2013
Միանգամայն նոր սարկավագ
նախորդ հաջորդ

Միանգամայն նոր սարկավագ

«Եվ նաև, բոլոր նրանք, ովքեր ընդունում են այդ քահանայությունը, ընդունում են ինձ, ասում է Տերը» (ՎևՈՒ 84.35):

Հաղորդությունը բաժանելը մեծ պատասխանատվություն է: Ի՞նչ կպատահեր, եթե նա գործը փչացներ:

Բենջին կանգնել էր հայելու առջև, ուղղելով իր փողկապը: Նրա ճերմակ վերնաշապիկը և մուգ կապույտ տաբատը կատարելապես սազում էին: Նրա մազերը սանրված էին: Նա որոշակորեն պատրաստ էր երևում սարկավագ ձեռնադրվելու համար: Ուրեմն ինչո՞ւ էր այդպես լարված զգում:

Բենջին արագ վերցրեց սուրբ գրքերը և թողեց սենյակը: Նա փորձեց չմտածել այն մասին, թե որքան տարբեր կլինեին գործերն այսօր եկեղեցում: Եվ հետո քահանայության նոր պարտականությունն էր, որ անհանգստացնում էր նրան, երբ որ նա մտածում էր այդ մասին՝ հաղորդությունը բաժանելը: Իսկ ինչ կպատահեր եթե նա սխալ գործեր իր առաջին անգամվա ընթացքում հաջորդ շաբաթ: Նա փորձեց այդ մասին ևս մոռանալ, երբ նա դուրս եկավ տնից:

Հաղորդության ժողովը նույն ձևով գնաց ինչպես միշտ: Բայց հետո Բենջին քայլեց իր ընտանիքի հետ դեպի Եպիսկոպոս Սալազարի գրասենյակը: Սա որոշակիորեն տարբեր էր: Սովորաբար նա Երեխաների Միության ժողովի բացող մասին էր մասնակցում հենց այժմ:

Բենջին նստեց և Հայրիկը, եպիսկոպոսը, Երիտասարդ Տղամարդկանց նախագահը և եպիսկոպոսության խորհրդականները դրեցին իրենց ձեռքերը նրա գլխին: Հայրիկը նրան Ահարոնյան Քահանայություն շնորհեց: Օրհնության ժամանակ Բենջիի լարվածությունն անցավ: Նա հանգիստ և երջանիկ զգաց:

Բենջին կանգնեց և սեղմեց բոլորի ձեռքը: Ապա նա գրկախառնվեց Մայրիկի և իր եղբայր Ջեյի և իր փոքրիկ քույրիկի՝ Միրասոլի հետ:

Հետո նա գնաց Կիրակնօրյա Դպրոց: Չնայած նոր դասերը նույնը չէին ինչ որ Երեխաների Միությունում էին, դրանք դեռևս ծանոթ էին թվում: Դասը աղոթքի մասին էր: Նա շատ դասեր էր ունեցել Երեխաների Միությունում: Բենջին հանգստացած շունչ քաշեց: Գուցե սարկավագ լինելն այնքան էլ դժվար չի լինի:

«Դա հիանալի կլինի», - Բենջիին ասաց Ջեյը եկեղեցուց հետո: «Ես կօրհնեմ հաղորդությունը, իսկ դու կբաժանես»:

Բոլոր երկյուղները միանգամից վերադարձան: «Այո, հիանալի է», - հանգիստ ասաց նա: Հաղորդությունը բաժանելը հենց այն էր, ինչից Բենջին ամենաշատն էր անհանգստանում:

Այդ գիշեր Բենջին հայրիկին տեսավ բազմոցին նստած կարդալիս: «Ի՞նչ կլինի, եթե ես բաց թողնեմ որևէ մեկին և նրանք հաղորդությունը չստանան», հարցրեց նա: «Ի՞նչ կլինի, եթե ես սայթաքեմ»: Նա տեսավ դա հստակ ինչպես կեսօրին իր մտքում, սկուտեղը հատակին շրխկալիս և ջրով լի բաժակները տարբեր կողմեր թռչելիս:

Հայրիկը սեղմեց Բենջիի ուսը. «Ես հիշում եմ երբ առաջին անգամ բաժանեցի հաղորդությունը: Ես երևի ավելի լարված էի, քան դու հենց հիմա»:

Բենջին զարմանքից թարթեց աչքերը: «Դո՞ւ: Դու ոչնչից չես վախենում»:

Հայրիկը ծիծաղեց: «Ես վախեցել եմ շատ անգամներ: Գիտե՞ս ինչն ինձ օգնեց հաղթահարել լարվածությունս»:

Բենջին մի պահ մտածեց. «Աղո՞թքը»:

Հայրիկը ժպտաց: «Ճիշտ է: Աղոթքը: Եվ հայրս ինձ օրհնություն տվեց: Կուզենաս, որ քեզ օրհնություն տամ»:

Բենջին արագ գլխով արեց. «Այո, շատ եմ ուզում»:

Ընտանիքը հավաքվեց ճաշասենյակում: Հայրիկը դրեց իր ձեռքերը Բենջիի գլխին: Երբ Հայրիկը խոսեց, Բենջին զգաց, որ արցունքներ սկսեցին հայտնվել: «Հիշիր,- ասաց հայրիկն օրհնության մեջ,- դու ստացար քահանայությունը սրբազան արարողության միջոցով: Երկնային Հայրը տվել է մեզ քահանյություն, որպեսզի մենք կարողանանք ծառայել ուրիշներին: Եթե դու անես դա սրտի ողջ նվիրվածությամբ, դու կօրհնվես սրանում և բոլոր բաներում»:

Ողջ շաբաթ Բենջին աղոթեց օգնության համար: Հետևյալ կիրակի, աղոթատան առջևում նա միացավ սարկավագներին: Նա մոտիկից լսեց, թե ինչպես Ջեյն ասաց հացի օրհնությունը:

Հանկարծ նա կրկին անհանգստացավ: Արդյո՞ք կարող էր անել այդ: Դա այնքան կարևոր էր: Այնուհետև նա հիշեց հայրիկի օրհնության խոստումները: Նրա անհանգիստ զգացումները վերացան, երբ Հոգին իջավ նրա վրա:

Նա վերցրեց սկուտեղը և վստահորեն մոտեցավ իրեն հանձնարարված շարքերին: Զգուշորեն նա տվեց սկուտեղը առաջին շարքում նստած մի կնոջ:

Նա ժպտաց նրան: Բենջին նրան պատասխանեց ժպիտով, գիտենալով, որ նա ծառայում էր Տիրոջը:

Նկարները՝ Ադամ Կոֆորդի