2011
Ուսուցանել համաձայն Հոգու ձևի
նախորդ հաջորդ

Ուսուցանել համաձայն Հոգու ձևի

Չնայած մենք բոլորս ուսուցիչներ ենք, մենք պետք է լիովին հասկանանք, որ Սուրբ Հոգին է ուսուցիչը և վկան ամեն ճշմարտության:

Matthew O. Richardson

Շատ տարիներ առաջ իմ ընկերակից միսիոների հետ գտնվում էի միսիոներական ուսուցման կենտրոնում, երբ լսեցի, ինչպես մի երեխա ասաց. «Տատիկ, նրանք իսկակա՞ն միսիոներներ են»: Ես շրջվեցի, տեսնելով իր տատիկի ձեռքը բռնած մի փոքրիկ աղջկա, որը մատնացույց էր անում ինձ և ընկերակցիս: Ես ժպտացի, մեկնեցի ձեռքս, ուղիղ նայեցի նրա աչքերին և ասացի. «Ողջույն, ես Երեց Ռիչարդսոնն եմ, և մենք իսկական միսիոներներ ենք»: Նրա դեմքը շողում էր, երբ ետ նայեց ինձ՝ հուզված, որ գտնվում էր իսկական միսիոներների հետ:

Ես հեռացա այդ փորձառությունից՝ ավելի մեծ նվիրումով: Ես ուզում էի լինել այնպիսի միսիոներ, որ Փրկիչը, իմ ընտանիքն ու այս փոքրիկ աղջիկն էին սպասում, որ լինեմ: Հաջորդ երկու տարիների ընթացքում ես ջանք չէի խնայում, որպեսզի երևայի, մտածեյի, գործեյի և հատկապես ուսուցանեյի իսկական միսիոների պես:

Տուն վերադառնալուց հետո, հետզհետե ակնհայտ դարձավ, որ չնայած ես թողել էի իմ միսիան, միսան չէր թողել ինձ: Փաստորեն , նույնիսկ այս բոլոր տարիներից հետո, ես դեռ զգում եմ, որ իմ միսիան կյանքիս երկու լավագույն տարիներն էին: Իմ միսիայից քաղած անսպասելի դասերից էր այդ փոքրիկ աղջկա ձայնը: Միայն այժմ ես այն լսում էի մտքումս այսպես. «Տատիկ, դա իսկակա՞ն քահանայություն կրող է»; «Տատիկ, դա իսկակա՞ն ամուսին է, կամ իսկակա՞ն հայր, կամ՝ Եկեղեցու իսկակա՞ն անդամ է»:

Ես սովորեցի, որ մեր կյանքի ամեն տեսակյունից իսկական դառնալը այնպիսի ձևով ուսուցանելու մեր կարողությունն է, որը չի սահմանափակում գիտելիքը: Իսկական կյանքը պահանջում է իսկական գիտելիք, որը կախված է իսկական ուսուցումից: Արդյունավետ ուսուցանելու պատասխանատվությունը սահմանափակված չէ նրանցով, ովքեր ուսուցիչների պաշտոնական կոչումներ ունեն:1 Փաստորեն, ամեն ընտանիքի անդամ, Եկեղեցու ղեկավար և Եկեղեցու անդամ (ներառյալ երիտասարդներն ու երեխաները) պատասխանատվություն ունեն ուսուցանելու:

Չնայած մենք բոլորս ուսուցիչներ ենք, մենք պետք է լիովին հասկանանք, որ Սուրբ Հոգին է իսկական ուսուցիչը և վկան ամեն ճշմարտության: Նրանք, ովքեր լիովին չեն հասկանում այս, կամ էլ փորձում են փոխարինել Սուրբ Հոգուն և ամեն ինչ անել ինքնուրույն, քաղաքավարի ձևով հրավիրում են Հոգուն լինել իրենց հետ, բայց որպես օգնական, երբ իրականում, նրանք ուղղակի«առանց ուսումնասիրելու կամ նախապատրաստվելու» են ուսուցանում: Բոլոր ծնողները, ղեկավարները և ուսուցիչները պարտականություն ունեն ուսուցանելու «Հոգով»:2 Նրանք չպետք է ուսուցանեն, «Հոգուց առաջ» կամ «ետ» ընկնելով, այլ՝ «Հոգու միջոցով», որպեսզի Հոգին կարողանա ուսուցանել ճշմարտությունը անսահմանափակորեն:

Մորոնին օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես կարող ենք «ուսուցանել Հոգով» առանց փոխարինելու, թուլացնելու, վանելու Սուրբ Հոգին որպես իսկական ուսուցիչ: Մորոնին ասում էր, որ Սրբերը ղեկավարում էին իրենց փորձառությունները «համաձայն Հոգու ներգործումների ձևին»:3 Սա պահանջում է ավելին, քան ուղղակի Հոգին մեզ հետ ունենալը: Ղեկավարվել Սուրբ Հոգու «ձևով» նշանակում է, որ մենք գուցե կարիք ունենք փոխելու ուսուցանման մեր ձևը, ընդօրինակելով այն ձևին, որով ուսւոցանում է Սուրբ Հոգին: Երբ մենք համաձայնեցնում ենք մեր ձևը Սուրբ Հոգու ձևին, ապա Սուրբ Հոգին կարող է ուսուցանել և վկայել առանց սահմանափակման: Այս կարևոր համաձայնեցումը կարելի է բացատրել հետևյալ օրինակով.

Շատ տարիներ առաջ երեխաներս և ես բարձրացանք Սաութ Սիսթերի գագաթը՝ 3,157մ. բարձրությամբ մի լեռ Օրեգանում: Մի քանի ժամից մենք հանդիպեցինք մի երկար, 45 աստիճան թեքությամբ, մանր հրաբխային քարերով պատված լանջի: Գագաթը պահելով մեր տեսադաշտում, մենք առաջ շարժվեցինք, շուտով հասկանալով, որ յուրաքանչյուր քայլի հետ մեր ոտքերը խրվում էին քարերի մեջ, ստիպելով մեզ մի քանի մատնաչափ ետ սահել: Իմ 12 տարեկան որդին գնում էր առջևից, իսկ ես մնացի իմ ութ տարեկան դստեր հետ: Հոգնածությունը և հուսահատությունը շուտով մեր մեջ սողոսկեց և նա սրտնեղվեց մտածելով, որ ինքը սարի գագաթին երևի չկարողանար միանալ իր եղբորը: Իմ առաջին մղումն էր տանել նրան: Հոգիս կամենում էր, բայց, ավաղ, մարմինս տկար էր: Մենք նստեցինք ժայռակտորների վրա, գնահատեցինք մեր իրավիճակը և նոր ծրագիր կազմեցինք: Ես նրան ասացի, որ իր ձեռքերը անդրավարտիքիս ետևի գրպաններում դնելով ամուր բռներ և ամենակարևորը հենց որ ես բարձրացնեի ոտքս քայլ կատարելու համար, նա արագ պիտի դներ իր ոտքը իմ ոտնատեղում: Նա կրկնօրինակում էր իմ յուրաքանչյուր շարժումը և հավատում, որ կբարձրանար՝ բռնվելով իմ գրպաններից: Մեզ մի հավերժություն թվաց մինչև հասանք սարի գագաթին: Նրա դեմքի հրճվանքի և բավարարվածության արտահայտությունը անգնահատելի էր: Այո, նա և իր եղբայրը, իմ կարծիքով, իսկական լեռնագնացներ են:

Դստերս հաջողությունը արդյունք էր իր ջանասեր ջանքերի և նրա, թե որքան լավ էր նա կարողանում քայլել այն ձևով, որով ես էի քայլում: Երբ նա իր շարժումները ներդաշնակ դարձրեց իմ շարժումների հետ, մենք միասին հասանք մի ռիթմի, որը թույլ տվեց օգտագործել իմ լրիվ էներգիան: Նույնը տեղի է ունենում, երբ մենք ուսուցանում ենք «համաձայն Հոգու ներգործումների ձևին»: Երբ մենք համաձանեցնում ենք մեր ուսուցման ձևը Սուրբ Հոգու ձևի հետ, Հոգին զորացնում է մեզ, և միևնույն ժամանակ չի սահմանափակվում: Սա հիշելով, խնդրում եմ հաշվի առեք «հոգու ներգործումների» երկու հիմնական ձևերը, որոնք արժե, որ մենք ընդօրինակենք:

Առաջինը, Սուրբ Հոգին ուսուցանում է անձնավորություններին շատ անհատական ձևով: Դա հնարավորություն է տալիս մեզ անձնապես իմանալ ճշմարտությունը: Մեր տարբեր կարիքների, հանգամանքների և առաջընթացի պատճառով, Սուրբ Հոգին ուսուցանում է այն, ինչ մենք պետք է իմանանք, որ կարողանանք դառնալ այն, ինչ պետք է լինենք: Խնդրում եմ ի նկատի ունեցեք, որ երբ Սուրբ Հոգին ուսուցանում է «ճշմարտությունը բոլոր բաների մասին»,4 այն չի ուսուցանում ամբողջ ճշմարտությունը միանգամից: Հոգին ուսուցանում է ճշմարտությունը «տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ»:5

Նրանք, ովքեր ուսուցանում են համաձայն Հոգու ձևի, հասկանում են, որ նրանք ոչ թե դասեր են սովորեցնում, այլ՝ մարդկանց: Որպես այդպիսին, նրանք հաղթահարում են ձեռնարկում գրված ամեն ինչ ընդգրկելու կամ թեմայի վերաբերյալ իրենց ողջ իմացածը ուսուցանելու մղումը և, փոխարենը, կենտրոնանում են այն բաների վրա, որ իրենց ընտանիքը և կամ դասարանի անդամները պետք է իմանան և անեն: Ծնողները, ղեկավարներն ու ուսուցիչները, ովքեր կրկնօրինակում Հոգու ուսուցանման ձևը, արագ են սովորում, որ իսկական ուսուցումը ներառում է ավելին, քան ուղղակի խոսելը: Արդյունքում, նրանք դիտավորյալ կանգ են առնում լսելու, ուշադիր զննելու, իսկ հետո հասկանալու, թե ինչ պետք է անեն:6 Երբ նրանք անում են այդ, Սուրբ Հոգին տրամադրված է լինում ուսուցանել ինչպես սովորողներին, այնպես էլ ուսուցիչներին, թե ինչ անեն ու ասեն:7

Երկրորդը, Սուրբ Հոգին ուսուցանում է՝ հրավիրելով, հուշելով, խրախուսելով և ոգեշնչելով մեզ գործելու: Քրիստոսը հավաստիացրել է մեզ, որ մենք սկսում ենք ճանաչել վարդապետության ճշմարտացիությունը, երբ համապատասխան ձևով ենք գործում:8 Հոգին առաջնորդում է, ուղեկցում և ցույց է տալիս մեզ ինչ անել:9 Այնուամենայնիվ, նա չի անի մեզ համար այն, ինչ մենք կարող ենք անել ինքներս մեզ համար: Դուք հասկանում եք, որ Սուրբ Հոգին չի կարող սովորել մեզ համար, զգալ մեզ համար կամ գործել մեզ համար, որովհետև դա հակառակ կլինի ազատ կամքի վարդապետությանը: Այն կարող է ապահովել հնարավորություններ և հրավիրել մեզ սովորել, զգալ և գործել:

Նրանք, ովքեր ուսուցանում են Հոգու այս ձևի համաձայն, օգնում են մյուսներին հրավիրելով, խրախուսելով և տալով նրանց հնարավորություններ՝ օգտագործելու իրենց ազատ կամքը: Ծնողներն ու առաջնորդները հասկանում են, որ իրենք չեն կարող զգալ, սովորել կամ նույնիսկ ապաշխարել իրենց ընտանիքի, համայնքի կամ դասարանի անդամների համար: Հարցնելու փոխարեն, թե «ի՞նչ կարող եմ անել երեխաներիս, դասարանի անդամներիս կամ ուրիշների համար», նրանք հարցնում են. «Ինչպե՞ս հրավիրեմ և օգնեմ նրանց, ովքեր իմ շրջապատում են, սովորել ինքնուրույն»: Ծնողները, ովքեր ընդօրինակում են Սուրբ Հոգու ներգործումներին, ստեղծում են տներ, որտեղ ընտանիքները սովորում են ավելի շուտ արժեքավորել, քան սովորել արժեքների մասին: Նմանապես, վարդապետությունների մասին պարզապես խոսելոու փոխարեն, ուսուցիչներն օգնում են սովորողներին ավելի շուտ հասկանալ և ապրել ավետարանի վարդապետություններով: Սուրբ Հոգին անսահմանափակ է, երբ մարդիկ պատշաճորեն են գործադրում իրենց ազատ կամքը:

Աշխարհի ներկա պայմաններում, մենք ահռելի կարիք ունենք իսկական գիտելիքի և ուսուցման՝ մեր տներում ժողովներում և ավետարանի դասարաններում: Ես գիտեմ, որ բարելավելու ձեր փնտրտուքը կարող է երբեմն ճնշող թվալ: Խնդրում եմ, մի հուսահատվեք ձեր առաջընթացի վեաբերյալ: Ես մտածում եմ իմ երեխաների հետ զբոսանքի փորձառության մասին: Մենք համաձայնության էինք եկել, որ ամեն անգամ, երբ կանգ էինք առնում շունչ առնելու, փոխարենը բացառապես կենտրոնանալու նրա վրա, թե որքան էր մնացել քայլելու, անմիջապես պետք է շրջվեինք և սարից ներքև նայեյինք: Մենք նայում էինք տեսարանին և ասում իրար. «Տես, թե որքան հեռու ենք մենք եկել»: Ապա մենք խորը շունչ էինք քաշում, արագ շրջվում դեմքով դեպի սարն ի վեր, և սկսում նորից մագլցել, ամեն անգամ մեկ քայլ անելով: Եղբայրներ և քույրեր դուք կարող եք ծնող լինել, ղեկավարել և ուսուցանել Հոգու ներգործումների ձևին համաձայն: Ես գիտեմ դուք կարող եք անել դա: Ես վկայում եմ, որ դուք կարող եք անել դա և կյանքեր փոխել:

Իմ կյանքն օրհնվել է իսկական ուսուցիչներով, ովքեր ուսուցանել են Հոգով և, հատկապես, Հոգու միջոցով: Ես հրավիրում եմ համաձանեցնել ձեր ուսուցման ձևը Սուրբ Հոգու ձևի հետ ձեր բոլոր բաներում, որ դուք անում եք: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է և որ Նրա ավետարանը վերականգվել է: Այդ պատճառով մենք պետք է լինենք իսկական ծնողներ, իսկական ղեկավարներ, իսկական ուսուցիչներ և իսկական սովորողներ: Ես վկայում եմ, որ Աստված կօգնի ձեզ ձեր ջանքերում, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: