2013
Մեր հրաշալի միսիոներական ժառանգությունը
Հոկտեմբեր 2013


Մեր հրաշալի միսիոներական ժառանգությունը

Բոլոր միսիոներները՝ անցյալի և ներկայիս, ծառայում են հույսով, որ ավելի լավացնեն ուրիշների կյանքը:

Այսօրվա միսիոներները շարունակում են երկիրը Տիրոջ գիտությամբ լցնելու մեծ ժառանգությունը (տես Եսայիա ԺԱ.9): Սկսած Աբրահամից մինչև Պետրոսը, Ամմոնը և Վիլֆորդ Վուդրուֆը, սուրբ գրությունների և Եկեղեցու պատմության միսիոներները ժամանակակից միսիոներներին տալիս են լավ օրինակներ:

Անկախ այն բանից, թե մենք անդամ միսիոներներ ենք, նախապատրաստվում ենք լիաժամկետ միսիոներական ծառայության, ծառայում ենք միսիայում կամ վերադառնում ենք միսիայից, մենք կարող ենք քաջալերում և ոգեշնչում ստանալ այս օրինակներից:

Մեր միսիոներական ժառանգությունը Աստվածաշնչում և Թանկագին Մարգարիտում

Հին Կտակարանի միսիոներները, ինչպես օրինակ Հովնանը, կանչվում էին, որ նախազգուշացնեն ժողովրդին (տես Եզեկիել 3.17–19): Հովնանի օրինակից մենք տեսնում ենք ապաշխարության և հնազանդության կարևորությունը: Աբրահամի պատմությունը մեզ սովորեցնում է Մելքիսեդեկյան Քահանայության ծագման և զորության մասին:

Նոր Կտակարանի միսիոներները, ինչպես օրինակ Պետրոսը և Պողոսը, աշխատում էին պահպանել Հիսուս Քրիստոսի ուսմունքները: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում աշխարհն ընկավ ուխտադրժության մեջ: Աստված վերականգնեց ավետարանը Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Մենք այժմ աշխատում ենք, ինչպես այդ միսիոներները աշխատեցին, պահպանել Հիսուս Քրիստոսի ուսմունքները և կիսվել դրանցով:

Նկար

Հովնանը Նինվեի ափին, Դենիել Ա. Լյուիս: Հովնանն ապաշխարեց և առաջ գնաց, քարոզելով և հաստատելով, որ Եհովան թագավորում է ամենուր և չի սահմանափակում Իր սերը մի ազգի կամ ժողովրդի համար (տես Հովնան 1–4):

© 2002 Դանիել Ա. Լուիս

Նկար

Պետրոսը և Հովհաննեսը կառավարիչների առջև Երուսաղեմում, Սայմոն Վեդդեր: Պետրոսը և Հովհաննեսը բերվեցին ատյանի առաջ, և քահանայապետերը հարցրեցին նրանց. «Չէ որ պատուիրելով պատուրիեցինք ձեզ՝ որ չսովորեցնէք այդ անունովը. եւ ահա Երուսաղէմը լցրիք ձեր ուսմունքովը: … Պետրոսը … պատասխանելով ասաց. Աստուծոյ պէտք է աւելի հնազանդել քան թե մարդկանց» (Գործք Առաքելոց Ե.28–29):

Տրամադրել է Եկեղեցու Պատմության Թանգարանը

Պողոս Առաքյալը, Քարել Սքրետա: Իր ճամփորդությունների ժամանակ և իր նամակներում Պողոսը բերում է զորեղ վկայություն Փրկչի մասին ողջ Փոքր Ասիայում և այդ ժամանակներում հայտնի երկրներից մեծ մասում:

BPK, Berlin / Gemaeldegalerie Alte Meister, Staatliche Kunstsammlungen, Dres / Elke Estel / Hans-Peter Klut / Art Resource, NY

Նկար

Մելքիսեդեկը օրհնում է Աբրամին [Աբրահամ], Վոլթեր Ռեյն: Մելքիսեդեկը օրհնեց Աբրամին (տես Ծննդոց ԺԴ.18–20) և նաև տվեց նրան քահանայություն (տես ՎևՈՒ 84.14): Մեկ ուրիշ անգամ Տերը հայտնվեց Աբրամին, ասելով. «Ես նպատակով եմ հեռացրել քեզ Խառանից, որ քեզ իմ ծառան դարձնեմ՝ օտար երկրում իմ անունը կրելու համար: … Եվ դու օրհնություն կլինես քո գալիք սերնդի համար, այնպես որ նրանք իրենց ձեռքերում կտանեն այս ծառայությունն ու Քահանայությունը բոլոր ազգերին»: (Աբրահամ 2.6, 9):

