2013
Ջենի նվերը
Հոկտեմբեր 2013


Ջենի նվերը

Հեղինակն ապրում է Յուտայում, ԱՄՆ:

Ավագ դպրոցում ես մի շարք սխալ ընտրություններ կատարեցի: Այդ ընտրություններն առաջ բերեցին լուրջ հետևանքներ և տխրություն, և ես որոշեցի օգտագործել իմ ամառային արձակուրդները, որպեսզի սկսեի փոխել իմ կյանքը: Երբ կրկին սկսվեցին դպրոցական պարապմունքները, ես ընդմիջումն անց էի կացնում դատարկ միջանցքներում, որ խուսափեի վատ ընկերակցություններից, որոնք պատրաստ էին կրկին ողջունել ինձ:

Ես երբեք այդքան միայնակ ինձ չէի զգացել:

Ապա Աստված ինձ մի նվեր տվեց. Նա ինձ մոտ ուղարկեց Ջենին: Նա երբեք չքննադատեց ինձ իմ սխալների համար, այլ դրա փոխարեն խրախուսեց ինձ շարունակ առաջ շարժվել ճիշտ ուղղությամբ: Իմանալը, որ նա դպրոցում կլիներ, օգնեց ինձ շարունակել իմ սուրբ գրությունները կարդալը և իմ վկայությունը մեծացնելը: Երբ եկան ավարտական օրերը, ես ապացուցեցի ինքս ինձ, որ ես հավատարիմ մնացի փոխվելու իմ գաղափարին:

Երբեմն ես խորհում եմ այն մասին, թե որտեղ ես կլինեի այսօր, եթե Ջենն ինձ օգնության չհասներ: Կկարողանայի՞ ես ամուր բռնվել իմ սկզբունքներից առանց նրա: Բարեբախտաբար, ես երբեք չեմ իմանա, քանի որ նա այնտեղ էր՝ իր ողջ սրտով պատրաստ և ցանկանում էր օգնել ինձ: