2013
Հիսուսն օրհնում է մանուկներին
Հոկտեմբեր 2013


Մանուկների համար

Հիսուսն օրհնում է մանուկներին

Շատ մարդիկ հավաքվեցին Հիսուսի շուրջը: Նրանք ուզում էին լսել Նրա պատմած պատմությունները:

Երբ մարդիկ հիվանդ էին, Հիսուսը բժշկում էր նրանց: Նա բժշկում էր մարդկանց, ովքեր չէին կարողանում տեսնել: Նա բժշկում էր մարդկանց, ովքեր չէին կարողանում լսել:

Մի օր մի քանի մարդիկ իրենց փոքր երեխաներին բերեցին տեսնելու Հիսուսին: Նրանք ուզում էին, որ Նա իրենց երեխաներին օրհնություն տար: Հիսուսի աշակերտներն ասացին մարդկանց, որ չանհանգստացնեն Հիսուսին: Նրանք կարծում էին, որ Նա շատ զբաղված էր:

Հիսուսը խիստ զբաղված չէր: Նա ասաց աշակերտներին, որ թույլ տան երեխաներին գալ Իր մոտ: Նա ասաց, որ երկնքի թագավորությունը պատկանում է մարդկանց, ովքեր երեխաների նման են:

Հիսուսը սիրում է բոլոր երեխաներին: Նշանակություն չունի, թե ով եք դուք, թե ինչպիսի տեսք ունեք, կամ որտեղ եք ապրում: Հիսուսը սիրում է ձեզ:

Նկարազարդումները Շոն Ջ. Ք.Թեննեյի