2013
Մտքեր գերագույն համաժողովից
Հոկտեմբեր 2013


Հոկտեմբերյան համաժողովի օրագիր

Մտքեր գերագույն համաժողովից

Հեղինակն ապրում է Վաշինգտոնում, ԱՄՆ:

«Գուշակիր, թե ով է գալու ընթրիքին»:

Յուրաքանչյուր գերագույն համաժողովից տասնհինգ օր առաջ մեր ընտանիքը պատին ամրացնում է «Գուշակիր, թե՞ ով է գալու ընթրիքին» վերնագրով մեր ցուցանակը: Ապա մենք ավելացնում ենք մեր մարգարեների, տեսանողների և հայտնողների վերջին նկարները, որոնք վերցնում ենք Եկեղեցու նախորդ համաժողովի ամսագրերից:

Ես նախապատրաստվում եմ, տեղեկություններ հավաքելով այն մարգարեի մասին, ում մենք ողջունելու ենք այդ երեկո: Երբեմն ես տանը գտնում եմ առարկաներ, որպեսզի ներկայացնեմ իմ գտած տեղեկություններից մի քանիսը, և ես դնում եմ դրանք ափսեի մեջ: Ընթրիքի ընթացքում, երբ ես պատմություններ եմ պատմում յուրաքանչյուր առարկայի մասին, բոլորը փորձում են գուշակել, թե ով է նա: Մեկ ուրիշ անգամ ես պատմում եմ մեկ կամ երկու պատմություն, որով մարգարեն կիսվել էր նախորդ գերագույն համաժողովի ժամանակ:

Ես մնում եմ զարմացած, թե որքան բան են հիշում իմ երեխաները մեր սիրելի մարգարեների և առաքյալների մասին, և ես գիտեմ, որ այս հասարակ խաղը նաև մեծացրել է իմ սերը և գիտելիքը այս հրաշալի մարդկանց վերաբերյալ:

Համաժողովի իմ անձնական օրինակը

Երբ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենը և նրա կինը՝ Քեթին, այցելեցին մեզ ցցի համաժողվի ժամանակ, Քույր Անդերսենը կիսվեց մեզ հետ մի պատմությամբ: Նա ասաց, որ երբ նրանք ապրում էին Ֆրանսիայում, նա իրենց յուրաքանչյուր երեխայի համար պատրաստեց համաժողովի ելույթների կրկնօրինակները՝ նույնիսկ ամենափոքրերի համար: Նա ապշած էր, երբ իմացավ կրկնօրինակների գինը, որը շատ թանկ արժեր: Ապա մի հարց ծագեց նրա մտքում. «Ի՞նչ արժեք ունի ձեզ համար այն, որ ձեր ընտանիքն ունենա մարգարեի խոսքերը»:

Այս պատմությունն իրոք հուզեց ինձ, և ես փորձեցի այնպես անել, որ մեր ընտանիքում յուրաքանչյուրն ունենա համաժողովի ելույթների իր անձնական օրինակը: Մեր դուստրերը շատ ոգևորված էին: Մենք օգտագործեցինք դրանք ընտանեկան երեկոյի համար և սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ: Ինձ հաճելի էր տեսնել, որ իմ մի աղջիկն ինքնուրույն կարդում էր ելույթները և նշումներ էր անում իր մատիտով: Մյուս աղջիկս, որ վերջերս էր մկրտվել, խնդրում էր ինձ իր համար առանձին կարդալ ելույթները:

Համաժողովի կոչը

Որպես Սփոփող Միության դասի մի մաս, ես կոչ արեցի քույրերին վերանայել նախորդ համաժողովի ելույթները. որոշ քույրեր վերընթերցեցին ելույթները, մյուսները դիտեցին այն համացանցում: Մի շարք քույրեր ասացին, որ իրենք շատ ավելի պատրաստված էին իրենց զգում հաջորդ համաժողովի համար:

Լուսանկարը՝ Կառլոս Իսրայել Գուտերեզ Ռոբլեսի կողմից