Տրամադրել է Եկեղեցու Պատմության Թանգարանը

Մեր միսիոներական ժառանգությունը Մորմոնի Գրքում

Ալման, Ամուղեկը, Մոսիայի որդիները և Սամուել Լամանացին Մորմոնի Գրքի հրաշալի միսիոներների ընդամենը մի քանի օրինակներ են: Նրանց միջոցով մենք տեսնում ենք ապաշխարության, հավատքի, հնազանդության և խիզախության օրինակներ: Նրանց նման մենք էլ կարող ենք վստահել Աստծուց ստացած ոգեշնչմանը և հայտնությանը, որ առաջնորդեն մեր միսիոներական ծառայությունը:

Նկար

Ամմոնը թագավոր Լամոնիի առջև, Գարի Լ. Քափ: Ամմոնը՝ Մոսիայի որդիներից մեկը, փրկեց թագավոր Լամոնիի հոտերը: Երբ թագավորը հարցրեց Ամմոնին, թե արդյոք նա ուղարկվել էր Աստծո կողմից, Ամմոնն ասաց, որ նա մի մարդ էր՝ կանչված Սուրբ Հոգու կողմից, որ սովորեցներ ավետարանը «[Լամոնիի] ժողովրդին, որպեսզի նրանք կարողանան բերվել իմացությանը նրա, ինչն արդար է և ճշմարիտ» (Ալմա 18.34):

© Գարի Լ. Քափ, բազմացումն արգելվում է

Նկար

Նա ավետիք բերեց իմ հոգուն, Վոլթեր Ռեյն: Մի հրեշտակ այցելեց Սամուել Լամանացուն և «ավետիք բերեց [Սամուելի] հոգուն» Փրկչի գալստյան վերաբերյալ (Հելաման 13.6–7): Որպես նեփիացիներին քարոզելու իր կոչման մի մաս, Սամուելը մագլցեց Զարահեմլա քաղաքի պատի վրա և կիսվեց ժողովրդի հետ այս ավետիքով:

Տրամադրել է Եկեղեցու Պատմության Թանգարանը

Մեր միսիոներական ժառանգությունը Վարդապետություն և Ուխտերում

Ավետարանի Վերականգնումից հետո միսիոներները խիստ կարևոր դեր էին կատարում: Դան Ջոնեսի, Օրսոն Հայդի և Փարլի Փ. Փրաթի նման միսիոներները կիսվում էին Մորմոնի Գրքով և Հիսուս Քրիստոսի ավետարանով: Ոմանք, ինչպես Մարգարե Ջոզեֆի եղբայր Սամուելը, ծառայում էին իրենց տան մոտակայքում: Ուրիշները ծառայում էին հեռվում, որ կիսեին ավետարանը այնպիսի վայրերում, ինչպես Թաիլանդը, Սենդվիչ կղզիները (Հավայան կղզիներ), Դանիան և Անգլիան:

Այս առաջին միսիոներները հաճախ ծառայում էին երկար և բազմաթիվ միսիաներ: Նրանք թողնում էին ծնողներին, սիրելիներին, կանանց, երեխաներին և թոռներին, ճիշտ ինչպես մենք: Նրանք ծառայում էին որպես հավատքի, քաջության, հնազանդության, տոկունության և ջանասիրության օրինակներ մեզ համար այսօր:

Նկար

Մորմոն քարոզիչները, Առնոլդ Ֆրայբերգ, ըստ Քրիսթեն Դալսգարդի բնօրինակի: Այս տեսարանը, որտեղ վաղ շրջանի Վերջին Օրերի Սրբերից մի միսիոներ սովորեցնում է Հիսուս Քրիստոսի ավետարանը դանիացի մի ընտանիքի, որ հավաքված են իրենց գյուղական տանը, բնորոշ էր 19-րդ դարի քարոզչական ջանքերին: Միսիոներները նաև սովորեցնում էին ճանապարհի անկյուններում կամ քաղաքի ժողովատների միջանցքներում:

© IRI, տրամադրել է Առնոլդ Ֆրայբերգը

Նկար

Վիլֆորդ Վուդրուֆը նախապատրաստվում է մկրտությունների Բենբո ագարակում, Ռիչարդ Ա. Մյուրեյ: 1840-ականներին Տերն առաջնորդեց Վիլֆորդ Վուդրուֆին Ջոն Բենբոյի ագարակ Հերֆորդշայում, Անգլիա: «Այնտեղ կային մարդիկ, ովքեր աղոթում էին բաների նախկին կարգի համար»,- գրել է Վիլֆորդը: «Հետևանքն այն եղավ, որ այնտեղ հասնելուց հետո առաջին երեսուն օրերի ընթացքում ես մկրտեցի վեց հարյուր հոգու: … Այդ երկրում ութ ամիս աշխատելուց հետո ես Եկեղեցի բերեցի ութ հարյուր հոգու: Ինչո՞ւ: Քանի որ այնտեղ կային մարդիկ, ովքեր նախապատրաստված էին Ավետարանի համար» (“Discourse,” Deseret Weekly, Nov. 7, 1896, 643):

Կառուցել մեր միսիոներական ժառանգության հիմքի վրա

Այն պահից սկսած, երբ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը 2012թ. հոկտեմբերի գերագույն համաժողովին հայտարարեց, որ երիտասարդ տղամարդիկ և կանայք կարող են միսիայի գնալ ավելի երիտասարդ տարիքում, տասնյակ հազարավոր Վերջին Օրերի սրբեր հավաքվեցին միսիաներում:

2013թ. ապրիլի գերագույն համաժողովում Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենն ավելացրեց իր վկայությունը միսիոներական աշխատանքի վերաբերյալ և խրախուսեց մեզանից յուրաքանչյուրին դառնալ այս ծավալվող հրաշքի կարևոր մասնիկը, օգնելով գտնել նրանց, ոքեր պատրաստ են լսելու ավետարանը. «Ճիշտ ինչպես Տերը ոգեշնչել է ավելի շատ միսիոներների, որ ծառայեն, Նա նաև արթնացնում է մտքերը և բացում է սրտերը ավելի շատ լավ ու ազնիվ մարդկանց, որ ընդունեն Իր միսիոներներին: Դուք արդեն իսկ գիտեք նրանց կամ կիմանաք նրանց: Նրանք ձեր ընտանիքում են և ապրում են ձեր հարևանությամբ: Նրանք փողոցում քայլում են ձեր կողքով, դպրոցում նստում են ձեր կողքին և կապվում են ձեզ հետ համացանցում» («Սա հրաշք է», Լիահոնա, մայիս 2013, 78):

Նկար

Նոր ժամանած միսիոներները սկսեցին մկրտել Սենդվիչ կղզիների (Հավայան կղզիներ) բնիկներին 1851թ.: Սա ավելի ուշ արված լուսանկար է:

Բազմացումն արգելվում է

Նկար

Ռահվիրաները փողոցներում, Քեն Սպենսեր: Այս երկու միսիոներները կիսվում են ավետարանով մի մարդու հետ գրախանութի դիմաց Նյու Բրունսվիչում, Նյու Ջերզի, ԱՄՆ:

Տրամադրել է Եկեղեցու Պատմության Թանգարանը

Նկար

Չհուսահատվող միսիոներները, Ջուի Ինգ Չեն: Եկեղեցու անդամները Տայվանում, ինչպես անդամ միսիոներներն ամենուր, փորձում են կիսվել ավետարանում և սուրբ գրություններում գտած իրենց ուրախությամբ: Սեղանին դրված են սուրբ գրությունները և բարձր կապույտ բեռնարկղի վրա ցուցադրված է Տայպեյ Տայվան տաճարը:

© IRI, տրամադրել է Ջուի Ինգ Չենը

Նկար

Լամանացիները կծաղկեն ինչպես վարդը, Ջոզելիտո Հեսուս Աքեվեդո Գարսիա: Այս պատկերը նկարագրում է միսիոներական աշխատանքի հոգին իսպաներեն խոսող մարդկանց մեջ: Երկու միսիոներներ պատրաստվում են ավետարանը քարոզելուն, մինչ մարդիկ զբաղված են իրենց ամենօրյա գործերով: Լիմա Պերու Տաճարը, որը գտնվում է փոքր տների արանքում և շրջապատված է տեղի կենդանիներով, ներկայացնում է Եկեղեցու աճը:

Տրամադրել է Եկեղեցու Պատմության Թանգարանը

Նկար

Վերջին Օրերի Սրբերի միսիոներները Սիերա Լեոնում, Էմիլի Վիլսոն: Առաջին միսիան Սիերա Լեոնում կազմավորվել էր Ֆրիթաունում 2007թ. հուլիսի 1-ին: 2012թ. դեկտեմբերի 2-ին Ֆրիթաունը դարձավ Եկեղեցու 3000-րդ ցիցը:

Տրամադրել է Եկեղեցու Պատմության Թանգարանը