2013
Մեր էջը

Մեր էջը

Ծնողներս ինձ սովորեցրել են ավետարանը և եղել են լավ օրինակ ինձ համար փոքր հասակից սկսած: Ես սովորեցի կարդալ սուրբգրքյան պատմվածքներ երեխաների համար, և ես այժմ սիրում եմ Մորմոնի Գիրքը: Ես կարդում եմ այն ամեն օր մենակ և իմ ընտանիքի հետ: Ամմոնը իմ սիրելի անձնավորությունն է Մորմոնի Գրքում: Նա մեծ միսիոներ էր, որն այն է ինչ ուզում եմ լինել, երբ մեծանամ:

Էստեբան Մ., 8 տարեկան, Կոլումբիա

Երբ իմ ընտանիքը արձակուրդում էր Պանամայում՝ մայրիկիս հայրենքում, ծնողներս տարան իմ փոքրիկ քրոջը՝ Յոլիբեթին և ինձ Պանամա քաղաքի Պանամայի Տաճարը: Մեր մայրիկը մեզ տարավ ձեռքով հպվելու տաճարի պատին: Հետագայում, երբ ես պատմեցի մայրիկիս, թե որքան երջանիկ ես զգացի, երբ մենք տաճարում էինք, նա ասաց, որ ես զգացել եմ Սուրբ Հոգին:

Սերգիո Բ. Կրտ., 7 տարեկան, Ֆլորիդա, ԱՄՆ

Պաշա Զ., 9 տարեկան, Ուկրաինա

Լետիցիա Ք., 6 տարեկան, երբ նա 3 տարեկան էր Բրազիլիայի Կուրտիբա Տաճարն ավարտվեց: Նա սիրում էր տաճար գնալ և գնում էր այնտեղ ամեն օր բաց դռների վերջին շաբաթվա ընթացքում: Նա հիմա էլ սիրում է տաճար գնալ և քայլել գեղեցիկ պարտեզների միջով: Լետիցիան սիրում է նաև նկարել և լողալ:

Երեխաների խումբ՝ Հետևեք Հիսուսին

Մաուրիզիո Դ., 11 տարեկան, Իտալիա, սիրում է հաղորդության ժողովը, որովհետև նա սովորում է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Նա սիրում է եկեղեցի գնալ, որովհետև ուրախ է և հետաքրքիր ու շատ գեղեցիկ: Նա երջանիկ է Եկեղեցում և շատ ընկերներ ունի:

Երբ մենք պատրաստվում էինք Մեքսիկայի Թիջուանա Տաճարի հողատարածքի բացմանը, մենք շատ երջանիկ էինք: Մենք որպես ընտանիք գնացինք ծառայություն մատուցելու: Մենք մաքրեցինք տաճարի հողատարածքը: Ես գիտեմ, որ Տերը կայցելի Իր տունը, երբ այն ավարտվի:

Հիսուս Ս., 6 տարեկան, Մեքսիկա

Սուրբ գրություններն ուսումնասիրելն օգնում է ինձ ընտրել ճիշտը:

«Ոսկե թիթեղները», Փ. Տույեթ Հոա, 10 տարեկան, Կամբոջիա

Ես ընտրում եմ ճիշտը, երբ հետևում եմ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին

Ն. ԹիԼինԴա, 8 տարեկան, Կամբոջիա

Իմ սիրելի մասը Մորոմնի Գրքում Նեփիի պատմությունն է և ճանապարհորդությունը ծովի վրայով:

Քելլի Ք., 10 տարեկան, Ֆիլիպիններ

Մենք պետք է կնքվենք տաճարում, որպեսզի հավերժ ապրենք որպես ընտանիք:

Շաննա Ք., 8 տարեկան, Ֆիլիպիններ

Ես սիրում եմ եկեղեցի գնալ իմ ընտանիքի հետ և սովորել Հիսուս Քրիստոսի մասին: Տանը ես սիրում եմ և սովորում սուրբգրյան պատմություններ, հիմներ երգել և խաղեր խաղալ ընտանեկան երեկոյի ընթացքում: Ավետարանն օրհնում է իմ ընտանիքը և օգնում ինձ երջանիկ զգալ: Ես արդեն տվել եմ Մորմոնի Գիրքը երեք դպրոցական ուսուցիչների և իմ լավագույն ընկերոջը՝ Միգուելին: Իմ սիրելի Երեխաների խմբի երգն է «Մենք կբերենք աշխարհին Նրա ճշմարտությունը» (Children’s Songbook, 172):

Մարթիմ Փ., 6 տարեկան, Պորտուգալիա

Հենրիկե Ս., 7 տարեկան, Բրազիլիա