսկ իմ իսկ ընկերների կողմից: Մեկը նույնիսկ ասաց, որ ես ստում եմ, և չէր պատկերացնում, որ Եկեղեցու անդամները չեն խմում: Այդ ժամանակ ես զգացի այն ճնշումները, որոնք գալիս են Եկեղեցու անդամներին:

Այդ կղզում իմ մնալն ինձ շատ բաներ սովորեցրեց, ոչ թե գիտականորեն, այլ հոգևոր առումով: Ես սովորեցի, որ ծաղրուծանակը երբեք գուցե չդադարի, բայց Տիրոջ Հոգին միշտ կառաջնորդի ձեզ անել այն, ինչ ճիշտ է: