2011
Սիրիր նրա մորը

Սիրիր նրա մորը

Ինչպե՞ս կարող է հայրը մեծացնել երջանիկ դուստր, որն ընտելացած կլինի մեր այսօրվա ավելի ու ավելի թունավոր դարձող աշխարհում: Պատասխանը ուսուցանվել է Տիրոջ մարգարեների կողմից:

Elaine S. Dalton

Խոսքերով չի կարելի նկարագրել այն սուրբ իրադարձությունը, երբ նորաթուխ հայրը իր ձեռքերում առաջին անգամ բռնում է իր նորածին դստերը: Այս տարի մեր որդիներից երեքը դարձան աղջիկ մանուկների նոր հայրեր: Երբ մեր հաղթանդամ, ամուր, ռեգբի խաղացող մեր տղան՝ Ջոնը, իր ձեռքերում պահել էր իր առաջին նորածին դստերը, նա նայեց նրան ակնածալից մեղմությամբ, ապա նայեց ինձ այնպիսի մի արտահայտությամբ, կարծես, ասում էր. «Ինչպե՞ս ես պետք է աղջիկ մեծացնեմ»:

Այս առավոտ, ես կուզենայի խոսել մեր որդիների և բոլոր հայրերի հետ: Ինչպե՞ս կարող է հայրը մեծացնել երջանիկ դուստր, որն ընտելացած կլինի մեր այսօրվա ավելի ու ավելի թունավոր դարձող աշխարհում: Պատասխանը ուսուցանվել է Տիրոջ մարգարեների կողմից: Դա պարզ և ճշմարիտ պատասխան է. «Ամենակարևոր բաները, որ հայրը կարող է անել իր [դստեր] համար, դա [նրա] մորը սիրելն է»:1 Նրանով, թե ինչպես դուք կսիրեք նրա մորը, դուք կուսուցանեք ձեր դստերը մեղմություն, հավատարմություն, հարգանք, կարեկցանք և նվիրում: Ձեր օրինակից նա կսովորի, թե ինչ պետք է ակնկալի երիտասարդ տղամարդկանցից և թե ինչ հատկանիշներ պետք է փնտրի ապագա ամուսնու մեջ: Նրանով, թե ինչպես եք դուք սիրում և հարգում ձեր կնոջը, դուք կարող եք ձեր դստերը ցույց տալ, որ նա երբեք չպետք է բավարարվի դրանից ավելի քչով: Ձեր օրինակը կսովորեցնի ձեր դստերը գնահատել կին լինելու պարգևը: Դուք ցույց եք տալիս նրան, որ նա մեր Երկնային Հոր դուստրն է, որը սիրում է իրեն:

Սիրեք նրա մորն այնքան շատ, որպեսզի ձեր ամուսնությունը սելեստիալ լինի: Ժամանակի և ողջ հավերժությունների համար տաճարային ամուսնությունը արժանի է ձեր ամենամեծ ջանքերին և բարձրագույն առաջնահերթությանը: Միայն նրանից հետո, երբ Նեփին ավարտեց տաճարը անապատում, նա ասաց. «Եվ … մենք ապրեցինք երջանիկ»:2 Այդ «երջանկությունը» գտնվում է տաճարում: Դա ուխտը պահելն է: Թույլ մի տվեք, որ որևէ ազդեցություն մտնի ձեր կյանք կամ ձեր տուն, որը վտանգի տակ կդնի ձեր ուխտերը կամ ձեր կնոջը և ընտանիքին ձեր նվիրվածությունը:

Երիտասարդ Կանանց կազմակերպությունում մենք օգնում ենք ձեր դստերը հասկանալ իր ինքնությունը՝ որպես Աստծո դուստր, և կարևորությունը՝ մնալու առաքինի և արժանի տաճարային օրհնություններին և տաճարային ամուսնությանը: Մենք ուսուցանում ենք ձեր դստերը սուրբ ուխտեր կապելու և դրանք պահելու կարևորությունը: Մենք սովորեցնում ենք նրան վճռել այժմ ապրել այնպես, որպեսզի նա միշտ կարողանա արժանի լինել մտնելու տաճար, և թույլ չտալ, որ որևէ բան հետաձգի, շեղի կամ որակազրկի նրան այդ նպատակը իրականացնելուց: Ձեր՝ որպես նրա հոր օրինակը, ավելի բարձրաձայն է խոսում, քան մեր կարևոր խոսքերը: Երիտասարդ կանայք մտահոգվում են իրենց հայրերի համար: Շատերը խոստովանում են, որ իրենց մեծագույն ցանկությունն է՝ որպես ընտանիք հավերժ միավորվելը: Նրանք ուզում են, որ դուք իրենց կողքին լինեք, երբ իրենք գնում են տաճար կամ ամուսնանում են տաճարում: Մոտ մնացեք ձեր դստերը և օգնեք նրան պատրաստվել և արժանի մնալ տաճարին: Երբ նա դառնա 12 տարեկան, նրան հաճախ ձեզ հետ տաճար տարեք՝ ձեր նախնիների և մյուսների համար մկրտություններ կատարելու համար: Նա ընդմիշտ կփայփայի այդ հուշերը:

Այսօր տարածված է մի մշակույթ, որը փորձում է քայքայել և ցածրացնել ձեր հավերժական դերը որպես հայրապետ և հայր, ինչպես նաև նվազագույնի հասցնել ձեր առավել կարևոր պարտականությունները: Դրանք տրվել են ձեր «աստվածային ծրագրով» և որպես հայրեր դուք «պետք է ղեկավարեք ձեր ընտանիքները սիրով և առաքինությամբ, և պատասխանատու լինեք ապահովելու ընտանիքի կենսական կարիքներն ու պաշտպանությունը»:3

Հայրեր, ըստ սահմանման, դուք ձեր տների, ձեր կանանց և ձեր երեխաների պահապաններն եք: Այսօր «հեշտ չէ պաշտպանել ընտանիքը չարի ներխուժումներից [նրանց] մտքեր և հոգիներ: … Այդ ազդեցությունները կարող են ազատորեն մտնել և մտնում են տուն: Սատանան [շատ խելացի է]: Նա կարիք չունի ջարդելու դուռը»:4

Հայրեր, դուք պետք է լինեք առաքինության պահապաններ: «Քահանայություն կրողը առաքինի է: Առաքինի պահվածքը ենթադրում է, որ [դուք ունեք] մաքուր մտքեր և մաքուր գործեր: … Առաքինությունը … աստվածայնության հատկանիշ է: … [Այն] մոտ է սրբությանը»:5 Երիտասարդ Կանանց քրիստոսանման արժեքները ներառում են առաքինության արժեքը: Մենք այսօր ձեզ ենք վստահում, որպեսզի միանաք մեզ, առաջնորդելով աշխարհը դեպի առաքինության վերադարձը: Դա անելու համար, դուք «պետք է առաքինություն և սրբություն գործադրեք»,6 հանելով ձեր կյանքից այն ամենը, ինչ չար է և անհարիր Նրան, ով կրում է Աստծո սուրբ քահանայությունը: «Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար. այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ. և … Սուրբ Հոգին կլինի քո մշտական ընկերը»:7 Այնպես որ, ուշադիր եղեք, թե ինչ եք դիտում կամ կարդում զվարճացնող լրատվամիջոցներում: Ձեր անձնական առաքինությունը օրինակ է ծառայելու ձեր դուստրերին, ինչպես նաև որդիներին, որպեսզի իմանան, թե ինչպիսին պետք է լինի իսկական ուժը և քաջությունը: Լինելով ձեր սեփական կյանքի, ձեր տան և ձեր երեխաների կյանքի առաքինության պահապանը, դուք ցույց եք տալիս ձեր կնոջը և դուստրերին, թե որն է իսկական սերը: Ձեր անձնական մաքրությունը ձեզ զորություն կպարգևի:

Դուք ձեր դստեր պահապանն եք ավելի, քան միայն իրավական առումով: Ներկա եղեք ձեր դստեր կյանքում: Թող նա իմանա ձեր չափանիշները, ձեր ակնկալիքները, ձեր հույսերը և երազանքները՝ նրա հաջողությունների և երջանկության վերաբերյալ: Հարցազրույց ունեցեք նրա հետ, ծանոթացեք նրա ընկերների և, երբ ժամանակը գա, նրա երիտասարդների հետ: Օգնեք նրան հասկանալ կրթության կարևորությունը: Օգնեք նրան հասկանալ, որ համեստության չափանիշը պաշտպանություն է հանդիսանում: Օգնեք նրան ընտրել այնպիսի երաժշտություն և լրատվամիջոցներ, որը հրավիրում է Հոգին և համապատասխանում է նրա աստվածային ինքնությանը: Եղեք նրա կյանքի ակտիվ մասը: Եվ եթե, իր դեռահաս շրջանում, նա ժամանակին չի վերադառնում տուն ժամադրությունից, գնացեք նրա ետևից: Նա կդիմադրի և կհայտարարի, որ դուք կործանում եք իր հասարակական կյանքը, բայց նա ներքուստ կիմանա, որ դուք սիրում եք իրեն և նրա պահապանն եք, որովհետև բավականաչափ մտահոգվում եք նրա մասին:

Դուք սովորական տղամարդիկ չեք: Նախաերկրային իրականություններում ձեր քաջության շնորհիվ դուք արժանացել եք ղեկավարներ լինելուն և քահանայության զորություն կրելուն: Այնտեղ դուք դրսևորել եք «մեծ հավատք ու բարի գործեր» և դուք այժմ այստեղ եք նույնն անելու համար:8 Ձեր քահանայությունը ձեզ առանձնացնում է մյուսներից:

Մի քանի շաբաթ անց մեր երեք որդիները իրենց փոքր դուստրերին պետք է անուններ և օրհնություններ տան: Ես հույսով եմ, որ դա կլինի առաջինը քահանայության այն բազմաթիվ օրհնություններից, որ նրանք կստանան իրենց հայրերից, քանի որ այն աշխարհում, որում նրանք մեծանալու են, նրանք այդ օրհնությունների կարիքը կունենան: Ձեր դուստրը կփայփայի քահանայությունը և իր սրտում կվճռի, որ սա է այն, ինչ նա ցանկանում է ունենալ իր ապագա տանը և ընտանիքում: Միշտ հիշեք, «որ քահանայության իրավունքներն անբաժանորեն կապված են երկնքի զորությունների հետ» և կարող են «կառավարվել … միայն արդարության սկզբունքների հիման վրա»:9

Դուք գիտ՞եք, որ ձեր դստեր հերոսն եք: Իմ հայրը եղել է իմ հերոսը: Ես ամեն երեկո սպասում էի նրան աշխատանքից մեր տան աստիճաններին նստած: Նա բարձրացնում էր ինձ, պտտում իր շուրջը, ապա դնում իմ ոտքերը իր մեծ կոշիկների վրա և մենք պարելով տուն էինք մտնում: Ինձ դուր էր գալիս փորձել հետևել նրա յուրաքանչյուր քայլին: Մինչ այժմ ես այդպես էլ անում եմ:

Հայրեր, ձեր վկայությունը զորեղ ազդեցություն ունի ձեր դուստրերի վրա: Ես գիտեի, որ հայրս վկայություն ուներ: Ես գիտեի, որ սիրում էր Տիրոջը: Եվ որովհետև իմ հայրը սիրում էր Տիրոջը, ես նույնպես սիրում էի: Ես գիտեի, որ նա հոգ էր տանում այրիների համար, որովհետև նա արձակուրդ վերցրեց, որպեսզի ներկեր մեր հարևան այրի կնոջ տունը: Կարծում եմ, դա ամենալավ արձակուրդն էր, որը մեր ընտանիքը երբևէ անց էր կացրել, որովհետև նա սովորեցրեց ինձ ներկել: Դուք կօրհնեք ձեր դստեր կյանքը ապագա տարիների համար, եթե ուղիներ փնտրեք նրա հետ ժամանակ անցկացնելու և ձեր վկայությամբ կիսվելու:

Մորմոնի Գրքում, Աբիշը դարձի եկավ նրանից հետո, երբ նրա հայրը կիսվեց իր նշանակալից տեսիլքով: Տարիներ շարունակ նա պահել է իր սրտում այդ վկայությունը և արդարակեցորեն ապրել շատ ամբարիշտ հասարակության մեջ: Ապա եկավ ժամանակը, երբ նա այլևս չէր կարող լուռ մնալ, և նա վազեց տնից տուն՝ կիսվելով իր վկայությամբ և հրաշքով, որին ականատես էր եղել թագավորի պալատում: Աբիշի դարձի և վկայության զորությունը վճռական դեր ունեցավ մի ամբողջ հասարակություն փոխելու գործում: Այն մարդիկ, ովքեր լսեցին նրա վկայությունը, «դարձի եկան առ Տերը, [և] երբեք չհեռացան», իսկ նրանց որդիները դարձան քաջ մարտիկներ:10

Ինչպես ասվում է օրհներգում. «Բարձրացեք, Աստծո տղամարդիկ»: 11 Այս կոչը ուղղված է ձեզ՝ տղամարդկանց, ովքեր կրում են Աստծո սուրբ քահանայությունը: Թող որ ձեր մասին ասեն, ինչպես ասվել է Մորոնի զորապետի մասին.

«[Նա] մի ուժեղ և զորեղ մարդ էր … կատարյալ հասկացողության տեր, … մի մարդ էր, որը հաստատուն էր Քրիստոսի հավատքում: …

Եթե բոլոր մարդիկ եղած լինեին, և մնային, և երբևէ լինեին Մորոնիի նման, ահա, նույնիսկ դժոխքի զորությունները հավիտյան կսասանվեին … , դևը երբեք զորություն չէր ունենա մարդկանց զավակների սրտերի վրա»:12

Եղբայրներ, հայրեր, երիտասարդ տղամարդիկ, «հավատարիմ եղեք ձեր արքայական միջուկին»:13

Ուրեմն, ինչպե՞ս մեծացնել աղջկան: Սիրեք նրա մորը: Առաջնորդեք ձեր ընտանիքին դեպի տաճար, եղեք առաքինության պահապաններ և մեծարեք ձեր քահանայությունը: Հայրեր, ձեզ են վստահվել մեր Երկնային Հոր արքայական դուստրերը: Նրանք առաքինի են և ընտրյալ: Իմ աղոթքն է, որ դուք նրանց լավ նայեք, ամրացնեք նրանց, առաքինության օրինակ ծառայեք և ուսուցանեք նրանց գնալ Փրկչի հետքերով, քանզի Նա ապրում է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: